Բացել գլխավոր ցանկը

Հեծանվային սպորտ, մարզաձև, որին մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ 1984 թվականից՝ նաև կանայք։

Հեծանվային սպորտ
Petacchi MSR 2005.jpg
Տեսակհեծանվավազք և սպորտ
ՊորտալPortal:Cycling
Cycling (sport) Վիքիպահեստում
Cycling.gif

Մրցությունները տեղի են ունենում հեծանվահրապարակում և հատուկ խճուղում։

Խճուղային հեծանվավազքի մրցումներում խաղարկվում են երկու մրցաձևեր՝ խմբակային և թիմային մրցավազքեր։ Հեծանվահրապարակային սպորտում խաղարկվում են 1 կիլոմետր արագընթաց հեծանվավազքի, 1 կմ հիտ տեղից, 4 կմ անհատական հետապնդման և 4 կմ թիմային հետապնդման հեծանվավազքի առաջնություններ։

Աշխարհի, Եվրոպայի և պետությունների առաջնություններում կանայք մրցում են 1 կմ արագընթաց վազքում, 3 կմ հետապնդման մրցավազքում, 500 մետր հիտ՝ տեղից վազքում և խմբակային խճուղային վազքում։ Տարբեր տեսակի մրցումներրում տղամարդիկ մրցում են նաև երկտեղանոց հեծանիվներով՝ 2 կմ հեծանվահրապարակային, առաջատարի ետևից հեծանվահրապարակային մրցավազքերում և այլն։

ՊատմությունԽմբագրել

Հեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869 թվականին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Աշխարհի առաջին առաջնությունները կազմակերպվել են Չիկագոյում (1893) և Կոպենհագենում (1921)։

Հեծանվային սպորտը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում հեծանվային սպորտը հիմնադրվել է անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ 1926 թվականին։ Հայ հեծանվորդներից հաջողության են հասել Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը, Հ. Քոչարյանը, Ն. Ավետիսյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը և այլք[1]:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 203։