Անատոլի Իլյիչ Գեկկեր (ռուս.՝ Russian:Анатолий Ильич Геккер) (ծնվել է օգոստոս 25, 1888 թ․, ք․ Թիֆլիս – վախճ․ հուլիս 1, 1937 թ․, Կոմունարկա ավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան) ռուսական բոլշևիկյան բանակի ռազմական հրամանատարներից էր, որն ուներ կոմկոր (комкор) ռազմական կոչումը (комкор՝ командир корпуса, կոմանդիր կորպուսա՝ կորպուսի հրամանատար)։ Նա լուրջ մասնակցություն է ունեցել բոլշևիկների կողմից Ռուսաստանի ժողովրդական ուժերի և նրանց արտասահմանյան դաշնակիցների, ինչպես նաև անկախ ազգային հանրապետությունների դեմ մղված դաժան և արյունահեղ պայքարին։ Եղել է Ռուսաստանի ժողովրդի՝ բոլշևիկյան արյունոտ իշխանության դեմ ուղղված Յարոսլավյան ապստամբության ճնշման պատժիչ ռազմա–ոստիկանական գործողության ղեկավարներից մեկը։

Անատոլի Գեկկեր
Ծնվել էօգոստոսի 25, 1888(1888-08-25)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1937(1937-07-01) (48 տարեկան)
Մահվան վայրԿոմմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմմունարկայի կրակահրապարակ
ՔաղաքացիությունFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՎլադիմիրյան ռազմական ուսումնարան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի շքանշան Order of St. Anne 3rd class with swords and bow Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Անատոլի Իլյայի Գեկկերը ծնվել է ցարական Ռուսաստանի ռազմական բժիշկներից մեկի՝ Իլյա Գեկկերի ընտանիքում, հայաշատ Թիֆլիս քաղաքում (Տփղիս կամ Թբիլիսի), որի բնակչության մեծագույն մասն այդ ժամանակ կազմում էին հայերը, իսկ քաղաքապետերը դարեր շարունակ հայ վերնախավի ներկայացուցիչներն էին, առանց որոնց Վրաստանի թագավորներն իրավունք չունեին այդ քաղաքի մասին որևէ հրաման արձակելու։ Այդ ժամանակ Թիֆլիսը, ինչպես բազմաթիվ այլ հայաբնակ քաղաքներ ու գավառներ գտնվում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ Թիֆլիսում ծնված լինելը, հավանաբար, նպաստել է այն բանին, որ հետագայում Գեկկերը, որպես Կովկասի բազում մշակույթների գիտակ՝ դառնում է բոլշևիկյան Ռուսաստանի հետախուզության կարևոր դեմքերից մեկը։ Գեկկերն ավարտել է կայսերական Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վլադիմիրյան ռազմական ուսումնարանը (1909 թ․)։ Այնուհետև նա սովորել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ 1917 թ.։ Գեկկերը որպես կայսերական Բանակի սպա՝ ծառայել է ցարական Ռուսաստանի զորքերում՝ մասնակցելով Համաշխարհային I Պատերազմին։

Ծառայություն ցարական և դեմոկրատական Ռուսաստանի բանակումԽմբագրել

Անատոլի Գեկկերը 1912 թ․ ծառայության է անցնում Սահմանապահ պահակազորի առանձին կորպուսում՝ ռուս.՝ Отдельный корпус пограничной стражи[1]։ Մասնակցել է Առաջին Աշխարհամարտի ռազմական գործողություններին՝ հիմնականում Եվրոպական ռազմաբեմում[1]։ 1917 թ․ Գեկկերը շտաբս–ռոտմիստրի ռազմական կոչումով ավարտում է կայսերական Նիկոլաևյան Գլխավոր Շտաբի ակադեմիայի արագացված դասընթացները[1]։ 1917 թ․ նա ընտրվել էր Ռումինական ռազմաճակատի պատվիրակության կազմում՝ մասնակցելու Զինվորների Պետրոգրադի համագումարին[1]։

Բոլշևիկների կողմն անցնելըԽմբագրել

1917 թ․ սեպտեմբերին ցարական բանակի սպա, իսկ վերջին ամիսներին՝ Կերենսկու գլխավորած դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպա Գեկկերը մտնում է բոլշևիկների կուսակցության մեջ[2]։

Բոլշևիկների Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո՝ 1917 թ․ դեկտեմբերին Գեկկերը Զինվորների համագումարի կողմից ընտրվում է Ռուսական դեռևս դեմոկրատական բանակի 33-րդ կորպուսի զորահրամանատար։ Այնուհետև՝ 1918 թ․ հունվարին նա նշանակվում է Ռուսաստանի Ռումինական ռազմաճակատի 8-րդ բանակի զորահրամանատար՝ կոմանդույուշչիյ[2]։

1918 թվականին նախկին ցարական, իսկ ապա դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպա Գեկկերը մտնում է Կարմիր Բանակի մեջ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա վարում է զանազան հրամանատարական պաշտոններ մի շարք ռազմաճակատներում[2]։

1918 թ․ գարնանը Գեկկերը դառնում է Կարմիր բանակի զորամասերի կազմակերպիչներից մեկը։ Նա նշանակվել է Դոնբասում խորհրդային զորքերի զորահրամանատար՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի Դոնեցկի բանակի զորահրամանատար[2]։

1918 թ․ ապրիլից Գեկկերը խորհրդային Ռուսաստանի Ուկրաինական ռազմաճակատի զորահրամանատար Անտոնով–Օվսեենկոյի՝ ռուս․ Антонов-Овсеенко, շտաբի պետն էր։ Այնուհետև Գեկկերը նշանակվում է Բելոմորյան օկրուգի ռազմական կոմիսար՝ ռուս․ военный комиссар Беломорского округа[2][3]։ Դրանից հետո նա նշանակվում է Վոլոգդայի թիկունքային շրջանի և Կոտլասի շրջանի զորահրամանատար՝ ռուս․՝ командующий Вологодским тыловым районом и Котласским районом[2][4]։

Ժողովրդական հակաբոլշևիկյան շարժումների ճնշման ղեկավարներից մեկըԽմբագրել

Նախկին ցարական և ապա՝ դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպան, անցնելով բոլշևիկների կողմը՝ նպաստում է վերջիններիս արյունոտ ռեժիմի պահպանմանը և ամրապնդմանը։ Գեկկերը ղեկավարել է մասնավորապես Յարոսլավյան ապստամբության ճնշումը[5][6]։

Գեկկերի նշանակման հրամանը արձակել է Խորհրդային Ռուսաստանի Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատը՝ Ռազմժողկոմատը, 1918 թվականի հուլիսի 11–ին[6][7]։

Բացի այդ, Գեկկերը համարվում էր Հյուսիսային Յարոսլավյան ռազմաճակատի հրամանատար[8]։.[6]

Պաշտոնապես Յարոսլավի շրջանում կարմիր զորքերի գլխավոր հրամանատարը համարվում էր Անատոլի Գեկկերը[6][9]։

Հյուսիսից շարժվելով Վոլգա գետի աջ ափով՝ երկաթուղային գծով՝ Դանիլով քաղաքից դեպի Յարոսլավ քաղաքը, կարմիր զորքերը պետք է անցնեին գետը և մարտնչեին ապստամբների դեմ, որոնք ամրացել էին Վոլգայի ձախ ափին։ Գեկկերը կազմակերպեց հրետանային կրակ, որի պատճառով Յարոսլավ քաղաքում տեղի ունեցան ահավոր հրդեհներ, ավերածություններ և խաղաղ բնակչության բազմաթիվ զոհեր[6][10]։

Ապստամբած ժողովրդի դեմ իր իրականացրած պատժիչ ոստիկանական գործողությունների մասին «ընկեր» Գեկկերը 1918 թվականի հուլիսի 21–ին Մոսկվա հեռագրեց հետևյալ զեկույցը[6]

