Շատախ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատախ (այլ կիրառումներ)
Շատախ (թուրքերեն՝ Çatak, քրդ.՝ Şax), քաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճից մոտ 40 կմ հարավ, Արևելյան Տիգրիսի աջ ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Շատախ | ||
թուրքերեն՝ Çatak | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Երկրամաս | Արևմտյան Հայաստան | |
Շրջան | Վանի Շատախի գավառ | |
Մակերես | 1 858 կմ² կմ² | |
ԲԾՄ | 1512 մ մ | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 6․542 մարդ (2012) | |
Ագլոմերացիա | 23,750 | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (+90) 432 | |
Փոստային ինդեքս | 6587x | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
Պաշտոնական կայք | catak.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՇատախի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Մոկք նահանգի Ջերմաձոր գավառին։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ Շատախը եղել է Արևմտյան Հայաստանի նահանգի գավառներից, սահմանակից է եղել Սասունի և Հայոց Ձորի գավառներին։ 1915 թ. հանդիսացել է Վանի նահանգի համանուն գավառի կենտրոնը։ Նոր ժամանակներում գյուղաքաղաքն իր համանուն գավառակով, որի կենտրոնն էր այն, մտնում էր Վանի նահանգի Ջուլամերկի գավառի մեջ։ Ներկայում գտնվում է Թուրքիայում, Վանի նահանգի Շատախ շրջանի կենտրոնն է։
Բնակչություն
խմբագրելՇատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500 — 4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200— 1300 բնակիչ։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 6,542 մարդ, հիմնականում՝ քրդեր։
Պատմություն
խմբագրելՄիջին դարերում Շատախը իբրև գավառի կենտրոն ունեցել է իր բերդը, որը կիսավեր վիճակում հասել էր մինչև նոր ժամանակները։ Շատախն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Ստեփանոս և ս. Կարապետ անուններով։ Եղել է գրչության կենտրոն։ Մեզ հայտնի են XV-XVII դարերում այստեղ գրված մի քանի ձեռագրեր գլխավորապես ավետարաններ, որոնց վերջում զետեղված են գրիչների հիշատակարանները։ Շատախում գործած գրիչներից են Իսրայել քահանան և Օհանես երեցը։ XIX դարի երկրորդ կեսում և հաջորդ դարի սկզբներին Շատախում կար տղաների ու աղջիկների վարժարան։ Մի խումբ երիտասարդների ջանքերով այստեղ հրատարակվում էր մի փոքրիկ թերթ, որի էջերում տեղեկություններ էին հաղորդվում հիմնականում տեղական կյանքից։
XIX դարի սկզբներին, այդ բերդը, որտեղ տակավին նշմարվում էին զնդանների ու եկեղեցու ավերակները, վերածվել էր զորանոցի։ Այն վերջնականապես ավերվել է 1850-1855 թթ. Օսման փաշայի զորքերի կողմից։
Բնակիչները զբաղվում էին առևտրով, արհեստներով ու տնայնագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Շատախն առանձնապես հայտնի էր շալագործությամբ։ Շալի ամենաընտիր տեսակը, որ հայտնի էր Վանի անունով, գործում էին Շատախում անգորական այծի բրդից։ Շալագործության մեջ ներգրավված էին մեծ թվով կանայք, կային շալագործական մանուֆակտուրային և տնայնագործական մի քանի ձեռնարկություններ։
Շատախ գյուղաքաղաքի և համանուն գավառի հայ բնակչությունը եռանդագին մասնակցություն է ունեցել 1915-1916 թթ. Վանի հերոսամարտին և նրա մի մասը, այդ եղանակով փրկվելով ցեղասպանությունից, գաղթել ու վերաբնակություն է հաստատել ներկայիս Հայաստանի տարածքում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք (թուրքերեն)
- Շրջանի պաշտոնական կայք (թուրքերեն)
- Yerelnet Արխիվացված 2013-09-21 Wayback Machine(թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատախ» հոդվածին։ |