Ալեքսանդր Խատիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խատիսյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Խատիսյան (փետրվարի 17, 1874, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1945[1], Փարիզ), հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ:
Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների և հայերենից թարգմանությունների հեղինակ է։
Երիտասարդ տարիներըԽմբագրել
Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին խոշոր ազնվականի ընտանիքում։
1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897 թվականին գերազանցությամբ ավարտում է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բերլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։
Խատիսյանը գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։
Կյանքը ԹիֆլիսումԽմբագրել
1900 թվականին վերադառնում է Թիֆլիս ու սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ 1902 թվականին ընտրվում է Քաղաքային դումայի նախագահ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ։ Մասնակցում է 1905 թվականի հեղափոխությանը։
1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական է, 1910-1917 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ 1912 թվականին Խատիսյանը հանդես է եկել որպես վկա Սանկտ-Պետերբուրգում ընթացող Դաշնակցության գործով։
1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր։
Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն էր։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915 - 1917 թվականներին ընտրվում է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ։
1916 թվականի դեկտեմբերին մասնակցել է Գ. Ե. Լվովի կազմակերպած քննարկմանը Մոսկվայում, որի ընթացքում քննարկվել է կայսերը գահընկեց անելու հարցը։ Լվովի առաջադրանքով փոխանցել է իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին, ով այդ ժամանակ եղել է Կովկասի փոխարքա, զբաղեցնել կայսեր տեղը հեղաշրջումից հետո[2]։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվում է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարում է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917 թվականի հոկտեմբերի 17-ը), նախագահում է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917 թվական), մասնակցում է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 թվականի հունիս, Թիֆլիս)։ 1917 թվականի վերջին տեղափոխվում է Հայաստան, ընտրվում Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։
1918 ապրիլին նշանակվում է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում (փետրվարին) և Բաթումում (մայիսին)։
Առաջին ՀանրապետությունԽմբագրել
Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (մայիսի 28) հետո Խատիսյանը Քաջազնունու հետ ստորագրում է Բաթումի խաղաղության պայմանագիրը (հունիսի 4)։
1918 նոյեմբերին նշանակվում է արտաքին գործերի նախարար։
Վարչապետի պաշտոնի ստանձնումԽմբագրել
Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Սարգիս Մանասյան | ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար | ՀՅԴ | |
Գրիգոր Ջաղեթյան | ՀՀ Ֆինանսների նախարար | Անկուսակցական | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական | |
Հարություն Չմշկյան | ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Սահակ Թորոսյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան | ՀՀ Կրթության նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն | |
Քրիստափոր Վերմիշև | ՀՀ Մատակարարման նախարար | Հայ ժողովրդական կուսակցություն |
1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց.
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Աբրահամ Գյուլխանդանյան | ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Սարգիս Արարատյան | ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարար | ՀՅԴ | |
Ավետիք Սահակյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար | ՀՅԴ | |
Նիկոլ Աղբալյան | ՀՀ Կրթության նախարար | ՀՅԴ | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական |
1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐ | ԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆ | ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
---|---|---|---|
Ալեքսանդր Խատիսյան | ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Աբրահամ Գյուլխանդանյան | ՀՀ Ներքին Գործերի նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Չիլինգարյան | ՀՀ Արդարադատության նախարար | ՀՅԴ | |
Արշակ Ջամալյան | ՀՀ Կապի նախարար | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն | |
Սիմոն Վրացյան | ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար | ՀՅԴ | |
Արտաշես Բաբալյան | ՀՀ Հանրային Խնամատարության նախարար | ՀՅԴ | |
Սարգիս Արարատյան | ՀՀ Ֆինանսների նախարար | ՀՅԴ | |
Նիկոլ Աղբալյան | ՀՀ Կրթության նախարար | ՀՅԴ | |
Քրիստափոր Արարատյան | ՀՀ Ռազմական նախարար | Անկուսակցական | |
Գրիգոր Ջաղեթյան | Պետական վերահսկող | Անկուսակցական |
1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը[3]։
1920 թ-ի մայիսին բոլշևիկյան ապստամբության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։
ՀրաժարականԽմբագրել
1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։
1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Կյանքի վերջին տարիներըԽմբագրել
Տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-1923 թվականներին մասնակցում է Լոզանի կոնֆերանսին՝ ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում։ Անդամակցել է հայկական ու ռուսական հասարակական կազմակերպություններին։
1926 թվականին Եղբայրական օգնության կոմիտեի նախագահի մտերիմներից էր, մեծապես աջակցել է Հայաստանին 1926 թվականի երկրաշարժից հետո։ 1926-1928 թվականներին անդամակցել է նաև «Ռուսական մշակույթի ընկերների օջախ» կոմիտեին։ Դասախոսել է Ռուսական ժողովրդական համալսարանում։ Հանդիսացել է «Իլյուստրիրովաննայա Ռոսսիա» պարբերականին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա (ք. Պորտու)։ 1944 թվականին Խատիսյանին ձերբակալում են՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրելով նրան գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատում նրան՝ փաստերի բացակայության պատճառով։
Անդամակցությունը մասսոնական օթյակներինԽմբագրել
Խատիսյանը անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպություններին։1924—1931 թվականներին անդամակցել է Հյուսիսային աստղ օթյակին, 1931—1937 թվականներին՝ Ֆրանսիայի Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան օթյակին[4]։ 1932 թվականին անդամակցել է «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին[5]։
Տպագիր ԵրկերԽմբագրել
- «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Պէյրութ, 1930, 1968
- Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, հատված գլուխ 13-ից[6]
- Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան, 1908 թվականի նոյեմբերի 30։ Կ. Պ. Կոզլովսկու տպարան, 1909
- Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915 - 1916։ Լիբերմանի տպագրություն, 1917
- Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, 487 էջ, - [1]
- Քաղաքապետի մը յիշատակները, Պէյրութ, 1991, 406 էջ, - [2]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ А.И. Спиридович - Великая Война и Февральская Революция, 1914-1917
- ↑ Համո /Համազասպ/ Օհանջանյան
- ↑ ПАРИЖ. ЛОЖА СЕВЕРНАЯ ЗВЕЗДА
- ↑ ПАРИЖ. ДЕРЖАВНЫЙ КАПИТУЛ СЕВЕРНАЯ ЗВЕЗДА
- ↑ Սևրից հետո թուրքական վտանգը Հայաստանի նկատմամբ ավելի սաստկացավ. Խատիսյան
Արտաքին հղումներԽմբագրել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Ալեքսանդր Խատիսյան | ՀԱՋՈՐԴՈՂ |
Հովհաննես Քաջազնունի | Ապրիլի 27, 1919 - Մայիսի 5, 1920 | Համո Օհանջանյան |