Բադմինտոն
Փետրագնդակ[1] կամ Բադմինթոն (անգլերեն՝ Badminton), սպորտաձև, որտեղ երկու հակառակորդներ (անհատական խաղեր) կամ երկու զույգեր (զուգախաղեր) խաղում են միմյանց դեմ։ Նրանք խաղում են ուղղանկյուն դաշտում, որը բաժանված է ցանցով։ Խաղացողները միավորներ են հավաքում՝ իրենց ռակետով հարվածելով փետրագնդակին (վոլան) այնպես, որ այն ընկնի հակառակորդի կիսադաշտում։ Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հարվածելու փետրագնդակին միայն մեկ անգամ, մինչ այն կանցնի ցանցի մյուս կողմը։ Միավորի խաղարկումը ավարտվում է, երբ փետրագնդակը դիպչում է հատակին կամ եթե դատավորի և մատուցման դատավորի կողմից վրիպում է հայտարարվել։
Բադմինտոն | |
---|---|
Տեսակ | ձեռնաթիակով մարզաձև և օլիմպիական մարզաձև |
Թիմ մեծ | 2 |
Թիմ փոքր | 4 |
Տարբերվում է | Badminton? |
Պորտալ | Պորտալ:Բադմինտոն |
Badminton Վիքիպահեստում |
Փետրագնդակի նկարագիր
խմբագրելՓետրագնդակը պատրաստված է բնական փետուրներից կամ նեյլոնից։ Այն ունի ավելի շատ արագություն քան այլ սպորտաձևեր։ Բադմինթոն խաղում են փակ տարածքում, քանի որ քամին ազդում է փետրագնդակի թռիչքի վրա։
Օլիմպիական սպորտաձև
խմբագրել1992 թվականից բադմինթոնը համարվում է օլիմպիական սպորտաձև 5 մրցաձևերով՝ տղամարդկանց մենախաղեր, կանանց մենախաղեր, տղամարդկանց զուգախաղեր, կանանց զուգախաղեր և խառը զուգախաղեր։ Բարձր մակարդակի խաղերում՝ հատկապես մենախաղերում, այս սպորտը պահանջում է գերազանց ֆիզիկական պատրաստականություն։ Խաղացողներին պետք է տոկունություն, շարժունակություն, «պայթուցիկ» ուժ, արագություն և ճշգրտություն։ Այն նաև «տեխնիկական» սպորտաձև է, այսինքն պահանջվում է հարվածների համակարգում և ռակետի շարժումների անհրաժեշտ զարգացում։
Պատմություն
խմբագրելԲադմինթոնը ստեղծվել է 1800-ական թվականների կեսերին, Հնդկաստանում՝ բրիտանացի ռազմական աշխատակիցների կողմից։ Որոշ լուսանկարներ ցույց են տալիս, որ անգլիացիները «բեթլդոր» անգլիական ավանդական խաղին ավելացրել են ցանց։ Հնդկական նահանգներից մեկում էլ՝ Թամիլ Նադուում, նույնպես կար նմանատիպ խաղ, իսկ Ճապոնիայում հայտնի էր Հանեցուկի խաղը։ Մասնավորապես բրիտանական կայազորային քաղաք Պունայում տարածված լինելու համար այս խաղը հայտնի դարձավ նաև Պունա անունով։
1875 թվականին Հնդկաստանից վերադարձած վետերանները Ֆոլկեշտոնում ակումբ հիմնեցին։ Մինչև 1887 թվականը Անգլիայում բադմինթոն խաղում էին այն նույն կանոններով, որոնք տարածված էին Հնդկաստանում։ Մի քանի անգամ փորձեր ձեռնարկվեցին փոփոխել կանոնները։ 1893 թվականին Անգլիայի բադմինթոնի ասոցիացիան հրատարակեց խաղի կանոնների առաջին ժովովածուն։ 1899 թվականին տեղի ունեցավ բադմինթոնի առաջին մրցաշարը՝ Անգլիայի բաց առաջնությունը։
Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան (բադմինթոնի աշխարհի ֆեդերացիա) ստեղծվեց 1934 թվականին Կանադայի, Դանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի աջակցությամբ։ 1936 թվականին նրանց միացավ Հնդկաստանը։ Այսօր բադմինթոնի աշխարհի ֆեդերացիան՝ ԲԱՖ-ը, կարգավորում է միջազգային բադմինթոնը և զարգացնում այս սպորտը ամբողջ աշխարհում։ Մրցակցային բադմինթոնում եվրոպական երկրներից գերակշռում է Դանիան։ Այնուամենայնիվ, ասիական ազգերը ամբողջ աշխարհում միշտ եղել են ամենագերակշռողը։
Չինաստանը, Ինդոնեզիան, Հյուսիսային Կորեան, Մալայզիան և Դանիան այն երկրներն են, որոնք վերջին ժամանակներում արտադրել են համաշխարհային կարգի բադմինթոնիստներ։ Վերջին տարիներին տղամարդկանց և կանանց առաջնություններում դոմինանտում է Չինաստանը։
