Ազգային տոն

տարվա օր, որը նշվում է ամբողջ երկրով

Ազգային տոն, ազգի օր կամ ազգային տոն, պաշտոնապես (օրենսդրորեն) հաստատված պետության կամ ազգի (ազգության) տոն, որը ավելի հաճախ (ոչ պարտադիր) կապված է պետության ձևավորման և նրա ինքնիշխանության հետ:

Ազգային տոն

Ենթադասպետական տոն, օրացույցային ամսաթիվ, ամենամյա միջոցառում և հիշարժան ամսաթիվ
Ի հիշատակԱզգ
Հուլիսի 4,հրավառությու ԱՄՆ - ում, «Անկախության օր»

ՊատմությունԽմբագրել

Ազգային տոնի ամսաթիվը սահմանվում է այն օրը, որն առավել կարևոր նշանակություն ունի պետության կամ ազգի (ազգության) ձևավորման պատմության մեջ: Որպես կանոն, այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր և պետությունում անցկացվում են տոնական միջոցառումներ: Հաճախ ազգային տոները անվանվում են` «Անկախության օր», «Ազատության օր», «Ազատագրության օր», «Հանրապետության օր», «Սրբերի օր», «Միապետության օր» և այլն[1]:

Սովորաբար պետությունը ունենում է պետական մեկ ազգային տոն, սակայն, օրինակ, Պակիստանը[2] տոնում է մի քանիսը, Հոնկոնգում և Մակաոյում` Չինաստանի[3] հատուկ վարչական շրջաններում, նշվում է ինչպես իրենց վարչական շրջանի ստեղծման օրը,այնպես էլ Չինաստանի Հանրապետության ազգային օրը:

Կարևորությունը, որ տալիս են ազգի օրվան և տոնական միջոցառումների շրջանակին, մեծապես տարբերվում են յուրաքանչյուր պետությունում: Օրինակ` Իսպանիայում, Իսպանիայի օրը ծագման ճշգրիտ ամսաթիվ ունի` 1492 թվական հոկտեմբերի 12, երբ Քրիստափոր Կոլումբոսը առաջին անգամ ոտք է դրել Ամերիկայի ափ: Այդ օրը տոնական միջոցառումների ժամանակ անցկացվում է զորահանդես (սովորաբար Մադրիդում) Իսպանիայի թագավորի ղեկավարությամբ[4]:

 
Հուլիսի 14, հրավառություն Փարիզում, Բաստիլի օր

Ֆրանսիայում Ազգի օրը նշվում է հուլիսի 14-ին և կոչվում է Ազգային տոն (Ֆրանսիայի սահմաններից դուրս այն կոչվում է Բաստիլի օր)[5]: Այն լայնորեն նշվում է երկրում: ֆրանսիական եռագույնը այդ օրը կարելի է տեսնել երկրի բոլոր անկյուններում, իսկ հանրապետության նախագահը ֆրանսիայի Ելիսեյան դաշտերում, մասնակցում է զորահանդեսին:

Միացյալ Նահանգներում հուլիսի 4 - ը նշվում է որպես Անգլիայից անկախանալու օր[6]: Այդ օրը երկրում նշում են հրավառությամբ և խորովածով[7]:

Իռլանդիայի Հանրապետությունում ազգային տոն համարվում է մարտի 17 - ը` Սուրբ Պատրիկի օրը[8]: Այն համարվում է հանգստյան օր և տարիներ շարունակ նշվում է: Վերջին տարիներին այն դարձել է լիարժեք ազգային տոն Հյուսիսային Իռլանդիայում: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի մնացած մասում հովանավոր սրբի ընտրությունը չի համարվում առանցքային խնդիր: Վերջերս ընկերությունները սկսել են խրախուսել Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային տոնի տոնակատարությունների նշելը` Սուրբ Էնդրյուի օրը: 2007 թվականին Շոտլանդիայի խորհրդարանը ընդունեց հատուկ օրենք, որը ամրագրում է տոնական օր` ի պատիվ այս սրբի: Մեծ Բրիտանիայում Ազգի օրվա հետ կապված կան նաև այլ առաջարկներ:

Պետությունների մեծ մասը ունեն հստակ Ազգի օրվա ամսաթվեր, բայց կան նաև այլ դեպքեր. օրինակ Յամայկան, իր ազգային տոնը նշում է օգոստոս ամսվա առաջին երկուշաբթի օրը: Այդ օրը նշում է անկախությունը Բրիտանիայից, որը ստորագրվել է 1962 թվականի օգոստոսի 6-ին` այդ տարվա օգոստոսի առաջին երկուշաբթին: Մեկ այլ օրինակ է Թայլանդը, որը դեկտեմբերի 5 - ին նշում է իր թագավորի ծննդյան օրը: Այս ամսաթիվը կփոխվի, երբ կփոխվի միապետը:

Ռուսաստանի Դաշնությունում ազգային տոնը` Ռուսաստանի օրը, նշվում է ամեն տարի հունիսի 12-ին: Այն հաստատվել է 1992 թվականին` ի պատիվ ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի(1990 թվական)[9]:


ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.embassy.am/am/blog/national-days 
  2. https://www.citipedia.info/ru/holidays/pakistan 
  3. https://www.advantour.com/rus/china/holidays.htm 
  4. https://alegria-realestate.com/ru/articles/news/national-day-of-spain 
  5. https://www.calend.ru/holidays/0/0/428/ 
  6. https://file.liga.net/holidays/den_nezavisimosti_ssha_ 
  7. https://grillex.com.ua/ru/blog/barbekyu-yak-gotuvati-pravilno.html 
  8. https://file.liga.net/holidays/den_svyatogo_patrika 
  9. http://www.vlsu.ru/index.php?id=140&no_cache=1&tx_ttnews%5Btt_news%5D=6931 


Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել