Արուբան կղզի է Կարիբյան ծովում։ Այն մտնում է Փոքր Անտիլյան կղզիների մեջ, Սոտավենտո կղզեխմբի ծայր արևմուտքում, 25 կմ հյուսիս-արևմուտք Վենեսուելային պատկանողդ Պարագուանա թերակղզուց, Կյուրասաո կղզուց անմիջապես արևմուտք։ Նախկինում եղել է Նիդերլանդական Անտիլյան կղզիների մասը, սակայն 1986 թ հունվարի 1-ից ճանաչվում է Նիդեռլանդների կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություն՝ անջատված Անտիլյան կղզիներից։

Aruba
Արուբա
Արուբայի դրոշ
Դրոշ
Արուբայի զինանշանը
Զինանշան
Արուբայի դիրքը
Արուբայի դիրքը
ՄայրաքաղաքՕրանյեստադ
12°19′N, 70°1′W
Ամենամեծ քաղաք capital
Պետական լեզուներ հոլանդերեն
Տարածք
 -  Ընդհանուր 193 կմ² 
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 103,484  (195-րդ)
 -  Խտություն 571 /կմ² 
1479 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $3.079 բիլիոն (182-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $23,299 (32-րդ)
Ժամային գոտի (ՀԿԺ-4)
Ազգային դոմեն .aw
Հեռախոսային կոդ +297

Արուբան չի մտնում Եվրամիության կազմի մեջ՝ եվրոպական գերիշխանության ներքո գտնվող այլ տարածքների նմանությամբ ինչպես Գրենլանդիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Կայմանյան կղզիները։ Սակայն կան այլ տարածքներ Եվրոպայից դուրս, որ գտնվում են Եվրամիության անդամ երկրի գերիշխանության տակ, որ, այո, ինտեգրված անդամ են։ Չնայած դրան՝ Արուբայի բոլոր քաղաքացիներն ունեն հոլանդական անձնագիր, և վերջին հաշվով նրանք Եվրամիության այլ երկրների քաղաքացիների հետ համահավասար օգտվում են բոլոր իրավունքներից։

Աշխարհագրություն խմբագրել

Կղզին ընդհանուր առմամբ հարթ է և առանց գետերի։ Ունի սպիտակ ավազի լողափեր, արևմտյան և հարավային ափերում։ Կղզու խորքերում կան մի քանի բլուրներ, որոնցից առավել մեծ են Հոոյիբերգը և 188 մ բարձրություն ունեցող Յամանոտա լեռը, որը կղզու ամենաբարձր կետն է։ Օրանյեստադը՝ Արուբայի մայրաքաղաքը, գտնվում է Վենեսուելայից 25 կմ հյուսիս։ Տեղային կլիման ծովային, արևադարձային, կիսաչոր է, տարեկան շատ փոքր ջերմային տատանումներով։ Արուբան ցամաքային սահմաններ չունի, իսկ ծովային՝ միայն Վենեսուելայի հետ, որոնք նշված են 1978 թ Վենեսուելայի և Նիդեռլանդների միջև կնքված պայմանագրի համաձայն։

Կլիմա խմբագրել

Արուբայի կլիման չոր արևադարձային է։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +28 °C, իսկ օրվա միջին ջերմաստիճանը չի գերազանցում +4 °C: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 432 մմ դրանց հիմնական մասը թափվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն։

Տնտեսություն խմբագրել

Արուբայի ՀՆԱ-ի 70%-ը ստացվում է տուրիզմից և դրա հետ կապված զբաղվածություններից, իսկ տուրիստների 75%-ը գալիս են ԱՄՆ-ից։ Նախկինում՝ երբ Արուբան չուներ ներկայիս ինքնավար կարգավիճակը, հիմնական զբաղվածությունը կազմում էր նավթի վերամշակումը, ինչը սակայն այժմ շատ փոքր ազդեցություն ունի տնտեսության վրա։ Տնտեսության վրա փոքր դեր ունեն գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը նույնպես։ Արուբական ֆլորինի փոխարժեքը ամերիկյան դոլարի 1.79։1 է։ Արուբայի հիմնական առևտրային գործընկերներն են՝ ԱՄՆ, Վենեսուելան, Նիդեռլանդները և Միացյալ Թագավորությունը։ Արժե նշել, որ չնայած իր փոքր տարածքին՝ Արուբան, համաձայն Սուրճի Համաշխարհային Կազմակերպության 2003 թ տվյալների, աշխարհում երկրորդ տեղն է գրավում սուրճի սպառմամբ՝ զիջելով միայն Ֆինլանդիային։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուբա» հոդվածին։