Սուրմալուի գավառ

գավառ Երևանի նահանգի կազմում

Սուրմալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1849-1918 թվականներին մտել է Երևանի նահանգի մեջ։ Գավառի կենտրոնը Իգդիր քաղաքն էր։

Picto infobox map.png
Սուրմալուի գավառ
Сурмалинский уезд

Զինանշան
Erivangub.png
Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
ՎարչկենտրոնԻգդիր
Խոշորագույն քաղաքԻգդիր
Հիմնական լեզուՀայերեն, Քրդերեն, ադրբեջաներեն, ռուսերեն
Բնակչություն89 055 մարդ (1897)[1]
Ազգային կազմկովկասյան թաթարներ (30 %), հայեր (48 %), քրդեր (21 %)[2]
Տարածք3241 square verst
Erivan Governorate Surmalinsky uezd.svg
Հիմնադրված է1828 թ.

ԱշխարհագրությունԽմբագրել

Հյուսիսային սահմանն Արաքս գետն է, հարավայինը՝ Հայկական Պար լեռնաշղթան և Մեծ ու Փոքր Մասիսների հյուսիսային լանջերը։ Տարածքը մոտ 2800 կմ2 է։ Սուրմալուի դաշտը Արարատյան դաշտի շարունակությունն է։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 4-ից -6 °C, հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 200-350 մմ։ Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային լանդշաֆտը։ Գերակշռում են գորշահողերն ու աղուտները։ Տիրապետում են կիսաանապատային չորասեր և աղասեր բուսականությունը։

ԲնակչությունԽմբագրել

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 89 055[3] մարդ, այդ թվում՝

Վարչական բաժանումԽմբագրել

1913 թվականին գավառի կազմում եղել են 13 գյուղական համայնքներ[5]՝

  • Ալի-Քուչակի
  • Արալիքի (Արալիք-Բաշքենդ)
  • Բալահ-Բաշիի
  • Գյուլլիջայի
  • Դաշբուրունի
  • Եզդի-Հասանլուի
  • Էզջիլարի
  • Իգդիրի
  • Կողբի
  • Յանջայի (Ալիղամարլու)
  • Ջալալի-Սակակլուի
  • Ջիքանլուի
  • Օղրուջայի

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել