Վարդան Պարսամյան

հայ պատմաբան

Վարդան Արամի Պարսամյան (հոկտեմբերի 15, 1909(1909-10-15)[1], Արզական, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1990[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1947 թվական), պրոֆեսոր (1947 թվական), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թվական)։

Վարդան Պարսամյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1909(1909-10-15)[1]
Արզական, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1990[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային արխիվ[1], ԱրմՖԱՆ[1], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1931)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1947)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931 թվական)։ 1932-1936 թվականներին՝ ՀԽՍՀ պետական կենտրոնի արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ և տնօրենի գիտական գծով տեղակալ, 1937-1942 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, միաժամանակ (1942-1954 թվականներ)՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1954-1976 թվականներին՝ Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Գիտության ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին», 1955), հասարակական-քաղաքական հոսանքների, հայ-ռուսական առնչությունների («Ա. Ս. Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները», 1947) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական (Հայ ժողովրդի պատմություն (1801-1917 թվականներին)) և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Աբովյանի և Ս. Ի. Վավիլովի անվան մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 206.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Պարսամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 206