Գեներալ (գերմ.՝ General, ծագում է լատին․՝ generālis — «ընդհանուր», «գլխավոր» բառից), բանակի բարձր հրամկազմի զինվորական կոչում կամ աստիճան։

Կարլ Կ․ Պիրատսկի, Հետևակային գեներալներ և գեներալ–ադյուտանտ, 1862 թ․ մարտի 2։ Քաղաքային շքերթային համազգեստով։
Փոփոխությունները Ռուսաստանի կայսերական բանակի զորքերի համազգեստում և սպառազինությունում։ Ռուս․՝ Губарев, Пётр Кириллович, Перемены в обмундировании и в вооружении войск русской императорской армии․[1]

Նշանակություններ

խմբագրել

Գեներալ ռազմական տերմինն ունի մի շարք նշանակություններ․

  1. Սպայական բարձր աստիճան, Զորավար,
  2. Զինվորական կոչումների բարձրագույն խումբ,
  3. անհատական զինվորական կոչում (երբեմն կոչվում է «լրիվ գեներալ» կամ «չորսաստղանի գեներալ», որն առկա էր Ռուսական կայսրության և արդի անգլոսաքսոնական որոշ երկրների բանակներում։ Զինվորական կոչումների արդի հայկական համակարգում, որը բխում է խորհրդային և արդի ռուսաստանյան կոչումների համակարգից՝ «լրիվ գեներալ» կոչումը բացակայում է։ Դրան համապատասխանում կամ փոխարինում է "բանակի գեներալ" կոչումը։ Ռազմական կոչումների հին և միջնադարյան հայկական համակարգերում «լրիվ գեներալ» կոչմանը համապատասխանում էին Սպարապետ, Զորավար-սպարապետ, Ստրատելատ, Ստրատեգոս, Սպայապետ, Ասպահապետ, Սպասալար, Ամիր-Սպասալար, Գունդստաբլ, Մարաջախտ կոչումները (վերջին երկուսը՝ Կիլիկյան Հայաստանում)։

Մեր օրերում գեներալը բարձրագույն ռազմական, սպայական կոչում է։

  1. Գեներալ են անվանում նաև որոշ օտարերկրյա վանական միաբանությունների և ասպետական միաբանությունների բարձր ղեկավարներին։

Պատմություն

խմբագրել

Եվրոպական զորավարական՝ գեներալական կոչումների համակարգի առաջացումը

խմբագրել

Սկզբնապես եվրոպական գեներալական, այսինքն՝ զորավարական կոչումներն ու տիտղոսները ձևավորվեցին 1618-1648թթ. երեսնամյա պատերազմի վերջերին։ Գեներալի աստիճանն առաջին անգամ սահմանվել և շնորհվել է Ֆրանսիայում XVI դարում։ 1640-ական թվականներին գեներալ նշանակում էր ընդհանուր զորահրամանատար, գեներալ-անշեֆ՝ գլխավոր զորահրամանատար, լրիվ գեներալ՝ բոլոր զորքերի զորահրամանատար։ Վերջինիս տեղակալը կոչվում էր զորավար-տեղապահ՝ գեներալ-լեյտենանտ։ Փոքրագույն ռազմական միավորման հրամանատարը, որը կարող էր ինքնուրույն ռազմագործողություններ վարելու (զորագունդը չէր համարվում ինքնուրույն ռազմագործողություններ վարելու ընդունակ զորամաս) և ուներ ամեն անհրաժեշտ ռազմական հանդերձանքն ու սպառազինությունը այդ ռազմագործողություններն ինքնուրույն վարելու համար բրիգադի հրամանատարն էր՝ բրիգադի գեներալը։

