Բանգլադեշ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգլադեշ (այլ կիրառումներ)
Բանգլադեշ, պաշտոնական անվանում՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (բենգալերեն՝ গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ), երկիր Հարավային Ասիայում։ Հյուսիսից, արևելքից ու արևմուտքից սահմանակցում է Հնդկաստանին, ծայր հարավ-արևելքում՝ Մյանմային. հարավում Հնդկական օվկիանոսն է։
Բանգլադեշի Ժողովրդային Հանրապետություն গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ Gônoprojatontri Bangladesh |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ ոչ մի |
||||
Օրհներգ՝ Amar Shonar Bangla Իմ ոստի Բենգալս |
||||
|
||||
Մայրաքաղաք | Դաքքա | |||
Ամենամեծ քաղաք | մայրաքաղաք | |||
Պետական լեզուներ | Բենգալի | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Աբդուլ Համիդ | ||
- | Վարչապետ | Շեյխ Հասինա | ||
Անկախություն | Պակիստանից | |||
- | Հայտարաված | մարտ 26 1971 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 144,000 կմ² (94-րդ) | ||
- | Ջրային (%) | 7.0 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 150,448,339 (7-րդ) | ||
- | 2001 մարդահամարը | 129,247,233 | ||
- | Խտություն | 1045 /կմ² (11-րդ) 2706 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $330.8 բիլիոն (31-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2200 (138-րդ) | ||
Ջինի (2000) | 31.8 (միջին) | |||
ՄԶՀ (2004) | ![]() |
|||
Արժույթ | Տակա (BDT) | |||
Ժամային գոտի | BDT (ՀԿԺ+6) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+6) | ||
Ազգային դոմեն | .bd | |||
Հեռախոսային կոդ | +880 |
Տեղակայված է Բենգալյան ծոցում, սահմանակցում է Հնդկաստանին և Մյանմարին և Նեպալից ու Բութանից տարանջատված է Սիլիգուրի միջանցքով[1]։ Մոտ 170 միլիոն բնակչությամբ Բանգլադեշը յոթերորդն է աշխարհում բնակչության թվով և հինգերորդը Ասիայում և երրորդը՝ իսլամական երկրների մեջ։ Երկրի պաշտոնական Բենգալերեն լեզուն յոթերորդ ամենաշատ խոսվող լեզուն է աշխարհում։
Ասիայի երեք խոշորագույն գետերը՝ Գանգեսը (տեղի ժողովուրդը անվանում է Պադմա), Բրահմապուտրան (տեղի ժողովուրդը անվանում է Ջամունա) և Մեգհնան հոսում են Բանգլադեշով՝ ձևավորելով Գանգեսի դելտան, որը ամենամեծն է աշխարհում[2]։ Կենսաբազմազանությամբ հարուստ Բանգլադեշով հոսում է մոտ 700 գետ, որոնց մեծ մասը Սունդարբաններովներով, ձևավորելով աշխարհի ամենամեծ մանգրային անտառները։ Բանգլադեշը աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է։ Մայրաքաղաք Դաքքան և նավահանգստային Չիտտագոնգ քաղաքը խոշորագույնն են երկրում։ Ազգաբնակչության մեծ մասը պատկանում է բենգալներ էթնիկ խմբին, մեծամասնությունը մուսուլման են, այնուհետև հինդու։
Մեծ Բենգալիան հայտնի էր հին հույների և Հռոմեացիների մոտ որպես «Գանգարիդայ»[3]։ Դելտայի ժողովուրդները զարգացրել են սեփական լեզուն, այբուբենը, գրականությունը, երաժշտությունը և ճարտարապետությունը։ Վաղ ասիական գրականության մեջ տարածքը նկարագրված է որպես ծովային տերություն[4]։ Այն կարևոր նավահանգիստ է եղել պատմական Մետաքսե ճանապարհի համար։ Բենգալիան դարձել է մուսուլմանական տերություն և չորս դար այստեղ իշխել են սուլթաննեը, ներառյալ Դելիի սուլթանությունը և Բենգալիայի սուլթանությունը։ Դրանից հետո դարձել է Մոնղոլական կայսրության մաս։ Բրիտանացիները գաղութացրեցին Բանգլադեշը 18-րդ դարի վերջին։
Ժամանակակից Բանգլադեշի սահմանները հիմնադրվել են Բենգալի և Հնդկաստանի բաժանման արդյունքում 1947 թվականի օգոստոսին, երբ տարածաշրջանը դարձավ Արևելյան Պակիստան, որպես նոր ձևավորված Պակիստանի Դոմինիոնի մաս և համարվեց Պակիստանի և Հնդկաստանի սահման[5]։ Հետագայում Բենգալյան ազգայնականության հիմքով ձևավորվեց ժողովրդականամետ շարժում և սկսվեց Անկախության պատերազմ, որի արդյունքում Բանգլադեշը դարձավ անկախ պետություն 1971 թվականին։
Բանգլադեշն աշխարհում միակ պետությունն է, որը ձևավորվել է էթնիկ կազմի և լեզվի հիման վրա[6][7]։ Բենգալացիները կազմում են Բանգլադեշի բնակչության 98%-ը[8][9], դառնալով էթիկ միատարրությամբ աշխարում է առաջին երկիրը[10][11]։ Մեծ մահմեդական բնակչությամբ Բանգլադեշը աշխարհում երրորդն է մահմեդականների թվով[12]։ Սահմանադրությամբ Բանգլադեշը աշխարհիկ երկիր է, իսկ Իսլամը՝ պետական կրոն[13]։ Որպես միջին տերություն համաշխարհային քաղաքականության մեջ[14] Բանգլադեշն ունիտար խորհրդարանական համակարգով սահմանադրական հանրապետություն է կառավարման Վեստմինստերյան համակարգով։ Երկիրը բաժանված է ութ վարչատարածքային միավորի և 64 շրջանների։ Չնայած երկիրն առերեսվեց ռոհինջաների փախստականների խնդրին[15], կոռուպցիային[16], և կլիմայի փոփոխության խնդիրներին[17]։ Բանգլադեշի տնտեսությունը աշխարհում ամենաարագ տեմպերով աճողներից է և 39-րդն է ՀՆԱ-ի մակարդակով ու 29-ը ՀԱԱ-ով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Pearson Concise General Knowledge Manual 2012։ Pearson Education India։ էջեր 11–։ ISBN 978-81-317-6191-5
- ↑ Green Jen (2009)։ Coastlines Around the World։ The Rosen Publishing Group։ էջեր 26–։ ISBN 978-1-4358-2957-2
- ↑ «Gangaridai, the wellspring of Bangladesh»։ Dhaka Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-13-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9
- ↑ Accounts of the Vanga Kingdom in the Mahabharata and Sinhalese chronicles on the voyage of Prince Vijaya
- ↑ Jacobs Frank (6 January 2013)։ «Peacocks at Sunset»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 15
- ↑ Anwar S. Dil (2000)։ Bengali language movement to Bangladesh։ Ferozsons։ ISBN 978-969-0-01577-8
- ↑ Robert S. Stern (2000)։ Democracy and Dictatorship in South Asia: Dominant Classes and Political Outcomes in India, Pakistan, and Bangladesh։ Praeger Publishers։ ISBN 978-0-275-97041-3
- ↑ «Article 3. The state language»։ The Constitution of the People's Republic of Bangladesh։ bdlaws.minlaw.gov.bd (Ministry of Law, The People's Republic of Bangladesh)։ Վերցված է 1 February 2017
- ↑ «Bānlādēśakē jānuna» জানুন [Discover Bangladesh] (բենգալերեն)։ National Web Portal of Bangladesh։ Արխիվացված է օրիգինալից 16 February 2015-ին։ Վերցված է 13 February 2015
- ↑ Rich Morin (July 18, 2013)։ «The most (and least) culturally diverse countries in the world»։ Pew Research Center։ Վերցված է June 19, 2020
- ↑ «Most Diverse Countries 2020»։ World Population Review։ Վերցված է June 19, 2020
- ↑ «Mapping the Global Muslim Population: A Report on the Size and Distribution of the World's Muslim Population»։ Pew Research Center։ 2009-10-07։ Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30
- ↑ The Constitution of the People's Republic of Bangladesh։ bdlaws.minlaw.gov.bd (Ministry of Law, The People's Republic of Bangladesh)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 17։ «Article 2A. – The state religion and Article 12. – Secularism and freedom of religion»
- ↑ Oosterveld Willem, Torossian Bianca։ «A Balancing Act: The Role of Middle Powers in Contemporary Diplomacy»։ Strategic Monitor 2018–2019։ Clingendael Institute։ Վերցված է 2019 թ․ մայիսի 25
- ↑ Lisa Schlein (3 March 2020)։ «Rohingya Refugee Crisis Has Bangladesh, UN Calling for Help | Voice of America – English»։ VOA News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին
- ↑ Zafarullah Habib, Siddiquee Noore Alam (1 December 2001)։ «Dissecting Public Sector Corruption in Bangladesh: Issues and Problems of Control»։ Public Organization Review (անգլերեն) 1 (4): 465–486։ ISSN 1566-7170։ doi:10.1023/A:1013740000213
- ↑ Braun David Maxwell (20 October 2010)։ «Bangladesh, India Most Threatened by Climate Change, Risk Study Finds»։ National Geographic։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 14
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բանգլադեշ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 273)։ |