HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չադ (այլ կիրառումներ)

Չադը (արաբերեն՝ تشاد, ֆրանսերեն՝ Tchad) պաշտոնական անվանումը՝ Չադի Հանրապետություն, ցամաքով շրջապատված, կենտրոնական Աֆրիկայում գտնվող երկիր է։ Այն սահմանակցում է Լիբիային՝ հյուսիսից, Սուդանին՝ արևելքից, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությանը՝ հարավից, Կամերունին և Նիգերիային՝ հարավ-արևմուտքից, և Նիգերին՝ արևմուտքից։

جمهورية تشاد
Jumhūriyyat Tshād'
République du Tchad
Չադի Հանրապետություն
Չադի դրոշ
Դրոշ
Նշանաբան՝
"Unité, Travail, Progrès"  (Ֆրանսերեն)
"Միավորվածություն, Աշխատանք, Զարգացում"
Ազգային օրհներգ՝
"La Tchadienne"
ՄայրաքաղաքՆջամենա
12°06′N, 15°02′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Ֆրանսերեն, Արաբերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Իդրիս Դեբիլ
 -  Վարչապետ Էմմանուել Նադինգար
Անխակություն Ֆրանսիաից 
 -  Հռչակված Օգոստոսի 11 1960 
 -  Ջրային (%) 1.9
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 10,146,000  (75-րդ)
 -  1993 մարդահամարը 6,279,921 
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $15.260 միլիոն (128-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,519 (163-րդ)
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.368 (ցածր) (171-րդ)
Արժույթ Կենտրոնական Աֆրիկայի ֆրանկ (XAF)
Ժամային գոտի WAT (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) չօգտագործվում (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .td
Հեռախոսային կոդ +235

ՄայրաքաղաքըԽմբագրել

Նջամենա(ֆր. Ndjamena, արաբ.إنجامينا‎‎;) Մինչև 1973 թ. կոչվել է Ֆորտ-Լամի։ Ընկած է Շարի գետի աջ ափին։ Հիմնադրվել է 1900 թ. ին։

Ֆիզակաաշխարհագրական բնութագիրԽմբագրել

Չադի տարածքը հիմնականում հարթավայրային է: Հյուսիսային հատվածում է գտնվում Սահարա անապատը: Հյուսիսում երկրի ամենաբարձր կետը Տիբեստի բարձրավանդակում է և կազմում է 3415 մետր: Հյուսիս-արևելքում Էրդի և Էնեդի սարահարթերն են (բարձրությունը 1450 մետր), հարավ-արևելքում՝ Վադայի լեռնազանգվածը (բարձրությունը 1666 մետր):

Երկրի հյուսիսում կլիման արևադարձային անապատային է, հարավային մասում՝ հասարակածային-մուսոնային:

Երկրի հյուսիսում չկան մշտական գետեր: Հարավային մասում գետային ցանցի խտությունը հաստատուն է: Գլխավոր գետը Շարին է, որը նավարկելի է և թափվում է Չադ լիճը: Գետի ջրերը բարձրանում են սեզոնային անձրևներից` ողողելով հսկայական տարածքներ, առաջացնում են ճահիճներ, չոր սեզոնին դառնում են ծանծաղուտներ:

Հյուսիսային լանդշաֆտում, սահարյան մասում - կան քարոտ անապատներ՝ գրեթե զուրկ բուսականությունից որոնք հերթակայում են ավազոտ անապատներին: Սրանք ունեն հազվադեպ հանդիպող բուսականություն՝ [[կարմրան|կարմրան, ակացիա, ուղտափուշ]]: Օազիսում կա փյունիկյան արմավենի, աճեցնում են խաղող և ցորեն: Հարավում, Սահելի գոտում, անապատային և կիսանապատային սավաններում կան նոսր խոտածածկույթներ և փշատերև թփերի մացառուտներ (հիմնականում ակացիա), հանդիպում են աարմավենիներ ու բաոբաբներ: Հարավային ծայրամասում՝ տիպիկ սավաննաների գոտի է՝ բարձր խոտածածկով և անտառներով: Գետի ողողվող մարգագետիններում և լճերի ափերին խոտածածկ ճահիճներ են:

Անապատի բուսականությունը աղքատ է: Սավանաներում կան շատ խոշոր եղջերավոր կենդանիներներ՝ փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, ընձուղտներ, այծքաղներ: Գիշատիչներից հանդիպում են առյուծներ, ընձառյուծներ, շնագայլեր, բորենիներ: Որոշ կենդանիներ հանդիպում են նաև անապատային զոնայի ծայրամասերում: Շարի գետի վերին հոսանքում կան կապիկներ (պավիաններ և կոլոբուսներ), բազմաթիվ օձեր, մողեսներ, միջատներ:

Պատմություն և բնակչությունԽմբագրել

Չադի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ IX–XIX դարերում գոյություն են ունեցել մի քանի պետություններ։ XIX դարի վերջից մինչև 1960 թվական Չադը եղել է Ֆրանսիայի գաղութը, իսկ 1960 թվականի օգոստոսին հռչակել է իր անկախությունը։ Չադում բնակվում են 140 տարբեր ժողովուրդներ և ազգություններ։ Բնակչության 50 %-ը բագիրմի, մբում, մաբա, միմի, տաբու ժողովուրդներն են։ Կան արաբներ, եվրոպական երկրներից ներգաղթածներ։ Բնիկները վարում են քոչվոր և կիսաքոչվոր կյանք։

ՏնտեսությունԽմբագրել

Անապատային տարածքները երկրագործության համար պիտանի չեն։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են երկրի տարածքի միայն 13 %-ը (հիմնականում՝ հարավում)։ Մշակում են բամբակենի, կորեկ, ցորեն, բրինձ, գետնանուշ, օազիսներում՝ փյունիկյան արմավենի։ Զբաղվում են քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ։

ԱրվեստԽմբագրել

Հարուստ է Չադի ժողովրդական արվեստը։ Երկրում հայտնաբերվել են VIII–X դարերի Սաո մշակույթի հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե ու բրոնզե արձանիկներ։ Զարգացած են ջուլհակությունը, ասեղնագործությունը, կաշեգործությունը, մետաղի մշակումը (զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր), բրուտագործությունը։ Ուշագրավ է Չադի երաժշտական մշակույթը, որը բնակչության էթնիկ խայտաբղետության հետևանքով խիստ բազմազան է։ Ազգային երաժշտական գործիքների մեջ մեծ թիվ են կազմում փայտից, կավից պատրաստված թմբուկները, զանգակները։