Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստա Ռիկա (այլ կիրառումներ)

Կոստա Ռիկա (իսպաներեն նշանակում է «հարուստ ծովափ»), պետություն Կենտրոնական Ամերիկայում, հյուսիսից սահմանակից է Նիկարագուային, հարավարևելքից՝ Պանամային, հարավից Էկվադորին։ Արևելքում ողողվում է Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։

República de Costa Rica
Կոստա Ռիկայի Հանրապետություն
Կոստա Ռիկա դրոշ
Դրոշ
Կոստա Ռիկա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Աշխատանքն ու աշխարհը կապրեն դարեդար
Օրհներգ՝ Noble patria, tu hermosa bandera  
"Ազնիվ հայրենիք, քո գեղեցիկ դրոշը"

national_anthem =
Կոստա Ռիկա դիրքը
Կոստա Ռիկա դիրքը
ՄայրաքաղաքՍան Խոսե
100) 9°55′N, 84°4′W
Ամենամեծ քաղաք Սան Խոսե, Պունտարենաս, Էրեդիա
Պետական լեզուներ իսպաներեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Օսկար Արիաս Սանչես
Անկախություն Իսպանիայից 
 -  Հայտարարված սեպտեմբերի 15 1821 
Տարածք
 -  Ընդհանուր 51 100 կմ²  (128րդ)
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  մայիս 2009 նախահաշիվը 4,509,290  (119րդ)
 -  Խտություն 85 /կմ² (107րդ)
220 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $48.741 բիլիոն (2006 գնահատում) 
 -  Մեկ շնչի հաշվով $10,752 (չշարված)
ՄՆԶԻ (2008) 0.847 (բարձր) (50րդ)
Արժույթ Կոստա Ռիկայի կոլոն (CRC)
Ժամային գոտի (ՀԿԺ-6)
Ազգային դոմեն .cr
Հեռախոսային կոդ +506

Այն ունի մոտ 4.5 միլիոն բնակչություն, որի մոտավորապես քառորդ մասը բնակվում է մայրաքաղաք Սան Խոսեի մռտրոպիտեն հատվածում։

Անվանում

խմբագրել

Կոստա Ռիկայի տարածքը հայտնագործել է Քրիստոֆոր Կոլումբոսը 1502 թվականին և անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն)։ Ժամանակակից անվանումը (իսպ.՝ costa` «ափ», rica` «հարուստ», այսինքն՝ «հարուստ ափ») իսպանացի գաղութարարները տվել են 16-րդ դարի կեսերին[1]։

Պատմություն

խմբագրել

Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր։ 1502 թ-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կոստա Ռիկայի տարածքը և այն անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն)։ Երկրի ժամանակակից անվանումը տրվել է XVI դարի կեսին և նշանակում է հարուստ ափ։ Երկիրը եղել է Իսպանիայի գաղութը։ Կոստա Ռիկան անկախություն է ձեռք բերել 1821 թ-ի սեպտեմբերի 15-ին՝ Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Պոաս հրաբխի խառնարանը

Կոստա Ռիկան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Ափերը արևելքում ողողում են Կարիբյան ծովի, արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե Գուանակաստե, Կորդիլիերա Սենտրալ, Կորդիլիերա դե Տալամանկա լեռները։ Կան գործող հրաբուխներ՝ Իրասու (3432 մ), Պոաս (2704 մ)։ Երկրի հյուսիսը և ծովափնյա նեղ շերտերը զբաղեցնում են դաշտավայրերը։ Կարիբյան ծովափը ճահճապատ է, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր։

Կլիման մերձհասարակածային է։ Գետերը (Սան Խուան, Ռիո Ֆրիո) արագահոս են, ստորին հոսանքներում՝ նավարկելի։ Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառյուծը, հովազը, զրահակիրը։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Զարգացած են արդյունաբերության արդյունահանող (ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ), սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը։

Բնակչություն և տուրիզմ

խմբագրել

Կոստա Ռիկան կղզյախմբային պետություն է, որով էլ պայմանավորված է այս երկրում տուրիզմի զարգացած լինելու մասին։ Գտնվելով Ամերիկայի կենտրոնում, երկիրը հանդիսանում է ԱՄՆ և Հարավային Ամերիկայի առևտրական խաչմերուկ։ Երկիրը բավականին բազմազգ է, այստեղ կան տեղաբնիկ կոստա ռիկացիներ, մեքսիկացիներ, մեծ քանակությամբ իսպանացիներ և պորտուգալացիներ և ամերիկացիներ։

Իր հարմարավետ աշխարհագրական դիրքի շնորհիվ Կոստա Ռիկայի մայրաքաղաք՝ Սան Խոսեն այժմ տուրիզմի զարգացած կենտրոններից է։

Ամռանը այստեղ են գալիս մեծ քանակությամբ եվրոպացիներ, հատկապես գերմանացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ և անգլիացիներ։

Կոստա Ռիկացիները քրիստոնյա ժողովուրդ են։ Նրանք հավակնում են Քրիստոնեության Կաթոլիկ ուղղությանը հավատարիմ մնալով Քաղկեդոնի ժողովի սկզբունքներին։ Կաթոլիկությունը այստեղ տարածել են իսպանացի նվաճողները իրենց լեզվի հետ միաժամանակ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստա Ռիկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 621