Կուբացիներ (ինքնանվանումը՝ կուբանո, հոգնակին՝ կուբանոս, իսպ.՝ Cubanos), ազգ, Կուբայի Հանրապետության հիմնական բնակչությունը (11,2 մլն, 2019 թ.)։ Խոսում են իսպաներեն՝ տեղական առանձնահատկություններով։ Հավատացյալները կաթոլիկներ են կամ բողոքականներ և աֆրիկա-քրիստոնեական սինկրետիկ պաշտամունքների հետևորդներ են։ Մարդաբանական կազմով միատարր չեն, կան եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների ներկայացուցիչներ, ինչպես և խառնածիններ։ Կուբացիները հիմնականում իսպանացիների և նեգրերի խառնուրդ են։ Սկզբում կուբացիների կազմավորմանը մասնակցել են նաև հնդկացի բնիկները, որոնց, սակայն, XVI դ. կեսին ոչնչացրին իսպանացի գաղութարարները։ Կուբայի ազգային համախմբման համար կարևոր նշանակություն ունեցան 1868—1898 թթ.-ի ազգային-ազատագրական 30-ամյա պատերազմը, 1933 թ.-ի հեղափոխությունը և 1959 թ.-ի ժողովրդական հեղափոխությունը, որը վերաճեց սոցիալիստականի։ Կուբացիները ձևավորվում են որպես սոցիալիստական ազգ։
Կուբացիներ
|
---|
 |
|
Ընդհանուր քանակ |
---|
|
Բնակեցում |
---|
|
Լեզու(ներ) |
---|
|
Հավատք(ներ) |
---|
|