Հոնկոնգ
Հոնկոնգ[5] հատուկ վարչական շրջան[Ն 1] (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։
1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։
ԱշխարհագրությունԽմբագրել
Հոնկոնգը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում Հարավ-Չինական ծովի ափին։ Կազմված է հիմնական Հոնկոնգ և Լանտաու կղզիներից, Կոլուն և Նոր տարածքներ թերակղզիներց։ Հոնկոնգը կազմված է 260 ավելի փոքր կղզիներց։ Հոնկոնգի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Տարածքի մի մասն էլ ծածկված է կանաչ հարթավայրերով։ Հոնկոգը գտնվում է 60 կմ հեռավորության վրա Մակաոից` Չժուցզյան գետի դելտայի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Շենժեն քաղաքին, որը գտնվում է Գուանդուն նահանգում։ Ամենաբարձր կետը Տայմոշան լեռն է (958 մ), որը գտնվում է Նոր տարածքներ թերակղզու վրա։
ՊատկերասրահԽմբագրել
ՆշումներԽմբագրել
- ↑ Հոնկոնգ անվանումը առաջացել է չինարենի կանտոնի բարբառով տարածքի ինքնանվանումից՝ Հոնկոն (չինարեն՝ 香港), ինչը թարգմանաբար նշանակում է «Բուրումնավետ նավահանգիստ». նախկինում այստեղից արտահանում էին տարբեր համեմունքներ և բուրումնավետ նյութեր։ Սակայն Չինաստանի պաշտոնական լեզվով, որը հիմնված է չինարենի հյուսիսային բարբառների վրա, նույն հիերոգլիֆները կարդացվում են որպես Սյանգան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 中華人民共和國香港特別行政區基本法, Basic Law of the Hong Kong Special Administrative Region of the People's Republic of China, 中华人民共和国香港特别行政区基本法 (չին.) — 1990.
- ↑ https://www.censtatd.gov.hk/hkstat/sub/sp150.jsp?tableID=001&ID=0&productType=8
- ↑ Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 985. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
- ↑ Human Development Report — United Nations Development Programme, 2022.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոնկոնգ կատեգորիայում։ |
Վիքիճամփորդն ունի Հոնկոնգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |