Հայկ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Միրզաջանի Ղազարյան (օգոստոսի 23, 1930[1], Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 19, 2014, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։
Հայկ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1930[1] Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 19, 2014 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1952)[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1968) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Ղազարյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին նրա հայրը՝ Միրզաջան Ղազարյանը, զորակոչվել է բանակ, նրա գունդը շրջապատվել է և գերի ընկել։ Պատերազմի ավարտից հետո Միրզաջան Ղազարյանը՝ որպես հայրենիքի դավաճան, աքսորվել է և մահացել այնտեղ։ Հայկ Ղազարյանը երկար տարիներ հալածվել է որպես «հայրենիքի դավաճանի որդի»։ 1946 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարճական ինստիտուտ, սովորել է գերազանցությամբ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտի պատմության ֆակուլտետը, իսկ 1957 թվականին ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ։ Որպես պոտմության ուսուցիչ աշխատել է Նորատուս գյուղի ու Կամո քաղաքների դպրոցներում։ 1957-1961 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ կրտսեր, 1961-1976 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1976-1989 թվականներին եղել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1980-1984 թվականներին միաժամանակ եղել է նույն համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1990-1991 թվականներին եղել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, 1992-1996 թվականներին՝ նույն ինստիտուտի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի XIX դ. սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգային-ազատագրական շարժումների, հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» (1967) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862 թ. Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակականքաղաքական շարժումները XIX դ. 50-60-ական թվականներին և Ռուսաստանը» (1979, ռուս.) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։
Երկեր
խմբագրել- Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ., հատ. առաջին, Երևան, 2004, 2-րդ հրատ., 2007, 787 էջ։
- Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ., հատ. երկրորդ, Երևան, 2004, 2-րդ հրատ., 2007:
- Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը, Երևան, 2012։
- Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ, Երևան, 2012։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ղազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 21)։ |