«Ես՝ Հյուսիսային Յարոսլավի շրջանի զորահրամանատար, Բելոմորի օկրուգի Կոմիսար Գեկկերս, իմ վրա դրված խնդիրը՝ մարտական ռազմագործողություններ անցկացնելու Յարոսլավի մոտ, համարում եմ ավարտված։ Ժողովրդական կոմիսար Տրոցկին հրամայել է ինձ՝ ռազմագործողություններ վարելու Վոլգայի հյուսիսային ափին․ վերջակետ։ Հյուսիսային ափը մաքրված է։ Վերջակետ։ Սպիտակները ոչնչացված են իննսուներեք հոգի քանակությամբ, գումարած դրան՝ հիսուն սպանվածներ՝ մեր կրակից։ Վերջակետ։ Մեր կողմից կորուստները կազմում են 8(՞) սպանված, 50 վիրավոր և 3 հոգի գնդակահարվել են կողոպուտի համար։ Հետագայում ես աջակցել եմ իմ հրետանու կրակով և հետևակային զորամասերով՝ հարավային երկրամասի ռազմագործողություններին, որոնք վարում է ընկեր Գուզարսկին։ Վերջակետ։ Ժողովրդական կոմիսար Կեդրովը մի քանի օր առաջ հեռագրել է ինձ, որ իմ ներկայությունը Արխանգելսկում՝ որպես օկրուագային կոմիսար և դրա հետ մեկտեղ՝ որպես ռազմական մասնագետ՝ վոյենսպեց, ծայրահեղ անհրաժեշտ է այնտեղ։ Վերջակետ։ Ժողովրդական կոմիսար Տրոցկին Нарком Троцкий указал мнеցուցում է տվել ինձ, որօեսզի ես մնամ այստեղ, մինչև որ լիակատար կերպով վերացնենք Յարսոսլավի խռովությունը, ինչը, ռազմական իմաստով ես համարում եմ ավարտված, և խնդրում եմ զեկուցել ժողովրդական կոմիսար Տրոցկուն՝ իմ՝ Արխանգելսկ մեկնելու անհրաժեշտության մասին, որպեսզի աջակցեմ Արխանգելսկի պաշտպանությանը։ Վերջակետ։ Խնդրում եմ ինձ ամենասեղմ ժամկետում պատասխան տալ իմ մեկնելու հնարավորության մասին, և ևս մեկ անգամ զեկուցում եմ, որ այստեղ արդեն ոչ մի վտանգ չկա։ Վերջակետ։ Մեր զորամասերը ամուր գրավել են իրենց դիրքերը և ամեն ինչ առանց բացառության մեր ձեռքին է։» Այնուհետև գալիս է անընթեռնելի տեքստ[11][12]։[1]

 
Ռուսաստանի Կարմիր Զինված Ուժերի գլխավոր հրամանատար, Ռազմական գործերի ժողովրդական կոմիսար Լև Տրոցկի։

Զբաղեցրած պաշտոններԽմբագրել

Նախկին ցարական բանակի սպա, իսկ բոլշևիկների Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո «ընկեր» դարձած Գեկկերը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները բոլշևիկյան զինված ուժերում․

