Լարրի Ջո Բըրդ (անգլ.` Larry Joe Bird, դեկտեմբերի 7, 1956(1956-12-07)[1][2], West Baden Springs, Օրինջ շրջան, Ինդիանա, ԱՄՆ[3][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ով իր ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում՝ որպես ծանր և թեթև հարձակվող։ «Սելտիքսի» կազմում Բըրդը երեք անգամ դարձել է NBA-ի չեմպիոն` 1981, 1984 և 1986 թվականներին։ 1998 թվականին Բըրդը դարձել է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահի անդամ։ 1997 թվականից մինչև 2000 թվականը եղել է «Ինդիանա Փեյսերսի» գլխավոր մարզիչը։

Լարրի Բըրդ
Larry Bird

Դիրքը Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող
Համար № 33
Ի ծնե տրված անունը Լարրի Ջո Բըրդ
Larry Joe Bird
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1956 (67 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վեսթ Բեյդեն, Ինդիանա ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 100 կգ
համալսարան Ինդիանա սթեյթ (1976–1979)
Դրաֆթի տարի 1978 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1979-1992
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (1979–1992)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (1997–2000)
Կարիերայի ցուցանիշներ
Միավորներ` 21 791 (24,3 մ/խ)
Փոխանցումներ` 5695 (6,3 փ/խ)
Անդրադարձ` 8974 (10,0 ա/խ)

Համարվում է բասկետբոլի պատմության մեծագույն մարզիկներից մեկը[5]։

Կարիերա

խմբագրել

Լարրի Բըրդը ծնվել է Ուեսթ-Բադեն-Սպրինգս, ոչ մեծ քաղաքում, որտեղ բնակվում էին ուղիղ 2000 մարդ, որը գտնվում է Ինդիանա նահանգի հարավում, Ջորջինի ընտանիքում և Քլոդ Ժոզեֆ Բըրդի ընտանիքում։ Նրա ծնողները ունեին Իռլանդական արմատներ։ Նա եղել է 4-րդ երեխան ամբողջ ընտանիքի մեջ, ուներ 4 եղբայր (Մայք, Մարկ, Էդդի և Ֆեֆֆ) և մեկ քույր (Լինդա)[6]։

Լարրին ծնվել է շատ թույլ երեխա, ուներ դեմքի ձևախախտումներ՝ շրթունքների բացվածք։ 5 տարեկանում վիրահատվել է, որից հետո նրա մոտ մնաց սպի (մեծանալով, նա թաքցրեց այդ սպին իր բեղերի տակ)[7]։ Բըրդը հիշում էր, որ իր ընտանիքը փողի կարիք ուներ. «Եթե մենք չկարողանայինք մուծել բանկի հաշիվը և չունենայինք կոշիկներ, մայրս միշտ կոշիկներ էր գնում։ Նա չէր վճարում բանկին, բայց երեխաները միշն կոշիկներ էին կրում[8]»:

Դեռահաս տարիքում Լարրին գնացել է տատիկի հետ ապրելու, քանի որ ընտանիքում չկար այնքան փող, որպեսզի երեխաները ապահովված լինեն։ Ընտանիքի ծանր վիճակի պատճառը եղել է Լարրի հոր՝ Ջո Բըրդի ալկոհոլիզմը, ով Կորեական պատերազմից հետո հավանաբար տառապում էր հետնավնասվածքային սթրեսով։ Նա փետրվարի 3-ին 1975 թվականին ամուսնալուծությունից հետո ինքնասպանություն գործեց, երբ Լարրին 18 տարեկան էր[9]։ Դրանից հետո նրա մայրը, ով աշխատում էր մատուցողուհի, երեխաներին դաստիարակում էր միայնակ։ Լարրին դպրոցում սովորելու տարիներին տարվեց բասկետբոլով. նա պարապում էր ամեն օր դպրոցի դասերից հետո։ Դեռևս դպրոցական՝ Լարրին երկու անգամ ճանաչվել էր Ինդիանա նահանգի ամենալավ բասկետբոլիստ (1974, 1975)[7]։ Իր ավարտական տարում Բըրդը միջինում հավաքում էր 31 միավոր, կատարում 21 ընտրություն և 9 արդյունավետ փոխանցում, հանդես էր գալիս Հայ Վելլի դպրոցում, որի համար էլ ընդգրկվել էր նահանգի հավաքականի մեջ[10]։

