Լոզան (ֆր.՝ Lausanne [loˈzan]), քաղաք Շվեյցարիայի հարավ֊արևմուտքում, նավահանգիստ Ժնևի լճի ափին, Ժնև քաղաքից 62 կմ հեռավորության վրա[1]։

Քաղաք
Լոզան
Lausanne
Դրոշ Զինանշան
CHE Lausanne Flag.svg CHE Lausanne COA.svg

Lausanne img 0586.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՔաղաքապետԴանիել Բրելա
Առաջին հիշատակում1 դար, 200, 280
Մակերես41,37 կմ²
ԲԾՄ373—871 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն 138 634 մարդ (3351)
Ագլոմերացիա 336 400
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ1000—1008
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքlausanne.ch
##Լոզան (Շվեյցարիա)
Red pog.png

Լոզանը կրում է աշխարհի «Օլիմպիական մայրաքաղաք» անվանումը։ Այստեղ են գտնվում Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ-բնակարանը և բազմաթիվ այլ միջազգային սպորտային ֆեդերացիաներ։ Այստեղ է Շվեյցարիայի գերագույն դատարանը, Լոզանի համալսարանը, Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը և այլն։ Հիմնական տրանսպորտային տեսակն է տրոլեյբուսը։ Երկրում միակ մետրոն այստեղ է։

ԱնվանումԽմբագրել

Հնում այստեղ գոյություն է ունեցել մի բնակավայր, որը հռոմեական դարաշրջանում կոչվել է Լաուզոնիում (այստեղից էլ այժմյան Լոզան անվանումը)։ Ոմանք ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է գալլերեն Leusa «հարթ քար» բառը։

Ոմանք էլ գտնում են, որ անվանումն առաջացել է կելտերեն Lausodonum ձևից, որը նշանակում է «ամրոց Լաուս գետի ափին» (կելտերեն Լաուս՝ «քարքարոտ») կամ Lousis կելտական անձնանունից[2]։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունը կազմում է շուրջ 138.000 մարդ (2013 թ., մայիս)։ Չորրորդն է բնակչության թվով Շվեյցարիայում։ Ներգաղթյալները կազմում են ամբողջ բնակչության 40 %։ Ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 336,4 հազար մարդ (2010 թ.)։

ՊատմությունԽմբագրել

Լոզանի տարածքում բնակության հնագույն հետքերը պատկանում են մեր թվարկությունից առաջ VI հազարամյակին։ Ապրողների հիմնական զբաղմունքը եղել է Ժնևի լճի ափի անտառներում որսը և հավաքչությունը։ XX դարում այդ տեղամասերում գտնվել են թաղման վայրեր։ Գտածոների մեջ եղել են մեր թվարկությունից առաջ II հազարամյակի զենք, կերամիկայից և բրոնզից իրեր, դիակիզության հետքեր, ինչպես նաև կավածեփ, հարդե տանիքներով խրճիթի մնացորդներ։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Քաղաքի տեսքը, լիճը և Ալպերը

Լոզանը, ինչպես և Շվեյցարիայի մնացյալ խոշոր քաղաքները, ընկած են երկրի միջին հատվածում, Ժնևի լճի հյուսիսային ափերին և Ալպյան լեռների ստորոտին։ ժնև քաղաքից հեռու է 62 կմ-ով։ Այն գտնվում է Լավո և Լյա Կոտ գինեգործական տարածաշրջանների սահմանին։ Տարածքում է նաև Շվեյցարական ռիվիերան՝ առողջարանային զոնան։ Ինչպես ամբողջ Շվեյցարիայում, այստեղ էլ գործում է Կենտրոնաեվրոպական ժամային գոտին։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից տարբերվում է ձմռանը +1:00, ամռանը՝ +2:00 ժամ։

 
Վյուշարը Դենանտու այգում

Քաղաքի տարածքը կազմում է 41,37 կմ²[3]։ 1997 թվականին քաղաքի շինկառույցները կազմել են 42,9 %, անտառները՝ 39,6 %, գյուղատնտեսական հողահանդակները՝ 17,3 %: Լոզանը կարելի է անցնել ոտքով քայլելիս. ծայրից ծայր նրա երկարությունը կազմում է 4 կմ։

Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 373-ից 871 մետր. նավահանգիստ Ուշին՝ 374 մ., կենտրոնը՝ 495 մ., օդանավակայանը՝ 600 մ.: Բավականին մեծ բլուրների և ռելիեֆի համար նրան անվանում են շվեյցարական Սան Ֆրանցիսկո[4]։ Ամենաբարձր կետը Շալե ա Գոբեն է՝ լեռնանցք՝ 872 մետր բարձրությամբ։

Քաղաքով են հոսում 4 գետեր, որոնք պատկանում են Ռոնայի ավազանին՝ Ֆլոն, Լուվ, Վյուաշեր և Ռյոլե։ Մի ժամանակ առաջ Ֆլոնը հոսում էր քաղաքի կենտրոնի ձորով, ներկայիս Սենթրալ փողոցով։ Հետագայում գետերից Ֆլոնը և Լուվը վերցվել են թունելների մեջ։ Հյուսիսային մասի ստրոգետնյա ավտոկայանատեղիներից մեկում, Ռիպոն հրապարակի տակ, կարելի է տեսնել Ֆլոն գետի հոսքը։ Ժնևի լճի ափերին են գտնվում այգիները, լողափերը, փոքր նավահանգիստը և այլն։

ԿլիմանԽմբագրել

 
Լոզանը ձյուների մեջ

Լոզանի կլիման ունի վերընթաց բնույթ[5], որը կրում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։

Միջին ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է ձմռանը +3 °C իսկ ամռանը մինչև +20 °C: Էքստրեմալ պայմաններում այդ ցուցանիշները կարող են հասնել −10 °C մինչև +37 °C: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 1763 ժամ[6]։ Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1,8 մ/վրկ[7]. Միջին տարեկան խոնավությունը 71,7 %[8]։ Քաղաքը գտնվում է 8-րդ սառնամանիքադիմացկուն զոնայում[9]։

Հյուսիս-արևելյան քամին, որը ձևավորվում է Ասիական անտիցիկլոնից, բերում է սառը օդ։ Հարավ-արևմտյան քամին, որը գալիս է Ատլանտյան օվկիանոսից, իր հետ բերում է խոնավություն[10]։ Չոր քամիները, որոնց անվանում են այստեղ ֆյոն, ձևավորվում է տեղում և ցրտաբեր ազդեցություն է թողնում[11]։ Ժնևի լճի մոտիկությունը ձմռանը մեղմացնում է ջերմաստիճանը, իսկ ամռանը՝ զովացնում։

Ձմեռը հիմնականում սառն է։ Ձյունը գալիս է դեկտեմբերից մինչև մարտ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է։ Ամառը տաք է, փոփոխական եղանակով։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է օգոստոսին։ Աշունը չոր է և արևոտ, որը գալիս է սեպտեմբեր-հոկտեմբերին։

{{{location|{{{վայրը|}}}}}}ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

ՍիմվոլիկաԽմբագրել

 
Քաղաքի լոգոտիպը

Քաղաքի վավերական կնիքն իրենից ներկայացնում է վահան, կազմված հորիզոնական կարմիր ժապավեն ներքևից և սպիտակ՝ վերևից։ Կա նաև տարբերակ, որը թույլատրելի է, այն է. վահանը ւ թագը բռնած առյուծներ։ Քաղաքի լոգոտիպը հաստատվել է 1998 թվականին մունիցիպալիտետի կողմից։ Այն իրենից ներկայացնում է քաղաքի անվանումը և հորիզոնական շարված 7 կարմիր գնդեր[12]։ Քաղաքի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունի պաստառ՝ 2 հորիզոնական շերտերով։ Վերևինը սպիտակ է, իսկ ներքևինը, ավելի լայնը՝ կարմիր։

Բուրգունդյան արքա Ռուդոլֆ III կողմից հատված (XI դարի սկիզբ) դրամի վրա պատկերված է հավասարակողմ խաչ[13]։ Գաղաքի զինանշանը XVII դարում հաճախ պատկերվել է 3 վահանների տեսքով։ XIX դարում կայսերական արծվի սիմվոլը փոխարինվեց շվեյցարական խաչով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ավտոճանապարհով «Լոզանի և Ժնևի միջև հեռավորությունը»։ АвтоТрансИнфо 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. Гонвиль, 2008, էջեր 11
  4. «The hills are alive with the rumble of trains»։ // swissinfo.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-8-2 
  5. «Potager : quand semer et planter région par région, selon le climat»։ // rustica.fr։ Վերցված է 2012-7-10 
  6. «Средние 1961—1990: Արևափայլի տևողությունը» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  7. «Միջին տարեկան ցուցանիշներ 1981—2000` քամու արագություն» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  8. «Խոնավության նորման 1961—1990» (գերմաներեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  9. «Եվրոպայի կլիմայական զոնաները»։ // plantsdb.gr։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-11 
  10. «Физическая география»։ // lausanne.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-27 
  11. Գոնվիլ, 2008, էջեր 27
  12. «La campagne de votation Métamorphose s’envenime à Lausanne»։ // archives.24heures.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17 
  13. «Le Moyen Âge I»։ // musees.vd.ch։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 652