  • 1918 թվականի դեկտեմբերից՝ Աստրախանի ամրացված շրջանի զորահրամանատար[13]։
  • 1919 թվականի հուլիսի 2–ից մինչև նույն թվականի ապրիլի 8–ը՝ Բանվորագյուղացիական կարմիր Բանակի 8-րդ բանակի 13-րդ հրաձգային դիվիզիայի պետ՝ հրամանատար․ դիվիզիան գործում էր Ուկրաինայի Հյուսիսային Տավրիա երկրամասում և Ղրիմում[14]։
  • 1919 թվականի մայիսի 9–ից մինչև 1920 թվականի փետրվարի 24–ը՝ 13-րդ բանակի զորահրամանատար՝ կոմանդույուշչիյ[15]։.
  • 1920 թ․ մարտի վերջից – ապրիլի սկզբից մինչև օգոստոսը «ընկեր» Գեկկերը ծառայում է որպես Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության Ներքին պահապանության զորքերի Շտաբի պետ[16]։
  • 1920 թ․ սեպտեմբերից մինչև 1921 թ․ մայիս Գեկկերը եղել է բոլշևիկյան 11–րդ բանակի զորահրամանատարը[17]։ Մինչև Գեկկերի՝ Տասնմեկերորդ բանակի զորահրամանատար դառնալը հենց բանակը 1920 թ․ ապրիլի վերջին բոլշևիկյան Ռուսաստանի համար՝ քեմալական Թուրքիայի լուռ համաձայանությամբ նվաճեց Ադրբեջանի հանրապետություն կոչված թուրք–թաթարական խամաճիկային հանրապետությունը։ Հետագայում՝ Գեկկերի զորահրամանատրության ընթացքում՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվեց և Տասնմեկերորդ բանակի զոհը դարձան նաև անկախ Հայաստանի Հանրապետությունը և անկախ Վրաստանի Հանրապետությունը[17]։
  • Գեկկերը մասնակցել է նաև Կրոնշտադտի հակաբոլշևիկյան ապստամբության ճնշմանը[18]։
  • Գեկկերը 1922 թվականի փետրվարից մինչև հունիսը եղել է Կարմիր Բանակի Ռազմական ակադեմիայի պետը[19]։,
  • Գեկկերը 1922 թվականի երկրորդ կեսին նշանակվել է բոլշևիկյան Ռուսաստանի ռազմական կցորդը Չինաստանում։ Հասկանալի է, որ դա հանդիսացել է Խորհրդային Միության ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոն։
  • 1929 թվականից ընկեր Գեկկերը եղել է Խորհրդային Միության ռազմական կցորդը Թուրքիայում[20]։
  • 1934 թվականի հունիսից մինչև 1937 թվականի թետրվարը ընկեր Գեկկերը եղել է Կարմիր Բանակի Հետախուզության վարչության Արտաքին հարաբերությունների բաժնի պետը[21]։
  • 1937 թվականի փետրվարից ընկեր Գեկկերին ազատում են Հետախուզությունում աշխատանքից և դնում Կարմիր Բանակի հրամանատարական կազմի վարչության տրամադրության ներքո[22]։

Ծառայությունը որպես հետախուզության սպաԽմբագրել

1922 թ․ սկզբներին Գեկկերը ռազմական խորհրդատու էր Մոնղոլիայի բոլշևիկյան կառավարությանը կից[23]։ 1924 թ․ պաշտոնական Մոսկվան Գեկկերին նշանակեց Չինական Արևելյան երկաթուղու քաղաքական կոմիսար[23], իսկ ապա՝ Խորհրդային Միության ռազմական կցորդ Թուրքիայում՝ 1929 թ.[23]։ Գեկկերին 1933 թ․ ծառայության փոխադրեցին Կարմիր Բանակի Գլխավոր Շտաբ, իսկ 1935 թ. շնորհեցին կոմկոր ռազմական կոչումը։ Մինչև գրեթե իր վախճանը՝ Գեկկերը հանդիսացել Կարմիր Բանակի Ռազմական Հետախուզության վարչության արտաքին կապերի բաժնի պետը՝ կրելով «կոմկոր» բարձր ռազմական կոչումը, ինչը մոտավորապես համարժեք էր գեներալ–լեյտենանտին[23]։

