Բութան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են գտնվում Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ։
ԱնվանումԽմբագրել
Անվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ[4]։
ՊատմությունԽմբագրել
Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։
Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։
ՏնտեսությունԽմբագրել
Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — United Nations Development Programme.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 587)։ |