Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի միջև։

Ռուս-թուրքական համատեղ պատերազմ ընդդեմ Հայաստանի (1920)
Հայոց ցեղասպանություն

1920 թ․ Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան
Թվական Սեպտեմբերի 22Դեկտեմբերի 2, 1920
Վայր Հայաստան Հայաստան
Պատճառ Սևրի պայմանագիր
Հայոց Ցեղասպանություն
«Հայաստանն առանց հայերի» Ռուսաստանի կայսերական քաղաքականություն
Արդյունք Ալեքսանդրապոլի պայմանագիր
Հայաստանի օկուպացիան Խորհրդային Ռուսաստանի կողմից
Հայկական պետականության վերացում
Տարածքային
փոփոխություններ
Հայաստանի կողմից Կարսի մարզի,
Շիրակի և Սուրմալուի գավառի կորուստ
հրաժարում Սևրի պայմանագրից և Նախիջևանի գավառից
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան Թուրքիա Թուրքիա Ռուսաստան Ռուսաստան
Հրամանատարներ
Հայաստանի Առաջին Հանրապետություն Ռուբեն Տեր-Մինասյան,
Հայաստանի Առաջին Հանրապետություն Դրաստամատ Կանայան (Դրո)
Հայաստանի Առաջին Հանրապետություն Մովսես Սիլիկյան
Թուրքիա Մուստաֆա Քեմալ,
Թուրքիա Քյազիմ Կարաբեքիր
Ռուսաստան Վլադիմիր Լենին,
Ռուսաստան Իոսիֆ Ստալին,
Ռուսաստան Լև Տրոցկի,
Ռուսաստան Սերգեյ Կիրով,
Ռուսաստան Սերգո Օրջոնիկիձե,
Ռուսաստան Միխայիլ Լևանդովսկի,
Ռուսաստան Անատոլի Գեկկեր
Կողմերի ուժեր
30-36 հազար զինվոր
56 հրանոթ
184 գնդացիր
50 000 զինվոր
306 հրանոթ
50 000 զինվոր
300 հրանոթ, 400 գնդացիր
Ռազմական կորուստներ
198 000 հայ խաղաղ բնակիչ
Հայաստանը 1918-1920 թվականներին
Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքները և դրանց բաժանումը։ Բաց դեղինով պատկերված տարածքը Արևմտյան Հայաստանի՝ Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին անցնելիք մասն է, որը ապօրինի բռնազավթվել է Թուրքիայի կողմից։ Վառ դեղինով պատկերված տարածքներից արևելքում գտնվողը Արցախի ու Գարդմանի այն հատվածներն էին, որոնք անցել էին Ադրբեջանական հանրապետութայանը, իսկ հյուսիսում գտնվողները՝ Վրաստանին։ Նարնջագույն տարածքը վերահկսվում էր Առաջին Հանրապետության կողմից, սակայն ռուս–թուրքական համատեղ ագրեսիայից հետո Հայաստանը կործանվեց և նրա այդ տարածքը բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Հայաստանի Առաջին Հանրապետության ֆիզիկա–աշխարհագրական քարտեզը՝ ըստ Առաջին հանրապետության Զինված ուժերի Գլխավոր Շտաբի։

Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Հոկտեմբերի 30-ին Կարսը ընկավ թուրքերի ձեռքը։ Հայաստանի ռազմական և քաղաքացիական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, 3000 զինվոր և 30 սպա գերի ընկան թուրքերի ձեռքը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։

Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը (11-րդ կարմիր բանակ)։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին Հայաստանի ներսում իրենց «հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և Հայաստանի ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները։

Այդ ամենի հետևանքով Հայաստանի բանակը պարտություն կրեց։ Թուրքերի հետ կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայկական կողմը հարկադրված էր հրաժարվել իր իսկ կողմից ստորագրված Սևրի պայմանագրից և այն Թուրքիայի կողմից ճանաչելու պահանջից, ինչպես նաև Թուրքիային զիջել Կարսի մարզը։ Փաստացի, Հայկական պատվիրակությունը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին զրկվել էր իր իրավազորությունից, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը լիազորել էր նրանց՝ բանակցելու Թուրքիայի հետ արդեն հրաժարական էր տվել և իշխանությունը փոխանցել կոալիցիոն նոր կառավարությաւնը, որը փաստացի Ռուսաստանի խամաճիկներից էր բաղկացած։ Այդ նոր, այսպես կոչված կառավարության մեջ մտան հիմնականում ձախ դաշնակցականներն ու բոլշևիկները, իսկ Հայաստանի տարածքի՝ Թուրքիայի կողմից չգրավված հիմնական մասը այդ պահին փաստացի անցել էր խորհրդային Ռուսաստանին, և ուղղակիօրեն բռնազավթվել էր Ռուսաստանի Տասնմեկերորդ Կարմիր Բանակի զօրամասերի կողմից։

Դեկտեմբերի 5-ին Երևանում իշխանությունը անցավ խորհրդային Ռուսաստանի կողմից ստեղծված Հեղափոխական կոմիտեին՝ Հեղկոմին, որը բաղկացած էր հիմնականում ծագումով հայ անձանցից, որոնք հիմնականում ծնունդով այն հողերից էին, որոնք անցել էին Ադրբեջանական Խորհրդային Հանրապետությանը։ Այդ անձինք, փաստացի խորհրդային Ռուսաստանի դրածոներն էին։ Դրանով իսկ, փաստացի՝ դե-ֆակտո, վերջ տրվեց Հայաստանի Հանրապետության անկախությանը, թեպետ իրավաբանորեն՝է դե-յուրե, այն դեռևս որոշ ժամանակ՝ մինչև 1922-ի դեկտեմբերի վերջը, շարունակեց իր գոյությունը։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի նախադրյալներ խմբագրել

 
Այսպես կոչված Մայիսյան ապստամբների հուշարձանը Գյումրիում: Իրականում նրանք եղել են ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի 5-րդ շարասյան մի մասը:

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ Հայաստանը, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։ Քեմալականները, որոնք գերակշիռ մեծամասնությամբ նախկին իշխող Երիտթուրքական կուսակցության անդամներն էին, խիստ բացասական, լիակատար մերժողական դիրքորոշում որդեգրեցին Սևրի պայմանագրի նկատմամբ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայկական անկախությունը, և առավել ևս Արևմտյան Հայաստանի՝ Հայ ժողովրդին վերադարձվելու հարցը թաղվեն թուրքական պետության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ դրված գերեզմանաքարի տակ։

Թուրքերի այս դիրքորոշումը լրիվ համապատասխանում էր Խորհրդային Ռուսաստանի շահերին։ Անկախ նրանից, ովքեր էին կառավարում Ռուսաստանում՝ ցարը, բոլշևիկները, դեմկորատները, թե չեկիստները, Ռուսաստանի կայսերական քաղաքականուոթյունը իր էությամբ չէր փոխվոըւմ, իսկ Հայաստանի նկատմամբ ուժի մեջ էր մնում «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» հայակործան սկզբունքը։ Բնականաբար, բոլշևիկյան Ռուսաստանը դարձավ քեմալականների դաշնակիցը՝ Անտանտի երկրների, ինչպես նաև նրանց դաշնակից Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Թագավորության դեմ պայքարում։ Ցարական Ռուսական կայսրության նախկին տարածքների, կամ գոնե դրանց մի մասի վերադարձնելը ևս մտնում էր Խորհրդային Ռուսաստանի ծրագրերի մեջ, ուստի Ռուսաստանի բոլշևիկյան կառավարողներին Հայաստանի Հանրապետության գոյությունը ավելորդ և նույնիսկ վնասակար էր։ Այսպիսով Հայաստանի նկատմամբ ձևավորվեց ռուս-թուրքական թշնամական դաշինք։

Ռուսները և թուրքերը գործի դրեցին իրենց բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գտնվող խոչընդոտը՝ Հայաստանը աշխարհի երեսից վերացնելու համար։

Բոլշևիկների Մայիսյան խռովությունը, որը նրանք հետագայում անվանեցին Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ելույթն էր Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական կարգերի դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ «եղբայր» և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ[1]։ Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ Մայիսյան խռովությունը զգալի հարված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական–քաղաքական կարգերին և ռազմական անվտանգությանը։ Այն զգալիորեն նպաստեց հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հաղթանակին։

Ռուս–թուրքական դավադրության մաս կազմող «Մայիսյան ապստամբություն» կոչեցյալ հակապետական, հակաժողովրդավարական, հակահայկական, հակաազգային այդ խռովությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբության ելած բոլշևիկները աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[2]։

Ռուսական հետախուզության աշխատանքը Հայաստանի դեմ խմբագրել

Ռուսաստանի Կարմիր բանակը լուրջ նախապատրաստական աշխատանք էր տանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ։ Մասնավորապես, նրանց հետախուզությունը հույժ գաղտնի տվյալներ էր հավաքում հայկական բանակի թվաքանակի ու սպառազինության և այլ կարևոր մարտավարական, օպերատիվ, ռազմավարական հարցերի մասին, որոնք հետագայում փոխանցվեցին նաև թուրքական կողմին և նպաստեցին Հայաստանի պարտությանը[3]։

Հայ-թուրքական հարաբերությունները հայ-թուրքական առաջին պատերազմից հետո և հայ-թուրքական երկրորդ պատերազմից առաջ խմբագրել

Առաջին Աշխարհամարտում Թուրքիայի՝ այսինքն՝ Օսմանյան կայսրության պարտությունից հետո, 1918 թ․ հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության կառավարությունը ստորագրեց Մուդրոսի զինադադարը, որը նշանակում էր Թուրքիայի փաստացի կապիտուլյացիան և մասնատումը՝ տարածքների բաժանումը հաղթող-պետությունների, այսինքն՝ Անտանտի գլխավոր անդամների և նրանց հակաթուրքական դաշնակիցների միջև։ 1918 թ․ նոյեմբերին՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ Արևելա-հռոմեական կամ Բյուզանդական կայսրության նախկին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը օկուպացվեց Անտանտի զորքերի կողմից։

1919 թվականի փետրվարին Թուրքիայի սուլթանական կառավարությունը՝ տեսնելով, որ Անտանի երկրները վերջնականապես կործանելու են Թուրքական կայսրությունը, փորձեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առաջարկելով ինքնավարություն Արևմտյան Հայաստանի համար՝ մնալով Թուրքական պետության կազմում և կատարելով բնակչության փոխանակում՝ առավել լարված միջէթնիկական հարաբերություններով գավառներում։ Ինքնավար Արևմտյան Հայաստանի մեջ սուլթանական նոր կառավարությունը տեսնում էր Էրզրումի, Բիթլիսի և Վանի վիլայեթները։

 
Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծը՝ Օսմանյան կայսրության կազմում՝ 1919 թվականին

Սակայն Հայաստանի կառավարությունը, բնականաբար, իմանալով թուրքական կողմի նենգությունը, ինչպես նաև, հույս ունենալով, որ իր Արևմտյան դաշնակիցները կօգնեն փոխհատուցում, այդ թվում հողային փոխհատուցում ստանալու Թուրքիայից՝ Հայերի ցեղասպանության համար, մերժեց սուլթանական կողմի առաջարկը, հայտնելով, որ հայերը չեն ցանկանում մնալ Թուրքիայի կազմում՝ 1915 թվականի դաժան կոտորածից՝ Եղեռնից հետո, և որ թուրքական պետությունը կորցրել է իր բարոյական իրավունքը՝ տիրելու հայկական պատմական տարածքներին[4]

 
Հայաստանի պատվիրակության ներկայացրած քարտեզը
 
Միացեալ Հայաստանի քարտէզը, որի մեջ ներառեալ են Մեծ և Փոքր Հայքերը, Կիլիկեան Հայաստանը՝ Սիսուանը։ Այս քարտէզը հրապարակուել է "The New Armenia"՝ ՙՆոր Հայաստան՚ ամերիկեան պարբերականում, 1917 թուականին։ Այն հետագայում վերահրատարակուել է Ամերիկեան Ասիական ընկերության հանդէսում՝ հատոր 19, 1919 թուական, "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919.։[5]

Այնուհետև տեղի ունեցավ Միացեալ Հայաստանի հռչակումը՝ 28 մայիս 1919 թվականին, որով Հայաստանի իշխանությունները հայտարարեցին Արևմտյան Հայաստանի երեքից մինչև վեց նահանգները՝ վիլայեթները Հայաստանի Հանրապետությանը միացնելու իրենց մտադրության մասին։ Նման հռչակագիրը պատերազմի առիթ, այսինքն՝ «կազուս բելլի» (լատիներեն՝ casus belli) էր թե՛ ցանկացած թուրքական կառավարության, թե՛ թուրքական հասարակության մեծ մասի համար, հատկապես թուրք ազգայնականների համար։ Վերջիններս արդեն 1919 թ․ մայիսին իրենց մասին հայտարարել էին այսպես կոչված Կենտրոնական Անատոլիայում և Արևմտյան Անատոլիայում։ Իսկ դրանից իննը ամիս անց դարձան Թուրքիայում գերիշխող ուժ[4]։՝ Օսմանյան բանակի գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որը 19 մայիս 1919 թ․ ժամանել էր Արևմտյան Հայաստանի սևծովյան նավահանգիստներից մեկը՝ Սամսուն որպես օսմանյան 9-րդ բանակի տեսուչ՝ հանձնարարություն ունենալով՝ վերահսկելու օսմանյան բանակի զինաթափման գործընթացը, որը նախատեսված էր Անտանտի պարտադրած պայմաններով։ Իրականում Օսմանյան մեռնող պետության սուլթանական կառավարությունը, փաստացի, գործուղել էր նրանց Անատոլիա և Արևմտյան Հայաստան, որպեսզի փորձի հակաարևմտյան շարժում սկսել և փրկել Թուրքիան վերջնական կործանումից։ Գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Քեմալը ելույթ ունեցավ օսմանյան երիտասարդության առջև՝ հայտարարելով զորահավաք՝ ընդդեմ Թուրքիան օկուպացրած Անտանտի զորքերի։

1919 թ․ հունիսի 22-ին նախկին Փոքր Հայքի թագավորության Ամասիա քաղաքում Մուստաֆա Քեմալը հրապարակեց մի շրջաբերական, որ այսպես կոչված Ամասիայի շրջաբերականը՝ թուրքերեն Ամասյա Գենելգեսի (Amasya Genelgesi), որով հայտարարվում էր, որ Թուրքիայի անկախությունը սպառնալիքի ներքո է, ինչպես նաև հայտարարեց դեպուտատների, այսինքն՝ պատգամավորների համագումարի հրավիրում՝ նախկին Փոքր Հայքի թագավորության Սեբաստիա՝ Սըվազ քաղաքում։

1919 թ․ հուլիսի 8-ին Քեմալը զորացրվեց օսմանյան բանակից։ 1919 թ․ հուլիսի 23ից մինչև օգոստոսի 7-ը Արևմտյան Հայաստանի Էրզրում կամ Կարին քաղաքում տեղի ունեցավ Էրզրումի կոնգրեսը՝ Օսմանյան կայսրության վեց վիլայեթների դեպուտատների՝ պատգամավորների համագումարը՝ թուրքերեն՝ «Էրզրում Քոնգրեսի» (Erzurum Kongresi), այսինքն Արևմտյան Հայաստանի թուրք բնակչության պատգամավորների հավաք։

Դրանից հետո տեղի ունեցավ Սըվազի համագումարը՝ «Սըվազ քոնգրեսի», որը տևեց 1919 թ․ սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 11-ը։

Մուստաֆա Քեմալը, որն ապահովեց այդ երոկւ համագումարների հրավիրումը և աշխատանքը, դրանով իսկ մտադիր էր ցույց տալ, թե որոնք են թուրքական կողմի՝ ի դեմս այդ տարածաշրջանների պատգամավորների՝ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի նկատմամբ տիրապետության պահպանման ուղիները։

Սուլթանական կառավարությունը, փաստորեն, ձևականորեն, փորձեր արեց դիմադրելու Մուստաֆա Քեմալի այդ գործողություննյերին, 1919 թ․ սեպտեմբերի 3-ին հրամանագիր արձակելով Մուստաֆա Քեմալի ձերբակալման մասին, սակայն դա իրականացնելու ո՛չ հնարավորություն ուներ, ոչ էլ, առավել ևս՝ ցանկություն։ Հենց այն, որ օսմանյան սուլթանի կառավարությունը չէր կարող անգամ պատժել իր դեմ ապստամբած գեներալին, նշանակում էր, որ Հայերին Արևմտյան Հայաստանում ինքնավարություն խոստանալով՝ սուլթանական Թուրքիան չէր կարողանալու ո՛չ իրականացնել դա և ո՛չ էլ պահպանել հայերի անվտանգությունը թուրքական պետության կազմում։

1919 թ․ դեկտեմբերի 27-ին Մուստաֆա Քեմալին ցնծությամբ դիմավորեցին Անգորա, այժմ Անկարա կոչվող քաղաքի բնակիչները։ Դա պետք է դառնար թուրքական նոր պետության մայրաքաղաքը։ Ի դեպ, Անկարայի հայկական թաղամասը Եղեռնի ժամանակ հայաթափ էր արվել, հայերի մեծ մասը աքսորվել ու սպանվել, թաղամասը կողոպտվել և հրդեհվել, այսինքն՝ գրեթե նույն բանը՝ ինչ տեղի էր ունեցել Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի բոլոր հայկական բնակավայրերում։ Մոտ չորս տարի հետո՝ 1923 թ․ հռչակվեց նոր թուրքական պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը և Անկարան դարձավ դրա մայրաքաղաքը։

1920 թ․ հունվարի 28-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, որը օկուպացված էր Անտանտի զորքերի կողմից, նորից ընտրվեց դեպուտատների պալատը, որոնց մեծ մասը Մուստաֆա Քեմալի կողմնակիցներն էին։ Այդ պալատը ընդունեց «Թուրքիայի Անկախության Հռչակագիր» անունով փաստաթուղթը, որը առավել հայտնի է որպես Թուրքական Ազգային Պակտ կամ Ազգային Ուխտ՝ Երդում։

Թուրքական Ազգային Ուխտում տարածքային հարցերը լուծվում էին հետևյալ կերպ՝

- արաբական հողերի հարցը դուրս էր բերվում պլեբեսցիտի, այսինքն՝ հանրաքվեի,

- սակայն այն հողերը, որտեղ բնակվում էին թուրք ազգի ներկայացուցիչները, անպայման պետք է մնային Թուրքիայի կազմում։

Մեծ Եղեռնից հետո նման տարածքներ էին Արևմտյան Հայաստանի՝ ներառյալ Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Հայոց Կիլիկիայի հողերը, որոնք հիմնականում էին հայազրկվել էին, և թուրքերը արդեն հիմնականում բացարձակ մեծամասնություն էին կազմում այդտեղ։

Այսպիսով, թուրքական ազգի կողմից բնակված տարածք ասելով Թուրքական Ազգային Ուխտ փաստաթուղթը նկատի ուներ ժամանակակից թուրքական հանրապետության տարածքը՝ բացառությամբ Արևմտյան Թրակիայի և Կարսի մարզի, Արդահանի գավառի ու Բաթումի մարզերի, որոնց նկատմամբ ևս թուրքական կողմը հավակնություն ուներ, սակայն՝ նախատեսում էր հանրաքվե անցկացնել տվյալ տարածքների պետական պատկանելության մասին[6]։

Ի պատասխան Թուրքական Ազգային Ուխտի ընդունման՝ Անտանտի երկրները 1920 թ․ մարտի 16-ին սկսեցին գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հանգուցային շենքերը և սկսեցին ձերբակալել թուրքական ազգայնականներին, որոնք այնուհետև ուղարկվեցին Անգլիային պատկանող Մալթա կղզի։ Մարտի 18-ին Օսմանյան Խորհրդարանը բողոք արտահայտեց Անտանտի երկրների այդ գործողությունների դեմ։ Ի պատասխան՝ Անտանտի զորքերը ուղղակի ցրեցին օսմանյան խորհրդարանը։

Իմանալով այդ մասին՝ մարտի 19-ին Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ փաշան բոլոր նահանգների նահանգապետերին և ռազմական ուժերի հրամանատարներին շրջաբերական հեռագիր ուղարկեց, որով նրանց առաջարկեց մասնակցել մի այնպիսի «ասամբլեայի ձևավորմանը, որը արտակարգ իշխանություն ունենա ազգի կառավարման հարցերում»։ Սուլթանական կառավարությունը լրիվ վարկաբեկվել էր և դարձել Անտանտի հաղթական երկրների խամաճիկը։ Ուստի Քեմալ փաշան առաջարկում էր ստեղծել Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով՝ ԹԱՄԺ։ ԹԱՄԺ-ի առաջին նիստը բացվեց 1920 թ․ ապրիլի 23-ին, Անկարայում։ Քեմալը ընտրվեց այդ նոր Խորհրդարանի Նախագահության Նախագահը, ինչպես նաև՝ ԹԱՄԺ-ի Կառավարության ղեկավարը։ ԹԱՄԺ-ն այդ տարիներին չէր ճանաչված աշխարհի որևէ երկրի կողմից։ Այն ճանաչվելու էր 1923 թ․։

Այդ պահից Թուրքիայում սկսեցին գործել իշխանության երկու կենտրոն՝ ԹԱՄԺ-ի կառավարությունը, այսինքն՝ քեմալիստների կառավարությունը և միջազգայնորեն ճանաչված թուրքական կառավարությունը, որը գտնվում էր Անտանտի կողմից օկուպացված Կոստանդնուպոլսում, այսինքն՝ Մեհմեդ Զ Վահաէդդին սուլթանի գլխավորած վարչակազմը։

Եթե Օսմանյան սուլթանական կառավարությունը իրականացրել էր Հայոց ցեղասպանությունը՝ իր տիրապետության տարիներին, հատկապես՝ Երիտթուրքերի կուսակցության իշխանության ընթացքում, ապա ԹԱՄԺ-ի կառավարությունը, որը փաստորեն բաղկացած էր երիտթուրքական կառավարության նախկին անդամներից, մտադիր էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը՝ ոչնչացնելով հայությանը նաև Արևելյան Հայաստանում և ընդհարապես ջնջելով Հայաստան անունը աշխարհի քարտեզից։

Ռուս-թուրքական կամ բոլշևիկա-քեմալական դաշինքի ձևավորումը Անտանտի և Հայաստանի դեմ խմբագրել

Ռուս-թուրքական կամ քեմալա-բոլշևիկյան դաշինքի ծագումը նախաձեռնվեց երկու կողմից։ Սակայն շատ կարևոր նշանակություն ունեցավ 1920 թ․ ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալի գրած նամակը՝ Խորհրդային Ռուսաստանի Կառավարության ղեկավար Վլադիմիր Լենինին։ Նամակում թուրքական նոր ղեկավարը առաջարկում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու կողմերի միջև և ընդհանուր ռազմական ստրատեգիա մշակել Կովկասում, որպեսզի Խորհրդային Ռուսաստանը պաշտպանված լինի «իմպերիալիստական» այն վտանգից, որ առկա է Մերձսևծովում և Կովկասում։

Այդ ստրատեգիան վերաբերում էր այսպես կոչված Կովկասյան Պատնեշի վերացմանը։ Մի պատնեշ, որը, ըստ քեմալականների և բոլշևիկների՝ ստեղծել էին Հայաստանի դաշնակցականները, Վրաստանի մենշևիկները և Անգլիան, որպէս խոչընդոտ՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման համար։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս բեռնափոխադրումներ կատարել՝ Ռուսաստանից դեպի Թուրքիա, ՀՀ տարածքով, իսկ Սև ծովով քեմալականներին օգնություն հասցնելը դժվարացնում էր Անտանտի երկրների նավերի ներկայությունը։

Մուստաֆա Քեմալը՝ Լենինին գրած իր նամակում, բնականաբար, կեղծավորաբար հայտարարում էր, որ «Թուրքիան պարտավորվում է Խորհրդային Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական երկրների կառավարությունների դեմ, որպեսզի ազատագրի բոլոր շահագործվողներին, <…> և պատրաստակամություն է հայտնում մասնակցելու իմպերիալիստների դեմ Կովկասում մղվող պայքարին, և հույս ունի, որ Խորհրդային Ռուսաստանը կաջակցի իրենց՝ Թուրքիայի վրա հարձակված իմպերիալիստական երկրների դեմ պայքարում»։

Փաստորեն Քեմալական Թուրքիան առաջարկում էր Խորհրդային Ռուսաստանին՝ համատեղ պատերազմ վարել Կովկասի իմպերիալիստական ուժերի դեմ՝ առաջին հերթին նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությանը։

Մուստաֆա Քեմալը՝ Լենինին գրած իր այդ նամակում շարադրում էր ԹԱՄԺ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները՝

- Թուրքիայի անկախության հռչակում,

- Թուրքական պետության կազմի մեջ անվիճելի թուրքական տարածքների ներառում,

- խառը բնակչությամբ տարածքներին ինքնորոշման շնորհում,

- Սևծովյան նեղուցների հարցը հանձնել Սև ծովի առափնյա պետությունների համաժողովին,

- կապիտուլյացիաների ռեժիմի վերացում, ինչպես նաև օտարերկրյա կառավարությունների կողմից տնտեսական վերահսկողության վերացում,

- ամեն տեսակի օտարերկրյա ազդեցության վերացում[7]։ Թուրքական գեներալը՝ թուրքական բարեկամության դիմաց Ռուսաստանից խնդրում էր Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն։

Քեմալն իր նամակում Լենինին առաջարկում էր՝

«Առաջին։ Մենք պարտավորություն ենք ստանձնում՝ միացնել մեր բոլոր աշխատանքը և մեր բոլոր ռազմական գործողությունները Ռուսաստանի բոլշևիկների հետ…

Երկրորդ։ Եթե Խորհրդային ուժերը նախատեսում են ռազմական գործողություններ սկսել ընդդդեմ Վրաստանի դեմ, կամ էլ դիվանագիտական եղանակով, իրենց ազդեցության օգտագործմամբ հարկադրել Վրաստանին՝ դաշինք կազմել մեզ հետ և ձեռնարկել անգլիացիների դուրս քշումը Կովկասի տարածքից, ապա Թուրքական Կառավարությունը ստանձնում է ռազմական գործողությունների անցկացումը իմպերիալիստական Հայաստանի դեմ, ինչպես նաև պարտավորվում է ստիպել Ադրբեջանական Հանրապետությանը՝ մտնել Խորհրդային պետոյւթյունների շրջանակի մեջ»։

Այսինքն՝ քեմալական Թուրքիան պարտավորվում էր Ադրբեջանական հանրապետությունը հանձնել Խորհրդային Ռուսաստանին, դարձնել Ռուսաստանին ենթակա տարածք։

«Երրորդ։ Որպեսզի նախ և առաջ՝ քշենք իմպերիալիստական ուժերին, որոնք գրավել են Թուրքիայի տարածքները, որոնք բնակեցված են մեր ժողովրդով, և, ապա՝ որպեսզի ամրացնենք մեր ներքին ուժը՝ շարունակելու համար մեր ընդհանուր պայքարը իմպերիալիզմի դեմ, մենք խնդրում ենք Խորհրդային Ռուսաստանին՝ առաջին օգնության տեսքով մեզ հատկացնել հինգ միլիոն թուրքական լիրա ոսկով, ինչպես նաև տրամադրել մեզ զենք, և զինամթերք, այն քանակությամբ, որ քանակությունը կպարզվի բանակցությունների ընթացքում, և, բացի այդ, տրամադրել որոշակի ռազմատեխնիկական միջոցներ և սանիտարական նյութեր, ինչպես նաև սննդամթերք մեր զորքերի համար, որոնք Խորհրդային Ռուսաստանի պահանջով պետք է մարտական գործողություններ վարեն Թուրքիայի Արևելքում»[8]։ Թուրքիայի Արևելք ասելով Քեմալը նկատի ուներ Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև ՀՀ տարածքը՝ Արևելյան Հայաստանում։

Խորհրդային կառավարությանը բնականաբար ձեռնտու էր այսպես կոչված իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պայքարի, իսկ իրականում՝ Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի կողմից համատեղ իմպերիալիստական պայքար մղելու գաղափարը, համատեղ ռազմական ագրեսիաներ, որոնց զոհ պետք է գնային մի քանի ժողովուրդներ և պետություններ, այդ թվում՝ հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, բոլշևիկները լրիվ չէին վստահյում թուրքերին, և գիտեին, որ թուրքերը կարող են զենք ստանալ ռուսներից և, միանալով Անտանտի երկրներն՝ այդ զենքը ուղղել հենց ռուսների դեմ։ Քանի որ ռուսներն իրենք էլ ուխտադրուժ էին, չէին բացառում, որ նման ուխտադրժություն կանեն նաև թուրքերը։ Իրականում երկու ազգն էլ բնույթով ուխտադրուժ և նենգ են, ինչը ապացուցել է նրանց արյունոտ ու ցեղասպանական պատմությունը։

Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց ժողկոմը՝ Գ․ Չիչերինը կոչ էր անում թուրքերի հետ բանակցություններում զգույշ լինել[9]։

Սակայն կար ևս մեկ վտանգ։ Հավանականություն կար, որ ի լրումն Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների, որոնք արդեն գտնվում էին Անգլիայի և ԱՄՆ-ի ազդեցության ներքո, հակառուսական ճակատին կարող էր միանալ նաև թրքաբնակ Անատոլիան։

Երկու ոճրագործ քաղաքական ուժերի՝ երկու չճանաչված պետությունների դաշինքի ծագումը խմբագրել

1920 թ․ ապրիլին Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակը, Հյուսիսային Կովկասում ջախջախեց Ռուսաստանի Հարավի Զինված Ուժերի, այսինքն՝ վերջին հզոր սպիտակգվարդիական բանակի մնացորդները։ Դրա հետևանքով՝ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակը օգտվեց իր առջև բացված նոր հնարավորություններից։

Մասնավորապես, Հյուսիսային Կովկասի ապստամբական ուժերից մեկը՝ հակասպիտակգվարդիական և բոլշևիկամետ Դաղստանի Ազատության Բանակը (Ջելալեդդին Կորկմասովի հրամանատարության ներքո), ավերել էր այն խոչընդոտը, որը ստեղծել էր Անտանտը Խորհրդային Ռուսաստանի դեմ։ Այսպիսով, Խորհրդային Ռուսաստանի համար սկսում էր բացվել «հարավային միջանցքը»։ Իսկ դա հնարավորություն էր տալիս ստեղծելու կապ Մոսկվայի Բաքվի և Անկարայի միջև։

Տասնմեկերորդ կարմիր բանակը՝ համաձայն բոլշևիկների քաղաքական դոկտրինայի և կատարելով Ռուսաստանի Դաշնային Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, Դաղստանի կողմից անցան Ադրբեջանի հանրապետություն կոչվող պետության հյուսիսային սահմանը։ Եւ 1920 թ․ ապրիլի 28-ին իշխանությունը այդ հանրապետությունում իր ձեռքը վերցրեց Ադրբեջանական Հեղափոխական Կոմիտեն՝ Ադ․ Հեղկոմը։ Հասկանալի է, որ դա Խորհրդային Ռուսաստանի կողմից ստեղծված և իշխանության բերված մի մարմին էր։ Ադ․ Հեղկոմը անմիջապես հռչակեց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման մասին (ռուսերեն՝ Азербайджанская Социалистическая Советская Республика)։

Ահա այսպես ապահովվեց միջանցքը՝ քեմալական կառավարության գաղտնի էմիսար Խալիլ փաշայի համար, որը ուղարկված էր Անկարայից՝ բանակցություններ վարելու Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ։

Արդեն 1920 թ․ապրիլի 28-ին՝ Մոսկվա մեկնելուց առաջ՝ Խալիլ փաշան, Մուստաֆա Քեմալ փաշայի հանձնարարությամբ՝ հեռագրեց Դաղստանի հանրապետության ղեկավար Ջ․Կորխմազովին։ Հեռագրով Խալիլը խնդրում էր Ջ․Կորկմասովի համաձայնությունը՝ այցելելու Դաղեստան՝ Մոսկվա մեկնելու ճանապարհին։

Հեռագրում Խալիլը նշել էր, որ Մոսկվա է մեկնում բոլշևիկյան ղեկավարությանը հանդիպելու և խորհրդատվություններ անցկացնելու համար, որոնք պետք է վերաբերվեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Ջ․Կորկմասովը, որ այդ ժամանակ Դաղստանի Խորհրդային Հանրապետության ղեկավարն էր, համաձայնություն է տալիս՝ նախապես այդ հարցերը քննարկելով Կովկասյան բանակի Ռազմահեղափոխական կոմիտեի ղեկավարի՝ Գ․ Օրջոնիկիձեի (Ս․ Օրջոնիկիձե) և Կենտրոնի՝ այսինքն՝ բոլշևիկյան կենտրոնական իշխանության հետ։ Ի դեպ, անցյալում Ջ․Կորկմասովը՝ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը մոտ հարաբերություններ է ունեցել Երիտթուրքական կուսակցության որոշ ղեկավարների հետ։

Խալիլ փաշան այցելում է Թեմիր-Խան-Շուրա այժմյան Բույնակսկ քաղաքը՝ Ջ․Կորկմասովի նստավայրը՝ Դաղստանի այն ժամանակվա մայրաքաղաքը։

Թեմիր-Խան-Շուրայում կայացած բանակցությունները բարենպաստ են լինում թուրքական կողմի համար։

Թուրքիայի նշանավոր գործիչներից մեկի՝ դոկտոր Ֆուադ Սաբիթ բեյի՝ ինչպես նաև Դաղստանի Պաշտպանության Խորհրդի նախագահ Ա․ Սկաչկոյի ուղեկցությամբ (Ա․Սկաչկոն դեռևս 1920 թ․ հունվարին բոլշևիկների կողմից ուղարկվել էր Մուստաֆա Քեմալի ռազմակայան՝ որպես Դաղստանի ներկայացուցիչ), ինչպես նաև մի խումբ թուրքական սպաների ուղեկցությամբ, Խալիլ փաշան մայիսի կեսերին ժամանում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։

Խալիլ փաշան բանակցությունների համար Թուրքիայից դուրս էր եկել դեռևս ԹԱՄԺ-ի հիմնադիր նիստից առաջ՝ Էրզրումի Համագումարից անմիջապես հետո, և որպես այդ համագումարի պատվիրակ՝ կատարելով այդ համագումարի քաղաքական կամքը, այդ պատճառով, պաշտոնապես նա չուներ պետության մանդատ։ Անգամ եթե նա ունենար ԹԱՄԺ-ի մանդատը, այդ կառավարման մարմինը միջազգային ճանաչում չուներ մինչև 1923 թ․ հոկտեմբերի վերջը։

Սակայն 1920 թ․ ապրիլի 30-ին Ռուսաստանի Հեռագրական գործակալությանը՝ Российскоe телеграфноe агентствo, հետագայի ՏԱՍՍ-ի նախատիպը, Խալիլը պատմեց, որ Թուրքիան շատ ծանր վիճակում է հայտնվել Մուդրոսի զինադադարից հետո։ Մասնավորապես, նա նշեց, որ Անգլիացիները օկուպացրել է Ստամբուլը, ինչպես թուրքերը կոչում են Կոստանդնուպոլիսը, Հունաստանին է հանձնվել վերահսկողությունը Իզմիրի, այսինքն Զմյուռնիայի և նրա շրջակա տարածքների և ծովափի նկատմամբ։ Բայց թե՛ Խալիլը և թե՛ ռուսները չպետք է մոռանային, որ Հունաստանը արդարացիորեն է ստացել այդ տարածքները, քանզի դա բազմահազարամյա հինավուրց հունական քաղաք է, որտեղ և շրջակա տարածքներում դեռևս շարունակում էին ապրել մեծ քանակությամբ հույներ։

Շարունակելով իր բողոքները՝ Խալիլը նշում է, որ Ֆրանսիային է անցել Սիրիան, երևի մոռանալով նշել, նաև Կիլիկիան։

Խալիլը հավատացնում է ռուսական հեռագրական գործակալությանը և նրանից լուրեր քաղող ռուսական բնակչությանը, որ Փոքր Ասիայի 10-միլիոնանոց բնակչությունը հակվում է դեպի Խորհրդային կարգերի կողմը, սակայն թուրքական «նոր կառավարությունը զգում է զենքի և զինամթերքի պակաս»։

Վերջում Խալիլը բացատրում է, որ թուրքական պատվիրակության առաքելություն Մոսկվա ուղղված է նրան, որ «այս կամ այն ձևով որոշ քանակությամբ զինամթերք ստանա Խորհրդային Ռուսաստանից, իսկ եթե հաջողվի, ապա՝ պաշտպանական դաշինք կնքել Անտանտի դեմ»[10]։

1920 թ․ մայիսի կեսերին Խալիլ փաշան, դոկտոր Ֆուադ Սաբիթ բեյը և մյուսները Մոսկվայում բանակցություններ են վարում։ 1920 թ․ մայիսի 15-ին բոլշևիկյան ղեկավարությունը՝ Պոլիտբյուրոն՝ Քաղբյուրոն քննարկում է «Խալիլ փաշայի մասին» հարցը և հավանություն տալիս բոլշևիկյան արտաքին գործերի կոմիսար Գեորգի Չիչերինի առաջարկին՝ այն բանակցութոյունների վերաբերյալ, որոնք նախատեսված էին հաջորդ օրն իսկ։

