Զամբիա
Զամբիա (անգլ.՝ Zambia, պաշտոնապես՝ Զամբիայի հանրապետություն), պետություն հարավային Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Լուսական է։ Այն հյուսիսից սահմանակցում է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությանը, հյուսիս-արևելքից՝ Տանզանիային, արևելքից՝ Մալավիին, արևմուտքից՝ Անգոլային, իսկ հարավից սահմանակցում է Մոզամբիկին, Զիմբաբվեին և Բոթսվանային։ Լուսական բացի մայրաքաղաք լինելուց նաև երկրի ամենամեծ քաղաքն է։
Զամբիայի Հանրապետություն | ||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ One Zambia, One Nation |
||||
Ազգային օրհներգ՝ "Stand and Sing of Zambia, Proud and Free" |
||||
|
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք | Լուսակա | |||
Պետական լեզուներ | Անգլերեն | |||
Շրջանային լեզուներ | Չյուա, բեմբա, լունդա, տոնգա, լոզի, լավալե, կաոնդե | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
Անկախացում | ||||
- | Միացյալ Թագավորությունից | հոկտեմբերի 24, 1964 թ. | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 752.618 կմ² (39-րդ) | ||
- | Ջրային (%) | 1 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 12,935,000[1] (71-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 9,885,591[2] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2009 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18.454 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,541[3] | ||
ՀՆԱ (անվանական) | 2009 գնահատում | |||
- | Ընդհանուր | $13.000 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,086[3] | ||
Ջինի (2002-03 թթ.) | 42.1 (միջին) | |||
ՄԶՀ (2010) | ![]() |
|||
Արժույթ | Զամբիական կուաչա (ZMK) | |||
Ժամային գոտի | ԿԱԺԳ (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | ուսումնասիրված չէ (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .zm | |||
Հեռախոսային կոդ | +260 |
ԿլիմաԽմբագրել
Կլիման արևադարձային է։ Խոնավ սեզոնները ձգվում է հոկտեմբերից–ապրիլ։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 23°- 27 °C է, ամենացուրտ ամսվանը՝ 15°-20 °C է։ Տարեկան տեղումները հարավում 600-800 մմ է, հյուսիսում՝ 1200-1400 մմ է։
Օգտակար հանածոներԽմբագրել
Կան ոսկու, պղինձի, կոբալտի, արծաթի, ուրանի, ցինկի, կապարի, մանգանի, վանադիումի, քարածուխի պաշարներ։
Ջրային ցանցԽմբագրել
Գետային ցանցը խիտ է։ Գետերն առավելապես դանդաղահոս են, որոշ հատվածներում՝ նավարկելի։ Խոշոր լիճը Բանգվեուլուն է, այստեղ են գտնվում նաև Տանգանիկա լճի հարավային և Մվերու լճի արևելյան մասերը։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են «միոմբո» չոր անտառները, իսկ ափամերձ շրջաններում՝ սավաննաները։
Կենդանական աշխարհԽմբագրել
Բնորոշ կենդանիներից են աֆրիկյան փիղը, ռնգեղջյուրը, վագերաձին, ընձառյուծը։
ՊատմությունԽմբագրել
XVIII դարի վերջից Զամբիայի տարածք են թափանցել առաջին եվրոպացիները։ XIX դարի 80-ական թվականների վերջին երկրի տարածքն ընկել է բրիտանական գաղութային տիրապետության տակ։ 1911 թվականից կոչվել է Հյուսիսային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953–1963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում, 1964 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվել է Զամբիայի Հանրապետություն։
ԲնակչությունԽմբագրել
Զամբիայի բնակչության 98 %-ը պատկանում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերի, որոնց մեծ մասը խոսում է տեղական հիմնական լեզուներով (բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա) և պահպանել է տեղական հավատքները։ Բնակչությունը ՝ 12,1 միլիոն (2010 հուլիս)
ՏնտեսությունԽմբագրել
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (առաջատար է պղնձի արդյունահանությունը)։ Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, սորգոն, կորեկը, ծխախոտը, բամբակենին, շաքարեղեգը, գետնանուշը և այլն։
ԱրվեստԽմբագրել
Հնուց ի վեր Զամբիայի ժողովուրդների կենցաղի մաս է կազմել երաժշտությունը։ Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, պարողներ։ 1930 թվականին այստեղ ստեղծվել է նոր պար՝ «կալելե»։ Որոշ ժամանակ անց այդ պարի ռիթմերն արդեն հանրածանոթ էին ողջ Աֆրիկայում։
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2005-06-19 at the Wayback Machine.
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Department of Economic and Social Affairs Population Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված է 2009 թ․ մարտի 12
- ↑ Central Statistical Office, Government of Zambia։ «Population size, growth and composition» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 24-ին։ Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 9–ին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Zambia»։ International Monetary Fund։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 21
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զամբիա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 652)։ |