ՊարգևներԽմբագրել

 
Տասնմեկերորդ Կարմիր Բանակի 1920 թ․ դեկտեմբերի 2–ի մուտքը Հայաստանի մայրաքաղաք Երևան և Անկախ Հայաստանի կործանումը։ 11–րդ Կարմիր Բանակի զորահրամանատար՝ Անատոլի Գեկկեր։
  • Կարմիր դրոշի շքանշան՝ орден Красного Знамени (1921 թ․),
  • Հայկական Խորհրդային Սոցիալիստական «Հանրապետության» «Կարմիր դրոշի» շքանշան՝ Орден «Красное Знамя» Армянской ССР (первый кавалер), եղել է խորհրդային Հայաստանի խամաճիկային հանրապետության այս պարգևի առաջին ստացողը,
  • Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական «Հանրապետության» «Կարմիր դրոշի» շքանշան՝ Орден «Красное Знамя» Азербайджанской ССР (28.03.1921 թ․),
  • Ցարական Ռուսաստանի Սուրբ Աննայի Դ աստիճանի շքանշան՝ «Խիզախության համար» գրությամբ՝ Орден Святой Анны 4-й степени с надписью "За храбрость" (3.06.1915 թ․),
  • Ցարական Ռուսաստանի Սուրբ Ստանիսլավի Գ Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով՝ Орден Святого Станислава 3-й степени с мечами и бантом (24.09.1916 թ․),
  • Ցարական Ռուսաստանի Սուրբ Աննայի Գ Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով՝ Орден Святой Анны 3-й степени с мечами и бантом (1.03.1917 թ․)։

ՎախճանԽմբագրել

1937 թ․ «Մեծ Զտման» ժամանակ Անատոլի Գեկկերին ևս սպանեցին Ստալինի որոշմամբ։ «Հակախորհրդային տրոցկիստական ռազմական կազմակերպության գործի» հետաքննության ընթացքում ընկեր Գեկկերի դեմ ապացույցներ են տվել իր ընկերները՝ ընկեր Միխայիլ Տուխաչևսկին, ընկեր Վ. Պրիմակովը և ընկեր Բ. Ֆելդմանը:[24][25]

Հետաքննություն կոչված խայտառակությունից հետո 1937 թվականի մայիսի 30–ին ընկեր Գեկկերին ձերբակալեցին ընկեր Նիկոլայ Եժովի ենթակաները[25][26]։

Գեկկերը, գուցե, իր ցարական բանակային սպայի պատիվը հիշելով՝ դատարանում հրաժարվել է իրենից նախկինում կտտանքներով ու ծեծով կորզված ցուցմունքներից և տալ նոր ցուցմունքներ[25][27]։

Աշխարհի ամենաարդար խորհրդային դատարանի կողմից դատապարտվել է մահվան[25][28]։

Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 1–ին[25][29]։

Ստալինի մահից մոտ երեք տարի հետո՝ 1956 թվականին խորհրդային իշխանությունները արդարացրեցին Գեկկերին[25][30], ինչպես շատ ստալինյան բռնաճնշման ենթարկվածներին ու գնդակահարվածներին։