Բոլշևիկյան Քաղբյուրոն որոշում է կայացնում պաշտոնապես պարզել Գ․ Օրջոնիկիձեի կարծիքը, իսկ եթե Գ․ Չիչերին հարկ է համարում, ապա նաև կազմակերպել Խալիլ փաշայի հանդիպումը Լենինի հետ։

Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստում Խալիլ փաշայի առաքելության հարցը 1920 թ․ մայիսի 15-ին քննարկելուց հետո, հաջորդ օրը՝ մայիսի 16-ին Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատում սկսվում են բանակցությունները թուրքերի հետ, որոնք տևում են երեք ժամ։ Դրանց արդյունքում Գ,Չիչերին զեկուցում է Լենինին, որ հաշվի առնելով, թե Թուրքիայի հիմնական բնակչությունը գյուղացիներ են և մանր բուրժուաներ, իսկ խոշոր բուրժուազիան ներկայացված է հայերով և հույներով, ապա «հնարավոր է այնտեղ Խորհրդային Հանրապետություն հաստատել, սակայն, դա չեն լինի մեր Սովետները, քանզի յուրաքանչյուր գյուղացի սիրում է իր հողակտորը, և միայն աստիճանաբար է հնարավոր ժողովրդականացնել կոմունիզմը գյուղում».[11]

Խալիլ փաշայի ծրագիրը Չիչերին անվանեց «Մոնրոյի դոկտրինա» Ասիայում, այսինքն՝ թուրքական էմիսարը խոսքով խոստացավ ոչ միայն բարեկամություն Խորհրդային Ռուսաստանի հետ, այլև թուրքական պարտիզանների ուղարկում Պարսկաստան, նաև՝ Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությանը աջակցություն Աֆղանստանում և Հնդկաստանում գտնվող իրենց գործակալների միջոցով[11]։

1920 թ․ Հունիսի 3-ին Մոսկվայում ստացան Մուստաֆա Քեմալի 1920 թ․ ապրիլի 26-ի նամակը։

Լենինի ցուցումով՝ 1920թ․ հունիսի 4-ին Ռուսաստանի Արտաքին գործոց ժողովրդական կոմիսարիատը նամակ ուղարկեց Թուրքիա՝ այսինքն՝ ԹԱՄԺ-ի կառավարությանը։

Ռուսական արտաքին գերատեսչության նամակում ասվում էր, որ «Խորհրդային կառավարությունը օգնության ձեռք է մեկնում աշխարհի բոլոր ժողովուրդներին, անշեղորեն հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ այն է, յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի։ Խորհրդային կառավարությունը ամենաաշխույժ հետաքրքրությամբ հետևում է այն հերոսական պայքարին, որը վարում է թուրք ժողովուրդը հանուն իր անկախության և ինքնիշխանության, և այս օրերին , որոնք ծանր են Թուրքիայի համար, Խորհրդային Կառավարությունը երջանիկ է որ դնում է բարեկամության ամուր հիմք, որը պետք է միավորի թուրք և ռուս ժողովուրդներին»[7]։

Ռուսների նույն նամակում նշվում էր, որ ԹԱՄԺ-ն դիվանագիտական բանակցություններով ճիշտ սահմաններ կհաստատի Հայաստանի և Պարսկաստանի հետ՝ «արդարության և ժողովուրդների ինքնորոշման հիման վրա», իսկ Խորհրդային Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ այդ բանակցությունների համար[12]։

Միաժամանակ Ռուսաստանի արտաքին գործոց ժողկոմը առաջարկեց Մուստաֆա Քեմալին՝ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև[7]։

1920 թ․ հունիսի 8-ին բոլշևիկյան կառավարող կուսակցական մարմինը՝ Քաղբյուրոն որոշում կայացրեց՝ օգնություն ցուցաբերել Մուստաֆա Քեմալի կառավարությանը՝ զենքով և ոսկով։ Նաև որոշվեց Անկարա դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկել[8]։

1920 թ․ հունիսի 18-ին բոլշևիկյան կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոն՝ ելնելով Արտգործժողկոմատի առաջարկից, իր որոշմամբ (Արձանագրություն № 18) բավարարեց առաջարկը՝ «Գործուղելու ընկեր Էլիավային Թուրքիա, որպես Ռուսաստանի դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչ՝ Քեմալ փաշայի թուրքական կառավարությանն առընթեր»։

Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 1-ին խորհրդական դարձավ Ջ․ Կորկմասովը, որը ինչպես և Էլիավան, Արևելքի ժողովուրդների առաջին Համագումարից հետո (Բաքու, սեպտեմբեր 1920թ․) դարձավ նաև «Արևելքում գործողությունների Խորհրդի» նախագահության ղեկավար (սեպտեմբեր 1920 թ.), որոնց տրվեցին համապատասխան լիազորություններ՝ Մերձավոր Արևելքում< Պարսկաստանում և Թուրքիայում Ռուսաստանի արտաքին քաղաքականությւան բնագավառում։ Փաստորեն, նրանք նշանակվեցին մի ռազմաքաղաքական մարմնի ղեկավարներ, որը պետք է կազմակերպեր Հայաստանի դեմ Ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիան։

Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարության բոլոր անդամները ցուցաբերում էին իմպերիալիստական վարքագիծ բոլոր այն հարևան պետությունների, այդ թվում, հատկապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք պետք է նվաճվեին կամ հնազանդեցվեին նորացվող Ռուսասկան կայսրությանը՝ բոլշևիկյան կուսակցության գլխավորությամբ։ Բացառություն չէր կազմում նաև Գ․ Չիչերինը, որի մասին հայկական պատմագիտական և քաղաքագիտական շրջանակներում կար առասպել, թե իբր, թե նա «փորձում էր զսպել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի, Ադրբեջանի և խորհրդային ազդեցիկ մի շարք գործիչների հարձակողական քաղաքականությունը»[13]։ Իրականությունը բոլորովին այլ է, և այլ կերպ չէր էլ կարող լինել։ Եւ դա բացահայտվում է Չիչերինի ամբողջ գործունեությամբ։ Հատկանշական է հատկապես Չիչերինի հետևյալ զեկուցագիրը՝ ուղղված Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության՝ ՌԿԲԿ Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյին՝ ՀՀ համար ճակատագրական նշանակություն ունեցող 1920 թվականի ամռանը՝ հուլիսին 30․ «Անհրաժեշտ է օգտվել ընկեր Սերգոյի (Չիչերինն այստեղ նկատի ունի նկատի ունի Գ․Օրջոնիկիձեին՝ ՌԴ կարմիր բանակի Կովկասյան ռազմաճակատի հրամանատարին) ներկայությունից, որպեսզի լուծում ստանա Հայաստանի հարցը՝ կապված քեմալականների դրության հետ։ Վերջիններս սպառազինության պակասի պատճառով մոտ են վախճանի։ ․․․ Նրանց սպառազինություն ուղարկել հնարավոր է միայն տարանցիկ ճանապարհով՝ Հայաստանի վրայով։ Հիմա հայերը խփում են թուրքերին և խիստ լկտիացել են։ ․․․ Ընկեր Սերգոյի խոսքերով՝ փորձել դաշնակներից Հայաստանի վրայով տարանցիկ ճանապարհի իրավունք ստանալ առանց որևէ վերահսկողության, ներկայումս անհնար է։ Ընկեր Սերգոն պնդում է, որ Հայաստանի խորհրդայնացման համար պահանջվում են ոչ այնքան շատ զորամիավորումներ։ ․․․ Այդ դեպքում Հայաստանի խորհրդայնացումը հույժ անհրաժեշտ է։ Առանց դրա մենք չունենք իրական շփում Թուրքիայի հետ։ Քեմալականների վախճանն ուժգին հարված կհասցներ մեր դիրքերին Արևելքում։»[13]։ Հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, ՌԿԲԿ ԿԿ Քաղբյուրոն քննարկում է Հայաստանի վերաբերյալ Չիչերինի նշված առաջարկությունը եւ որոշում ընդունել այն[13]։

Ոսկու առաջին խմբաքանակը՝ 620 կգ՝ Ռուսական կայսրության ոսկու պաշարից, (620 կգ հավասար էր 100 հազար ոսկե օսմանյան լիրայի), Խալիլ փաշան խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչների՝ Յա․ Յա․ Ումպալ-Անգարսկու հետ միասին 1920 թ․ սեպտեմբերի 8-ին հասցրեց Էրզրում։ Այդ ոսկուց 200 կգ թողնվեց թուրքական Արևելյան Բանակին տրամադրության տակ, որը շուտով պետք է սկսկեր հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ[14]։ Այսինքն՝ առանց այդ ոսկու՝ թուրքերը չէին կարող պատերազմ սկսել Հայաստանի դեմ։

Ոսկու մնացած մասը ուղարկեցին Անկարա՝ Մուստաֆա Քեմալին, որը դա ծախսեց առաջին հերթին՝ պետական ծառայողների և բանակի սպաների աշխատավարձը վճարելու համար[14]։ Այսինքն՝ առանց այդ ոսկու՝ թուրքական պետությունը չէր կարող կայանալ։

1920 թ․ սեպտեմբերի վերջին Սև ծովի առափնյա Տրապիզոն քաղաք հասցվեց Ռուսաստանի տված զենքի և զինամթերքի առաջին խմբաքանակը։

Մեկ ամսվա ընթացքում թուրքական բանակը ստացավ՝

3387 հրացան,

3623 արկող զինամթերք

մոտ 3000 սվին։

Հիմնականում հրացանները ռազմավարային գերմանական զենքեր էին։

Այսինքն հենց այնպիսինները, որոնք գտնվում էին թուրքական բանակի սպառազինության մեջ։

Այսպես կոչված Թուրքական Անկախության Պատերազմի բոլոր տարիների ընթացքում՝ ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է հետևյալը՝

- հրացաններ՝ 37 812 հատ,

- գնդացիրներ՝ 324 հատ,

- փամփուշտներ՝ 44 587 արկող (63 միլիոն փամփուշտ),

- հրանոթներ՝ 66 հատ,

- արկեր՝ 141 173 հատ։

Հետագայում Ռուսաստանից դեպի Թուրքիա զենքի, զինամթերքի, հանդերձանքի բեռնափոխադրումները կատարվում էին ծովով՝ Նովոռոսիյսկից և Տուապսեից՝ դեպի Սամսուն, Տրապիզոն և Ինեբոլու, որտեղից էլ իրենց հերթին դրանք ուղարկվում էին Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի խորքերը[15]։

Այսպես կոչված Թուրքական Անկախության Պատերազմի բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանը մատակարարել է թուրքական բանակի ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված փամփուշտների կեսից ավելին, հրացանների և հրանոթների քառորդ մասը, հրանոթային արկերի մեկ երրորդ մասը[16]։ Նշանակում է, առանց ռուսական օգնության թուրքական կողմը չէր կարող հաղթանակի հույս ունենալ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Հայկական Կիլիկիայի, ո՛չ Հունաստանի Թագավորության նկատմամբ։

Շատ կարևոր մի օգնություն ևս, որը կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ Թուրքիայի գոյատևման համար։ Քանի որ Քեմալը նավատորմ չուներ, ապա Խորհրդային Ռուսաստանի սուզանավերը գաղտնի կերպով՝ Անտանտի նավերից թաքուն, Ռուսաստանից Թուրքիա, իսկ երբեմն էլ՝ Թուրքիայից Ռուսաստան էին տեղափոխում դիվանագետներին, ոսին, գաղտնի ռազմական և քաղաքական տեղեկություններ և փաստաթղթեր, նամակներ[16]։

Բացի այդ Թուրքիա նետվեց նախկին ռուսական կայսերական բանակի ռազմական տեխնիկան, այդ թվում՝ երկու ականակիր՝ «Ժիվոյ» և «Ժուտկիյ» անուններով։ Ռուսաստանը Թուրքիային մատակարարում էր նաև սարքավորում և հումք՝ երկու վառոդի գործարան կառուցելու համար[17]։

Այդ բոլորի հետ միասին, Ռուսաստանը քեմալական բանակին ուղարկեց հրահանգիչներ, որպեսզի պատրաստեն ագիտատորներ՝ Անտանտի բանակների՝ ներսից քաղաքական քայքայման համար։ Բնականաբար, ռուսներն ու թուրքերը ներսից քայքայեցին թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Կիլիկյան Հայաստանի, թե՛ Հունաստանի Թագավորության բանակները։ Ռուսները թուրքական բանակի համար ուղարկեցին նաև հետախուզական հրահանգիչներ, որոնք հետախուզական տեղեկություններ հավաքելու մասնագետներ էին պատրաստում։

Այդ ամենի հետ միասին Ռուսաստանը օգնում էր Թուրքիային՝ Գերմանիայում գնված ինքնաթիռները և այլ տեխնիկան ու մեքենաները առանց տուրքի հասցնելու Թուրքիա՝ Ռուսաաստանի տարածքով՝ Նովոռոսիյսկի նավահանգստով՝ «Շահին» նավով[9]։

Մեքենաները քեմալականները կիրառեցին անատոլիական ռազմաճակատում։ Նույն ճանապարհով Թուրքիա են ուղարկվել ականային և հրետանային զինամթերք, տեխնիկա և հանդերձանք։ Հայտնի է նաև, որ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը ուղղակի կերպով իր պաշարներից Թուրքիային զենք է հատկացրել, առանց համաձայնեցնելու իր վերադասների հետ[9]։ Հավանական է, որ Տասնմեկերորդ կարմիր բանակը, որը դաժանաբար կոտորել ու կողոպտել էր Հայաստանի ժողովրդին, զավթել Հայաստանի հողերը, առատաձեռնաբար Թուրքիային էր հատկացնում Հայաստանի Հանրապետության բանակից խլած զենքն ու սպառազինությունը։

Քեմալիստները «Շահին» տրանսպորտային նավը, առափնյա պաշտպանության «Այդին-Ռեյս» և «Պրեվեզե» նավերի հետ Թուրքիայից ուղարկեցին նորոգվելու Նովոռոսիյսկում։ Այդ նավերի անձնակազմերը անցել էին քեմալականների կողմը։ Ճանապարհին այդ նավերը Սինոպ քաղաքաի նավահանգստում զավթեցին անգլիացիները, որոնք զինաթափեցին այդ նավերը, սակայն նավերի նավապետերը կարողացան կազմակերպել իրենց նավերի փախուստը, որոնք Մուստաֆա Քեմալի կառավարության հեռագրով և Լենինի ցուցումով դիմավորվեցին Խորհրդային Ռուսաստանի կարմիր նավատորմի նավերի կողմից՝ Գելենջիկ քաղաքից հարավ և ուղարկվեցին Նովոռոսիյսկ՝ խորհրդային Ռուսաստանի առափնյա պաշտպանության հրետանու պահպանության ներքո, դրեցին սննդային և այլ նյութական բավարարության և վերազինվեցին։ Այդ նավերին տվեցին նոր անուններ՝ համապատասխանաբար՝ «Լուչ Վոստոկա», «Վոսստավշիյ» և «Շամիլ», այդ կերպ թաքցնելով անգլիացիներից։ Այդ նավերը միացվեցին Խորհրդային Ռուսաստանի Կարմիր նավատորմին, սակայն 1921 թ․ մայիսին վերադարձվեցին Թուրքիա[9]։

ԹԱՄԺ-ի արտաքին գործերի կոմիսարի այցը Մոսկվա խմբագրել

1920 թ․ մայիսի 11-ին ԹԱՄԺ-ն Խորհրդային Ռուսաստան ուղարկեց իր արտաքին գործոց ժողովրդական կոմիսար Բեքիր Սամիին՝ նախապատրաստելու ռուս-թուրքական ընդհանուր պայմանագիրը՝ բարեկամության և փոխօգնության մասին։

Թուրքական այս պատվիրակությունը Մոսկվա ժամանեց 1920 թ․ հուլիսի 19-ին։ Հուլիսի 24-ին կայացավ Բեքիր Սամիի և իր տեղակալ Յուսուֆ Քեմալի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործոց ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինի և իր տեղակալ Լևոն Կարախանի հետ։

Օգոստոսի 14-ին թուրքական պատվիրակությանը ընդունեց Վլադիմիր Լենինը։

Մինչև օգոստոսի 24-ը մշակվեց Բարեկամության պայմանագրի այն նախագիծը, որը հիմք դարձավ 1921 թ․ մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի համար։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ռազմատեխնիկական և ֆինանսական ապահովում խմբագրել

Շատ կարևոր էր այդ պատերազմում Ռուսաստանի մեծ ռազմատեխնիկական օգնութիւնը Թուրքիային, որը պաշտօնապէս խոստովանել է Անկարայում ռուսական դեսպանը 1920 թ.:

Թուրք ազգայնականները, մասնավորապես՝ նրանց ղեկավարը՝ Մուստաֆա Քեմալ փաշան, հիանալի հասկանում էին, որ Թուրքիան չի կարող պաշտպանել իր անկախությունը՝ առանց նոր կանոնավոր բանակի ստեղծման։ Իսկ այդ բանակը հարկավոր էր սպառազինել և ֆինանսավորել։ Այնինչ Մուդրոսի զինադադրից հետո թուրքական՝ օսմանյան բանակի բոլոր տեսակի պաշարները, այդ թվում զենքի և զինամթերքի պաշարները բռնագրավված էին Անտանտի երկրների օկուպացիոն զորքերի կողմից[18]։

Դեռևս 1920 թ․ ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալ փաշան դիմել էր Խորհրդային Ռուսաստանի կառավարության ղեկավարին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ուլյանով-Լենինին՝ խնդրելով Թուրքիային հատկացնել ռազմական և ֆինանսական օգնություն, և առաջարկելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել Կովկասում։ Պարզ ասած՝ դա նշանակում էր՝ օգնություն առաջարկել Ռուսաստանին՝ Կովկասը հետ գրավելու հարցում։

Այդ ընդհանուր ռազմավարությունը վերաբերվում էր այսպես կոչված կովկասյան խոչընդոտի հաղթահարմանը։

Կովկասյան խոչընդոտը ստեղծել էին Հայաստանի Առաջին Հանրապետությունը, դաշնակցակաների գլխավորությամբ, Վրաստանի Հանրապետությունը՝ մենշևիկների գլխավորությամբ և Անգլիան, իսկ ավելի ճիշտ՝ Բրիտանական կայսրությունը։

Այդ խոչընդոտը ստեղծվել էր խանգարելու Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև համար հարաբերությունների զարգացմանը։

