Կահիրե
Կահիրե (արաբ․՝ القاهرة, al-Qāhira - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կահիրե | |||
القاهرة | |||
| |||
![]() Գիշերային Կահիրեն | |||
Երկիր | ![]() | ||
մարզ (մուհաֆազա) | Կահիրե | ||
Քաղաքապետ | Աբդուլ Ազիմ Վազիր | ||
Հիմնադրված է | 969 թ. | ||
Մակերես | 606 կմ² | ||
ԲԾՄ | 68 մ | ||
Պաշտոնական լեզու | Արաբերէն | ||
Բնակչություն | 8 026 454[1] մարդ (2018) | ||
Խտություն | 3150 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 20 577 113 | ||
Կրոնական կազմ | Սուննի իսլամ, քրիստոնեություն | ||
Տեղաբնականուն | կահիրեցի | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +202 | ||
Պաշտոնական կայք | cairo.gov.eg/Default.htm | ||
| |||
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը[2]։
Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։
Քույր-քաղաքներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ «World Gazetteer»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»