Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը մրցակցի` գնդակին ճիշտ կամ ընդհանրապես հարվածել չկարողանալն է։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։

Սեղանի թենիս
Տեսակգնդակով խաղ, ձեռնաթիակով մարզաձև և օլիմպիական մարզաձև
ՄարմինITTF
Ծագման երկիր Անգլիա
Թիմ մեծ2
Թիմ փոքր4
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Հարմարանքսեղանի թենիսի գնդակ
Վայրսեղան
Առաջին առաջնություն1926
Օլիմպիական խաղերսկսած 1988 թ-ից
 Table tennis Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Խաղն անցկացվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է 15,25 սմ բարձրությամբ ցանցը։

Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր, որոնք պատրաստված են փայտից և ամեն կողմից ծածկված են մեկ կամ երկու շերտ ռետինով։

Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ նարնջագույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցաշարերում չի օգտագործվում։

Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որն ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել։

Օգտագործվող պարագաներ խմբագրել

Սեղան խմբագրել

 

Սեղանի թենիսի սեղանը յուրահատուկ սեղան է, որը բաժանվում է երկու հավասար մասի։ Ունի չափսեր, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին. երկարություն՝ 274 սմ, լայնություն՝ 152,5 սմ, բարձրություն՝ 76 սմ։

Գնդաթի խմբագրել

 
Սեղանի թենիսի գնդաթի և 3 տարբեր չափի գնդակներ

Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր` պատրաստված ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից` ամեն կողմից։ Պրոֆեսիոնալ գնդաթիները չեն վաճառվում պատրաստ ձևով։ Մարզիկի մարզիչն ընտրում է հիմքը և վրայի ռեզինը։ Ռեզինի վրայի սպունգը լինում է աստիճաններով ՝ 35-ից (փափուկ) մինչև 47 (կոշտ), իսկ ռետինը լինում է հարթ կամ ցցաձողերով։ Համաձայն Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնների՝ գնդաթիի հիմքը պետք է 85 տոկոսով լինի փայտից։

Գնդակ խմբագրել

Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսայից։ Գնդակի տրամագիծը՝ 40 մմ, զանգվածը՝ 2,7 գ։

Պատմություն խմբագրել

Անվանում խմբագրել

 
սեղանի թենիսի մրցարշար Գերմանիայում 2014 թ.-ին

Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։ Անվանվան հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Պինգ-պոնգը երկու ձայնից է բաղկացած՝ պինգ, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր եղբայրներին։

Ուշագրավ իրադարձություններ խմբագրել

Տերմիններ խմբագրել

  • «Խաղարկում»` որոշակի ժամանակ, երբ գնդակը խաղի մեջ է։
  • «Վերախաղարկում»` խաղարկում, որի արդյունքը հաշվի չի առնվում
  • «Միավոր»` խաղարկում, որի արդյունքը հաշվի է առնվում
  • «Խաղարկող»` խաղացող, որ առաջինն է խաղարկման ժամանակ հարվածելու գնդակին
  • «Ընդունող»` խաղացող, որը երկրորդն է խաղարկման մեջ հարվածելու գնդակին։

Խաղի սկիզբ խմբագրել

Սեղանի թենիսում առաջին հարվածը լինում է այս կանոններով.

  • Գնդակը պետք է վեր նետված լինի 16 սմ-ից ոչ քիչ։
  • Հարվածի պահին գնդակը պետք է լինի սեղանից բարձր և սեղանի ծայրերից ոչ այն կողմ։
  • Հարվածը պետք է լինի այնպես, որ մեկ անգամ խաղարկող սեղանի կեսում դիպչի, մեկ անգամ էլ ընդունողի սեղանի կեսում։
  • Հարվածը հաշվի է առնվում, եթե գնդակը դիպչել է գնդաթիին[1]։

Վերախաղարկում խմբագրել

Եթե նախահարվածի ժամանակ գնդակը դիպչում է ցանցին, բայց բոլոր կանոնները հաշվառված են, ապա տեղի է ունենում վերախաղարկում, այսինքն խաղարկողը պետք է կրկնի նախահարվածը։ Վերախաղարկումների քանակը սահմանափակ չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեղանի թենիսի կանոնները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 277