Բացել գլխավոր ցանկը

Կուռ Թարխանյան, (1896, Շուշի-1944, Բուխարեստ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի սպա[1]։

Կուռ Թարխանյան
Kouro Tarkhanyan.jpg
1896-1944
ԾննդավայրՇուշի
Մահվան վայրԲուխարեստ
ՊարգևներՍուրբ Վարդան զորավար շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի Զինվորական վարժարանը։ Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես ռուսական բանակի սպա կռվել է գերմանական ճակատում, վիրավորվել է, ապա իր խնդրանքով փոխադրվել Կովկասյան ճակատ, մասնակցել (1917-1918 թվականներին) Բաղեշի, Խնուսի և Ալաշկերտի ճակատամարտերին։ Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է Դրոյի օգնականներից, մասնակցել է Սուրմալուի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին, այնուհետև հայ-վրացական պատերազմի (1918) ժամանակ կրկին վիրավորվում է։ Դրոյի հրամանով 1918 թվականին զբաղեցնում է Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը[2]։ Այնուհետև մասնակցում է Զանգեզուրում բոլշևիկների դեմ պայքարին։ 1920 թվականին պարգևատրվում է Սուրբ Վարդան զորավար շքանշանով։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ Կոտայքի շրջանի ուժերի հրամանատարն էր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանության օրոք նշանակվել է հայկական բանակի ընդհանուր պետ։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Եվրոպա, հաստատվել Բուխարեստում։

Մահացել է 1944 թվականին 48 տարեկան հասակում ծանր հիվանդությունից Բուխարեստում, Ռումինիա։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Սերգեյ Սարգսյան (2005)։ Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան։ Սանկտ Պետերբուրգ: Պետրոպոլիս։ էջ էջ 312 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։