Գեղարվեստական մարմնամարզություն

Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում են միայն կանայք։

Գեղարվեստական մարմնամարզություն
Տեսակմարմնամարզություն, rhythmic gymnastics? և մարմնամարզություն
Տարբերվում էԳեղարվեստական մարմնամարզություն և Dalcroze Eurhythmics?
 Rhythmic gymnastics Վիքիպահեստում

Մրցությունների ժամանակ մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են մարմնամարզական և պարային վարժություններ՝ կա՛մ առանց մարզագործիքների, կա՛մ՝ մարզագործիքներով, դրանք են՝ ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան։

Անցկացվում են ինչպես առանձին մարզաձևերի, այնպես էլ՝ բազմամարտի և թիմային վարժությունների պաշտոնական մրցումներն։

Թիմն ունենում է 6 հոգանոց կազմ։

Մարմնամարզուհիները մարզագործիքներով վարժությունները կատարում են միայն կամավոր ծրագրով, որը տևում է 1-1.30 րոպե։

Առանց գործիքի՝ ազատ, վարժություններն անցկացվում են և՛ պարտադիր, և՛ կամավոր ծրագրերով։ Կամավոր ծրագրին տրվում է 1.30 րոպե, իսկ պարտադիր ծրագրին՝ մինչև 2 րոպե ժամանակ։

Մարզուհիների կատարած վարժությունները մրցավարների կողմից գնահատվում են մինչև 10 միավորով։

Հաղթող է ճանաչվում առավել մեծ թվով միավորներ ձեռք բերած մարզուհին կամ թիմը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական մարմնամարզություն» հոդվածին։