Ինդիանա նահանգի համալսարան

խմբագրել

1974 թվականին Բլումենգտոնում գտնվող Ինդիանայի համալսարանից և հրավիրվեց բասկետբոլային ակումբ։ Երիտասարդը միանգամից չհաշտվեց համալսարանի տեղանքի և աշակերտների թվի հետ։ Իր մոր հիասթափությունից Լարրին 24 օրից հեռացավ Ինդիանայի համալսարանից։ Լարրին վերադարձավ տուն՝Ֆրենչ-Լիկ, որտեղ ընդունվեց հարևան Նորտվուդի համալսարան, բայց անտեղից կրկին հեռացավ, երբ իմացավ, որ նա պետք է սովորի 2 տարի և հետո 4 տարի քոլեջում։ Լարրին ստացավ ճանապարհային դեպարտամենտ աշխատանքը[11], մի տարվա ընթացքում խաղաց Սիրողական սպորտային միացության կողմից (AAU)[12]: Մեկ տարի անց Բըրդը որոշեց գնալ Ինդիանա նահանգի Տերրե-Հոթ համալսարան, Բոբ Քինգ մարզչի մոտ։ Իր առաջին տարին, որպես «Ինդիանա Սթեյթ Սիքամորզ» ակումբի խաղացող, Բըրդը մրցաշրջանը անցկացրել է խորը պահեստայիններին։ Առաջին հենց խաղերից Լարրիին կոչում էին «մեծ ճերմակ հույս», իսկ 1975 թվականից նա ստացավ «Լեգենդար Լարրի» մականունը[7]։ Իր երկրորդ ուսուցման տարում նա դարձավ «Սիքամորզ» ակումբի առաջնորդը, միջինում հավաքելով 32,8 միավոր, կատարելով 13,3 անդրադարձ խաղի ընթացքոում։ Լարրին «Սիքամորզ»-ին օգնեց հասնել ռեկորդային հաղթանակներին և պարտություններին ակումբի ողջ պատմության մեջ—25:3[13]: Հաջորդ մրցաշրջանում Լարրին և «Սիքամորզ»-ը հասան քառորդ եզրափակչին։

1978/79 մրցաշրջանի սկզբին «Սիքամորզ» ակումբի հիմնական մարզիչը՝ Բոբ Քինգը կաթված տարավ և նրան փոխարինեց իր օգնական Բիլլ Հոդջեսը։ Նա կարողացավ համոզել Լարրին մնալ ևս մի մրցաշրջան, երբ նրան դրաֆթի ժամանակ տեղափոխել էին «Բոսթոն Սելթիքս»։ 1978/79 մրցաշրջանում Լարրիի ակումբը առանց պարտությունի հասավ ՆՍԱԱի եզրափակիչ, որտեղ նրանք պետք է խաղային Միչիգան նահանգի համալսարանի դեմ, որտեղ խաղում էր Բըրդի ապագա ՆԲԱ-ի մրցակիցը՝ Մեջիք Ջոնսոնը։ Այդ խաղը հավաքեց ամենաշատ լսարանները ուսանողական չեմպիոնատի ողջ պատմության մեջ[14]։ Չնայած նրան, որ Միչիգանը հաղթեց Ինդիանային 75-64, Լարրին նվաճեց բոլոր առանձին մրցանակները. Տարվա ամենալավ խաղացողը (ըստ UPI, Sporting News), Նեյսմիթի, Ջոն Վուդենի, Ադոլֆ Ռապպայի և Օսկար Ռոբերտսոնի մրցանակաները։ Ուսման ժամանակ Լարրին միջինում հավաքում էր 30,3 միավոր։

1979—1983: Ակնթարթային ազդեցություն

խմբագրել

1978 թվականի դրաֆթում հարձակվողին՝Լարրի Բըրդին 6-րդ համարի ներքո ընտրեց «Բոսթոն Սելթիքս» ակումբը։ Նա որոշեց համալսարանում սովորել ևս մեկ տարի, դրա համար էլ եկավ ակումբ մյուս տարի։ «Սելթիքս»-ը իրավունք ուներ Բըրդի հետ պայմանագիր կնքել, ուստի Բըրդը պայմանագիրը կնքեց մինչև իր ուսանողական կարիերայի վերջը։ Հաջորդ մրցաշրջանում ՆԲԱ-ը արգելեց հետ վերադարձնել ուսանողներին համալսարանական չեմպիոնատ (ՆՍԱԱ), եթե ՆԲԱ-ի ակումբը պայմանագիր է ստորագրել տվյալ խաղացողի հետ։ Արգելքը ստացավ Բըրդի ուսանողական կանոները[15]։

Լարրի Բըրդը միացավ «Բոսթոն Սելթիքս»-ին 1979/80 մրցաշրջանում։ Համար 33-ը նա վերցրեց ի պատիվ իր եղբոր, ով նույնպես բասետբոլիստ էր, խաղում էր դպրոցական մակարդակի, խաղում էր 33 համարի ներքո[16]։ Առաջին մրցաշրջանում Լարրին օգնեց «Սելթիքս»-ին հաղթել 61 խաղ 21 պարտությունից, չնայած որ մի տարի առաջ ակումբը հաղթել էր ընդամենը 29 խաղ։ Փլեյ-Օֆֆ-ում «Բոսթոն»ը պարտվեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբին, որը գլխավորում էր Ջուլիուս Իրվինգի հետ։ Մրցաշրջանի վերջում, Լարրի Բըրդը դառնալով ակումբի ամենալավ միավորներ հավաքողը, անդրադարձ կատարողը և խլումներ կատարողը[17], ստացավ տարվա ամենալավ նորեկ մրցանակը[18]։ Միջսեզոնում ակումբին հրաժեշտ տվեց դժգոհ իր դերից Բոբ Մակադուն, փոխարենը 1980 թվականի դրաֆթի ժամանակ «Սելթիքս»-ը ստացավ «Դեթրոիթ Փիսթոնս» ակումբի խաղացող Մայքլ Լեոն Կարրաին- պաշտպանության սպեցալիստ նույնպես ուներ հնարավորություն տեղափոխվելու երկու ուրիշ ակումբ[19]։ «Սելթիքս»-ի գլխավոր մենեջերը՝Ռեդ Աուերբախը 1980 թվականի դրաֆթի ժամանակ աշխատում էր այնպես անել, որ ակումբը կարողանա առաջին և տասներեքերորդ համարներին փոխանակի կամ տեղափոխի։ Աուերբախւշը փոխանակեց Ռոբերտ Պերիշի հետ-կենտրոնական խաղացող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» ակումբից- և ուներ իրավունք ընտրել դրաֆթի երրորդ համարի խաղացողին Քեվին Մակհեյլին։ Պերիշի, Լարրիի և Մակհեյլի եռյակը, ապագայում վաստակեց հայտնիություն՝«Մեծ եռյակ»[20]։

Հիմնական մարզչի՝ Բիլլ Ֆիթչի ղեկավարության ժամանակ «Բոսթոն»-ի բասկետբոլիստները հաջողությամբ ավարտեցին 1980/81 մրցաշրջանը[21]։ Կոնֆերանսների եզրափակչում «Բոսթոն»-ը երկրորդ տարին անընդմեջ հանդիպեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի հետ։ Սերիաները «Բոսթոն»-ը սկսեց անհաջող 3-1 հաշվով, բայց թիմը իր մեջ ուժ գտավ և հավասարեցրեց հաշիվը։ 7-րդ խաղում «Բոսթոն»-ը հաղթեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» 91-90 հաշվով[22]։ Եզրափակչում «Սելթիքս»-ը հաղթեց «Հյուստոն Ռոկեթս» ակումբին, որտեղ խաղում էր Մոզես Մելուենը, 6 խաղում Բըրդը միջինում հավաքում էր 15,3 միավոր, կատարում 15,3 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում[23]։ Մաքսվելլը ստացավ «ամենաարդյունավետ բասկետբոլիստը եզրափակչում» մրցանակը[24]։ Հաջորդ վիճակահանության ժամանակ կրկին «Բոսթոն»-ը հանդիպեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի հետ։ «Բոսթոն»-ը կրկին նույն հաշվով պարտվում էր, բայց այս անգամ հաղթեց «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբը[25]։

1982/83 Փլեյ-Օֆֆ մրցաշրջանում «Սելթիքս»-ի բասկետբոլիստները առաջին տուրում հաղթելով «Ատլանտա» ակումբին (2-1), հաջորդ տուրում պարտվեցին բոլոր 4 խաղերը ընդդեմ «Միլուոքի Բաքս» ակումբի դեմ[26]։ Այդ պարտությունից հետո Բիլլ Ֆիթչը հրաժարական տվեց[27]։

1983—1987 Բըրդը ընդդեմ Ջոնսոնի

խմբագրել

«Սելթիքս»-ի և «Լեյքերսի» մեջ դիմակայությունը անցավ ՆԲԱ-ի պատմության գիրկը, 1980-ից մինչև 1989 թվականներին այդ երկու ակումբներից մեկը դուրս էր գալիս եզրափակիչ, բայց միայն 1984 թվականին նրանք 10 տարվանից հետո, առաջին անգամ եզրափակչում խաղում էին իրար դեմ, գլխավոր մրցանակի համար[28]։

1983/84 թվականներին «Սելթիքս»-ի նոր մարզիչ նշանակվեց ակումբի նախկին խաղացող Կեյ Սի Ջոնսը։ «Սելթիքս»-ը մրցաշրջանը ավարտեց 62 հաղթանակով և 20 պարտությունով և երեք տարվա ընդմիջումից հետո «Սելթիքս»-ը դուրս է գալիս եզրափակիչ[29]։ Հանդիպում «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի հետ։ Դա եղել է Լարրիի և Մեջիքի առաջին հանդիպումը, սկսած 1979 թվականին, որտեղ նրանք խաղացել են ՆՍԱԱ-ի եզրափակչում։ Որպեսզի դիտեն եզրափակչի 5-րդ խաղը, «Բոսթոն Գարդեն»-ում հավաքվել էր մոտ 10000 մարդ։ Բըրդը 5-րդ խաղում հավաքեց 34 միավոր և «Սելթիքս»-ին պարգևեց հաղթանակ 121-103 հաշվով։ Եզրափակչի 7-րդ խաղում Լարրին օգնեց հաղթել թիմին 111-102 հաշվով, հավաքելով 20 միավոր և կատարելով 12 անդրադարձ[30]։ Լարրին եզրափակչում միջինում հավաքելով 27,4 միավոր և կատարելով 14 անդրադարձ, ստացավ ամենաթանկարժեք բասկետբոլիստը ՆԲԱ-ում և ամենաարդյունավետ բասկետբոլիստը եզրափակչում։

Բըրդի արդյունավետությունը 1984/85 մրցաշրջանում հասունացավ մինչև 28,7 միավոր, կրկին դարձավ ամենաթանարժեք բասկետբոլիստ մրցանակը, իսկ «Սելթիքս»-ը նորից հանդիպեց «Լեյքերս»-ին եզրափակչում։ «Բոսթոն»-ը առաջին խաղում ոչնչացրեց Լոս-Անջելեսին 148-114 հաշվով, որը անցավ պատմության գիրկ որպես «Memorial Day Massacre» —անգլ.-ից — «Սպանդանոց`Օրվա հիշողությունը»։ Բայց «Լեյքերս»-ը չկոտրվեց և օգնեց 38 տարեկան վետերան՝ Կարիմ Աբդուլ Ջաբբարի վերականգնումը, որն էլ արդյունքում օգնեց հաղթել «Սելթիքս»-ին բոլոր վեց խաղերում[31]։ Դա առաջին անգամ էր, երբ «Սելթիքս»-ը պարտվեց «Լեյքերս»-ին եզրափակչում, և երբ նրանք պարտվեցին վճռական խաղը իրենց տանը՝«Բոսթոն Գարդեն»-ում[32]։

