Գանձակի խանություն (պարս.՝ خانات گنجه‎ - Khānāt-e Ganjeh), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1804 թվականներին։ 1747 թվականին ձևավորվում է Գանձակի խանությունը Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ 1804 թվականից խանության տարածքը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։

Գանձակի խանություն
خانات گنجه
Դրոշ




Կարգավիճակխանություն
Մտնում էԻրան Իրան
ՎարչկենտրոնԳանձակ
Խոշորագույն քաղաքԳանձակ
Հիմնական լեզուԹուրքերեն,
Ազգային կազմթուրքեր, հայեր, պարսիկներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Հայ Առաքելական եկեղեցի
Սուննի իսլամ
Տարածք5 000
Հիմնադրված է1747-1804 թ.
Պատմական շրջան(ներ)Ուտիք

Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Ուտիք հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը[1]։ Դա Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորված ամենափոքր խանությունն էր։ Այժմ խանության ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։

1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Գանձակի խանությունը Ղարաբաղի խանության մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Ավելի ուշ վերոհիշյալ երկու խանություններից ձևավորվել է մեկ վարչատարածքային միավոր՝ Ելիզավետպոլի նահանգը՝ Ելիզավետպոլ կենտրոնով։

Գանձակի բերդի ավերակները

Գանձակը հիմնադրվել է 859 թ.՝ Արմինիայի կուսակալ Մուհամմադ իբն Խալիդ իբն Յազիդի կողմից[2] նույն տեղում գտնվող Գանձակ գյուղի տեղում։ Նրա մասին պատմվում է նաև Մովսես Դասխուրանցու մոտ։ Քաղաքը Գանձակ է կոչվել, քանի որ այն հիմնադրելուց գանձարան է գտնվել։ Քաղաքի անունը այլ լեզուներով ունի նույն նշանակությունը։ Քաղաքը չի մտել հայկական որևէ իշանության կամ թագավորության մեջ, ոչ էլ գրավվել վրացիների կողմից։ Այն եղել է մուսուլմանական, հիմնականում՝ պարսկաբնակ քաղաք, ինչպես վկայում է Կիրակոս Գանձակեցին։ Սելջուկյան ամիրայությունների, ապա մուսուլմանական տարբեր իշխանությունների ժամանակ ամրացվել է քաղաքի բերդը, կառուցվել են մզկիթներ։ Քաղաքում հայերը կազմել են փոքրամասնություն։ Գանձակը հիմնվել էր հենց որպես մուսուլմանական քաղաք՝ շրջակա մուսուլմանական պետություններին օժանդակելու համար՝ հայկական ու վրացական պետությունների դեմ։

16-րդ դարի սկզբին Իրանում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի (1501-1722 թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների[3] կամ բեկլարբեկությունների միջև՝ Երևանի, Ղարաբաղի կամ Գանձակի, Շամախիի և Թավրիզի[4][5]։ Այդ կուսակալությունների խնդիրն էր՝ կազմակերպել պարսկական իշխանության հաստատումը, ամրապնդել այն տեղաբնիկների շրջանում և պաշտպանել երկիրը արտաքին թշնամիների հարձակումներից։

Հայկական սուրբ Հովհաննես եկեղեցին Գանձակում

Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ 1720-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, Նադիր շահը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ 1747 թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում[4] առաջանում են թվով քսաներկու խանություններ[3]։

Գանձակի գրավումը 1804 թ.

Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1555 թ. կնքված Ամասիայի և 1639 թ. Ղասրե Շիրինի պայմանագրերով Հայաստանը բաժանվում է 2 մասի[5][6]։ Թուրքիային անցած մասում՝ Արևմտյան Հայաստանում, հայկական նման մանր իշխանությունների հետքեր են պահպանվում Զեյթունում, Սասունում, Շատախում, Մոկսում և այլուր[6]։ Պարսկաստանին անցած մասում՝ Արևելյան Հայաստանում, նման ինքնավար իշխանություններ պահպանվել էին Սյունիքում և Արցախում[3]։ 1307 թ. Հեթում պատմիչը գրել է. «երբ թաթարմոնղոլները ՙկալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Հալօյէն (Արցախ)։ Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա»։

Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները՝ մելիքները, մի քանի դար շարունակ հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրներն էին։ Պարսկերեն տառադարձությամբ մելիք, արաբերեն՝ մալիք բառը նշանակում է իշխող, տիրակալ, թագավոր[7]։ Միջնադարում այսպես են կոչվել Առաջավոր Ասիայի մուսուլմանական երկրների տիրակալները, իսկ ուշ միջնադարում՝ Արևելյան Հայաստանում իրանական տիրապետության շրջանում, մելիքներ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց տիրույթներում վարչական արտոնություն ունեցող ֆեոդալները[6]։ Սյունիքում և Արցախում ներքին կառավարման հարցերում, այսինքն՝ հարկահավաքման, դատավարության և այլն, ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն[7]։ Նրանք ունեին նաև զորք պահելու իրավունք[5]։

Արցախի մելիքությունները մեծապես տուժում էին հյուսիսում գտնվող Գանձակի խանությունից, որը մշտապես արշավում էր հայերի վրա։ Դա հանգեցնում էր նրան, որ հայ մելիքները համագործակցում էին վրաց թագավորների հետ։ Վերջիններս հարձակվում էին խանության վրա։

Գյուլիստանի պայմանագիր խմբագրել

 
Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին անցած տարածքները

1804-1813 ռուս–պարսկական պատերազմի առաջին տարում ռուսական զորքերը գրավում են Գանձակը։ Ցիցանովի գլխավորած զորքերը 5 ժամ, ձմեռվա պայմաններում, պաշարեցին քաղաքը և սկսեցին ռմբակոծել։ Վերջին խանին չփրկեցին նաև շրջակա մուսուլմանական տիրակալների զորքերը, որոնք օգնության էին եկել։ Քարե-կավե երկշերտ, 8 մետր բարձրությամբ պարիսպներով պատված բերդը գրավվեց։ Քաղաքը Ալեքսանդր կայսեր կնոջ անունով կոչվեց Ելիզավետպոլ։

1813 թվականի հոկտեմբերի 24–ին Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Արցախի Գյուլիստան գյուղում, 1804-1813 թվականների ռուս–պարսկական պատերազմից հետո։ Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը՝ Քարթլին, Կախեթը, ինչպես նաև Բաքվի, Գանձակի, Դերբենդի, Շաքիի, Շիրվանի, Ղուբայի և Ղարաբաղի խանությունները։ Այսպիսով՝ հայկական Լոռու, Ղազախի, Շամշադինի ու Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները անցան Ռուսաստանին։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828 թվականի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Գանձակի խանությունը կազմալուծվել է 1804 թվականին և դարձել Գանձակի գավառ։ Այդ ընթացքում Գանձակում իշխել են 6 խաներ՝

  • 1747-1761 Շահվերդի Ղաջար
  • 1761-1781 Մոհամմադ Հասան Ղաջար
  • 1781-1784 Իբրահիմ Խալիլ Ջևանշիր
  • 1784-1786 Հաջի Բեգ Ղաջար
  • 1786-1786 Ռահիմ խան Ղաջար
  • 1786-1806 Ջավադ խան Ղաջար
Արևելյան Հայաստան
  Երևանի կուսակալություն
(1502-1724)
  Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
  Թուրքիա  
  Երևանի խանություն
(1747-1828)
  Նախիջևանի խանություն
(1747-1828)
  Ղարաբաղի խանություն
(1747-1806)
  Գանձակի խանություն
(1747-1804)
  Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1806-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
 Վրացաիմերեթական նահանգի մաս   Կասպիական մարզի մաս
  Կարսի մարզ
(1878-1918)
Երևանի նահանգ
(1849-1918)
  Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
  Հայաստանի Հանրապետություն (1918-1920)


Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://bse.sci-lib.com/article058872.html
  2. C. Edmund Bosworth (2000 թ․ դեկտեմբերի 15). «GANJA» (անգլերեն). Iranica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.

    The Persian name Ganja/Ganza (<ganj “treasure, treasury”; see MacKenzie, p. 35) points, however, to there having existed a much older, pre-Islamic town there.

  3. 3,0 3,1 3,2 Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. - Л., 1949
  4. 4,0 4,1 Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. - М.: Академкнига, 2003. - С. 199
  5. 5,0 5,1 5,2 Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը
  6. 6,0 6,1 6,2 Արցախի մելիքությունները և Ղարաբաղի խանության ծագումը
  7. 7,0 7,1 Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)