Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Բրիտանական Վիրջինյան կղզիներ (ԲՎԿ), պաշտոնապես կարճ «Վիրջինյան կղզիներ»[2], Բրիտանական անդրծովյան տարածք Կարիբյան ավազանում, Պուերտո Ռիկոյի արևելքում: Կղզիները աշխարհագրական առումով Վիրջինյան կղզիներ արշիպելագի մասն են և տեղակայված են Փոքր Անտիլյան կղզիներում:
Բրիտանական Վիրջինյան կղզիներ անգլ.՝ British Virgin Islands | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Մտնում է | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Ռոդ թաուն | ||||
Կառավարության ղեկավար | Andrew Fahie?[1] | ||||
Մակերես | 153 կմ² | ||||
Ազգաբնակչություն | 25000 | ||||
Խտություն | 163,00 մարդ/կմ² | ||||
Հիմն | Մեծ Բրիտանիայի օրհներգ | ||||
Կարգախոս | Vigilate և Be Vigilant | ||||
Արժույթ | ԱՄՆ դոլար | ||||
Ժամային գոտի | -4 | ||||
Հեռախոսային կոդ | +1284 | ||||
Ինտերնետ-դոմեն | .vg | ||||
bvi.gov.vg |
Բրիտանական Վիրջինյան կղզիների հիմնական կղզիներն են Տորտոլան, Վիրջին Գորդան, Անեգադան և Յոստ Վան Դեյք, բացի այդ կան 50 ավելի փոքր կղզիներ և կղզյակներ: Բնակեցված են մոտ 15 կղզիներ: Մայրաքաղաք Ռոդ Թաունը տեղակայված է Տորտոլայի վրա, որը ամենամեծ կղզին է 20կմ երկարությամբ և 5 կմ լայնությամբ: Կղզիների բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմում է 28.000, որոնցից մոտ 23.500 ապրում են Տորտոլայում:
Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակիչները Բրիտանական անդրծովյան տարածքների քաղաքացիներ են և 2002 թվականից նաև Բրիտանիայի քաղաքացիներ են: Չնայած տարածքը չի համարվում Եվրոպական Միության մաս և ուղղակիորեն չի ենթարկվում ԵՄ օրենքներին, Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակչիներին կարելի է համարել ԵՄ քաղաքացի, քանի որ նրանք Բրիտանիայի քաղաքացիներ են[3]:
Կղզիների մեծ մասը վնասվեց 2017 թվականի սեպտեմբերի Իրմա փոթորիկի հետևանքով: Ավերածությունների մեծ մասը բաժին ընկավ Տորտոլա կղզուն[4]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Վիրջինյան կղզիները Փոքր Անթիլիների հյուսիսային մասն են կազմում: Բրիտանական Վիրջինյան կղզիները զբաղեցնում են արշիպելագի հյուսիսարևելյան մասը: Կենտրոնական մասը զբաղեցնում են ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիները, արևմուտքում փռվծ են այսպես կոչված, Իսպանիայի Վիրջինյան կղզիները, որոնք քաղաքականապես կապված են Պուերտո Ռիկոյին: Բրիտանական Վիրջինյան կղզիների արևելքում գտնվող մոտակա կղզին Սոմբրերո կղզին է, որը պատկանում է Անգլիայի ծովափնյա շրջանին: Կղզիները հիմնականում լեռնոտ են, որոշները հարթ են. Տորտոլայի կղզու ամենաբարձր կետը 530 մ է, իսկ Անեգադայի կղզիները՝ ընդամենը 8 մետր: Գետերն ու լճերը բացակայում են, ստորերկրյա ջրերը շատ խորն են: Ինչպես նախկինում, այնպես էլ արդի ժամանակներում հավաքում են անձրևաջրերը, ֆիլտրում, մաքրում և օգտագործում անհրաժեշտ պարագաներում: Բուսական և կենդանական աշխարհը զգալիորեն վնասվել է մարդկանց (բնակիչների) կողմից: Կլիման արեևադարձային է, հարաբերական քամոտ, տաք, խոնավ, երկու չոր եղանակներովով: Փոթորիկները հաճախակի են, հատկապես հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին:
ՊատմությունԽմբագրել
Մ.թ. I դարում կղզիները բնակեցված էին արավակ հնդկացիների կողմից, որոնք հետագայում, 15-րդ դարում, բռնությունների ենթարկվեցին Փոքր Անտիլների ռազմական ցեղերի կողմից, որոնց անվանում էին կարիբներ: Կարիբյան ծովը ստացավ իր անունը այդ ցեղի պատվին: 1493 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Վիրջինյան կղզիները: . Իսպանիան հայտարարեց Վիրջինյան կղզիների սեփականությունը, սակայն չկարողացավ նրանց տիրապետել: Բրիտանացիները, հոլանդացիները, ֆրանսիացիները, ինչպես նաեւ պիրատները հետաքրքրություն էին ցուցաբերում կղզիների նկատմամբ: Հնդկական ողջ բնակչությունը ոչնչոցված էր: 1648 թվականին Հոլանդացիների կողմից Տորտոլայի կղզին վերաբնակեցնելու և կարգավորելու փորձ կատարվեց, սակայն 1672 թ. այն գրավեց Անգլիան: Այնուհետև, 1680 թվականին, անգլիացիները գրավեցին Անեգադան և Վերջին Գորդան: Անգլիացիներն սկսեցին աճեցնել և զարգացնել շաքարի հումքի պլանտացիաներ: Դրա համար ՍԱֆրիկայից բերեցին նեգր ստրուկների: 1834ին Անգլիայում արգելվեց ստրկատիրությունը, այդ պատճառով էլ անգլիացիները նեգրերի փոխարեն Հնդկաստանից և Պորտուգալիայից բերում էին պայմանագրային աշխատողների:
Քաղաքական կառուցվածքըԽմբագրել
Բրիտանիայի ծովափնյա տարածք: 1967 թվականից հաստատված է ինքնակառավարում: Բրիտանիայի Վիրջինյան կղզիների կառավարման մարմինը Գործադիր խորհուրդն է, որը գլխավորում է նահանգապետը: Նահանգապետ նշանակվում է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն էլ ունենում է գլխավոր նախարար, երեք նախարարներ և գլխավոր դատավոր:
Օրենսդրություն - միապալատ Վեհաժողով, բաղկացած է 4 տարով ընտրված 13 անդամներից և 1 գլխավոր դատախազից (ըստ զբաղեցրած դիրքի): Քաղաքական կուսակցություններ. Վիրջինյան կղզիների կուսակցություն և Ազգային ժողովրդավարական կուսակցություն: Վեհաժողովում չընդգրկված, մտահոգված քաղաքացիների միավորված կուսակցություն: 2011 թ. Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների 49.4% -ը քվեարկել է ազգային դեմոկրատների օգտին, իսկ 42% -ը` Վիրջինյան կղզիների կուսակցությանը: Վեհաժողովում Ազգային ժողովրդավարական կուսակցությունը ստացավ 9 տեղ, իսկ նրանց հիմնական մրցակիցները` 4 [5]:
Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ և ֆինանսների նախարար դարձավ Օռլանդո Սմիթը:
Վարչական բաժանումԽմբագրել
№ | շրջան | Վարչական կենտրոն | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2006) |
Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Տորտոլա | Ռոդ Թաուն | 59,2 | 16 630 | 280,91 |
2 | Անեգադա | Թի Սեթիլմենթ | 38,6 | 204 | 5,28 |
3 | Վիրջին Գորդա | Սպանիշ Թաուն | 21,2 | 3063 | 144,48 |
4 | Յոստ վան Դեյկ | Գրեյթ Հարբորр (կղզի Յոստ վան Դեյկ) | 8,3 | 176 | 21,20 |
5 | Այլ կղզիներ | Գրեյթ Հարբոր (կղզի Պիտեր) | 25,7 | 181 | 7,04 |
Ընդամենը | 153,0 | 20 254 | 132,38 |
Նշում: Այլ կղզիների մեջ են մտնում փոքր կղզյակները՝ Ջինջեր, Նորման, Կուպեր, Սոլթ և այլն, որոնք գտնվում են Տորտոլայի մոտ և կոչվում են Փոքր Քույրեր:
{{|21|01|2016}}
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության թիվը — 24 939 մարդ ( 2010 թվական)[6]:
Բնակչության տարեկան աճը — 1,8 % (գրեթե կեսը ներգաղթյալներ են):
Էթնիկ կազմը: նեգրեր- 82,0 %, սպիտակներ- 6,8 %, այլ- 11,2 % (բացառությամբ հնդիկների և մուլատների) ( 2008-ի մարդահամար):
Կրոններ: բողոքականներ- 84 %, կաթոլիկներ- 10 %, Եհովայի վկաներ- 2 %, այլ- 2 %, աթեիստներ- 2 % ( 1991-ի մարդահամար):
Գրագիտություն — 98 %:
ՏնտեսությունԽմբագրել
ԲՎԿ էկոնոմիկան ամենահսատատունն է Կարիբյան շրջանում: Տնտեսական գործունեության հիմնական ոլորտը համրվում է տուրիզմը. կղզիներ են հաճախում տարեկան շուրջ 800 հազար տուրիստներ, հիմնական մասը՝ ԱՄՆ-ից: Այս կերպ մշտապես ֆինանսական աճ է գրանցվում: Բրիտանական Վիրջինյան կղզիներում կորպորատիվ եկամտահարկ (կորպորատիվ հարկ) և անձնական եկամտահարկ (եկամտահարկ) չկա, չկա նաև ԱԱՀ և վաճառքի հարկ][7]:Այնուամենայնիվ, կոմերցիոն ընկերությունը պարտավոր է վճարել տարեկան վճար, կախված թողարկման համար թույլատրված բաժնետոմսերի առավելագույն քանակից և ընկերության գրանցման ամսաթվից: Բրիտանական Վիրջինյան կղզիները հայտնի են հավասար իրավասություններով, ներառյալ նաև ռուս ձեռնարկատերերի շրջանում: Մինչ օրս գրանցվել է ավելի քան 650,000 ընկերություն` աշխարհի բոլոր օֆշորային ընկերությունների շուրջ 40%-ը: Օֆշորային ընկերությունների գործունեությունը հիմնականում ղեկավարվում է Բրիտանական Վիրջինյան կղզիների կոմերցիոն ընկերությունների 2004 թ. Ակտով (BVI Միջազգային Բիզնես Գործարանների Օրենք, (International Business Companies Ordinance) 2004): Հանրաճանաչության հիմնական պատճառներն են՝ իրավաբանական անձի գրանցման և պաշտպանության ցածր արժեքը, տնօրենի ռեզիդենտության պահանջների բացակայությունը, կանոնադրական կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ ֆորմալ պահանջները և ընկերություննրին արագ գրանցելու ունակությունը (բառացիորեն 1 օր):
Մեկ այլ գրավիչ պահ, որ պահպանվել է մինչև վերջին ժամանակներս, գաղտնիություն է. Բրիտանական Վիրջինյան կղզիներում չկա շահառուների թեկուզ մեկ գրանցամատյան: Բացի այդ, ընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունները հասանելի են միայն որոշակի թվով անձանց: Սակայն վերջերս, այս բրիտանական արտասահմանյան իրավասության իշխանությունները սկսեցին քննարկել սեփականատերերի մեկ բաց ռեգիստր ստեղծելու հնարավորությունը. BVI- ի Ֆինանսական Ծառայությունների Հանձնաժողովը իր ինտերնետային կայքում հրապարակել է փաստացի սեփականատիրոջ մասին տեղեկությունների վերաբերյալ պետական խորհրդատվական փաստաթուղթ, որի փորձագիտական քննարկումն անցավ մինչև 2013 թ. Դեկտեմբերի 31-ը:.[8]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://bvinews.com/new/election-results-vip-wins-walwyn-not-elected/
- ↑ Համաձայն Վիրջինյան կղզիների սահմանադրական հոդվածի, 2007, տարածաշրջանի պաշտոնական անվանումը պարզապես 'Վիրջինյան կղզիներ' է
- ↑ Although under Council Regulation No. 1932/2006 BOTCs "without the right of abode in the UK" were classified as non-EU nationals, the conferment of British citizenship in 2002 means most BOTCs acquired the [right of abode in the United Kingdom along with British citizenship and hence are not considered by the EU as third-country nationals.
- ↑ «Survivors on Tortola recall storm horror»։ BBC News։ սեպտեմբերի 11, 2017։ Վերցված է հունվարի 14, 2018
- ↑ November 2011
- ↑ PopulationData.net (оценка на 2010 год)
- ↑ Захаров А. С. «Британские виргинские острова (B.V.I.) и обмен налоговой информацией: есть ли опасность для российских бенефициаров?»
- ↑ «Public consultation paper on beneficial ownership information»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2018-06-29
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրիտանական Վիրջինյան կղզիներ կատեգորիայում։ |