Հենրիկ Ազատյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Գևորգի Ազատյան (հունվարի 6, 1928, Բերդավան (նախկին անվանումը՝ Ղալաչա), Ղազախի գավառ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2013[1][2]), հայ քաղաքական և պետական գործիչ։

Հենրիկ Ազատյան
Դրոշ
Դրոշ
ՀՄԿԿ 1 (36) և միավորիչ համագումարների պատգամավոր Մյասնիկյանի տարածքային կազմակերպությունից
 
Կրթություն՝ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 6, 1928(1928-01-06)
Ծննդավայր Բերդավան, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 26, 2013(2013-12-26) (85 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Գևորգ Ազատյան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Հենրիկ Գևորգի Ազատյանը ծնվել է 1928 թվականին Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում։ Հայրը՝ Գևորգ Ազատյան և մայրը՝ Վարդանուշ Տեր-Մելիքսեցյան։

1946 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի 26 կոմիսարների կուսշրջկոմում՝ որպես հրահանգիչ։

1952-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մարքսիզմ-լենինիզմի, փիլիսոփայության և քաղաքատնտեսության դասախոսական կադրերի պատրաստման կուրսերում։

1953-1957 թվականներին աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնում՝ որպես ասիստենտ և հետո ավագ դասախոս։

1957 թվականից մինչև 1986 թվականն աշխատանքի է անցել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնում՝ հրահանգիչ, սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ։

1986-1991 թվականներին աշխատել է Արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ։

1991 թվականից աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների տեղեկատվության կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2001 թվականից աշխատում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Երկու անգամ ընտրվել է ՀՄԿԿ 1 (36) և միավորիչ համագումարի պատգամավոր Մյասնիկյանի տարածքային կազմակերպությունից։

Պատմական գիտությունների թեկնածու[3]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով, մեդալներով և պատվոգրերով։

Աշխատություններ

խմբագրել

Հեղինակել է մի շարք գրքեր՝ «Դանուշ Շահվերդյան» (հայերեն), «Սուրեն Սպանդարյան» (ռուսերեն), «Բախտորոշ պայմանագրեր» (հայերեն, ռուսերեն և անգլերեն), «Հայերը միջազգային դիվանագիտական խաչմերուկներում» (հայերեն)[4][5]։ «Երևանի Պետական Համալսարան» Միջազգային Հարաբերությունների Ֆակուլտետ 1945-1953 գրքի համահեղինակներից է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը».
  2. «Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը aravot.am».
  3. Center, Armenian Information. «Գիտաշխատողի համեստ կենսագրությունն ու ընտանիքը (Photo)». Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Ազատյան, Հենրիկ Գևորգի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
  5. Բախտորոշ պայմանագրեր, Հենրիկ Ազատյան