Մարիա Տերեսա Բերգանսա Վարգաս OAXS (իսպ.՝ María Teresa Berganza Vargas, մարտի 16, 1933(1933-03-16)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3] - մայիսի 13, 2022(2022-05-13)[4], Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։

Տերեսա Բերգանսա
Բնօրինակ անունիսպ.՝ Teresa Berganza
Ի ծնե անունիսպ.՝ María Teresa Berganza Mariana
Ծնվել էմարտի 16, 1933(1933-03-16)[1][2]
Մադրիդ, Իսպանիա[3]
Երկիր Իսպանիա
Մահացել էմայիսի 13, 2022(2022-05-13)[4] (89 տարեկան)
Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի և համալսարանի դասախոս
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Academia de las Artes Escénicas de España?
ԱմուսինFélix Lavilla?
Պարգևներ
Կայքteresaberganza.com
 Teresa Berganza Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տերեսա Բերգանսա Վարգասն առավել հայտնի է Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում», «Սևիլյան սափրիչը» և «Մոխրոտը» օպերաների կանացի գլխավոր դերերգերի (Իզաբելլա, Ռոզինա, Անջելինա) կատարմամբ[5]։ 1970-80-ական թթ․ հաջողությամբ հանդես է եկել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգում[6]։ Բերգանսան առանձնանում է իր ձայնի տեխնիկական վիրտուոզությամբ, երաժշտական կատարողական ողջամիտ ոճով և հրապուրիչ բեմական արտաքինով։

Բերգանսան Ռոսսինիի երաժշտության նկատմամբ հետաքրքրության վերածննդին նպաստած առանցքային երգչուհիներից էր, որը հանդես է եկել այդ իտալացի կոմպոզիտորի քիչ հայտնի ստեղծագործություններում և նպաստել է դրանց գլխավոր դերերգելը մեցցո-սոպրանոյի ռեգիստրում կատարելու ավանդույթի վերականգնմանը։ Նա նկարահանվել է Ցերլինայի դերում Ջոզեֆ Լուզիի «Դոն Ժուան» ֆիլմ-օպերայում 1979 թվականին։

Մասնակցել է Սևիլիայում «Էքսպո 92»-ի և Բարսելոնայում 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություններին։

Ծանոթագրություններ խմբագրել