Էկվադոր

պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում

Էկվադոր, պաշտոնապես Էկվադորի Հանրապետություն (իսպ.՝ República del Ecuador, երկիր Հարավային Ամերիկայի հարավ արևմուտքում, սահմանակցում է Կոլումբիային հյուսիսից, Պերուին արևելքից և հարավից և Խաղաղ օվկիանոսին արևմուտքից։ Էկվադորը նաև ներառում է Գալապագոսյան կղզիները Խաղաղ օվկիանոսում, որը գտնվում է հիմնական տարածքից 1000 կմ հեռավորության վրա։ Մայրաքաղաքը Կիտոն է[1][2]։

República del Ecuador
Էկվադորի Հանրապետություն
Էկվադորի դրոշ
Դրոշ
Էկվադորի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝  ¡Salve, Oh Patria!
Էկվադորի դիրքը
Էկվադորի դիրքը
ՄայրաքաղաքԿիտո
00°9′S, 78°21′W
Պետական լեզուներ Իսպաներեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Գիլերմո Լասո
Հանրապետություն
 -  Հայտարարված մայիսի 13 1830 
Տարածք
 -  Ընդհանուր 256,370 կմ²  (77-րդ)
 -  Ջրային (%) 4
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 13,625,000  (67-րդ)
 -  Խտություն 53.8 /կմ² (151-րդ)
139.4 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $108.389 բիլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $7,785 (59-րդ)
Ջինի  42 (միջին
ՄՆԶԻ (2007) 0.806 (բարձր) (80th)
Արժույթ ԱՄՆ դոլար (USD)
Ժամային գոտի ECT, GALT (UTC-5, -6)
Ազգային դոմեն .ec
Հեռախոսային կոդ +593

Ներկայիս Էկվադորի տարածքում բնակվել են մի շարք ամերիկյան ցեղեր, որոնք հիմնականում կապված են եղել Ինկերի կայսրության հետ 15-րդ դարում։ Տարածքը գաղութացվել է իսպանացիների կողմից 16-րդ դարում՝ հասնելով անկախության, որպես Մեծ Կոլումբիայի մաս 1820 թվականին, որից ինքիշխանություն է ձեռք բերել 1830 թվականին։ Երկու կայսրությունները մեծ ազդեցություն են ունեցել Էկվադորի էթնիկ կազմի վրա, և մբակչության մեծ մասը մետիսներ են, կան փոքրամասնություններ Եվրոպայից, բնիկներից և աֆրիկյան սերմամբ։ Իսպաներենը պաշտոնական լեզուն է և խոսում է բնակչության մեծ մասը։ Նաև կան 13 մայրենի ճանաչված լեզուներ ներառյալ Կեչուան և Շուարը։

Պատմություն

խմբագրել

Էկվադորում հնագույն ժամանակներից ապրում էին հնդկացիական ցեղեր։ Նրանք զբաղվում էին ձկնորսությամբ, որսորդությամբ և գյուղատնտեսությամբ։ Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի վերջում Կարա ցեղը, ովքեր ապրում էին ծովափնյա շրջաններում, իրենց ենթարկեցին այլ ցեղերի և ստեղծեցին մի պետություն, որը լատինամերիկյան գրականության մեջ հայտնի է «Կիտուի թագավորություն» անվամբ։ Ներկայիս Էկվադորի տարածքում հնագույն ժամանակներից  գոյություն ունեին տարբեր հնդկացիական ցեղեր՝ Կառա, Կիտու, Տումբա, Կանյառներ և ուրիշներ։ Նրանք զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ և հողագործությամբ։ Մեր թվարկության  առաջին հազարամյակի ավարտին Կառա ցեղախմբի հնդկացիները, որոնք ապրում էին ափամերձ տարածքներում, ներխուժեցին լեռնային գոտիներ, նվաճելով տեղի բնակչությանը (մասամբ բնաջնջելով, մասամբ ձուլելով), ստեղծեցին  պետություն, որը լատինամերիկյան գրականության մեջ անվանվում է «Կիտուի թագավորություն»։ 15-րդ դարում (մոտ 1460 թվականին) «Կիտուի թագավորությունը» գրավվեց ինկերի կողմից (գրավման գործընթացը տևեց 15 տարի)։ Ինկերի պետության հիմնական բնակչությունը (կառավարող խավը) կազմված էր կեչուա հնդկացիական ցեղախմբի անդամներից։ Այդ ամենի արդյունքում կեչուա լեզուն դարձավ ամենատարածվածը ներկայիս Էկվադորի տարածքում։ Իսպանացիների համար Էկվադորի տարածքը նվաճել են Ֆրանսիսկո Պիսարոյի ուղեկցորդներ Բարտոլոմե Ռուիսը (1526 թվականին առաջին դեսանտի իջեցում ) և Սեբաստիան դե Բելալյկասար (1531 թվականին նվաճեց Էկվադորի տարածքը)։ Նրանք հնագույն հնդկացիական բնակավայրում կառուցեցին Սան Ֆրանսիսկո դե Կիտո քաղաքը։ 1529 թվականին Պիսարոն ստացավ Նոր Կաստիլիայի գեներալ-կապիտան պաշտոնը (ներկայիս Պերուի և Էկվադորի տարածքում), իսկ 1539 թվականին իր եղբորը՝ Գոնսալոյին, նշանակեց Ֆրանսիսկո դե Կիտոյի կառավարիչ։

