Հրանոթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրանոթ, հրետանային փողային հրազեն, որի տրամաչափը 20 մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար։ Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը, ականները որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, կրակակետերի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար։
ԿառուցվածքԽմբագրել
Հրանոթները բաղկացած են հետևյալ հիմնական մասերից՝ փող, շրջանակ և փակաղակ, որոնք իրենց կառուցվածքային լուծումներով տարբեր են լինում կախված հրանոթների դասակարգումից։ Փողերը լինում են հարթ, ակոսավոր, ունենում են փողային արգելակ, կամ բոցամարիչ։ Փակաղակները լինում են սահող, թեքվող, մխոցային և այլն։ Շրջանակները նույնպես լինում են տարատեսակ, կախված հրանոթի տեսակից՝ թրթուրավոր կամ անիվավոր հենասարքի(շասսի) վրա, անիվավոր անհետգլորք, հաստոցի տեսքով, շարժական աշտակարկի կամ անշարժ ամրակցման տեսքով և այլն։ Հրանոթները նաև կախված իրենց տեսակներից սարքավորված են լինում այլ տարբեր տիպի օժանդակ սարքավորումներով՝ նշանառության համակարգ, լիցքավորման համակարգ, կրակի վարման համակարգ և այլն։
Հրանոթների համառոտ դասակարգումԽմբագրել
Հրանոթները դասակարգվում են մի շարք հատկանիշներով՝ ըստ նախատեսվածության, տրամաչափի, հեռահարության, հենասարքի տեսակի, կոնստրուկտիվ առանձնահատկությունների և այլն։
57-մմ հակատանկային ԶԻՍ-2 թնդանոթ
81-մմ տրամաչափի ականանետ Իտալիա 1944 (en:M1 Mortar)
Ռուսական 76-մմ հակաօդային հրանոթ 1916)
Առափնյա հրետանու բրիտանական 17,75-դյույմ թնդանոթ, (19-րդ դարի երկրորդ կես) 1916
Գերմանական կցովի թնդանոթ առաջին աշխարհամարտի տարիներին
Ըստ կոնստրուկտիվ առանձնահատկություններիԽմբագրել
Ըստ ՆախատեսվածությանԽմբագրել
Ըստ մարտական տեխնիկայիԽմբագրել
Ըստ տրամաչափիԽմբագրել
Ըստ պատկանելիությանԽմբագրել
Ըստ լիցքավորման եղանակիԽմբագրել
Ըստ նշանառության կոնստրուկցիայիԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ՀղումներԽմբագրել
- Հրետանային սպառազինություն. Կառուցվածքի և կառուցման հիմունքներ(չաշխատող հղում), Մեքենաշինություն, 1975, 420 էջ. (ռուս.)
- Հրետանու նետվող մասի պատմություն (1904) (ռուս.)
Ընթերցե՛ք «հրանոթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |