Չինական Թայբեյ
Չինական Թայբեյ (անգլ.՝ Chinese Taipei), անվանում, որը Թայվանն օգտագործում է մի շարք միջազգային կազմակերպություններում և գրեթե բոլոր սպորտային միջոցառումներին, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը, Ասիական խաղերը և Ունիվերսիադան։ Պայմանավորվածությունների ուժով միջազգային հանրությունը լայնորեն կիրառում է «Չինական Թայբեյ» տերմինը, որը կապված է Չինաստանի քաղաքական կարգավիճակի և նրա միջազգային հարաբերությունների հետ։ Չինաստանը դեմ է արտահայտվել միջազգային հարթակներում Թայվանին «Չինաստանի Հանրապետություն» անվանելուն, քանի որ դա կլեգիտիմացնի Թայվանի կառավարությանը, որի գոյությունը Չինաստանը չի ընդունում։ Չինաստանը դեմ է նաև «Թայվան» անվանման կիրառմանը, քանի որ դա կփաստեր, որ այն հանդես է գալիս Չինաստանից առանձին սուբյեկտ։ Եվ Չինաստանի Հանրապետությունը, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իրենց համարում են Չինական աշխարհի և քաղաքակրթության միակ օրինական ներկայացուցիչը, որը մեջ է նաև Թայվան կղզին։
Տերմինի առաջացման պատմություն
խմբագրելՏերմինը որպես փոխզիջումային տարբերակ առաջացել է 1979 թվականին, որն ընդունելի է եղել Չինաստանի և Թայվանի համար։ Կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ չինարենում «չինական» բառի համար կա երկու ածական անուն։ ՉԺՀ-ում «Չինական Թայբեյը» թարգմանվում է «չժունգո» ածականով (չինարեն՝ 中國臺北, 中国台北, Zhōngguó Táiběi, Չժունգո Թայբեյ), այսինքն չինական, որպես չինական պետությանը կապված, իսկ Չինաստանի Հանրապետությունում՝ «չժունհուա» ածականով (չինարեն՝ 中華臺北, 中华台北, Zhōnghuá Táiběi, Չժունհուա Թայբեյ), «չինական ժողովրդին վերաբերող[1]։