Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)

Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920) - Հայաստանի Առաջին Հանրապետության գործադիր մարմինը։ Կառավարության ղեկավար էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նշանակվում էր Ազգային Ժողովի որոշմամբ։

Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Տեսակկառավարություն
Երկիր Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ստեղծման թվականմայիսի 28, 1918
Լուծարման թվականդեկտեմբերի 2, 1920
ՇտաբակայանԵրևան, Հայկական ԽՍՀ
Կայքgov.am/am/prime-ministers/

Հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է 4 վարչապետ։

Հովհաննես Քաջազնունու կառավարություն խմբագրել

1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո առաջին վարչապետ նշանակվեց Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունին։ Հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրեց կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Խաչատուր Կարճիկյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
  Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Հուլիսին Երևանում մի քանի ամիս անընդմեջ ծանրագույն պայմաններում իշխանություն իրականացնող Արամ Մանուկյանի ճնշման ներքո՝ 1918 թ-ի հուլիսի 15-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվում է Թիֆլիսից Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարվելու ժամանակ ներկա չի լինում Վրաստանի որևէ պաշտոնյա։ Ճանապարհյին կառավարության կազմը գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, որտեղ նրանց համար տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը։

Հոկտեմբերին Ազգային Ժողովի ճնշման արդյունքում Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ինչի արդյունքում նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարության երկրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Խաչատուր Կարճիկյան ՀՀ Սոցիալական Ապահովության նախարար ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Միքայել Աթաբեկյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Լևոն Ղուլյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1918-1919 թ-ի ձմռանը տիֆի համաճարակի արդյունքում մահանում է Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկող պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց հաջողությամբ ապաքինվում են։ 1919 թ-ի փետրվարի 15-ին Քաջազնունուն գործուղում են Վրաստան ու ԱՄՆ՝ վարելու այնտեղ հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ Քաջազնունին ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[1] ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Վերմիշյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը խմբագրել

Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սարգիս Մանասյան ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար ՀՅԴ
  Գրիգոր Ջաղեթյան ՀՀ Ֆինանսների նախարար Անկուսակցական
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հարություն Չմշկյան ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Վերմիշյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն

1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության նոր կազմը հաստատվեց.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ
  Ավետիք Սահակյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար ՀՅԴ
Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արտաշես Չիլինգարյան ՀՀ Արդարադատության նախարար ՀՅԴ
  Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար ՀՅԴ
  Արտաշես Բաբալյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
  Գրիգոր Ջաղեթյան Պետական վերահսկող Անկուսակցական

1920 թ-ի մայիսին բոլշևիկյան ապստամբության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։

Համո Օհանջանյանի կառավարությունը խմբագրել

Խատիսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը, որը ղեկավարեց 1920 թ-ի մայիսի 5-ից նոյեմբերի 25-ը։ Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Համո Օհանջանյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Ռուբեն Տեր-Մինասյան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Գևորգ Ղազարյան ՀՀ Կրթության նախարար
  Սարգիս Արարատյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության նախարար ՀՅԴ
  Սահակ Թորոսյան ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ

Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։

Սիմոն Վրացյանի կառավարությունը խմբագրել

Հայաստանի Առաջին Հանրապետության չորրորդ և վերջին վարչապետը Համո Օհանջանյանից հետո դարձավ Սիմոն Վրացյանը, ով այս պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ մինչև Հանրապետության կազմալուծում 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը։ Սիմոն Վրացյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Սիմոն Վրացյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Դրաստամատ Կանայան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
  Համբարձում Տերտերյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Վահան Մինախորյան ՀՀ Կրթության նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
  Արշամ Խոնդկարյան ՀՀ Կապի նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն

Հղումներ խմբագրել

  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052