Բացել գլխավոր ցանկը

Սլալոմ (նորվ.՝ slalom - վայրինող հետք), լեռնադահուկային սպորտի ձև։ Դահուկներով վայրէջք՝ դարպասներով նշագծված 450-500 մ մրցուղիով։ Դարպասների լայնությունը 3,5-4 մ է հեռավորությունը միմյանցից՝ 0,7-ից մինչև 15 մ։ Մեկնակետի բարձրությունը եզրագծից 60-ից 150 մ է։ Մրցուղին հաղթահարելիս դահուկորդը պետք է անցնի բոլոր դարպասներով, որոնցից մեկը շրջանցելու կամ մեկ դահուկով հանելու դեպքում դուրս է մնում հետագա պայքարից։ Մրցումների ժամանակ զարգացնում են մինչև 40 կմ/ժ արագություն։ Արդյունքները որոշվում են երկու տարբեր մրցուղիներում, երկու մրցաերթի ընթացքում ցույց տված ժամանակների ընդհանուր գումարով։

Սլալոմ
Tonje Sekse Norway 2011 Slalom.jpg
Տեսակլեռնադահուկային սպորտ
Slalom skiing Վիքիպահեստում
Christel Pascal 01.jpg

Հսկա սլալոմ, ունի անկման մեծ աստիճան (200-500 մ բարձրություն մեկնակետի և եզրագծի միջև), մրցուղու երկարությունը 800-ից 2000 մ է, դարպասների լայնությունը՝ 8 մ, նրանց միջև եղած տարածությունը՝ 15-20 մ։ Տղամարդիկ կատարում են երկու վայրէջք (արդյունքը որոշվում է դրանց ժամանակների գումարով), կանայք՝ մեկ։ Հսկա սլալոմի մրցումներում արագությունը վայրէջքի ժամանակ մինչև 65 կմ/ժ է։

Ջրային սլալոմ, ջրադահուկային եռամարտի ձև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png