Էնդրյու Լլոյդ Ուեբեր
Էնդրյու Լլոյդ Ուեբեր, Բարոն Լլոյդ Ուեբեր (անգլ.՝ Andrew Lloyd Webber, մարտի 22, 1948[1][1][2][…], Քենսինգթոն), անգլիացի կոմպոզիտոր և երաժշտական թատրոնի իմպրեսարիո[11]։ Նրա «Իսկապես օգտակար խումբ» (անգլ.՝ Really Useful Group) կազմակերպությունը Լոնդոնի թատերական ամենամեծ օպերատորն է[12]։
Էնդրյու Լլոյդ Ուեբեր անգլ.՝ Andrew Lloyd Webber | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1948[1][1][2][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Քենսինգթոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | ագնոստիցիզմ |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ, Մագդալեն քոլիջ, Վեսմինստերի դպրոց[3], Ամբերֆիլդի դպրոց և Westminster Under School? |
Երկեր | Evita?, Հիսուս Քրիստոս գերաստղ, Կատուներ, Օպերայի ուրվականը և Starlight Express? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատերական ռեժիսոր, գործարար, երգերի հեղինակ, impresario, քաղաքական գործիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր |
Ամուսին | Sarah Hugill?, Սառա Բրայթման և Madeleine Gurdon? |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Լլոյդ Ուեբեր[3], մայր՝ Jean Hermione Johnstone?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Imogen Lloyd Webber?, Nick Lloyd Webber?, William Lloyd Webber?[4] և Isabella Lloyd Webber?[4] |
Կայք | andrewlloydwebber.com |
Andrew Lloyd Webber Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելԻր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է 15 երաժշտական ներկայացում (մի քանիսը ցուցադրվել են Ուեսթ Էնդ թատրոնում (անգլ.՝ West End theatre) և Բրոդվեյում 10 տարիներրի ընթացքում)։ Նրա երաժշտությունը հիմնված է եղել հետևյալ հեղինակների ստեղծագործությունների վրա` Թիմ Ռայս, Դոն Բլանք, Քրիստափոր Հեմփթոն, Ռիչարդ Սթիլգոյ, և Բեն Էլթոն։ Նա գրել է երաժշտություն երկու` Կրկնակոշիկ և Օդեսայի թղթապանակ ֆիլմերի համար։ Նա գրել է լատիներեն պատարագ։ Իր աշխատանքների համար նա ստացել է մի շարք մրցանակներ, որոնցից յոթ ամենակարևորներն են Թոնի մրցանակը, երեք Գրեմի մրցանակները, մի Օսկար, մեկ միջազգային Էմմի, վեց Օլիվեր մրցանակները և մեկ Ոսկե Գլոբուս մրցանակը[13] 1997 թվականին դարձել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ[13]։
Ընտանիք
խմբագրելԼլոյդ Ուեբերի երկրորդ ամուսնությունը դերասանուհի և երգչուհի Սառա Բրայդմենի հետ էր։ Նրանք բաժանվել են 1990 թվականին։ Լլոյդ Ուեբերի երրորդ և ներկայիս կինը Մադլին Գորդոնն է, ով նախկինում եղել է ձիարշավորդուհի։ Նրա փոքր եղբայրը` Ջուլիա Լյոյդ Ուեբերը թավջութակահար է։ 2009 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդվել է, որ Ուեբերի մոտ ախտորոշվել է վաղ փուլում գտնվող քաղցկեղ[13][14]։ Նա վիրահատություն է տարել և բուժվել։
Երաժշտական ներկայացումներ
խմբագրելՆա ունեցել է շատ երաժշտական ներկայացումներ, դրանք են`
- Ժոզեֆը և զարմանալի վերարկուն (1967)
- Հիսուս Քրիստոս սուպեր աստղը (1970)
- Էվիտա (1976)
- Կատուներ (մյուզիքլ) (1981)
- Երգ ու պար (1982)
- Աստղային Էքսպրես (1984)
- Օպերայի ուրվականը (1985)
- Սիրո դրսևորումներ (1989)
- Մայրամուտ (1993)
- Ջիվս (1996), գրվել է 1974 թվականի ներկայացումից
- Քամի փչիր ներքև (1998)
- Գեղեցիկ խաղ (2000)
- Սպիտակ հագնված կինը (2004)
- Սերը երբեք չի մեռնում (2010)
Պարգևներ
խմբագրել- Թոնի յոթ մրցանակ
- 3 «Գրեմմի»
- 7 «Olivier Awards» պարգև
- «Ոսկե գլոբուս»
- «Օսկար»
- «2000 թվականի լավագույն մյուզիքլ» մրցանակ Քննադատների համայնքի կողմից
- Կայսերական մրցանակ
- Ռիչարդ Ռոջերսի անվան մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 Webber [Lloyd-Webber; Lord Lloyd-Webber of Sydmonton, Andrew Lloyd] — OUP.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
- ↑ https://www.tonyawards.com/winners/year/1980/category/score/show/any/
- ↑ Գրեմմի — 1958.
- ↑ Academy Awards Database
- ↑ https://www.emmys.com/bios/andrew-lloyd-webber
- ↑ The Official Andrew Lloyd Webber Web Site
- ↑ Really Useful Group
- ↑ 13,0 13,1 13,2 «Composer Andrew Lloyd Webber diagnosed with cancer». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ Lloyd Webber treated for cancer
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- Об Эндрю Ллойде Уэббере на русском языке Արխիվացված 2014-12-16 Wayback Machine(ռուս.)
- Կայք կոմպոզիտորի մասին. կենսագրություն, պատկերասրահ, երաժշտություն Արխիվացված 2010-01-30 Wayback Machine
- Տեղեկություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Լլոյդ Ուեբեր» հոդվածին։ |