Ֆիջիի Կղզիների Հանրապետությունը (անգլ.՝ Republic of the Fiji Islands) կամ պարզապես Ֆիջին, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի կղզեխմբի վրա[1], Վանուատուից դեպի արևելք, Տոնգայից դեպի արևմուտք և Տուվալուից հարավ։

Ֆիջի
Republic of Fiji
Matanitu ko Viti
फ़िजी
Ֆիջիի դրոշ Զինանշան


Կարգավիճակկղզային պետություն, ինքնիշխան պետություն, ունիտար պետություն, կղզեխմբային պետություն և երկիր
Ներառում էԿենտրոնական շրջան[2], Eastern Division?[2], Western Division?[2], Northern Division?[2] և Ռոտումա[3][2]
Պետական լեզուանգլերեն[3], Ֆիջիերեն[3] և Fiji Hindi?
ՄայրաքաղաքՍուվա[3]
Օրենսդիր մարմինParliament of Fiji?
Երկրի ղեկավարՈւիլյամ Կատոնիվերե
Կառավարության ղեկավարՍիթիվենի Ռաբուկա
Մակերես18 274 կմ²
Ազգաբնակչություն926 276 մարդ (2018)
Խտություն46,4 մարդ/կմ²
ՀիմնGod Bless Fiji?[3]
ԿարգախոսRerevaka na Kalou ka Doka na Tui, Fear God and honour the Queen, Бой се от Бога, почитай кралицата, Where Happiness Finds You և Ble mae Hapusrwydd yn eich Canfod
Հիմնադրված է1970 թ.
ԱրժույթՖիջիի դոլար
Կենտրոնական բանկReserve Bank of Fiji?
Ժամային գոտիUTC+12 և Pacific/Fiji?[4]
Հեռախոսային կոդ+679[3]
Ինտերնետ-դոմեն.fj[3]
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,73[5]
fiji.gov.fj/Home(անգլ.)
  • Ֆիջիի Թագավորություն (1871-1970)
  • ֆիջի (1970-1987)
  • Ֆիջիի Հանրապետություն (1987-1990, 2010 թվականից).
  • Ֆիջիի Դեմոկրատական Հանրապետություն (1990-1998)
  • Ֆիջիի Կղզային Հանրապետություն (1998-2010)

Բնություն

խմբագրել

Ֆիջի կղզեխումբը բաղկացած է ավելի քան 300 կղզիներից։ Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն։ Կղզիների հիմքը կազմված է գրանիտներից, գնեյսներից և հնագույն բյուրեղային ապարներից՝ տեղ-տեղ ծածկված երրորդականի ապարներով (ավազաքարեր, բազալտներ, անդեզիտներ)։

Ափերը կտրտված և շրջապատված են կորալային խութերով։ Խոշոր կղզիների ռելիեֆում գերակշռում են լեռնաշղթաներով կտրտված սարավանդները (բարձրությունը՝ մինչև 1322 մ, Վիտի Լևու կղզի), ափերին կան կուտակումային նեղ հարթավայրեր։ Խոշոր գետերն են՝ Ռևա, Վաինիմբուկա, Մբա։ Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է, միջին ամսական ջերմաստիճանը՝ 25-28 °C։ Տարեկան տեղումները 1500-4000 մմ են։ Տիրապետում են բերրի կարմրահողերը։ Տարածվում են խոնավ արևադարձային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամտությամբ առաջացած սավաննաները։

Կղզու անվան ծագումնաբանություն

խմբագրել

Ֆիջիի ժամանակակից անվանումը ծագել է երկրի գլխավոր կղզու անվանումից՝ Վիտի-Լևուից, իսկ ավելի կոնկրետ կղզու տոնգայական արտասանությունից։ Տոնգա կղզու բնակիչները հնագույն ժամանակներից ունեին սերտ կապեր Ֆիջիցիների հետ, որոնք տարածաշրջանում համարվում էին խիզախ զինվորներ և դաժան կանիբալներ, իսկ նրանց զենքերը և այլ արտադրանքները մեծ պահանջարկ ունեին։ Ֆիջիցիները իրենց երկիրը անվանում էին «Վիտի» (Fiji), սակայն տոնգացիներն այն անվանեցին «Ֆիսի» (Long-ton): Այս կղզին հայտնի դարձավ եվրոպացիների մոտ ճանապարհորդ Ջեյմս Կուկի շնորհիվ, ով առաջին անգամ քարտեզի վրա նշեց կղզու ժամանակակից կղզիների անվանումը՝ Ֆիջի (Fiji)[6]:

Պատմություն

խմբագրել

Ֆիջին բնակեցվել է մոտավորապես 3,5 հազար տարի առաջ կենտրոնական Վանուատուից տեղափոխված մի քանի միգրացիոն խմբերով։ Եվրոպացիների հայտնվելը կղզում տեղի բնակչությունը լավ չընդունեց։ Հաճախ միջցեղային կռիվներ էին ընթանում։

