Ռուանդա (ՄՀԱ՝ [ɾ(g)wɑndɑ]), պաշտոնապես՝ Ռուանդա Հանրապետություն, պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը 1500–2000 մ բարձրության կտրտված սարահարթ է, որի պատճառով այն կոչվում է նաև Հազարավոր բլուրների երկիր։ Արևմտյան բարձրադիր եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը, հյուսիս-արևմուտքում բարձրանում են Վիրունգա հրաբխային լեռները (ամենաբարձրը՝ Կարիսիմբի լեռ, 4507 մ)։

Ռուանդայի Հանրապետություն
Repubulika y'u Rwanda
République du Rwanda
Ռուանդա դրոշ
Դրոշ
Ռուանդա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu
"Unity, Work, Patriotism"
Ազգային օրհներգ՝
Rwanda nziza
Ռուանդա դիրքը
Ռուանդա դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Կիգալի
1°57′S, 30°4′E
Պետական լեզուներ Ռվանդերեն, Ֆրանսերեն, Անգլերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Paul Kagame
 -  Վարչապետ Bernard Makuza
Անկախություն Բելգիայից 
 -  Ամսաթիվ Հուլիսի 1 1962 
Տարածք
 -  Ընդհանուր 26,798 կմ²  (147th)
 -  Ջրային (%) 5.3
Բնակչություն
 -  July 2005 նախահաշիվը 7.6 միլիոն  (86րդ)
 -  2002 մարդահամարը 8,128,553 
 -  Խտություն 320 /կմ² (27րդ)
829 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $11.24 միլիարդ (130րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,300 (160րդ)
ՄԶՀ (2004) 0.450 (ցածր) (158րդ)
Արժույթ Ռուանդայի ֆրանկ (RWF)
Ժամային գոտի CAT (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) not observed (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .rw
Հեռախոսային կոդ +250

Կլիմա Խմբագրել

Կլիման մերձհասարակածային է։ Գետային ցանցը խիտ է։ Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքներից), խոշոր լիճը՝ Կիվուն։ Տարածված են սավաննաները և խոնավ մշտադալար անտառները։

Բնություն Խմբագրել

Մակերևույթը խիստ կը տըրտված, 1500–2000 մ բարձրությամբ սարահարթ է՝ կազմված մինչքեմբրիի բյուրեղային և մետամորֆային ապարներից Արմ, բարձրադիր (մինչև 3000 մ) եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը։ Հսարմում Վիրունգա հրաբխային լեռներն են (Կարիսիմբի լեռ, 4507 մ)։ Կլիման մերձհասարակածային է։ Կիգալիում միջին ամսական ջերմաստիճանը 20–21°C է։ Տարեկան տեղումները 1000–1500 մմ են, Վիրունգա լեռներում մինչև 2000 մմ․ Գետային ցանցը խիտ է․ Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքը) խոշոր լիճը Կիվուն է։ Տարածված են երկրորդային սավաննաները, Վիրունգա լեռներում՝ լեռնային կարմրահողերի վրա․ մշտականաչ խոնավ անտառներն ու բարձրլեռնային արևադարձային բուսականությունը։ Համարյա բնաջնջված է նախկին հարուստ կենդանական աշխարհը։ Արգելանոցներում պահպանվել են այծքաղներ, գոմեշներ, ռնգեղջյուրներ, գետաձիեր, զեբրեր, առյուծներ, հովազներ, կոկորդիլոսներ ևն։

Պատմություն Խմբագրել

Ռուանդան երկար տարիներ եղել է գերմանական, ապա՝ բելգիական գաղութ։ 1918 թվականին Ազգերի լիգայի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ։ 1960 թվականին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ 1962 թվականի հուլիսի 1-ին ձեռք է բերել անկախություն։

Անկախության առաջին տարիներին (1963–1965) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ։ 1973 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց Ուգանդա։ Այնտեղ ձևավորվեց Ռուանդայի հայրենասիրական ճակատը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա։ 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով 1994 թվականին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հազար թութսիների և չափավորական հուտուների։ Այդ կոտորածները (1994 թվականի ապրիլի 6-ից հուլիսի 16-ը) որակվել են որպես ռուանդական ցեղասպանություն և ճանաչվել միջազգայնորեն։ Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և 1994–1997 թվականներին շարունակեց հուտուների դեմ ռազմական գործողությունները՝ արդեն երկրի հյուսիս-արևմուտքում։ 2005 թվականի մարտի 31-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական ուժեր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց ցեղասպանությունն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը։

Բնակչություն Խմբագրել

Երկրի բնակչության 80 %-ը պատկանում է բանտու-բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 88 %, թութսի՝ 11 %, գաճաճ (պիգմեյ)՝ 1 %, էթնիկ խմբերը։ Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիացիներ։ Խոշոր քաղաքներն են Կիգալին, Գիտատաման, Բուտարեն։

Տնտեսություն Խմբագրել

Բնակիչների հիմնական զբաղմունքըերկրագործությունն է. մշակում են սրճենի, թեյ, սորգո, բատատ, եգիպտացորեն, քինաքինա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Գյուղական կացարանները շրջափակված են ցցապատով և տեղադրված են բլուրների լանջերին։ Ժողովրդական արվեստներից տարածված են զամբյուղների ու խսիրների հյուսումը, մետաղե զարդերի և փայտե կահկարասիների պատրաստումը։

Տես նաև Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 5