Անկուսակցական, որևէ կուսակցության անդամ չհանդիսացող անձ։ Քաղաքագիտական տերմին, որը կիրառվում է նկարագրելու մարդու, ով չի հանդիսանում որևէ քաղաքական կուսակցության անդամ։

Տերմինը լայնորեն կիրառվում է մատնանշելու մարդկանց, ովքեր զբաղեցնում են ընտրությունների արդյունքում ձեռքբերվող պաշտոն, կամ հանդիսանում են նման պաշտոնների թեկնածուներ, ովքեր ներկայացված չեն որևէ քաղաքական կուսակցության կամ ֆրակցիայի կողմից։