Չարլզ Ուեյդ Բարքլի (անգլ.՝ Charles Wade Barkley, փետրվարի 20, 1963(1963-02-20)[1][2][3], Leeds), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սեվնթիսիքսերս» (1984–1992), «Ֆինիքս Սանս» (1992–1996) և «Հյուստոն Ռոքեթս» (1996–2000) ակումբներում՝ որպես ծանր հարձակվող։ Համարվել է լիգայի պատմության լավագույն ծանր հարձակվողներից մեկը։

Չարլզ Բարքլի
Charles Barkley

Դիրքը Ծանր հարձակվող
Համար № 34, 32, 14, 4
Ի ծնե տրված անունը Չարլզ Ուեյդ Բարքլի
Charles Wade Barkley
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1963 (61 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լիդս, Ալաբամա, ԱՄՆ
Հասակ 1,98 մ
Քաշ 114 կգ
Դպրոց Լիդսի ավագ դպրոց
(Լիդս, Ալաբամա)
համալսարան Օբուրն (1981–1984)
Դրաֆթի տարի 1984 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սեվնթիսիքսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սեվնթիսիքսերս (1984–1992)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1992–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (1996–2000)
Մրցանակներ
  • NBA-ի ամենաարժեքավոր խաղացող (1992)
  • 11× NBA աստղ (1987–1997)
  • 5× All-NBA առաջին թիմ (1987–1997)
  • 5× All-NBA երկրորդ թիմ (1985–1986, 1991, 1993–1994)
  • 1× All-NBA երրորդ թիմ (1995)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1984)
  • 1× NBA բոլոր աստղերի խաղի MVP (1991)
  • NBA-ի 50-ամյակին նվիրված խորհրդանշանական հավաքականի անդամ
  • #34 խաղաշապիկի հավերժացում «Ֆիլադելֆիա Սիքսերսի» և «Ֆինիքս Սանսի» կողմից
  • SEC տարվա բասկետբոլիստ (1984)
Կարիերայի ցուցանիշներ
23 757 միավոր (22,1 մ/խ)
12 546 անդրադարձ (11,7 ա/խ)
4215 փոխանցում (3,9 խ/խ)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Բարսելոնա 1992
 Ոսկի - Ատլանտա 1996
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Պորտլենդ 1992

Լիդսի դպրոցն ավարտելուց հետո երեք մրցաշրջան անցկացրել է Օբուրնի համալսարանում, որից հետո մուտք գործել NBA՝ 1984 թվականին անցկացված դրաֆթի ժամանակ՝ ընտրվելով հինգերորդը «Ֆիլադելֆիա Սիքսերսի» կողմից։ 5-ական անգամ արժանացել է All-NBA առաջին և երկրորդ թիմ խորհրդանշանական հավաքականի անդամ, ինչպես նաև մեկ անգամ՝ All-NBA երրորդ թիմ, 11 անգամ ճանաչվել է NBA-ի աստղ՝ 1991 թվականին հռչակվելով բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1993 թվականին ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր խաղացող։ NBA-ի 50-ամյակի կապակցությամբ հռչակվել է լիգայի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստներից մեկը։

Բարքլին եղել է Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի՝ «Դրիմ թիմի» անդամ, որի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ Բարսելոնայի (1992) և Ատլանտայի (1996) օլիմպիական խաղերում։

Բասկետբոլիստի կարիերայից Բարքլին հեռացել է 2000 թվականին։ 2006 թվականին ճանաչվել Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ[4]։ Բասկետբոլիստի կարիերայից հեռանալուց ի վեր Բարքլին աշխատում է TNT հեռուստաալիքում՝ որպես NBA-ի հանդիպումների վերլուծաբան։ Հանդիպումների վերլուծությունից բացի նաև մի շարք գրքերի հեղինակ է։ Որոշակի հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև քաղաքականության ասպարեզում՝ 2008-ի հոկտեմբերին հայտարարելով, որ կառաջադրվի 2014 թ. Ալաբամայի նահանգապետի ընտրություններում, սակայն որոշումից ետ է կանգնել 2010-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/nba/player/bio/_/id/37/charles-barkley
  2. http://espn.go.com/nba/player/stats/_/id/37/charles-barkley
  3. Augustyn A. Encyclopædia Britannica
  4. «Փառքի սրահի անդամները». Բասկետբոլի փառքի սրահ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  5. cnbc.com, Թվիթերի օգտատերերը «հիմարներ» են(չաշխատող հղում), Վերցված է հուլիսի 21, 2010

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Չարլզ Բարքլի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բարքլի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բարքլի» հոդվածին։