Սամսոն Հարությունյան
Սամսոն Ստեփանի Հարությունյան (ծնվել է 1869, գ. Վերին Աղդան, Ղազախի գավառ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) - 1941), հայ քաղաքական և հասարակական գործիչ։
Սամսոն Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1861 |
Ծննդավայր | Գանձաքար, Հայաստան |
Մահացել է | 1941 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
1906 թվականից եղել է կադետական կուսակցության անդամ։ Ընտրվել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ և այլն։ 1914-15 թվականներին մասնակցել է հայ կամավորական ջոկատների ստեղծմանը։ 1915-17 թվականներին խմբագրել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության օրգան «Համբավաբեր» շաբաթաթերթը։ 1917 թվականից մտել է Հայ ժողովրդական կուսակցության մեջ, 1919 թվականին ընտրվել նույն կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ։
1918-1919 թվականներին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արդարադատության նախարարը[1][2][3]։
Անդրկովկասում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո եղել է վտարանդի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Պատմություն - Նախարարություն»։ www.justice.am։ Վերցված է 2020-09-12
- ↑ «Samson Harutyunyan - Encyclopaedia Orientica»։ օգոստոսի 21, 2016
- ↑ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 609: ISBN 978-9939-53-105-2
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |