Արշամ Խոնդկարյան

քաղաքական գործիչ

Արշամ Թևոսի Խոնդկարյան (հուլիս 1881, Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1965(1965-12-01), Փարիզ, Ֆրանսիա), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար[1]։

Արշամ Խոնդկարյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիս 1881
Ծննդավայր Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 1, 1965(1965-12-01) (84 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1881 թվականի հուլիսին, Իգդիրի Հախվերես գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Օդեսայի համալսարանի իրավաբանության բաժնում։

Գործունեություն

խմբագրել

1917 թվականին, ռուսական հեղափոխության ժամանակ Խոնդկարյանը Անդրկովկասը ներկայացնող քաղաքական կարևոր գործիչներից մեկն էր։

1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության անկախացումից հետո Արշամ Խոնդկարյանը ներկայացված էր նորաստեղծ հանրապետության առաջին օրենսդիր մարմնում` Հայաստանի Խորհրդում։

Ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, սերտ գործակցության մեջ է եղել Դաշնակցության հետ և նշանակվել է արդարադատության նախարար[2]։

Նա 1921 թվականին տեղափոխվել է արտասահման։ 1924 թվականին հաստատվել Փարիզում, ուր մինչև իր մահը զբաղվել է հրապարակագրական բեղուն գործունեությամբ` առավելաբար խորհրդային կարգերի քննադատությանը նվիրելով իր աշխատանանքերը։ Եղել է «Տնի» (օրեր) թերթի խմբագիրը[3]։

Արշամ Խոնդկարյանը մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica». 2016 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին.
  2. «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica». web.archive.org (Անգլերէն). 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. maik1970 (2017 թ․ դեկտեմբերի 1). «Արշամ Խոնդկարեան (1881-1965)». Azat Or. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)