Հրանտ Աբրահամյան (պատմաբան)

հայ պատմաբան, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Բարսեղի Աբրահամյան (օգոստոսի 12, 1931(1931-08-12)[1], Քերթ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, գրող։ Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998):

Հրանտ Աբրահամյան
Ծնվել էօգոստոսի 12, 1931(1931-08-12)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՔերթ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1954)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան և գրող
ԱշխատավայրՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Աբրահամյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 12-ին, Քերթ (ԼՂՀ Մարտունու շրջանում) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1975 թվականից աշխատել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում (1997 թվականից՝ նաև Երևանի տնտեսագիտաիրավագիտական համալսարանի) դասախոս։ 1991-1996 թվականներին եղել է «Վարանդա» հայրենակցական միության նախագահը։ ԳԱԱ ՊԻ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[2]։

Աշխատանքները վերաբերում են Արցախի ազատագրական շարժման պատմությանը։

Պարգևներ խմբագրել

ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ (1998, 2002)։

Երկեր խմբագրել

  • Արցախը 18-19-րդ դարերում։ Հեղինակային հրատարակություն։ 2015, 423 էջ[3]։
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը (2000-2008), Երևան, Պատմության ինստիտուտ, 2013։
  • «Կռունկ», Ստեփանակերտ, Վաչագան Բարեպաշտ, 2013։
  • Քերթ։ (Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան , «Զանգակ-97», 2010։
  • Քաղաքական քառուղիներում 1999-2009, Երևան, Ամարաս հրատարակչություն, 2009։
  • Արցախահայության հասարակական-քաղաքական կյանքը և Արցախի թեմը (1901-1933), Էջմիածին, 2009 (համահեղինակ)։
  • Մարտ՝ կրակագծի մատույցներում։ (էջեր «Արցախ» հայրենակցականի քսանամյա պատմությունից), Երևան, «Ամարաս», 2008 (համահեղինակ)։
  • Հայ ժողովրդի պատմություն։ (Սկզբից մինչեւ մեր օրերը)։ Դասագիրք ֆիզիկական կուլտուրայի ուսանողների համար։ Զանգակ-97, 2004. 207 էջ[4]։
  • Մարտնչող Արցախը, Երևան, «Զանգակ-97», 2003 (համահեղինակ)[5]։
  • Արցախի համար զոհված վարանդացիները (1988-2001)։ Գիրք-հուշամատյան, Երևան, Նոյյան տապան, 2003 (համահեղինակ)[6]։
  • Ճակատագրին ընդառաջ։ Փաստավավերագրական ակնարկ, Երևան, «Ամարաս», 2001 (համահեղինակ)։
  • Թևան, Երևան, Ամարաս հրատարակչություն, 1998։
  • Արցախի հերոսամարտը (1918), Երևան, ,Ամարաս», 1998 (համահեղինակ)։
  • Երբ հայրենիքը վտանգի մեջ է։ (Էջեր «Արցախ» հայրենակցական միության անցած ուղուց), Երևան, «Լույս», 1997։
  • Արցախը կանչում էր Անդրանիկին։ (Փաստաթղթեր), Երևան։ «Հայաստան», 1995 (համահեղինակ)։
  • Արցախյան գոյամարտ, Երևան, «Գիտելիք» հրատարակչություն, 1991։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=313
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 20։
  3. Աբրահամյան, Հրանտ Բարսեղի (2015). Արցախը 18-19-րդ դարերում. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 9789939015422.
  4. Աբրահամյան, Հրանտ Բարսեղի (2004). Հայ ժողովրդի պատմություն։ (Սկզբից մինչեւ մեր օրերը)։ Դասագիրք ֆիզիկական կուլտուրայի ուսանողների համար. Զանգակ-97. ISBN 9789993028963.
  5. Աբրահամյան, Հրանտ Բարսեղի (2003). Մարտնչող Արցախը ։ Գ. Զանգակ-97. ISBN 9789993025320.
  6. Աբրահամյան, Հրանտ Բարսեղի (2003). Արցախի համար զոհված վարանդացիները (1988-2001). Նոյյան տապան. ISBN 9789993051718.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Աբրահամյան (պատմաբան)» հոդվածին։