Բադմինթոնը Հայաստանում
խմբագրելՀայաստանում բադմինթոնը սկսել է տարածվել 1960 թվականից։
Կանոններ
խմբագրելՄրցումները անց են կացվում 13,40 մետր երկարության և 5,20 մ լայնություն ունեցող խաղադաշտում, որը երկու կիսադաշտի է բաժանվում 155 սմ բարձրություն ունեցող ցանցով։ Մրցակիցները ձգտում են իրենց ձեռքում բռնած գնդաթիերով փետրագնդակին հարվածելով, այն ցանցի վրայով ուղարկել մրցակցի կիսադաշտը։ Մեկ մրցամասի հաղթող է ճանաչվում այն մարզիկը, որին հաջողվում է փետրագնդակը մրցակցի կիսադաշտում իջեցնել 15 անգամ, իսկ կանայք և խառը զույգերը՝ 11 անգամ։ 10-10 հաշվի դեպքում խաղամասը ավարտվում է 12-ից, 11-11-ի դեպքում՝ 13-ից և այսպես շարունակ։ Պաշտոնական մրցումներ անց են կացվում անհատների, զույգերի և խառը զույգերի միջև։ Հաղթող են այն մարզիկները և զույգերը, որոնք առաջինն են շահում երեք մրցամասերում[2]։
Բադմինթոնը շատ հաճախ համեմատվում է թենիսի հետ
խմբագրել- Բադմինթոնում խաղը բաղկացած է 3 սեթից, յուրաքանչյուր սեթը՝ 21 միավորից։ Թենիսում խաղը բաղկացած է 6 գեյմից, յուրաքանչյուր գեյմն ունի 4 միավոր։ Եթե երկու կողմերն էլ հավասար են առաջ գնում, թենիսում խաղն այնքան է շարունակվում, մինչև մրցակիցներից մեկը չունենա 2 միավորի առավելություն։ Բադմինթոնում ամենաշատը 30 միավորն է։
- Թենիսում գնդակը կարող է մեկ անգամ դիպչել հատակին, մինչ խաղացողը կհարվածի դրան, իսկ բադմինթոնում միավորի խաղարկումն ավարտվում է, երբ փետրագնդակը դիպչում է հատակին։
- Թենիսում մատուցումը կարևոր է, քանի որ մատուցող խաղացողից ակնկալվում է հաղթել այն գեյմերը, որտեղ կատարել է մատուցում։ Բադմինթոնում մատուցողը շատ ավելի քիչ առավելությւոն ունի և քիչ հավանական է, որ նա «էյս» կանի /անպատասխան մատուցում/։
- Թենիսում մատուղոցն ունի 2 հնարավորություն՝ ճիշտ մատուցում կատարելու համար։ Բադմինթոնում կա միայն մեկ հնարավորություն։ Սխալվելու դեպքում մատուցումը կատարում է հակառակորդը։
- Թենիսի դաշտն ավելի մեծ է, քան բադմինթոնինը։
- Թենիսի ռակետները մոտ 4 անգամ ավելի ծանր են, քան բադմինթոնինը։ Թենիսի գնդակներն ավելի քան 11 անգամ ծանր են, քան փետրագնդակները։
- Թենիսի ամենաարագ հարվածը 263 կմ/ժ է, մինչդեռ բադմինթոնը արագության ցուցանիշով ռեկորդակիր է՝ 493 կմ/ժ, որը սահմանվել է 2013 թ., Ֆու Հայֆենգի հարվածից հետո։
Տարբերություններ
խմբագրելԲադմինթոնի և թենիսի տեխնիկաները զգալիորեն տարբերվում են։ Բադմինթոնի ռակետների և փետրագնդակի թեթևությունը խաղացողներին թույլ է տալիս օգտագործել դաստակը և մատներն ավելի շատ, քան թենիսիստները։ Թենիսում դաստակը սովորաբար հաստատուն է և շարժական դաստակով խաղալը կարող է վնասվածքի պատճառ դառնալ։ Նույն պատճառով բադմինթոնիստները կարող են ուժ առաջացնել ռակետի կարճ տատանումով։ Որոշ հարվածներ, ինչպիսիք են ցանցի վրայից հարվածը, պահանջում են ոչ ավել քան 5 սմ տատանում։ Ավելի շատ ուժ պահանջող հարվածների համար օգտագործվում է ավելի մեծ տատանում, բայց բադմինթոնի ռակետի տատանումը հազվադեպ է հասնում թենիսի տատանման երկարությանը։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հ. Ա. Ասմանգուլյան և Մ. Ի. Հովհաննիսյան (2004). Անգլերեն-հայերեն բառարան. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 73. ISBN 5540019202.
- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 56։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադմինտոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 206)։ |