Գրավելով տարածքները և չգտնելով այնտեղ ոսկու ու արծաթի խոշոր պաշարներ՝ իսպանացիները ստեղծեցին պլանտացիաներ, որտեղ հիմնականում աշխատում էին հնդկացիները և Աֆրիկայից տեղափոխված ստրուկները։

Լեռնային գոտիներում հիմնականում զբաղվում էին այծաբուծությամբ։

Անկախություն

խմբագրել

19-րդ դարը լատինական ամերիկայի երկրների, այդ թվում Էկվադորի համար նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով և պատերազմներով։ Հեղափոխություններից մեկը տեղի ունեցավ 1809 թվականի օգոստոսի 8-ին Կիտոյում, որի արդյունքում նույն թվականի օգոստոսի 10-ը հռչակվեց որպես Էկվադորի անկախության օր։

  Ազգային ազատագրական պայքարը վերջնական արդյունքի հասավ 1822 թվականին, երբ Կոլումբիայի զորքերը ջախջախեցին իսպանացիներին, իսկ Էկվադորի վերահսկողությունը անցավ Սիմոն Բոլիվարին:

  1822-1830 թվականներին Էկվադորը հանդիսանում էր մեծ Կոլումբիայի մեծ մասը և կոչվում էր Կիտոյի շրջան։

  Ամբողջ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տարիներին Էկվադորում հիմնական պայքարը ընթանում էր պահպանողական և լիբերալ կուսակցությունների միջև։

19-րդ դարի կեսերից սկսած եվրոպական պետությունները սկսեցին առավել մեծ ազդեցություն ունենալ և խառնվել Էկվադորի ներքին գործերին։ 1845 թվականին Բրիտանիայի ճնշման ներքո ընդունվեց  օրենք ստրկության վերացման մասին։ 1860 ականներին Էկվադորի նախագահ (փաստացի դիկտակոր) Մորենոն բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ երկրում պրոտեկտորատ հաստատելու ուղղությամբ։

Էկվադորը 20-րդ և 21-րդ դարերում

խմբագրել

1906 թվականին Կաթոլիկ եկեղեցին սահմանադրությամբ անջատվեց պետությունից։

1923 թվականից Էկվադորում սկսվեց նավթի արդյունահանումը։

Գրեթե նույն ժամանակահատվածում (սկսած 1920-ական թվականներից) Էկվադորում ստեղծվեցին ծայրահեղական ուղղվածություն ունեցող խմբավորումներ՝ սոցիալիստներ, անարխիստներ և կոմունիստներ։ 1925-28 թվականներին նրանք Էկվադորում կազմակերպեցին մի քանի զինված ապստամբություններ, որոնք ճնշվեցին իշխանությունների կողմից։ 1941 թվականին Էկվադորի և Պերուի միջև ծագեց պատերազմ Ամազոնի վերին հոսանքի հսկայածավալ տարածքների համար։ Պերուի բանակը ավելի մեծաքանակ էր և մարտունակ, այդ իսկ պատճառով մի շարք պարտությունների մատնեց Էկվադորի զինված ուժերին։ Պատերազմի հետևանքով մոտ 280 հազար քառակուսի կիլոմետր անցավ Պերուին (մոտավորապես այնքան, որքան կազմում է ներկայիս Էկվադորի տարածքը)։

21-րդ դարի վերջում Էկվադորում սկսվեց օտարերկրյա  կապիտալի ներդրումը։ Բրիտանացիները և ամերիկացիները նավթ էին որոնում, որը նպաստեց կակաոյի և սուրճի հայտնագործմանը։

Անվանում

խմբագրել

1830 թվականին հռչակվել է անկախ պետություն և կոչվել Republica del Ecuador, իսպաներեն բառացի՝ «Հասարակածի Հանրապետություն» (հասարակածն անցնում է նրա տարածքի միջով)[3]։ Ֆիզիկական քարտեզ  

Վարչական բաժանում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Proyecciones Poblacionales». (in Spanish). National Institute of Statistics and Censuses (INEC). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Quito se convirtió en la ciudad más poblada del Ecuador con más de 2,7 millones de habitantes en el 2018». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկվադոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 40