Միջմրցաշրջանում «Սելթիքս»-ի թիմին միանում է Բիլլ Ուոլտոնը, ով խաղացել էր «Լոս-Անջելես Քլիպպերս» ակումբում։ Նա եղել էր «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի հայտնի աստղ, բայց հենց կարիերայի սկզբից նրան այցելում էին վնասվածքները, և «Բոսթոն»-ում նա դարձավ պահեստային[33]։

«Սելթիքս»-ը 1985/86 մրցաշրջաններում օրինակի համար ամենահզոր ակումբներից էր ՆԲԱ-ի պատմության մեջ։ Բըրդը առաջին անգամ հաղթեց 3 միավորանոց միջոցառումը։ «Սելթիքս»-ը հաղթեց 67 խաղ, որից 40-ը «Սելթիքս»-ը հաղթել էր իր տանը, պարտվելով ընդամենը մեկ խաղ[34]։ Լարրի Բըրդը 3 անգամ անընդմեջ ստացավ ամենաթանկարժեք բասկետբոլիստ մրցանակը, իսկ Ուոլտոնը ամենալավ պահեստային խաղացող մրցանակը։ Փլեյ-Օֆֆ-ում Բոսթոնը հաղթեց «Հյուստոն Ռոկետս» ակումբին դառնալով չեմպիոն[35]։ Լարրիին սերիաների արդյունքների գրեթե հաջողվում էր դառնալ Թրիփլ-դաբլի հեղինակ (24,0 միավոր, 9,7 անդրադարձ, 9,5 արդյունավետ փոխանցումներ)[36], իսկ վճռական խաղում հավաքեց 29 միավոր, 11 անդրադարձ և 12 արդյունավետ փոխանցում։ Լարրին երկրորդ անգամ դարձավ Եզրափակչի ամենաարդյունավետ խաղացող մրցանակը։

Ի շնորհիվ Հենդերսոնի փոխանակման «Բոսթոն»-ը ուներ հնարավորություն 1986 թվականի դրաֆթի ժամանակ ընտրել 2-րդ համարին։ Բայց կառավարությունը որոշեց ընտրել Լենա Բայասին—շատ խոստումնալից խաղացող էր, Մերիլենդից[37]։ Երկրպագուները կարծում էին, որ նա կդառնա ակումբի ապագան, բայց դրաֆթից 48 ժամ հետո Բայասը մահացավ կոկաինի չափից շատ մեծ դոզայի պատճառով[38]։

Չնայած խաղացողի մահին, ով կարող էր դառնալ ակումբի գլխավորը, «Սելթիքս»-ը մնում էր շատ հզոր ակումբ։ «Բոսթոն»-ը ավարտեց մրցաշրջանը 59 հաղթանակով և 29 պարտություններով և կրկին դուրս եկավ ՆԲԱ-ի եզրափակիչ[39]։ Այդ մրցաշրջանում Լարրին դարձավ ՆԲԱ-ի այն հայտնի խաղացողներից մեկը, որի «Ակումբ 50-40-90». խփելու տոկոսը նրա մոտ կազմում էր 0,500 խաղից (0,525), 0,400 շատ խփումներ 3 միավորանոցի գծից այն կողմ և 0,900-ից շատ տուգանայինի գծից (0,910)[40]։ Եզրափակչում «Բոսթոն»-ը նորից պետք է խաղար «Լեյքերս»-ի հետ։ Առաջին երկու խաղերում հաղթեց «Բոսթոն»-ը, իսկ մյուս խաղերը՝ «Լեյքերս»-ը։ Հաջորդ անգամ «Բոսթոն»-ը դուրս եկավ եզրափակիչ 21 տարի հետո[41].: Դա վերջին անգամ էր երբ Լարրին և Ջոնսոնը իրար դեմ կխաղային եզրափակչում, նվիրելով աշխարհին բասկետբոլի ամենալավ դիմակայություններից մեկը[42]։ Այս երկուսի դիմակայությունը բասկետբոլի պատմության ամենալավ դիմակայություններից մեկն էր[43][44][45][46]։ Ենթադրվում է, որ հենց Լարրին ու Ջոնսոնը փրկեցին ՆԲԱ-ը[47]։ Չնայած իրենց դիմակայությանը, խաղադաշտից դուրս Լարրին և Ջոնսոնը դարձան ամենալավ ընկերները։ Նրանց ընկերությունը բազմացավ, երբ նրանք նկարահանվում էին Converse-ի գովազդում, որում նրանք պատկերում էին ոխերիմ թշնամիներին։ Ջոնսոնը գտնվում էր Լարրիի կարիերայի ավարտելու միջոցառմանը և էմոցիոնալ Լարրիին կոչեց «Հավերժական ընկեր»[48][49]։

Շատ բաներում, Լարրիի և Ջոնսոնի դիմակայությունը նպաստել է հետաքրքրության վերականգնումը նարկոտիկների[50], ռասիզմի, Ասսոցիացիայի հանդեպ, և վատ հարաբերությունները ակումբների տնօրենների և խաղացողների միջև[51][52]։

