Զանգեզուրի գավառ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգեզուր (այլ կիրառումներ)
Զանգեզուրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1868 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Գորիս քաղաքն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 75 համայնք | ||
Վարչկենտրոն | Գորիս (Կյորես) | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 142 064 | ||
Ազգային կազմ | հայեր (45 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (50 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 7,773 | ||
Հիմնադրված է | 1868 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Աղահեճք (Քաշաթաղ), Ծղուկք (Սիսիան), Հաբանդ (Գորիս), Բաղք և Ձորք (Կապան), Արևիք (Մեղրի), Կովսական (Կուբաթլու և Զանգելան) | ||
Զանգեզուրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ջևանշիրի, արևելքից՝ Շուշիի և Ջաբրայիլի գավառներին, իսկ արևելքից՝ Երևանի նահանգին։ Հարավում՝ Արաքս գետի երկայնքով, անցնում էր սահմանը Ղաջարական Պարսկաստանի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Սյունիքի մարզը, ինչպես նաև՝ Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանը։
Անվանում
խմբագրել«Զանգեզուր» անվանումը հասնում է մինչև Զաքարյան իշխանապետության շրջան, երբ Սյունիքի թագավորությունը բաժանված էր երեք հիմնական շրջանի՝ Զանգեզուր, Վայոց ձոր և Գեղարքունիք։ Ստուգաբանորեն կապվում է Ձագաձոր բերդավանի կամ Ծաղկեձոր տեղանվան հետ։ Հավանական վարկածներից են նաև «Զանգը զոռ» (հզոր զանգ) և «Զանգը զուր է» արտահայտությունները։
Պատմություն
խմբագրելԳավառը կազմվել է 1868 թվականին՝ անջատվելով Ղարաբաղի գավառից (1806-1840)։ Նախկինում, նրա մեծ մասը մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), իսկ Սիսիանի և Մեղրու շրջանները՝ Նախիջևանի խանության մեջ (1747-1827)։ Պարսկական տիրապետության շրջանում Զանգեզուրի հայկական իշխանությունները և մուսուլման բեկերին ենթակա տարածքները բաժանված էին հետևյալ մահալների՝ Աճանանի (Կուբաթլու), Բարգուշատի և Բաղաբերդի (Կապան), Մեղրու, Սիսիանի, Տաթևի, Քյուփարայի (Բերձոր)։ Այդպիսով, Զանգեզուրը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, մյուս գավառները՝ Բաքվի նահանգից։ Զանգեզուրի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։
1918-1920 թվականներին Զանգեզուրի գավառը մտել է Հայաստանի առաջին հանրապետության մեջ, խորհրդայնացումից հետո դարձել ինքնիշխան՝ Լեռնահայաստանի հանրապետություն, և 1921 թվականի կեսերից մտել Խորհրդային Հայաստանի կազմ։
Բնակչություն
խմբագրել1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 142064 մարդ էր, որի մոտ 44.8 տոկոսը հայեր էին (63622 մարդ), իսկ 50 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (71206 մարդ)։ Գավառի տարածքում հաշվվել էր 97 հայկական եկեղեցի և հայկական վանք, ինչպես նաև հիմնականում՝ դաշտավայրային հատվածում 9 սուննիական և 24 շիական մզկիթ։ Գորիս քաղաքի բնակչությունը 1897 թվականին 1450 մարդ էր[2]։
1921 թվականին Զանգեզուրի գավառից անջատվում և Ադրբեջանին են միացվում մի շարք տարածքներ, որոնցից հետագայում կազմվելու էին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները։ Հայաստանի կազմում Զանգեզուրի գավառից անջատվում է Մեղրու գավառը (1922)։ 1930 թվականին գավառը լուծարվում է։
Վարչական բաժանում
խմբագրել1913 թվականին գավառը 326 գյուղերը միավորված էին 75 գյուղական համայնքների միջև[3]՝
- Ալիդարայի (Ալվանք)
- Ալի-Ղուլի քենդի (Ղազարապատ)
- Ալի-Ղուլի ուշագի (Հարթաշեն)
- Ալիլուի (Սալվարդ)
- Անգեղակոթի
- Աստղաձորի
- Արծվանիկի
- Ախլաթյանի
- Բաբալիի
- Բազարչայի (Գորայք)
- Բայանդուրի (Վաղատուր)
- Բարթազի (Բարդութաղք)
- Գալի (Հալե)
- Գելենձորի
- Գյագյալի (Շափեռլու)
- Գյոդաքլարի
- Գյուդգումի
- Գորիսի
- Դարաբազի (Դարպաս)
- Դարզիլուի
- Դոնզարլուի
- Զանգելանի (Կովսական)
- Իսկանդեր բեկլուի
- Լեհվազի
- Խանդակի (Վուրգավան)
- Խդրլուի (Խդրանց)
- Խալաջի (Աճանան)
- Խանազակի (Խնածախ)
- Խոջահանի (Փակահան)
- Խոտի
- Խնձորեսկի
- Կավարտի
- Ղազի-Քուրդալու
- Ղալադասարի (Հալիձոր)
- Ղարա-Ղշլաղի (Ձորափ)
- Ղարարի
- Մալիբեկլուի
- Մամուդլուի (Գետիշեն)
- Մեղրիի
- Մոլլայի
- Մոլլալարի (Գիհուտ)
- Մուսուլմանլարի
- Նյուվադիի (Նռնաձոր)
- Նորաշենիկի
- Շալվայի (Դաշթ կամ Շալուա)
- Շաղատի
- Շաքիի
- Շիհավուզի (Շիկահող)
- Շիհավա-Համզալուի
- Շնհերի (Շինուհայր)
- Շխլարի
- Ողջիի (Ֆուրհութ)
- Ջահանգիրբեյլուի (Վան)
- Ջաղաձորի
- Ջեջիմլուի
- Ռաբանդի
- Սարալուի (Ամիրյան)
- Սարատակի
- Սեյիդլարի (Գանձա)
- Սեֆիանի (Խաչգետիկ)
- Սիսիանի
- Սոֆլուի (Նժդեհ)
- Վաղուդիի (Վաղատին)
- Վարշանազուրի (Վարդանիձոր)
- Տաթևի
- Տեղի
- Ուզի (Ույծ)
- Ուժանիս
- Փիչանիսի (Վակունիս)
- Փիրնաութի
- Փիրչահանի (Գողթանիկ)
- Քերջալանլուի
- Քիրաթաղի
- Օրդաքլուի
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Зангезурский уезд
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։