Եվրոպական զորավարական՝ գեներալական կոչումների համակարգի անցումը Ռուսաստան

խմբագրել

Ռուսաստանում այդ համակարգնը ընդունեցին Ռոմանովների գահատոհմի երկրորդ ցարի՝ Ալեքսեյ Միխայլովիչի (Алексе́й Миха́йлович Тиша́йший (ծնվ. 17 (27) մարտի 1629 — վախճ. 29 հունվարի (8 փետրվարի) 1676, գահ է բարձրացել 14 (24) հուլիսի 1645թ.) բարեփոխումների ժամանակ։ Ռուսական բանակում կային գեներալ և գեներալ-պորուչիկ կոչումները՝ լեհական բանակի օրինակով։ Դրանցից ներքև բրիգադի գեներալներ չկային, քանզի ռուսական բանակում բրիգադներ չէին ստեղծվում։ Դրանց փոխարեն կային Զորագնդեր՝ գնդապետերի և կիսագնդեր՝ կիսագնդապետների հրամանատարությամբ։

Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովի որդու՝ Պետրոս I Ալեքսեյևիչի օրոք (ծնվ. 30 մայիսի [9 հունիսի] 1672 թվականի — վախճ. 28 հունվարի [8 փետրվարի] 1725 թվականի), որը եղավ Համայն Ռուսիո վերջին Ցարը և (1682 թ.) և Համառուսաստանյան Առաջին կայսրը (1721 թ.), մտցվեց ռուսական՝ «Գահնամակը» կամ «Կոչումների աղյուսակը» (табель о Рангах): Դրանում առկա էր բրիգադիրի կոչումը, թեպետև նա դեռ գեներալ, այսինքն՝ զորավար չէր, այլ ընդամենը՝ գնդապետներից ավագը: Դրա հետևանքով՝ «դեր-զորավարը»՝ գեներալ-մայորը, մեկ աստիճան վերև բարձրացավ, քանզի, նա փաստացի բրիգադիրներից ավագագույնն էր ըստ ծառայության։

Զորավարի, այսինքն՝ Գեներալի տեղակալը մնաց լեյտենանտը՝ ռուսերեն՝ поручик-ը։

Հետայում գերմաներենից ռուսերենի մեջ անցավ գեներալ-օբերստ, այսինքն՝ «գեներալ-գնդապետ»՝ ռուսերեն՝ «Генерала-полковник» տիտղոսը, որը լիակատար կամ լրիվ գեներալից՝ գեներալ-անշեֆից ներքև էր, սակայն՝ նրա տեղակալ-գեներալից՝ այսինքն «գեներալ-լեյտենանտից», կամ ռուսերեն՝ «генерал поручик»-ից բարձր։

Ալեքսեյ Միխայլովիչը և Պետրոս Ալեքսեյևիչը ֆրանսիական ձևով ռազմական և կառավարչական տիտղոսներն էին ընդունում, իսկ Ռոմանովների հետագա սերունդներից կայսրուհի Աննա Իոհանովնան՝ Պետրոսի եղբայր Իոհան 5-րդ Ռոմանովի դուստրը, ինչպես նաև Պետրոսի դուստրը՝ Եղիսաբեթ Պետրովնան՝ աստիճանաբար անցում կատարեցին լրիվ գերմանական համակարգին։ «Օբերստ-գեներալի» տառացի թարգմանությունը գերմաներենից դարձավ «գեներալ-գնդապետ», այսինքն՝ «գեներալ-պոլկովնիկ»։ Նույն կերպ ռուսերեն թարգմանեցին նաև գեներալ-փոխգնդապետը՝ «գեներալ-օբերստ-լեյտենանտ»՝ генерал оберст-лейтенант, որը ստացվել էր генерал поручик-ից, ընդ որում՝ ռուսերենում «օբերստ» բառը չընդունվեց, ուստի գեներալ-օբերստ-լեյտենանտը դարձավ պարզապես գեներալ-լեյտենանտ։

Եվրոպական զորավարական կոչումների համակարգը ԽՍՀՄ-ում

խմբագրել

1917թ. բոլշևիկների հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով Խորհրդային Ռուսաստանում Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ, ЦИК) և Ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺԿԽ, СНК) 1917 թ. դեկտեմբերի 16-ի դեկրետով բոլոր ռազմական կոչումները վերացվել էին։ Խորհրդային Ռուսաստանում վերացված էին ընդհանրապես բոլոր տեսակի դասային ու ռազմական կոչումներն ու տիտղոսները։ Եվ միայն ավելի քան 2 տասնամյակ հետո ԽՍՀՄ գերագույն խորհրդի (գերագույն սովետի) նախագահության 1940 թվականի մայիսի 7-ի հրամանագրով խորհրդային զինված ուժերի ցամաքային զորքերում՝ խորհրդային բանակում սահմանվել են գեներալական հետևյալ կոչումները.

Եվրոպական զորավարական կոչումների համակարգը այլ երկրներում

խմբագրել

Զանազան երկրներում զորքի զանազան տեսակների համար գոյություն ունեն նաև բրիգադի գեներալից մինչև բանակի գեներալ կոչումներ, որոնք ավելացվում ևն համապատասխան զորատեսակների կամ հատուկ զորքերի անվանը (օրինակ' ավիացիայի գեներալ-գնդապետ, այսինքն՝ օդուժի գեներալ–գնդապետ, ինժեներական կամ ճարտարագիտական զորքերի գեներալ–մայոր, ռազմական ոստիկանության գեներալ–մայոր, երկաթուղային զորքերի գեներալ–մայոր, բժշկական ծառայության գեներալ–մայոր)։ Հայաստանի զինված ուժերում սահմանված են հետևյալ գեներալական կոչումները[2]

Գեներալական կոչումների համակարգեր

խմբագրել

Գեներալական կոչումների ֆրանսիական համակարգ

խմբագրել
 
Ֆրանսիացի գեներալ Ժոզեֆ Գալիենին՝ դիվիզիայի գեներալի կեպիով
 
Հայկական ազգային բանակային կորպուսի հրամանատար, ապա՝ Հայաստանի առաջին Հանրապետության զորքերի սպարապետ Թովմաս Նազարբեկյանը գեներալական համազգեստով
 
Հայկական ազգային բանակային կորպուսին ենթակա փաստացի 3–րդ՝ այսինքն՝ Արևմտահայ դիվիզիայի հրամանատար Անդրանիկ Օզանյանը՝ զաուրյադ գեներալ–մայորի համազգեստով
 
Գարեգին Նժդեհը՝ Լեռնահայաստանի սպարապետի համազգեստով

Գեներալի աստիճանն առաջին անգամ սահմանվել և շնորհվել է Ֆրանսիայում XVI դարում։ Գեներալական կոչումների ֆրանսիական համակարգը ստեղծվել է Լյուդովիկոս XIV արքայի ժամանակ․

  1. Ֆրանսիայի մարշալ
  2. Գեներալ–լեյտենանտ
  3. Ճամբարի մարշալ կամ Ճամբարի մարաջախտ

Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին այն զգալի փոփոխություններ է կրել (Ֆրանսիայի մարշալի կոչումը վերացվել է, ճամբարի մարշալն սկսել է կոչվել բրիգադի գեներալ, իսկ գեներալ–լեյտենանտը՝ դիվիզիայի գեներալ)։ Կայսրության հռչակումից և Ֆրանսիայի մարշալի կոչման վերականգնումից հետո (1804) Նապոլեոնյան պատերազմների դարաշրջանը ֆրանսիական բանակը դիմավորեց հետևյալ գեներալական կոչումներով․

  1. Ֆրանսիայի մարշալ
  2. Դիվիզիայի գեներալ
  3. Բրիգադի գեներալ

Հետագայում այդ համակարգը բազմիցս փոխվել է, մինչև որ 1936 թվականին, երբ հայտնվեց դիվիզիայի գեներալների կատեգորիան երեք դասի բաժանելու մասին Դեկրետը, ստացավ հետևյալ տեսքը․

  1. Ֆրանսիայի մարշալ
  2. Բանակի գեներալ
  3. Կորպուսի գեներալ
  4. Դիվիզիայի գեներալ
  5. Բրիգադի գեներալ

Գեներալական կոչումների անգլոսաքսոնական համակարգ

խմբագրել
  1. Լրիվ գեներալ
  2. Գեներալ–լեյտենանտ
  3. Գեներալ-մայոր
  4. Բրիգադային գեներալ

Գեներալական կոչումների իսպանական համակարգ

խմբագրել
  1. Գեներալ–կապիտան (կամ էլ՝ մարշալ)
  2. (լրիվ) Գեներալ
  3. Գեներալ–լեյտենանտ
  4. Դիվիզիայի գեներալ
  5. Բրիգադի գեներալ

Գերմանական համակարգ

խմբագրել

Գերմանական, այսինքն՝ պրուսական, ավստրիական, բավարական, սաքսոնական, վյուրտեմբերգյան և այլ բանակներում հիմնականում կային հետևյալ զորավարական՝ գեներալական կոչումները.[3][4][5][6][7]

Գծային կամ ծանր հետևակում՝ Generale (գեներալներ).

  • Generalmajor (գեներալ-մայոր),
  • Generalleutnant (գեներալ-լեյտենանտ),
  • General der Infanterie (հետևակի գեներալ),
  • Generaloberst (գեներալ-գնդապետ),
  • Generalfeldmarschall (գեներալ-ֆելդմարշալ)։

Հեծելազորում կամ այրուձիում՝ Generale (գեներալներ).

  • Generalmajor (գեներալ-մայոր),
  • Generalleutnant (գեներալ-լեյտենանտ),
  • General der Kavallerie (հեծելազորի գեներալ)։

Դաշտային հրետանիում՝ Generale (գեներալներ).

  • Generalmajor (գեներալ-մայոր),
  • Generalleutnant (գեներալ-լեյտենանտ),
  • General der Artillerie (հրետանու գեներալ)։

Սակրավորական զորքերում՝ Generale (գեներալներ).

  • Generalmajor (գեներալ-մայոր),
  • Generalleutnant (գեներալ-լեյտենանտ)։

Ռազմա-բժշկական ծառայությունում՝ Generale (գեներալներ).

  • Generalarzt I. Klasse (1-ին դասի գեներալ-բժիշկ),
  • General-Stabsarzt der Armee (Բանակի գեներալ-բժիշկ)։

Ռազմա-իրավաբանական ծառայությունում՝

  • General-Auditeure (գեներալ-աուդիտոյրե)

Ռազմա-հոգևորական ծառայությունում՝

  • Feldpropst der Armee (Բանակի ֆելդպրոպստ՝ բանակի դաշտային հոգևորական)

20-րդ դարի առաջին կեսին գերմանական բանակի և անվտանգության ծառայության զորավարական կոչումների համապատասխանությունը

խմբագրել

Գերմանական անվտանգության ծառայությունը (SS, գերմ.՝ Schutzstaffel) նացիստների տիրապետության օրոք՝ 1933-1945թթ. ուներ իր սեփական կոչումների համակարգը՝ այդ թվում՝ գեներալական կոչումների։ Դրանք համապատասխանում էին բանակի հետևյալ կոչումներին։

SS զորավարական կոչումներ և գերմանական բանակի զորավարակա համարժեք կոչումներ.

SS Ռայխսֆյուրեր - Ռայխսմարշալ

SS Օբերգրուպենֆյուրեր - Լրիվ գեներալ

SS Գրուպենֆյուրեր - Գեներալ-լեյտենանտ

SS Բրիգադենֆյուրեր - Գեներալ-մայոր

SS Օբերֆյուրեր - ոչ լրիվ գեներալ (համարժեք կոչում գերմանական բանակում չկար)

SS-ի զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի կոչումներ և տարբերանշաններ՝ գերմանական բանակի զորավարական կոչումների համապատասխանությամբ

խմբագրել
Տարբերանշաններ ՍՍ զորքերի կոչում
Համապատասխան կոչումը գերմանական բանակի ցամաքային զորքերում (գերմ.՝ Heer)
Մերակ Ուսադիր Քողարկման
հագուստ
Զորավարներ և Մարաջախտներ
 
 
 
ՍՍ Ռայխսֆյուրեր և ՍՍ Զորքերի գեներալ-ֆելդմարշալ՝ զորավար-մարաջախտ (գերմ.՝ SS-Reichsführer und Generalfeldmarschall der Waffen-SS) գեներալ-ֆելդմարշալ՝ զորավար-մարաջախտ
 