1988—1992: Կարիերայի արևամուտը

խմբագրել

1987/88 մրցաշրջանի վերջում ակումից հեռացավ Քեյ Սի Ջոնսը, իսկ նոր մարզիչ դարձավ նրա օգնականը՝Ջիմմի Ռոջերսը։ 1988/89 մրցաշրջանի 6 խաղերից հետո Լարրին պետք էր օպերացիա՝ հանելու ոսկրային հյուսվածքը երկու կրունգների համար[53]։ Բըրդին չհաջողվեց վերականգնվել, իսկ «Սելթիքս»-ի բասկետբոլիստները պարտվեցին «Դեթրոիթ»-ին Փլեյ-Օֆֆ-ի առաջին տուրում[54]։

Բըրդը վերադարձավ 1989/90 մրցաշրջանում և օգնեց ակումբին հաղթել 52 խաղ։ «Սելթիքս»-ը վստահորեն սկսեցին տուրը ընդդեմ «Նյու-Յորք Նիքս» ակումբի, հաղթելով երկու խաղ, բայց «Սելթիքս»-ը պարտվեց մյուս 3 խաղերը[55]։ Դա նվաստացուցիչ պարտություն էր «Նիքս»-ի կողմից։ Այդ պարտությունից հետո Ռոջերսը հեռացվեց ակումբից։ Նոր գլխավոր մարզիչ դարձավ Ռոջերսի օգնական, «Սելթիքս»-ում հանդես եկած խաղացող՝Կրիս Ֆորդը։

Ֆորդի հետ «Սելթիքս»-ը հզորացրեց իր ցուցանիշները, հաղթանակների քանակը հասցնելով 56-ի։ Լարրին բաց թողեց 2 խաղ վնասվածքի պատճառով։ Փլեյ-Օֆֆ-ում «Սելթիքս»-ը պարտվեց «Դեթրոիթ Փիսթոնս» ակումբին 6 խաղերում[56]։ 1992 թվականի Փլեյ-Օֆֆ-ին «Սելթիքս»-ը կիսաեզրափակչում պարտվեց «Կլիվլենդ Կավալիերս» ակումբին[57]։ Մեջքի վնասվածքի պատճառով Բըրդը Փլեյ-Օֆֆ-ում խաղաց 4 խաղ։ Կարիերայի վերջում Լարրին 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում վաստակեց ոսկե մեդալ ամերիկական Dream Team-ի հետ։

1992/93 մրցաշրջանի սկզբում Լարրին որոշեց, որ այլևս չի կարող խաղալ ՆԲԱ-ում նախկին մակարդակով։ 1992 թվականի օգոստոսի 8-ին Լարրի Բըրդը հայտարարեց կարիերայի ավարտի մասին, որպես խաղացող։ Մինչ այդ, Լարրին «Սելթիքս»-ում խաղաց 13 մրցաշրջան, հաղթելով 3 չեմպիոնական մրցանակ[17]։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լարրին խաղաց 897 խաղ, հավաքելով 21791 միավոր (միջինում 24,3) կատարելով 8974 անդրադարձ (10,0) և 5695 արդյունավետ փոխանցում (6,3)[10]։

Մրցակցությունը Մեջիք Ջոնսոնի հետ

խմբագրել

Լարրի Բըրդը և Մեջիք Ջոնսոնը առաջին անգամ իրար հանդիպեցին, որպես հակառակորդներ 1979 թվականին ուսանողական (ՆՍԱԱ) մրցաշրջանի եզրափակչում, երբ Միչիգանի համալսարանը, որտեղ խաղում էր Մեջիք Ջոնսոնը, հաղթեց Ինդիանայի համալսարանին։ Նրանց դիմակայությունը շարունակվեց ՆԲԱ-ում և հասել էր իր գագաթնակետին, երբ «Բոսթոն Սելթիքս»-ը և «Լոս-Անջելես Լեյքերս»-ը 1984-1987 թվականներին երեք անգամ հանդիպցին եզրափակչում։ Ջոնսոնը ասում էր, որ նրա համար ռեգուլյար մրցաշրջանը բաղկացած է 80 սովորական խաղերից և 2 խաղից՝ «Լոս-Անջելես Լեյքերս»-«Բոսթոն Սելթիքս»։ Դրա մասին նաև խոսում է Լարրին, ասելով, որ առավոտյան, սկզբից նայում է Ջոնսոնի վիճակագրությունը[58]։

Լրագրողները ակնկալում էին, որ Լարրիի և Ջոնսոնի դիմադրությունը, կոչ էր անում նրա համար, որ նրանք ամբողջովին ապրել են տարբեր պայմաններում և տարբեր մարդիկ են։ Այդպես, նրանց հակամարտությունը համարվում էր «Լոս-Անջելես Լեյքերս»-ի և «Բոսթոն Սելթիքս»-ի պայքար[59][60]։ Այդ հակամարտությունը այնքան ժամանցային էր, որ ազդեց ՆԲԱ-ի վերածննդման վրա[61]։ Այս երկու բասկետբոլիստների հակամարտությունը հավաքեց նոր, շատ երկրպագուներ։ Լրագրող Լարրի Շվարցը հաստատում էր, որ Ջոնսոնը և Լարրին հեշտությամբ փրկեցին ՆԲԱ-ն սնանկությունից[62]։