Ֆիջի կղզեխումբը հայտնաբերվել է 1642 թվականին հոլանդացի ծովագնաց և ճանապարհորդ Աբել Թասմանի կողմից, սակայն անցավ ավելի քան մեկ ու կես դար մինչև եվրոպացիները բնակություն հաստատեցին Ֆիջի կղզեխմբում։ Կղզի տեղափոխված առաջին եվրոպացիները փախստական դատապարտյալներ էին, վաճառականներ, ծովագնացներ և այլն։ Հետո եկան միսիոներները։ 1860-ական թվականներից եվրոպացիները Ֆիջիում ստեղծեցին բամբակի պլանտացիաներ, իսկ 1870-ական թվականներից սկսած, կապված բամբակի էժանացման հետ, բամբակի փոխարեն ֆիջիցիները սկսեցին շաքարի արտադրությամբ զբաղվել։

Ֆիջիի պետականության ստեղծողը համարվում է Տակոմբաուն (Ռատու Սերու Էպենիսա Տակոմբաու), ով տանում էր Ֆիջին դեպի ժամանակակից աշխարհ։ Նախկին մարդակերը, հրաժարվելով իր ուենցած իշխանությունից, ընդունում է քրիստոնեություն։ Նա ստեղծեց առաջին պառլամենտը միասնական պետությունում։ 1871-ից մինչև 1874 թվականը Տոկամբաուն առաջին թագավորն էր անկախ և միասնական Ֆիջիում։ 1874 թվականին նա հրաժարվեց իր թագավորական իշխանությունից, որպեսզի Բրիտանիան կարողանա լուծել սոցիալական և տնտեսական տարբեր խնդիրներ։ Տակոմբաուն նույնիսկ հրաժարականից հետո կղզու ամենահարգված մարդկանցից մեկն էր։ Նրան անվանում էին նաև « Բարձրագույն ցեղապետ»։

Ֆլորան և ֆաունան

խմբագրել
 
Մամանուտայի կղզիներ

Ֆիջիի կղզիների մեծ մասը ծածկված է խիտ բուսականությամբ։ Ափամերձ տարածքներում հաճախ հանդիպում է մանգրային թփուտներ, բազմաքանակ խութային գոյացություններ[7]։ Ֆիջիում կան խոնավ արևադարձային անտառներ և սավաններ։ Տեղի ֆաունան համարվում է Ֆիջիի մաս կազմող հնարևադարձային ֆլորիստիկայի թագավորության Հնդկամալայան ենթաթագավորություն։ Այդ պատճառով Ֆիջիի բուսականության 90% հանդիպում է նաև Պապուա Նոր Գվինեաում[8]։ Ֆիջիի բուսականության մի մասն էլ հանդիպում է Ավստրալիայում, Հավայան կղզիներում, Նոր Կալեդոնիաում, Նոր Զելանդիայում և ֆրանսիական Պոլինեզիայում։ Մանգրային բուսականությամբ պատված տարածքը զբաղեցնում է 42000 հեկտար։ Մանգրային անտառների մեծամասնությունը հանդիպում են այնպիսի խոշոր դելտաներում, ինչպիսիք են ֆիջի գետի մաս կազմող, Մբան, Ռևան, Նանդին և Լամբասան, կամ կղզու քամոտ տարածքներում, պաշտպանված խութերով[9]։ Կան բուսականության շատ էնդեմիկ տեսակներ, որոնք մինչև օրս գրանցված չեն։

Լեզուներ

խմբագրել

Պետական լեզուն Ֆիջիում անգլերեն է ու ֆիջիերենը։

Քրիստոնյաները երկրում 64,5 % են, հինդուիստները 27,9 %, մուսուլմանները 6,3 %, սիկհեր 0,3 % , աթեիստները և այլ կրոնական փոքրամասնությունները 1 % (համաձայն 2007 թվականի տվյալների)

Տարածքային բաժանում

խմբագրել

Մարզերը իրենց հերթին բաժանվում են շրջանների (14 շրջան)՝ Կանդաու, Լաու, Լոմաիվիտի, Մբա, Մբաուա, Մատուատա, Նաիտասիրի, Նամոսի, Նանդրոնգա-Նավոսա, Ռա, Ռեվա, Սեռուա, Տաիլեվու և Տակաունդռովե։

Ռոտումա կղզին ունի կախյալ դիրք Ֆիջիից։

Տարածաշրջան Տարածք Տարածք,

կմ²

Բնակչություն[10], մարդ (2007 год) Բնակչության խտությունը,

մարդ/կմ²

Ադմինիստրատիվ կենտրոն
Արևելյան մարզ 1 Կանդավու 478 10 167 21,27 Վունիսեա
2 Լաու 487 10 683 21,94 Տուբոու
3 Լոմաիվիտտի 411 16 461 40,05 Լեվուկա
Արևմտյան մարզ 4 Մբա 2634 231 760 87,99 Մբա
5 Նանդրոնգա-Նավոսա 2385 58 387 24,48 Սինգատոկա
6 Ռա 1341 29 464 21,97 Վաիլեկա
Հյուսիսային մարզ 7 Մատուատա 2004 72 441 36,15 Լամբասա
8 Մբուա 1379 14 176 10,28 ?
9 Տակաունդրովե 2816 49 344 17,52 Սավուսավու
Կենտրոնական մարզ 10 Նաիտասիրի 1666 160 760 96,49 Նասինու
11 Նամոսի 570 6898 12,10 Նավուա
12 Ռեվա 272 100 787 370,54 Սուվա
13 Սերուա 830 18 249 21,99 Սերուա
14 Տաիելվու 755 55 692 73,76 Նաուսորի
Կախյալ տարածք 15 Ռոտումա 46 2002 43,52 Ախաու
Ընդհանուր 18 074 837 271 45,82
Միջին 1204,93 55 818,06 59,116875

ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներ

խմբագրել

Աշխարհագրական դիրք

խմբագրել
 
Ֆիջիի քարտեզը

Մելանեզական տարածաշրջանում գտնվող Ֆիջին ունի հրաբխային և կորալային ծագում, որը գնտվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում։ Երկրի մայրաքաղաքը Սուվան է, որը գտնվում է մոտավորապես 1770 կիլոմետր հեռավորության վրա Նոր Զելանդիայից և մոտավորապես 4450 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ի նահանգ Հավայից[11]։ Ֆիջիին մոտ գտնվող կղզեխմբերն են Ֆուտունայի կղզիները, Տոնգա կղզին և Վանուատուն։ Ֆիջիի ընդհանուր տարածքը կազմում է 18274 քառակուսի կիլոմետր[12]։ Երկիրը կազմված է 332 կղզիներից, որոնցից բնակելի է մոտավորապես մեկ երրորդ մասը[13]։ Բնակչության 70%-ը բնակվում է Վիտի-Լևու կղզում։ Այնտեղ են գտնվում Ֆիջիի երեք գլխավոր քաղաքները՝ Սուվան, Նանդին և Լաուտոկան, ինչպես նաև գլխավոր օդանավակայանը։ Մյուս խոշոր կղզիներն են Տավեունին (470 կիլոմետր քառակուսի), Կանդավուն (411 կիլոմետր քառակուսի), Նգաուն և Կորոն[12]։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Ֆիջիի կղզիներում կան ցինկի, ոսկու, պղնձի, կապարի և այլ մետաղների զգալի պաշարներ։ Օրինակի համար 1970-ական թվականներին կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սինգատոկա և Մբա քաղաքների մոտակայքում կան հանքաքարեր, որոնց բաղադրության 57-58%-ը երկաթ է, 6.7-7.5%-ը տիտանի օքսիդ է իսկ մնացած մասը քրոմ[14] և այլ ապարներ։ Չնայած դրան, անարդյունավետ հանքաքարի մշակման պատճառով ստանում են միայն ոսկի և արծաթ։ Ոսկին մշակվում և արդյունահանվում է երկրից սկսած 1933 թվականից։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության թիվ[15]

խմբագրել

Կյանքի տևողություն

խմբագրել
Ընդհանուր կյանքի տևողությունը

[16]

Տարի Տղամարդ Կին Ընդհանուր
1996 64,5 68,7 66,6
2007 65,2 69,5 67,4
2008 65,1 68,4 66,7
2009 65,9 68,5 67,2
2010 66,2 69,1 67,6

Ֆիջիի բնակչության աճի դինամիկան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՖԻՋԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Codes for the representation of names of countries and their subdivisions—Part 2: Country subdivision code — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. «About Fiji» (անգլերեն). Fiji High Commission. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  7. Pacific Islands Climate Change Assistance Programme (PICCAP) & Fiji Country Team. National Circumstances. Geography // Fijiʼs First National Communication Under the Framework Convention on Climate Change. — 2005. — P. 4.
  8. Ministry of Local Government, Housing and Environment. Geology and Landform // Convention on Biological Diversity. 1997 National Report to the Conference of the Parties by the Republic of Fiji. — Suva, 1997. — С. 5.
  9. Ministry of Local Government, Housing and Environment. Geology and Landform // Convention on Biological Diversity. 1997 National Report to the Conference of the Parties by the Republic of Fiji. — Suva, 1997. — С. 3.
  10. «Перепись населения (2007)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  11. «Fiji. Location, size, and extent» (անգլերեն). Encyclopedia of the Nations. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  12. 12,0 12,1 «Fiji» (անգլերեն). CIA. The World Fact Book. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  13. Pacific Islands Climate Change Assistance Programme (PICCAP) & Fiji Country Team. National Circumstances. Background // Fijiʼs First National Communication Under the Framework Convention on Climate Change. — 2005. — P. 3.
  14. Tevita Vuibau and Frank Whippy. Existing and planned exploration for nearshore resources in Fiji // Nearshore minerals in the South Pacific. — SOPAC Miscellaneous Report. — South Pacific Applied Geoscience Commission, 1990.
  15. Total Население и демография 1891-2007.
  16. «Показатели здоровья 1996-2010». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
Վիքիճամփորդն ունի Ֆիջիին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիջի» հոդվածին։