Բարբադոս[5] (անգլ.՝ Barbados), պետություն Վեստ Ինդիայում, Փոքր Անտիլյան կղզիների խմբի մեջ մտնող համանուն կղզու վրա, Կարիբյան ծովի արևելքում։ Գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքին համեմատաբար մոտ, Վենեսուելայից 434,5 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Բարբադոս
Barbados
Բարբադոսի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էChrist Church?, Saint Andrew?, Saint George?, Saint James?, Saint John?, Saint Joseph?, Saint Lucy?, Սեն Միշել, Saint Peter?, Saint Philip? և Saint Thomas?
Պետական լեզուանգլերեն և Bajan Creole?
ՄայրաքաղաքԲրիջթաուն
Օրենսդիր մարմինParliament of Barbados?
Երկրի ղեկավարՍանդրա Մեյսոն[1]
Կառավարության ղեկավարՄիա Մոթլի
Մակերես430 կմ²
Ազգաբնակչություն303 431 մարդ (2023)[2]
ՀիմնԲարբադոսի ազգային օրհներգ
ԿարգախոսPride and Industry
Հիմնադրված էնոյեմբերի 30, 1966 թ.
ԱրժույթԲարբադոսի դոլար
Կենտրոնական բանկCentral Bank of Barbados?
Ժամային գոտիUTC−4 և America/Barbados?[3]
Հեռախոսային կոդ+1246
Ինտերնետ-դոմեն.bb
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,79[4]
gov.bb

Բուստային խութերով շրջապատված հրաբխային ծագման կղզի է։ Կլիման արևադարձային է։ Մինչև եվրոպացիների մուտքը կղզում բնակվում էին հնդկացիների տարբեր ցեղեր։ 1518 թվականին առաջինը այստեղ եկան իսպանացիները, որոնք էլ երկրին տվեցին Բարբադոս (իսպաներեն նշանակում է մորուքավոր բույս) անունը՝ այստեղ տարածված մորուքանման բույսերով պարուրված թզենիների պատճառով։ 1605 թվականին կղզի թափանցեցին անգլիացիները և հիմնեցին իրենց գաղութը, իսկ 1628 թվականին՝ Բրիջթաուն քաղաքը։ 17-րդ դարի 30-ական թվականներին այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերվեցին սևամորթ ստրուկներ, որոնք հետագայում կազմեցին կղզու բնակչության մեծամասնությունը։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1966 թվականին։ Բարբադոսի տնտեսության հիմքը հյուրեկ զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունն են։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, բատատ, բանան, մանգո, ավոկադո և այլն։ Կան շաքարի, մրգահյութերի, շինանյութերի, ոգելից խմիչքների արտադրության ձեռնարկություններ։ Կլիման Բարբադոսում արևադարձային է, կղզու եղանակը ուղղորդվում է մշտական քամիներով՝ պասսատներով, որոնք կղզի են ներթափանցում Ատլանտյան օվկիանոսից։

Ծագումնաբանություն խմբագրել

«Բարբադոս» անվանումը ծագում է կամ պորտուգալերեն Os Barbados բառից, կամ իսպաներեն Los Barbados բառից այս երկու բառերն էլ թարգմանաբար նշանակում են «մորուքավոր»։ Համաձայն մի տեսակետի Բարբադոս բառը ծագում է կղզում վեր խոյացող թզենիների պատճառով (ficus citrifolia), համաձայն մեկ այլ տեսակետի Բարբադոս (մորուքավոր) բառը ծագել է այստեղ բնակություն հաստատած կարիբների պատճառով, որոնք եղել են մորուքավոր։ Կա նաև տեսակետ որ այս անվանումը Բարբադոսը ստացել է կղզում գտնվող մանգրային (մշտադալար ճահճային անտառներ, որոնք առաջանում են ափամերձ տարածքներում) ճահճային անտառների պատճառով, որոնք հիշեցնում էին տղամարդու մորուք։

Պաշտոնական տոներ խմբագրել

  • Հունվարի 1 — Նոր Տարի
  • Հունվարի 21 — Վարչապետ Էրրոլա Բարրոի
  • Մարտի ավարտ — ապրիլի սկիզբ — սուրբզատիկյան երկուշաբթիпасхальный понедельник
  • Մայիսի 1 — աշխատանքի օր
  • Օգոստոսի առաջին երկուշաբթի — կադումենտի տոն
  • Հոկտեմբերի առաջին երկուշաբթի — միացյալ ազգի օրдень объединённых наций
  • Նոյեմբերի 30 — անկախության օր
  • դեկտեմբերի 25 — սուրբ ծնունդ
  • Դեկտեմբերի 26 — սուրբ ծննդյան նվերներ ստանալու օր

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 309