Չնայած նրանց հակամարտությանը, նրանք դարձան շատ մոտիկ ընկերներ 1984 թվականից, երբ նկարահանվեցին Converse-ի գովազդի մեջ[63]։ 1992 թվականին Ջոնսոնը ներկա էր Լարրիի միջոցառմանը, որտեղ նա հայտարարում էր, որ ավարտում է կարիերան։ Հենց Լարրին պետք է որոշեր, թե ով պետք է գնա Բասկետբոլի Փառքի Սրահ, և նա ընտրեց Ջոնսոնին[64], Իսկ Ջոնսոնը միջոցառումից հետո էմոցիոնալ Լարրիին կոչեց իր «հավերժ ընկեր»[58]։

Մարզիկի բնութագիրը

խմբագրել
 
Հուշարձան ի պատիվ Լարրի Բըրդի

13 մրցաշրջան «Բոսթոն Սելթիքս»-ում, 1979/80 մինչև 1991-1992 թվականներ, Լարրին իրեն անվանեց ունիվերսալ բասկետբոլիստ։ Խաղում էր ծանր և թեթև հարձակվողի դիրքում։ Լարրին իր համար անուն ստեղծեց, մեծացրեց արդյունքը կարևորագույն իրավիճակներում, գերիշխում էր խաղի մեծ մասերում, խփելով խաղի վերջին վայրկյաններին և ցուցադրելով բացառիկ պաշտպանողական հնարքներ։ Լարրին չուներ հզոր մարմնակազմություն, ոչ արագություն, ոչ մի լավ կորդինացում, բայց նա ուներ մեկ այլ բան-ուներ դիպուկահարի բնածին որակներ և բարոյական հազվագյուտ աշխատանք[7]։ Լարրին տիրապետում էր անգերազանցելի ունակության, որով կարողանում էր կանխատեսել և արձագանքել հակառակորդի շարժումներին։ Իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերային ընթացքում Լարրին խաղացել է 897 խաղ, հավաքել է 21791 միավոր (միջինում 24,3 միավոր խաղի ընթացքում), կատարում էր 8974 անդրադարձ (10,0) և կատարում 5695 արդյունավետ փոխանցում (6,3)։ Կարիերայի ժամանակ միջինում նրա նետումները կազմեց 0,496 տոկոս, և 0,886 տուգանայինի գծից[10]։ Լարրին հիմա զբաղեցնում է 5-րդ տեղը, թրիփլ-դաբլ կատարողների մեջ—59 ռեգուլյար մրցաշրջանում չհաշված Փլեյ-Օֆֆ-ի 10 խաղերը[65]։ Լարրին, նույնիսկ խաղալով Մակհելի և Պերիշի նման խաղացղների հետ նույն թիմում, մի քանի մրցաշրջանների ընթացքում գլխավորում էր «Սելթիքս»-ը, հավաքած միավորների, անդրադարձերի, խլումների և խաղային ժամանակի քանակով։ Նա վստահ էր, աշխատասեր բասկետբոլիստ էր, ով, զարգանալով, իր թիմակիցներին ոգեշնչում էր դեպի հաղթանակ։ Նրա տաղանդի գաղտնիքը թաքնվում է նրանում, որ նա ժամերով պարապում էր դահլիճում և պետք էր կատարեր 100 երեք միավորանոց նետում[66]։ Լարրին ճանաչվել է Տրեշ-Տոկի վարպետ։ Ավելի շատ հայտնի էր 3 միավորանոց նետումների միջոցառման ժամանակ դեպքը, երբ Լարրին մտավ հակառակորդների հանդերձարան և նրանց ասաց. «Տղաներ, ուզում եմ իմանաք, որ միջոցառմանը հաղթելու եմ ես։ Ահա նայում եմ ձեզ վրա և ուզում եմ հասկանալ, թե ով գրավելու երկրորդ տեղը։»

Բըրդը հաղթեց միջոցառումը, հատկանշական էր, որ նա չհանեց իր մարզական շորերը[67]։ Լարրին «Սելթիքս»-ին օգնեց հաղթել ՆԲԱ-ի 3 չեմպիոնական տիտղոսներ և 10 Ատլանտայի դիվիզիայի տիտղոսներ։ 3 տարի անընդմեջ—1984 թվականից մինչև 1986—նա ստացավ ՆԲԱ-ի MVP մրցանակը, ՆԲԱ-ի եզրափակչի ամենաթանկարժեք բասկետբոլիստը և 12 անգամ մասնակցել ՆԲԱ-ի բոլոր աստղերի խաղերին։ 1996 թվականին Լարրի Բըրդը ընդգրկվել էր ՆԲԱ-ի 50 ամենամեծագույն բասկետբոլիստների ցուցակում, իսկ 1998 թվականին Բասկետբոլի փառքի սրահ[68][69][70]։

Սպորտային կարիերայի ավարտից հետո

խմբագրել

Վերջացնելով սպորտսմենի կարիերան, Լարրին դարձավ «Բոսթոն Սելթիքս»-ի «հատուկ օգնական», նրա պարտականությունների մեջ մտնում էր խաղացողներին հետախուզելը և գնահատական տալը։ Իրականում տարվա ընթացքում Լարրին հանգստանում էր Ֆլո-Րիդայում, խաղալով Գոլֆ և նկարահանվելով ֆիլմի գովազդում (Մայքլ Ջորդանի հետ «Space Jam» ֆիլմում) և մի անգամ չէր հայտնվել Բոսթոնի գրասենյակ։

1997 թվականին Լարրին գլխավորեց իր հայրենի նահանգի «Ինդիանա Փեյսերս» ակումբը։ Իր դեբյուտային մրցաշրջանում Լարրին ակումբին հասցրեց արևելյան կոնֆերանսի եզրափակիչ, որտեղ նրանք պարտվեցին ապագա չեմպիոն-«Չիկագո Բուլս» ակումբին։ Լարրին դարձավ այդ մրցաշրջանի ամենալավ մարզիչը։ Իր մարզչական կարիերայի ընթացքում «Փեյսերս»-ը սահմանեցին իրենց համար ռեկորդ, որտեղ նրանք մի մրցաշրջանի ընթացքում հաղթել էին 58 խաղ, երկու անգամ հասել էին կոնֆերանսի եզրափակիչ, մեկ անգամ հաղթել են եզրափակիչը, բայց պարտվեցին «Լեյքերս»-ին ՆԲԱ-ի եզրափակչում։ Լարրին իր մարզչական կարիերան ավարտեց 2000 թվականին, կատարելով իր խոստումը, մարզել ակումբին 3 տարի։ 2003 թվականին Լարրին վերադարձավ «Փեյսերս», բայց արդեն, որպես ակումբի նախագահ։ Իր ղեկավարության ժամանակ «Փեյսերս»-ը ակումբը վերստեղծեցին և վերադարձավ Փլեյ-Օֆֆ 2011 թվականին։ Լարրին 2008 թվական դրաֆթի ժամանակ Ռոյ Հիբբերթին տեղափոխեց «Փեյսերս», 2011 թվականին փոխանակեց Ջորջ Հիլլին «Սան Անտոնիո Սփըրս»-ից, պայմանագիր կնքեզ ազատ խաղացող Դեվիդ Ուեսթին և ընտրեց 2010 թվականի դրաֆթի ժամանակ Փոլ Ջորջին և Լեն Ստիվենսոնին։ Այս բասկետբոլիստների շնորհիվ, և Դեննի Գրեյնջերի, 2011 թվականին ակումբը հաղթեց Փլեյ Օֆիի առաջին տուրը։ 2012/13 մրցաշրջանում, բայց արդեն առանց վնասվածք ստացած Գրեյնջերի, «Փեյսերս»-ը դորս եկավ Կոնֆերանսի եզրափակիչ, որտեղ պարտվեցին ապագա չեմպիոնին-«Մայամի Հիթ» ակումբին։ 2011/12 մրցաշրջանի արդյունքներով Լարրին ճանաչվեց ամենալավ ղեկավարը ՆԲԱ- ակումբի։ 2012 թվականի ամռանը Լարրին հեռացավ ակումբից և հաջորդ տարի ակումբի ղեկավար դարձավ Դոննի Ուոլշը, ով արդեն ակումբը ղեկավարել էր անցյալում։

  Տարեկան ընդմիջումը ինձ հնարավորություն տվեց, շատ բաների մասին, հանգստանալ, հոգ տանել իմ առողջության մասին և «վերալիցքավորել մարտկոցները»։
- Լարրի Բըրդ
 

Անձնական կյանքը

խմբագրել

Լարրին 2 անգամ ամուսնացել է։ 1975 թվականին նոյեմբերի 8-ին, Ինդիանա նահանգի համալսարանի ապագա առաջին կուրսեցի, ամուսնացել է մանկության ընկերուհու հետ՝ Ջանետ Կոնդրեի հետ։ Իրենց ամուսնությունը տևեց տարվանից քիչ մինչև 1976 թվականի հոկտեմբերի 31-ին։ 1977 թվականի օգոստոսի 14-ին ցանկանալով վերականգնել իրենց հարաբերությունները, ծնվեց նրանց աղջիկը՝Կորրին։ Լարրին միշտ ֆինանսականով օգնում էր իր երեխային, բայց երբեք չէր ծանոթանում նրա հետ։ Երկրորդ ամուսնությունը ավելի հաջող էր։ Դինան և Լարրին ծանոթաել էին Ինդիանա նահանգի համալսարանում։ Նրանք ամուսնացան 1989 թվականի սեպտեմբերի 30-ի։ Դինան և Լարրին ունեցան երկու երեխաներ— որդի Կոննորը (Connor) և դուստր Մերայան (Mariah)։ Լարրին նկարահանվել է 3 գեղարվեստական ֆիլմերում. «Դրամախաղ», (անգլ.՝ Blue Chips 1994), «Տիեզերական Ջեմ» (անգլ.՝ Space Jam 1996) Մայքլ Ջորդանի և Բիլլ Մյուրեի հետ, և «Բասկետբոլային տենդ» (անգլ.՝ Celtic Pride 1996) Դեն Էյկրորդի, Դենիել Ստերնի և Դեյմոն Ուեյսանսի հետ։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/2335/larry-bird
  2. GeneaStar
  3. 3,0 3,1 http://www.basketball-reference.com/players/b/birdla01/gamelog/1985/
  4. 4,0 4,1 Basketball Reference
  5. Լարի Բըրդի կարիերան` NBA.com կայքում
  6. Remnick, David (1984 թ․ մայիսի 27). «Just a Hick from French Lick». The Washington Post / Anchorage Daily News. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Гомельский В.А. НБА. — Городец, 2007. — С. 224. — 7000 экз. — ISBN 978-5-9584-0165-9
  8. CNN/SI — 33: Larry Bird enters the Hall of Fame Արխիվացված 2013-09-30 Wayback Machine(անգլ.)
  9. «Plain and simple, Bird one of the best» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  10. 10,0 10,1 10,2 Larry Bird Արխիվացված 2013-04-03 Wayback Machine, basketball-reference.com. Retrieved March 20, 2010.
  11. Bird, Larry (1989), Drive: The Story of My Life. Doubleday, p. 35. ISBN 0-385-24921-7(անգլ.)
  12. Bird, Larry (1989), Drive: The Story of My Life. Doubleday, pp. 39-40. ISBN 0-385-24921-7(անգլ.)
  13. Larry Keith. (1978 թ․ հունվարի 23). «Bird Has Those Trees At The Top» (անգլերեն). Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  14. Andy Katz. «From coast to coast, a magical pair» (անգլերեն). espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  15. Именем закона. 25 правил, названных в честь баскетболистов. — sports.ru.
  16. «33 факта о Ларри Бёрде». sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  17. 17,0 17,1 «Larry Bird Bio» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  18. «NBA & ABA Rookie of the Year Award Winners». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. «Robert Allen McAdoo Jr» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. Peter May. (12.02.2010). «History repeating itself with Big Three?» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «Yearly Win/Loss Records» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. «1981 NBA Playoffs Summary». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. «1981 NBA Finals Composite Box Score». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  24. «Finals MVP» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. «1982 NBA Playoffs Summary». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  26. «1983 NBA Playoffs Summary». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  27. Mass Waltham. (27.09.2002). «Investment group buys Celtics for $360 million» (անգլերեն). CNN/SI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. «Celtics Win First Bird-Magic Finals Showdown». NBA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  29. «1983-84 Boston Celtics Roster and Statistics». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  30. «The 1984 NBA Finals» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  31. «1984-85 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  32. «Kareem, Lakers Conquer the Celtic Mystique». NBA. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  33. «Bill Walton Biography» (անգլերեն). NBA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  34. «1985-86 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  35. «1985-86 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  36. «1986 NBA Finals Composite Box Score». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  37. Scoop Jackson. «Legend of Len Bias» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  38. «The Death of Len Bias» (անգլերեն). The Washington Post. 19.06.1986. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  39. «1987 NBA Playoffs Summary». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  40. «What does 50-40-90 Club Mean?» (անգլերեն). Sporting Charts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  41. «Boston Celtics Franchise Index». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  42. «1987 NBA Finals Composite Box Score». Finals Composite Box Score (անգլերեն). basketball-reference.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  43. Larry Schwartz. «Eye for victory» (անգլերեն). ESPN.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  44. «Larry Bird inducting Magic Johnson». cbc.ca (անգլերեն). 15 августа 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  45. Rome Neal (11 февраля 2009). «'Magic' Time» (անգլերեն). cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  46. David Halberstam (29 июня 1987). «SI Flashback: The Stuff Dreams Are Made Of» (անգլերեն). Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  47. Ken Berger (3 марта 2010). «'Magic & Bird' required viewing to remind NBA how it got here» (անգլերեն). CBSSports.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  48. Eric Deggans (28 февраля 2010). «How Magic Johnson and Larry Bird saved the NBA» (անգլերեն). St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  49. Matt Goisman (3 июня 2011). «Book Review: "When the Game was Ours" by Jackie MacMullan» (անգլերեն). sportsofboston.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  50. Michael Cahill (15 февраля 2011). «20. Drug Use Throughout the 1970s». 75 Biggest Fails in NBA History (անգլերեն). bleacherreport.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  51. Jack McCallum (23 марта 1992). «Magic Johnson and Larry Bird stepped in and rescued the NBA during its darkest days. Can anyone replace them?». Leaving A Huge Void (անգլերեն). sportsillustrated.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  52. Etan Thomas. «United we stand» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
  53. Jack McCallum. (28.11.1988). «The Bird Is Grounded» (անգլերեն). CNN/SI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  54. «1988-89 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  55. «1989-90 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  56. «1990-91 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  57. «1991-92 Boston Celtics Schedule and Results». Basketball-Reference (անգլերեն). Sports Reference. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  58. 58,0 58,1 «Classic NBA Quotes: Magic and Larry» (անգլերեն). nba.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  59. "Bork (1995). Basketball Sternstunden. pp. 49-55.
  60. Halberstam, David. «SI Flashback: The Stuff Dreams Are Made Of» (անգլերեն). nba.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  61. Rome Neal. «'Magic' Time» (անգլերեն). cbsnews.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  62. Schwartz, Larry. «Magic made Showtime a show» (անգլերեն). espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  63. Aamidor, Abraham (2006). Chuck Taylor, All Star: The True Story of the Man Behind the Most Famous Athletic Shoe in History. p. 151. ISBN 0-253-34698-3.
  64. «Larry Bird inducting Magic Johnson» (անգլերեն). cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  65. Dorish, Joe. (2013 թ․ հունվարի 29). «Players with the most triple-doubles in NBA history (Photos)» (անգլերեն). Examiner.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  66. «Лэрри Берд: досье». sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
  67. «Мастера разговорного жанра». sports.ru. 17 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  68. «The NBA at 50» (անգլերեն). nba.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  69. «Larry Bird NBA & ABA Statistics» (անգլերեն). basketball-reference. 7 августа 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  70. «"Bird elected to Hall of Fame"» (անգլերեն). Hoophall.com. July 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Բըրդ» հոդվածին։