ԸնտանիքԽմբագրել

Անատոլի Գեկկերը ուներ մեկ որդի՝ Բորիս Գեկկեր, որը ծնվել էր 1915 թվականին Պսկով քաղաքում և վախճանվել 1992 թվականին, ըստ որոշ տեղեկությունների՝ Վոլգոգրադում։ Մասնագիտությամբ Բորիս Անատոլյևիչ Գեկկերը եղել է ճարտարապետ[31]։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Дайнес В. О. Комкор А. И. Геккер( к 100-летию со дня рождения) // Военно-исторический журнал. 1988. № 8.
  • Ярославское восстание 1918. Документы. Сост. Е. А. Ермолин и В. Н. Козляков. – М.: МФ «Демократия», Изд-во «Материк», 2007.
  • Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012. С. 217-218.
  • Усов В. Н. Советская разведка в Китае. 20-е годы XX века. М., 2002.
  • Черушев Н. 1937 год: элита Красной Армии на голгофе. М., 2003.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937—1941. Биографический словарь. — М.: Кучково поле; Мегаполис, 2012. — С. 68. — 496 с. — 2000 экз. — ISBN 978-5-9950-0217-8.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Черушев Н.С., Черушев Ю.Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные). 1937-1941. Биографический словарь. М., 2012, с. 68.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012, с. 217-218.
  3. Ռուսերեն՝ военный комиссар Беломорского округа։
  4. Ռուսերեն՝ командующий Вологодским тыловым районом и Котласским районом։
  5. Руководил подавлением Ярославского восстания.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ярославское восстание 1918. Документы. Сост. Е. А. Ермолин и В. Н. Козляков. – М.: МФ «Демократия», Изд-во «Материк», 2007.
  7. Приказ Наркомата по военным делам РСФСР от 11 июля 1918 года․
  8. Кроме того Анатолий Геккер считался командующим Северного Ярославского фронта
  9. Формально главнокомандующим красными войсками в районе Ярославля считался Анатолий Геккер.
  10. Организовал артиллерийский обстрел города, который привел к пожарам, разрушениям и гибели жителей.
  11. Ռուսաստանի պետական ռազմական դիվան, ֆոնդ թիվ մեկ, ցուցակ թիվ երեք, գործ թիվ ութսուներեք, թերթեր՝ 476-477, 479։ Ռուսերեն՝ РГВА. Ф. 1. Оп. 3. Д. 83. Л. 476-477, 479.
  12. 21 июля 1918 года товарищ Анатолий Геккер телеграфировал в Москву: "Я, командующий Северным Ярославским районом Геккер, Окружной Комиссар Беломорского Округа, возложенную на меня задачу по ведению боевых операций под Ярославлем считаю законченной. Нарком Троцкий приказал мне вести операции на Северном берегу Волги точка. Северный берег очищен. Белые были уничтожены в количестве девяносто трех, плюс пятьдесят убитых нашим огнем точка. С нашей стороны потери 8(?) убитых, 50 раненых и 3-ое расстреляны за грабежи. В дальнейшем я содействовал огнем своей артиллерии и пехотными частями. Операции южного края тов. Гузарского Нарком Кедров несколько дней тому назад телеграфировал мне, что мое присутствие в Архангельске как окружного комиссара и вместе с тем военного специалиста, крайне необходимо там. Нарком Троцкий указал мне, что я должен здесь оставаться до полной ликвидации Ярославского мятежа, каковой в смысле военном считаю законченным и прошу доложить Наркому Троцкому о необходимости моего отъезда в Архангельск для содействия в обороне Архангельска . Прошу мне в самом непродолжительном времени дать ответ о возможности моего отъезда и еще раз докладываю, что здесь никакой опасности уже нет. Наши части прочно занимают и все без исключения в наших руках [нрзб.]"
  13. С декабря 1918 года — командующий Астраханским укреплённым районом․
  14. с 7.02. — 8.04.1919 г. — начдив 13-й стрелковой дивизии 8-й армии РККА, действовал в Северной Таврии и в Крыму․
  15. с 9.05.1919 — 24.02. 1920 гг. — командующий 13-й армией
  16. В апреле — августе 1920 года А. И. Геккер служит начальником штаба Войск внутренней охраны (ВОХР) Республики․
  17. 17,0 17,1 Товарищ Анатолий Геккер командует 11-й армией, которая обеспечила в конце 1920 года приход к власти в Армении коммунистов и создание Армянской ССР.
  18. Товарищ Геккер участвовал в подавлении Кронштадтского мятежа.
  19. С февраля по июнь 1922 г. он начальник Военной академии РККА
  20. С 1929 года — военный атташе в Турции.
  21. С июня 1934 по февраль 1937 года — начальник oтдела внешних сношений Разведывательного управления РККА.
  22. С февраля 1937 — в распоряжении Управления по комначсоставу РККА.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012. С. 217-218.
  24. На следствии по «делу антисоветской троцкистской военной организации» показания против Геккера дали Тухачевский, В. Примаков и Б. Фельдман.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 Залесский К.А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. Москва, Вече, 2000.
  26. 30 мая 1937 арестован.
  27. На суде отказался от показаний
  28. приговорен к смертной казни․
  29. расстрелян 1 июля.
  30. Реабилитирован в 1956 году.
  31. Сын - Борис (1915, Псков - 1992, Волгоград?), архитектор.

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 706