Օլթի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)
Օլթի (թուրք.՝ Oltu՝ Օլթու, հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Ուղթիս, Ողթիկ, Ուղտիք), քաղաք Էրզրումի մարզում, համանուն շրջանի շրջկենտրոնը։ Տեղակայված է Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին։ Բնակչությունը՝ 20,305 մարդ (2008 թ տվյալներ)։
Քաղաք | ||
---|---|---|
թուրք.՝ Oltu | ||
Երկիր | ![]() | |
Քաղաքապետ | Էյուփ Թեփե | |
Այլ անվանումներ | Ողթիկ, Ուղտիք | |
Մակերես | 1380 կմ² | |
ԲԾՄ | 1275 մետր | |
Բնակչություն | 30.073 մարդ (2000) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 442 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
Պաշտոնական կայք | oltu-bld.gov.tr | |
|
Մտել է Մեծ Հայքի Տայք նահանգի Բողխա գավառի կազմի մեջ։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Օլթին, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ունեցել է 1090 տուն բնակչություն, որից մոտ 1000 հայեր էին[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996, էջ 463: