Գեղալող, մարզաձև, որով զբաղվում են միայն կանայք։

Գեղալող
Տեսակջրային մարզաձևեր և օլիմպիական մարզաձև
 Synchronized swimming Վիքիպահեստում
Ռուսաստանի գեղալողի թիմը, 2007-ի մայիս

Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Նախ մրցում են մենալողուհիները, որոնք 3,5-ական րոպեի ընթացքում կատարում են կամավոր ծրագրերը, ապա կատարում են պարտադիր ծրագրերը, որը պետք է պարունակի 4 պարտադիր վարժություններ։ Այնուհետև մարզուհիները հանդես են գալիս զուգալողի մրցումներում, որտեղ մրցում են 4 րոպե տևող կամավոր ծրագրից։ Մենալողերի, զուգալողերի և խմբային ելույթների արդյունքում որոշվում է թիմային տեղը։

Ներկայումս անց է կացվում Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։ Գեղալողը 1992 թվականից մտցված է օլիմպիական խաղերի ծրագրում։ Անց են կացվում քառյակների, վեցյակների և ութնյակների կամավոր ծրագրով մրցումներ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 83։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղալող» հոդվածին։