Եփրեմ Մահետիսի Սարգսյան ( 1885(6),10 ապրիլի, Ռուսական կայսրություն, Երևանի մարզ, գ․ Ճաթղռան ներկայիս ՀՀ Կոտայքի մարզ , Գեղաշեն՝ Մուղսոնց Տուն, կինը՝ Սիրանուշ Սարգսյան, որդին՝ Հրանտը ծնվել է Երևանում 1919, դուստրը՝ Հասմիկը ծնվել է Ռումինիայում 1923/24, Էմման 1938/39՝ Ռումինիայում։ Մահվան վայրը Լոս Անջելես , ԱՄՆ 1970)։ Հայ քաղաքական գործիչ։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության՝ 1918-1921, Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ ։ 1918-1921, Ազգային Ժողովի կրտսեր քարտուղար։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբության և Հայրենիքի փրկության կոմիտեի համահիմնադիր անդամ[1]։

Եփրեմ Սարգսյանն ավարտել է Երևանի թեմական դպրոցը, Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1913/14 թվականներին, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության բաժինը, կրթությունը շարունակել է 1915 թվականին Դորպատի համալսարանում, 1917 թվականին ավարտել է Դորպատի համալսարանը։ Վերադարձել է Հայաստան, 1917 թվականին աշխատել է որպես ուսուցիչ Դավալուի դպրոցում՝ հիմնադրված 1887 թվականին, այսօր Արարատ գյուղի N3 միջնակարգ դպրոց[2]։

1918 թվականին Գեղաշենցիներից և հարևան Զառ գյուղի կամավորականներից կազմված ջոկատով, Երևանի կամավորականների գնդի կազմում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ 1921 թվականին Հայրենիքի փրկության կոմիտեի խորհուրդը գաղտի նիստ է անցկացնում Ճաթղռան գյուղում տեր հայր Գարեգին Սարգսյանի տանը[3]։

Կոմիտեի հաջորդ գաղտնի ժողով է անցկացնում Զառ գյուղում, այնուհետև հաստատվում է Երևանում։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբությունը կազմակերպած Հայրենիքի փրկության կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանինը, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ․ Սարգսյանը, Եփրեմ Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)[4]։

1921 թվականի ապրիլի 2-ին բոլշևիկները գրավում են Երևանը։ Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Եղեգնաձոր (Դարալագյազ)։

Մայիսի սկզբներին Եփրեմ Սարգսյանը կարողանում է գաղտնի մտնել հայրենի գյուղ վերջին անգամ տեսակցելու իր հարազատների հետ։ Այդ այցի մասին միշտ պատմել է Եփրեմի հորեղբոր աղջիկը, գինոսենց Հունանի կինը՝ Արփենիկ (Արփո) Սարգսյանը։ Եփրեմ Սարգսյանն առավոտ շուտ սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր, այս պատմությունը պատմել է Արփենիկ (Արփո) Սարգսյանը։

1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Լեռնահայաստանի կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։

1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները և Եփրեմ Սարգսյանը իր ընտանիքով անցան Պարսկաստան։ Անձնական բնույթի լուրջ հակասություն է ունեցել Գ․ Նժդեհի հետ, դատական գործի նյութերը պահվում են դաշնակցության Բոստոնի արխիվում[5][6][7]։

1921 թվականին Պարսկաստանից տեղաթոխվել է Ռումինիա, 1923 թվականին դասավանդել է Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարանում, 1927 թվականին տեղափոխվել է Լեհաստան, 1930- ականներին վերադարձել է Ռումինիա, դասավանդել է հայերն։ 1939 թվականին տեղափոխվել է Գերմանիա և բնակվել Շտուտգարտում մինչև 1945 թվականը։ 1945/46 թվականներին ամերիկյան զորքերի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում, ԱՄՆ։ Լոս Անջելեսում դասավանդել է հայոց լեզու, գրականություն և պատմություն, տիրապետել է հայերենին, ռուսերենին, գերմաներենին, անգլերենին։ Զբաղվել է միայն կրթական խնդիրներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատարակված 1997
  2. Ս․Սարգսյանի հուշատետրի հիման վրա,Ա․ Մկրտչյան, հոդված «Հիշողություններ Եփրեմ Սարգսյանի մասին » 2009
  3. Ա․ Մկրտչյան, հոդված «Հիշողություններ Եփրեմ Սարգսյանի մասին » 2009
  4. Ս․Վրացյան Հայաստանի Հանրապետություն, վերահրատարակություն 1993,Երևան,ISBN 5-540-01-452-9
  5. Դաշնակցության գերագույն ատյանը հարցաքննում է Գ․ Նժդեհին, Թավրիզ, 4 սեպտեմբերի 1921 թվական
  6. Քաղվածք Հ․ Հակոբյանի 1950-2000, արխիվային նյութերից
  7. Ա․ Մկրտչյան, հոդված «Հիշողություններ Եփրեմ Սարգսյանի մասին », 2009