Նիկոլ Աղբալյան
Նիկոլ Պողոսի Աղբալյան (մարտի 24, 1875[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 15, 1947[1][2], Բեյրութ, Լիբանան[1][2]), հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ։
Նիկոլ Աղբալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1875[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 15, 1947[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Մոսկվայի պետական համալսարան[1], Լոզանի համալսարան[1] և Փարիզի համալսարան[1] |
Մասնագիտություն | գրականագետ, հասարակական գործիչ, գրականագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Աշխատավայր | Մուրճ, Հորիզոն և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան |
Զբաղեցրած պաշտոններ | նախարար |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Անդամություն | Վերնատուն |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1873 թվականին Թիֆլիսում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային Բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 թվականներին եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թվականին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921 թվականին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930 թվականից բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարանի հիմնադիրը՝ Լևոն Շանթի հետ, որտեղ և դասավանդել է մինչև կյանքի վերջը [3][4][5]։ Նիկոլ Աղբալյանը մահացել է 1947 թվականին Բեյրութում։
Հիշատակ Խմբագրել
Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։
Աղբալյանի խոսքերից Խմբագրել
Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։ |
Այստեղ ոչ թէ անձնական և նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր և Ծրագիր Կանոնագրի միութիւնը՝ համընթաց։ |
Մեր Ավետիքը մի լավ բան ունի ասած.
Սազը չի թողնում, որ հայդուկ դառնամ, - Պետերբուրգից Հովհաննես Թումանյանին գրած 1904 թ․ հունվարի 7-ի նամակ
|
Աշխատություններ Խմբագրել
- «Բանասէրի յուշագիրը» (1937-38)
- «Պատմութիւն հայոց գրականութեան» (1944)
- «Ամբողջական երկեր», 4 հատոր (1959-1970)
- Նամակներ, պաշտոնական գրություններ։ Հայաստան, 2003 - 275 էջ[7]։
Գրականություն Խմբագրել
- Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949։
- Գառնիկ Անանյան, Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 2002[8]։
- Խաչիկյան Յա., Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Երևան, 2003։
- Անահիտ Պետրոսյան։ Նիկոլ Աղբալյան։ Գրականագիտական հայացքները։ Եր. համալս. հրատ, 2005 - 208 էջ[9]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 249.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նիկոլ Աղբալյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-02-ին։ Վերցված է 2017 թ․ մարտի 24
- ↑ «ՆԻԿՈԼ ՊՈՂՈՍԻ ԱՂԲԱԼՅԱՆ»։ ysu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-29-ին։ Վերցված է 2017 թ․ մարտի 24
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ ԹՈՒՀ, հատոր IV էջ 370-371
- ↑ Աղբալյան Նիկոլ Պողոսի (2003)։ Նամակներ, պաշտոնական գրություններ (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540017299
- ↑ Անանյան Գ Գ (2002)։ Նիկոլ Աղբալյան։ կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը (հայերեն)։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն
- ↑ Պետրոսեան Անահիտ (2005)։ Նիկոլ Աղբալյան։ Գրականագիտական հայեացքները (հայերեն)։ Եր. համալս. հրատ։ ISBN 9785808406148
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 249)։ |