 
 
 
ՍՍ Օբերստգրուպենֆյուրեր և ՍՍ Զորքերի գեներալ-գնդապետ (գերմ.՝ SS-Oberst-Gruppenführer und Generaloberst der Waffen-SS) Գեներալ-օբերսթ՝ գեներալ-գնդապետ
 
 
 
 
ՍՍ Օբերգրուպենֆյուրեր և ՍՍ Զորքերի զորատեսակի զորավար (գերմ.՝ SS-Obergruppenführer und General der Waffen-SS) Զորատեսակի զորավար
 
 
 
 
ՍՍ Գրուպենֆյուրեր և ՍՍ Զորքերի գեներալ-լեյտենանտ (գերմ.՝ SS-Gruppenführer und Generalleutnant der Waffen-SS) Գեներալ-լեյտենանտ՝ փոխ-զորավար
 
 
 
 
ՍՍ Բրիգադեֆյուրեր և ՍՍ Զորքերի գեներալ-մայոր (գերմ.՝ SS-Brigadeführer und Generalmajor der Waffen-SS) Գեներալ-մայոր՝ դեր-զորավար
 
Սպաներ
 
 
 
ՍՍ Օբերֆյուրեր
(ՍՍ Զորքերի ոչ լրիվ գեներալ) (գերմ.՝ SS-Oberführer)
Բանակի ցամաքային զորքերում համապատասխան կոչում չկա

Ռուսական համակարգ

խմբագրել

Ռուսական համակարգը հիմնականում փոխառված է գերմանական, հոլանդական և լեհական համակարգերից։ XVII դարի երկրորդ կեսին գոյություն ունեին հետևյալ գեներալական աստիճանները․

  1. Գեներալ
  2. Գեներալ–պորուչիկ կամ գեներալ–տեղապահ
  3. գեներալ–մայոր

Պետրոս I–ի բարեփոխումից հետո․

  1. Ռուսաստանի Գեներալ–ֆելդմարշալ
  2. Զորատեսակի գեներալ, այնուհետև՝ գեներալ–անշեֆ, իսկ XVIII դարի վերջին՝ Պավել I–ը վերադարձրեց զորատեսակների և զինատեսակների գեներալների աստիճանները (հետևակի գեներալ կամ ինֆանտերիայի գեներալ, հեծելազորի գեներալ կամ կավալերիայի գեներալ, հրետանու գեներալ կամ արտիլերիայի գեներալ, ճարտարագետ–գեներալ կամ ինժեներ–գեներալ, Ծովակալության գեներալ կամ Ադմիրալտեյստվայի գեներալ, Ծովային հրետանու գեներալ)․
  3. Գեներալ–պորուչիկ կամ գեներալ–լեյտենանտ
  4. գեներալ–մայոր

Գեներալական կոչումների խորհրդա–ռուսաստանյան համակարգ

խմբագրել

ԽՍՀՄ–ում գեներալական կոչումները սահմանվել են 2–րդ համաշխարհային պատերազմի առաջին տարվա ընթացքում։ Մասնավորապես, ԽՍՀՄ գերագույն խորհրդի (գերագույն սովետի) նախագահության 1940 թվականի մայիսի 7-ի հրամանագրով խորհրդային զինված ուժերի ցամաքային զորքերում՝ խորհրդային բանակում սահմանվել են գեներալական հետևյալ կոչումները.

  • գեներալ-մայոր,
  • գեներալ-լեյտենանտ,
  • գեներալ-գնդապետ,
  • բանակի գեներալ (համազորային հրամանատարների համար)։

Այժմ ռուսական գեներալական կոչումների համակարգը հետևյալ տեսքն ունի․

  1. Ռուսաստանի Դաշնության մարշալ (նախկինում՝ Խորհրդային Միության մարշալ)
  2. Բանակի գեներալ
  3. Գեներալ-գնդապետ
  4. Գեներալ-լեյտենանտ
  5. Գեներալ-մայոր

Ընդ որում, գոյություն ունի բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հաստիքային պաշտոնների և զինվորական կոչումների հետևյալ հարաբերակցությունը։

Կոչում Կոչումը ռուսերեն համապատասխան պաշտոն համապատասխան պաշտոնի
ռուսերեն անվանում
այլ համապատասխան պաշտոններ այլ համապատասխան պաշտոնների
ռուսերեն անվանումներ
գեներալ-մայոր Генерал-майор դիվիզիայի հրամանատար Командир дивизии կորպուսի հրամանատարի տեղակալ заместитель командира корпуса
գեներալ-լեյտենանտ Генерал-лейтенант կորպուսի հրամանատար Командир корпуса բանակի զորահրամանատարի տեղակալ заместитель командующего армией
գեներալ-գնդապետ Генерал-полковник բանակի զորահրամանատար Командующий армией ռազմական օկրուգի զորահրամանատարի
կամ ռազմաճակատի զորահրամանատարի տեղակալ
заместитель командующего округом (фронтом)
բանակի գեներալ (համազորային հրամանատարների համար) Генерал армии ռազմական օկրուգի զորահրամանատար,
ռազմաճակատի զորահրամանատար
Командующий округом (фронтом) պաշտպանության նախարարի տեղակալ,
պաշտպանության նախարար,
գլխավոր շտաբի պետ,
այլ բարձրագույն պաշտոններ
заместитель министра обороны,
министр обороны,
начальник генерального штаба,
другие высшие должности
Ռուսաստանի Դաշնության մարշալ Маршал Российской Федерации պատվավոր կոչում,
որը շնորհում էին
առանձնահատուկ վաստակի համար
Почетное звание,
присваиваемое за особые заслуги

Ռազմածովային ուժերում գեներալական այդ կոչումներին և պաշտոններին համարժեք են հետևյալները.

Գեներալական կոչում Ռազմածովային համարժեք կոչում Ռազմածովային համարժեք կոչումը՝
ռուսերեն
Համապատասխան պաշտոն Համապատասխան պաշտոնի
անվանումը ռուսերեն
այլ համապատասխան պաշտոններ Այլ համապատասխան պաշտոնների
անվանումը ռուսերեն
գեներալ-մայոր կոնտր-ադմիրալ контр-адмирал էսկադրայի կամ դիվիզիայի
հրամանատար
Командир эскадры (дивизии) տորմիղի զորահրամանատարի տեղակալ
կամ օպերատիվ էսկադրայի
կամ բանակի զորահրամանատարի տեղակալ
заместитель командующего флотилией,
заместитель командующего
оперативной эскадрой (армией)
գեներալ-լեյտենանտ վիցե-ադմիրալ вице-адмирал տորմիղի զորահրամանատար Командующий флотилией օպերատիվ էսկադրայի
կամ բանակի զորահրամանատար,
կամ նավատորմի զորահրամանատարի տեղակալ
Командующий оперативной эскадрой (армией),
заместитель командующего флотом
գեներալ-գնդապետ ադմիրալ адмирал նավատորմի զորահրամանատար Командующий флотом Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ,
կամ Ռազմածովային ուժերի զորահրամանատարի տեղակալ
начальник Главного Штаба ВМФ,
заместитель Главнокомандующего ВМФ
բանակի գեներալ նավատորմի ադմիրալ адмирал флота Ռազմածովային նավատորմի
գլխավոր զորահրամանատար
Главнокомандующий
Военно-Морским Флотом

Գեներալական կոչումների հայկական համակարգ

խմբագրել

Գեներալական կոչումների հայկական համակարգի ստեղծում

խմբագրել
 
Վահան Մամիկոնյան, Հայոց Սպարապետ 481 թվականից, Հայոց մարզպան՝ 484 թվականից, Մեծ Հայքի Արևելյան մասի Տանուտեր՝ 489-503 թթ.: Նկարչի երևակայությամբ արված պատկեր:
 
1722-1727թթ. Սյունյաց Սպարապետ Մխիթարի տապանաքարը Սյունիքում:

Հին հայկական զինված ուժերում առկա են եղել սեփական ազգային զորավարական կոչումներ։ Ստորև բերվում են մի շարք զօրավարական կոչումներ, որոնք հանդիպում են հին հայկական մատենագրութիւնում[8]։

  • «Զօրավար», որը համապատասխանում է գեներալ կոչմանը[9],
  • «Զօրավար-զօրապետ», որը կարող էր համապատասխանել արդիական գեներալ-ֆելդմարշալ կոչմանը[9],
  • «Բյուրաւոր», որը կարող էր համապատասխանել արդիական դիվիզիայի գեներալ կամ կորպուսի գեներալ կոչումներին[9]։
  • «Սպայապետ», որը համապատասխանում է հեծելազորի գեներալ կոչմանը[9],
  • «Ստրատելատ», որը համապատասխանում է գեներալ-անշեֆ կոչմանը[9],
  • «Սպարապետ», որը համապատասխանում էր սկզբում՝ հեծելազորի գեներալ կոչմանը, իսկ ապա՝ ընդհանրապես զորքերի գլխավոր հրամանատար՝ լրիվ գեներալ կամ նույնիսկ՝ մարշալ, գլխավոր մարշալ, գեներալ-ֆելդմարշալ[9]։

Արշակունյաց Հայաստանում շատ տարածված է եղել է «Սպարապետ» կոչումը, որը համապատասխանում է արդիական գեներալական ամենաբարձր բարձր կոչումներին, սակայն ուներ նաև իր առավել ցածր տարբերակները՝ երկրի չորս կողմերը պաշտպանող զորաբանակների հրամանատար-սպարապետներ[9]։ Բագրատունյաց Հայաստանում եղել է «Մարզպետ» կոչումը, որը համապատասխանում էր արդիական գեներալական կոչումներին, թեպետ՝ «Սպարապետից» ավելի ցածր էր[9]։ Վերջապես Կիլիկյան Հայաստանում ի հայտ եկան նոր զորավարական կոչումներ՝ «Մարաջախտ» և «Գունդստաբլ», որոնցից առաջինը համապատասխանում է ներկայիս «Մարշալ», իսկ երկրորդը՝ «Գլխավոր Մարշալ» կոչումներին[9]։

Փորձ է արվել դասակարգել հին և միջնադարյան հայկական զինված ուժերի բոլոր այդ զորավարական-գեներալական կոչումները, որոնք ունեին հին հայկական, հին իրանական, հին հունական և միջնադարյան լատինա-ֆրանկական ծագում։ Ստացվել է մոտավորապես հետևյալ աղյուսակը[9]։

Զորավարական կոչում Դարաշրջան Արդի եվրոպական համարժեքը
Սպարապետ, Առաջին Սպարապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Գեներալիսիմուս
Զօրավար-Զօրապետ Արշակունյաց Հայաստան Գեներալ-ֆելդմարշալ
Երկրորդ Սպարապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Գլխավոր հրամանատարի տեղակալ-մարշալ
Գունդստաբլ Կիլիկյան Հայաստան Գլխավոր մարշալ
Մարզպետ Բագրատունյաց Հայաստան Հեծելազորի մարշալ
Մարաջախտ Կիլիկյան Հայաստան Մարշալ
Արևելեան Սպարապետ
Արևմտեան Սպարապետ
Հարաւային Սպարապետ
Հիւսիսային Սպարապետ
Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան Արևելյան զորաբանակի զորահրամանատար-զորավար
Արևմտյան զորաբանակի զորահրամանատար-զորավար
Հարավային զորաբանակի զորահրամանատար-զորավար
Հյուսիսային զորաբանակի զորահրամանատար-զորավար
Զօրավար Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Գեներալ, կորպուսի կամ բանակի հրամանատար
Բիւրաւոր, Բիւրապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Դիվիզիայի կամ Կորպուսի գեներալ
Զօրապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Բրիգադի գեներալ
Գնդապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Զօրագնդի հրամանատար
Հազարաւոր, Հազարապետ Արտաշիսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան Հազարյակի հրամանատար

Գեներալական կոչումների արդիական հայկական համակարգի ստեղծում

խմբագրել

1918-1920 թթ․ Հայաստանի առաջին Հանրապետության զինված ուժերում առկա էր ռուսական կայսրության և եվրոպական երկրների գեներալական կոչումների համակարգերին նման գեներալական կոչումների համակարգ, ընդ որում անվանումները առավելագույնս հայացված էին։

Հայերեն անվանում՝ դասական ուղղագրությամբ Միջազգային անվանում Ռազմածովային համարժեք՝ հայերեն Ռազմածովային համարժեք՝ լատիներեն
Զօրավար Լրիվ Գեներալ գլխավոր ծովակալ գրոս ադմիրալ
Աւագ Զօրավար Գեներալ–լեյտենանտ ծովակալ ադմիրալ
Փոխ–Զօրավար Գեներալ-մայոր փոխ-ծովակալ վիցե-ադմիրալ
Դեր–Զօրավար Բրիգադի գեներալ դեր-ծովակալ կոնտր-ադմիրալ

Հայտնի է, որ Առաջին հանրապետությունում զորավարական կոչումների համակարգը, ինչպես նաև ընդհանրապես ռազմական կոչումների համակարգը, շատ ավելի ազգային ու հայեցի էր, քան հետագայում՝ Խորհրդային Հայաստանում և ներկայիս Հայաստանի Հանրապետությունում և Արցախում[9]։

Գեներալական կոչումների ներկայիս հայկական համակարգ

խմբագրել

Ներկայիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանված են հետևյալ գեներալական կոչումները[2]

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. , Генерал-Адъютант числящийся в Гвардейских Кирасирских полках и Генерал состоящий по Пехоте. (парадная форма.)Перемены в обмундировании, 6 Января 1874. — 588 էջ։
  2. 2,0 2,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» http://www.irtek.am/views/act.aspx?aid=3920&m=&sc=#
  3. Das kleine Buch vom Deutsche Heere. Verlag von Lipsins & Tischer. Kiel und Leipzig 1901.
  4. Военный энциклопедический словарь. Большая Российская энциклопедия. Рипол-Классик. Москва. 2001г.
  5. R.Hermann, J.Nguyen, R.Bernet. Uniformen der deutshen Infanterie 1888 bis 1915 in Farbe. Motot Buch Verlag. 2003.
  6. K.U.Keubke. Uniformen der preussiscen Armee 1858/59. Miliraerverlag der DDR. 1989.
  7. G.Ortenburg, I.Proemper. Preussisch-deutsche Uniformen von 1640-1918. Orbis Verlag. 1991
  8. Տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836։»
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։

Գրականություն

խմբագրել
  1. Das kleine Buch vom Deutsche Heere. Verlag von Lipsins & Tischer. Kiel und Leipzig 1901.
  2. Военный энциклопедический словарь. Большая Российская энциклопедия. Рипол-Классик. Москва. 2001г.
  3. R.Hermann, J.Nguyen, R.Bernet. Uniformen der deutshen Infanterie 1888 bis 1915 in Farbe. Motot Buch Verlag. 2003.
  4. K.U.Keubke. Uniformen der preussiscen Armee 1858/59. Miliraerverlag der DDR. 1989.
  5. G.Ortenburg, I.Proemper. Preussisch-deutsche Uniformen von 1640-1918. Orbis Verlag. 1991.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ»։
  7. Генерал-полковник [Электронный ресурс]. - http://ru.wikipedia.org/wiki/Генерал-полковник (дата обращения: 19.09.2011).
  8. Чигашева М.А. Онтология наименования воинских званий и должностей в русском и немецком языках / М.А. Чигашева // Сборник научных трудов филиала. - Ульяновск: УФВУС, 2002. - С. 55-61.
  9. Duden. Etymologie / Duden // Herkunftswörterbuch der deutschen Sprache. - Band 7. - Mannheim-Leipzig-Wien-Zürich: Dudenverlag, 1977. - 1547S.

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեներալ» հոդվածին։
  Ընթերցե՛ք «գեներալ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 10