Հինգերորդ շարասյուն

«Հինգերորդ շարասյուն» (իսպ.՝ quinta columna), գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումը, որը գործել Է Հանրապետական Իսպանիայում, 1936-1939-ի Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։ «Հինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936 թվականի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում Էր քաղաքում), վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից։ «Հինգերորդ շարասյունը» շփոթություն Էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։ 1939-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։

»
Ներքևում նշված գույների վրա մակագրություններն են՝ կարմիրը՝ արիություն
սպիտակը՝ պատիվ
կապույտը՝ արդարություն:



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 411 CC BY-SA icon 80x15.png