Բնականաբար, Հայաստանը չէր կարող թույլ տալ, որ Ռուսաստանը բեռներ փոխադրեր Թուրքիա՝ ՀՀ վրայով, իսկ Սև ծովով բեռների փոխադրմանը խանգարում էր Անտանտի ռազմանավերի առկայությունը[15]։

Դեռևս մինչև ԹԱՄԺ-ի ստեղծումը՝ Քեմալ փաշան Մոսկվա ուղարկեց մի ոչ պաշտոնական առաքելություն՝ Քութ Խալիլ փաշայի գլխավորությամբ։

Բոլշևիկյան ղեկավարներից մեկի՝ Լև Բ․ Կամենևի հետ Խալիլ փաշայի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների Խորհուրդը՝ կառավարությունը, որոշեց գաղտնի կերպով Թուրքիային հատկացնել միլիոն ոսկե ռուբլիներ՝ 774,235 կիլոգրամ ոսկի[19]։։

Առաջին 620 կիլոգրամ ոսկին, որի մասին իր առաքելության ժամանակ Կամենևի հետ պայմանավորվել էր Խալիլ փաշան, Թուրքիա եկավ այն միջանցքով, որը ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մարտական գործողություններով։ Այդ մարտական գործողություններին մասնակցում էին Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակը և նրան էլ օգնում էին քեմալականները։ Միջանցքը հաստատվեց Ադրբեջանի միջոցով։ 1920 թ․ ապրիլի վերջին - մայիսի սկզբին, երբ Ադրբեջան կոչված տարածքում՝ Բաքվի օպերացիայի միջոցով հաստատվեց խորհրդային իշխանությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը գրավեց Ադրբեջանը և այն անվանեց Խորհրդային Ադրբեջան։ Այդ տարածքներից, մասնավորապես՝ Արցախից և Նախիջևանից դուրս բերվեցին կանոնավոր հայակական զորքերը, այսինքն՝ ՀՀ բանակի զորամասերը[19]։

1920 թ․ ամռանը Մոսկվայում բանակցություններ էին վարում այսպես կոչված Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի՝ ԹԱՄԺ, այսինքն՝ քեմալականների պատվիրակությունը՝ ԹԱՄԺ-ի արտգործ նախարար Բեքիր Սամիի գլխավորությամբ։ Բանակցությունների ընթացքում Թուրքական կողմը պնդում էր, որ հարկավոր է պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Միաժամանակ՝ ձեռք բերվեց ռուս-թուրքական համաձայնություն՝ ԹԱՄԺ-ին օգնել ռուսական զենքով, զինամթերքով և ոսկով։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև՝ ռազմական գործողություններով։

Մոսկվայից Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը Հարավային Կովկասում գտնվող իրենց ներկայացուցիչ Գ․Կ․Օրջոնիկիձեին անհապաղ ուղարկեց հետևյալ ռազմատեխնիկական և ֆինանսական օգնությունը՝ թուրքերին փոխանցելու համար՝

ա․ - 6 հազար հրացան,

բ․ - 5 միլիոնից ավելի փամփուշտ,

գ․ - 17 600 հրետանային արկ,

դ․- 10 միլիոն ոսկե ռուբլի՝ ցարական ոսկուց, ինչը կազմում էր 7,74 տոննա ոսկի,

իսկ մինչև այդ արդեն թուրքերին փոխանցվել էր 620 կիլոգրամ ոսկի,

որի մասին պայմանավորվածություն էր եղել Խալիլ փաշայի պատվիրակության այցի ժամանակ, որին Մուստաֆա Քեմալը Մոսկվա էր ուղարկել ոչ պաշտոնական այցով՝ մինչև ԹԱՄԺ-ի աշխատանքի սկսվելը։

Կամենևի հետ Խալիլ փաշայի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների Խորհուրդը՝ կառավարությունը, որոշեց գաղտնի կերպով Թուրքիային հատկացնել միլիոն ոսկե ռուբլիներ[19]։

Ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության ոչնչացման և տարածքների բաժանման մասին։ Տասը միլիոն ոսկե ռուբլու հատկացում՝ Թուրքիայի սպառազինության համար։ խմբագրել

1920 թ․ մայիսի 11-ին ԹԱՄԺ-ի կառավարությունը իր արտաքին գործոց կոմիսարին՝ Բեքիր Սամիին ուղարկեց Խորհրդային Ռուսաստան՝ պատրաստելու համար ռուս-թուրքական բարեկամության և փոխօգնության մասին ընդհանուր պայմանագիր։

Պատվիրակությունը Մոսկվա ժամանեց հուլիսի 19-ին։ Հուլիսի 24-ին կայացավ Բեքիր Սամիի և նրա տեղակալի՝ Յուսուֆ Քեմալի հանդիպումը Խորհրդայինյ Ռուսաստանի արտաքին գործոց ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինի և նրա տեղակալի՝ հայազգի բոլշևիկ, հայ ժողովրդի շահերի դավաճան Լևոն Կարախանի հետ։

Օգոստոսի 14-ին թուրքական պատվիրակությանը ընդունեց Լենինը։

Մինչև օգոստոսի 24-ը մշակվեց Ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի նախագիծը, որը դրվեց այն փաստաթղթի հիմքում, որը ստորագրվեց հաջորդ տարվա՝ 1921 թ․ մարտի 16-ին և կոչվեց ռուս-թուրքական եղբայրության պայմանագիր, կամ Մոսկվայի պայմանագիր։

1920 թ․ հուլիս-օգոստոսի ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն, որը նախատեսում էր օգնության ցուցաբերում ԹԱՄԺ-ի կառավարությանը՝ զենքով, զինամթերքով և ոսկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համատեղ ռազմական գործողություններով։

Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի հրամանատար Օրջոնիկիձեի տրամադրության տակ անմիջապես ուղարկվեցին 6 հազար հրացան, ավելի քան 5 միլիոն փամփուշտ, 17 600 հրետանային արկ՝ Թուրքիային փոխանցելու համար։

1920 թ․ օգոստոս 24-ի ռուս-թուրք համաձայնությամբ՝ Թուրքիային հատկացվելիք դրամական օգնությունը պետք է լիներ 10 միլիոն ոսկե ռուբլու ծավալով, ինչը կազմում էր 7,74 տոննա ոսկի՝ ի լրումն արդեն հատկացված 620 կգ ոսկու, որի մասին պայմանավորվել էր իր ոչ պաշտոնական առաքելության ժամանակ Խալիլ փաշան[14]։

1921 թ․ օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի կողմից Թուրքիա է ուղարկվում՝ պաշտոնապես որպես Ուկրաինական Խորհրդային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Միխայիլ Ֆրունզեն։ Ռազմական պատմաբանները Ֆրունզեի՝ Թուրքիայում հայտնվելու հետ են կապում Հունաստանի դեմ հարձակողական օպերաղցիայի մշակումը։ Այդ հարձակողական գործողությունը առաջին հաղթանակները բերեց Թուրքիայի նոր բանակին՝ քեմալական բանակին՝ ընդդեմ Անտանտի և նրա խամաճիկը դարձած թուրքական սուլթանական կառավարության[9]։

Ֆրունզեն օգնություն ցուցաբերեց քեմալական Թուրքիային՝ ճնշելու Պոնտոսի հույների ազատագրական շարժումը, որը վերածվեց Պոնտոսի հույների նոր և վերջնական ցեղասպանության։ Ահա դրա պատճառով քսաներորդ դարում և քսանմեկերորդ դարում Ռուսաստանը և նրա ենթակա երկրները, մասնավորապես՝ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը չէին ճանաչում Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որպեսզի ի հայտ չգա Ռուսաստանի մասնակցությունը այդ ցեղասպանությանը։

Հետո՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ ռուսական ու խորհրդային պատմաբաններն ասում էին, թե իբր Միխայիլ Ֆրունզեն ապշած էր իր կազմակերպած ռազմական գործողության զոհերի թվից, այսինքն՝ այս կամ այն ժողովրդի դեմ թուրքերի կատարած գորխողությունները ռուսների օգնությամբ վերածվում են ցեղասպանության։ Տվյալ դեպքում՝ Պոնտոսի հույների ցեղասպանություն, ռուսերեն՝ Геноцид понтийских греков[20]։

Խորհրդային Ռուսաստանի ռազմական հրահանգիչների օգնությամբ նոր Թուրքիայի գլուխ անցած Մուստաֆա Քեմալ փաշան, Իսմեթ փաշան, և Ֆևզի փաշան ստեղծեցին նոր, այսպես կոչված հեղափոխական թուրքական բանակ, որի հիմքը հանդիսացան նախկին օսմանյան բանակի անջատ անջատ ջոկատները, և բաշիբոզուկների ու թալանչիների ջոկատները, որոնց թուրքական ու ռուսական կողմերը անվանում են թուրքակն և քրդական պարտիզանական ջոկատներ[9][20]։

1922 թ․ հունվարի 5-ին Թուրքիայում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցչի, այսինքն՝ դեսպանի պաշտոնին նշանակվեց Սեմյոն Արալովը՝ ռուսերեն Семен Аралов, որը Խորհրդային Ռուսաստանի Կարմիր Բանակի Ռազմական Հետախուզության ղեկավարն էր, և որին Լենինը դեպի Թուրքիա ճանապարհ դրեց հետևյալ խոսքերով՝

«Թուրքերը կռվում են հանուն իրենց ազգային ազտագրության։ Ահա թե ինչու բոլշևիկյան կուսակցության Կենտրոնական Կոմիտեն ուղարկում է ձեզ այնտեղ, որպես ռազմական գործի գիտակի»։

Ռուսերեն բնագրով՝

«Турки дерутся за свое национальное освобождение. Поэтому ЦК посылает вас туда, как знающего военное дело».[17]

Սեմյոն Արալովը գործուն մասնակցություն ունեցավ Թուրքիայի բանակի նախապատրաստությանը՝ գլխավոր հարձակում սկսելու ընդդեմ Անտանտի զորքերի, 1922 թ․ մարտ-ապրիլին, երբ Խորհրդային Ռուսաստանի Ռազմական Հետախուզության, այսինքն՝ այսօրվա տերմինով ասած՝ ԳՌՈՒ-ի այդ պետը՝ Մուստաֆա Քեմալի հրավերով՝ ռուսական ռազմական կցորդի՝ Զվոնարյովի (Звонарев) և ադրբեջանական դեսպան Աբիլովի (Абилов) հետ ուղևորություններ էր կատարում դեպի երկու թուրքական բանակների շտաբներ, ապա՝ թուրքական հետևակային և հեծելազորային դիվիզիաների շտաբներ, ինչպես նաև դեպի թիկունքային զորամասեր, այդ ընթացքում թուրք զինվորականներին՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Ռուսաստանի հետ համատեղ ոչնչացրած և հայ, հույն, ասորի անմեղ բնակչության ցեղասպանություն իրականացրած թուրքական այդ գազանաբարո հանցագործներին բաժանում էր հուշանվերներ, որոնց վրա թուրքերեն գրված էր՝ «Թուրք ասկյարին՝ Խորհրդային Ռուսաստանի Կարմիր Բանակից»[21]։

1922 թ․ փետրվարի 27-ին Խորհրդային Ռուսաստանի միահեծան իշխող բոլշևիկյան կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոն լուծում տվեց արտգործ ժողկոմ Չիչերինի և ֆինանսների ժողկոմ Գ. Յա. Սոկոլնիկովի (Сокольников) միջև ընթացող վեճին և որոշեց հօգուտ Չիչերինի առաջարկի՝ հատկացնել հերթական դրամական օգնությունը Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալի կառավարությանը հատկացնելով ևս 3,5 միլիոն ռուբլի՝ ոսկով[9]։ Եւ անգամ դրանից հետո որոշ միամիտ կամ միամիտ ձևացող պատմաբաններ Չիչերինի ներկայացնում են որպես հայասեր քաղաքական գործիչ՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարության կազմում։

1920-ական թթ․ սկզբին Մոսկվայի հանձնարարությամբ Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները պարտավոր էին օգնել Թուրքիային, և դա կոչվում էր օգնություն թուրք աշխատավորներին։

Օրինակ՝ Ուկրաինան՝ ի դեմս Միախոյիլ Ֆրունզեի, թուրքական իշխանություններին Տրապիզոն նավահանգստային քաղաքում հանձնեց 100 հազար ռուբլի՝ այն երեխաների մանկատան բացման համար, որոնց ծնողները զոհվել էին պատերազմի ժամանակ։ Այդ այն դեպքում, երբ եղեռնի ենթարկված հայ ժողովրդի որբերի համար ԱՄՆ-ի բացած որբանոցները Խորհրդային Ռուսաստանը՝ ՀՀ դեմ համատեղ ռուս-թուրքական ռազմական ագրեսիայից արդյունքում գրավելուց հետո՝ ենթարկեց սարսափելի թալանի և ամբողջ սնունդն ու մյուս նյութական միջոցները բռնագրավեց ու տարավ Ռուսաստան[20]։

Եւս մեկ օրինակ Խորհրդային Ռուսաստանի օգնության՝ Թուրքիային՝ Անկարայում Ռուսաստանի փաստացի դեսպանը և Կարմիր Բանակի Ռազմակն Հետախուզության պետը՝ Սեմյոն Արալովը Թուրքիային փոխանցեց 20 հազար ոսկե թուրքական լիրա՝ որպեսզի թուրքերը ձեռք բերեն ռազմարշավային տպարաններ ու կինոսարքավորումներ՝ թուրքական բանակի համար[17]։

Ժամանակակից տվյալների համաձայն՝ Խորհրդային Ռուսաստանը Թուրքիայի քեմալական շարժման համար, որը իրականում ռասիստական-ֆաշիստական և ցեղասպանական շարժում էր, սակայն ռուսներն այն անվանում են ազգային-ազատագրական շարժում, հատկացրեց մոտավորապես 80 միլիոն թուրքական լիրա, որը գերազանցում է Թուրքիայի հանրապետության պետական տարեկան բյուջեն՝ 1920-ական թվականների սկզբներին, ինչպես նաև երկու անգամ ավելին է, քան Մուստաֆա Քեմալի Կառավարության Ռազմական Նախարարության համապատասխան ժամանակվա ընթացքում կատարված ռազմական ծախսերը[9][20]։,

Ռուսաստանի արտաքին քաղաքական աջակցությունը Թուրքիային խմբագրել

1920 թ․ նոյեմբերի 9-ին Անկարայում հանդիսավորապես բացվեց Խորհրդային Ռուսաստանի դեսպանությունը[16]։

Մոսկվայի Ռուս-թուրքական Պայմանագիրը, որը ռուսական կողմից ստորագրեցին Գ․Չիչերինը և Ջ․ Կորկմասովը (16.03.1921 թ.), այն էլ վերնագրված եղբայրության մասին պայմանագիր, առաջին միջազգային պայմանագիրն էր, որը քեմալական Թուրքիան կնքում էր։ Այդ այն դեպքում, որ պաշտոնապես քեմալական թուրքական հանրապետությունը պետք է հռչակվեր միայն 1923 թ․ հոկտեմբերի 29-ին, այսինքն՝ ավելի քան երկու տարի անց։ Իսկ մինչ այդ քեմալական Թուրքիան չճանաչված երկիր էր, չճանաչված կառավարություն, իսկ Քեմալը ինքը մի հանցագործ էր, որին Թուրքիայի օրինական՝ սուլթանական կառավարությունը քրեական հետապնդման մեջ էր հայտարարել։ Քեմալի կուսակցությունն էլ, ինչպես նրա ծնող կուսակցությունը՝ երիտթուրքականը, իրչականում ցեղասպանական մի կուսակցություն էր, որը երկրում հաստատել էր հանցագործ ռեժիմ։

Նույնպիսի չճանաչված մի պոտթւոյւն էր Խորհրդային Ռուսաստանը։ Այդտեղ իշխող բոլշևիկյան կառավարևութոյունը ևս միջազգային ճանաչման չէր արժանացել, և արժանացավ նույնիսկ քեմալակն թուրքերի կառավարությունից էլ շատ ուշ։ Լենինի բոլշևիկյան կուսակցությունը ևս հանցագործ կազմակերպություն էր, որը ցեղասպանության էր ենթարկել թէ՛ ուրիշ ժողովուրդներին, թե՛ իր սեփական ժողովրդին, ընդ որում՝ բազում միլիոններով։ Եվ այդ ցեղասպանությունը դեռ շարունակվելու էր։

Իբրև թե Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ իրականում Մոսկվայի հանցագործ ռեժիմի ճնշման ներքո՝ արդեն խորհրդայնացված, այսինքն՝ Ռուսաստանի կողմից նվաճված Հայաստանը, ինչպես նաև Խորհրդայնացված Վրաստանը և խորհրդայնացված Ադրբեջանը՝ Հյաստանից Թուրքիայի խլած Կարս քաղաքում 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրեցին Կարսի պայմանագիրը, որը փաստորեն Մոսկվային պայմանագրի պայմանների կրկնությունն էր, և որով հաստատվում էր Թուրքիայի նոր սահմանը Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունների հետ։ Այդ պայմանագրով հատկապես տուժում էր Հայաստանը, որը ոչ միայն ճանաչեց Արևմտյան Հայաստանի մնալը Թուրքիային, այլև՝ իր ունեցած արևելահայկական տարածքների կեսը անցավ Թուրքիային, մյուս կեսից էլ մոտ քսանհինգ տոկոսը՝ Նախիջևան, Արցախ և այլն, անցավ Ադրբեջանին, որը, Թուրքիայի հետ միասին մեծ տարածքային շահում ստացավ Կարսի պայմանագրից։

Խորհրդային Ռուսաստանը 1922 թվականին առաջարկությամբ հանդես եկավ՝ [10] հրավիրելու Մուստաֆա Քեմալի կառավարության ներկայացուցիչներին՝ Ջենովայի կոմֆերանսին, որը ԹԱՄԺ-ի համար կնշանակեր միջազգային ճանաչում[22]։

1922 թ․ նոյեմբերից մինչև 1923 թ․ հուլիսը Լոզանում անցկացվեց միջազգային խորհրդաժողով՝ Թուրքիայի և Հունաստանի սահմանների հարցով, որից հետո Թուրքիան հռչակվեց անկախ պետոսւթյուն՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Այդ համաժողովում Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը անցավ Թուրքիայի կողմը և՛ Կոստանդնուպոլիսը Թուրքիային վերադարձնելու հարցում, և՛ Սևխովյան նեղուցների հարցում, ինչը նպաստեց Անտանտի երկրների դիրքորոշման մեղմացմանը, որոնք հասկանում էին, որ Քաղաքացիական պատերազմից հետո իր արյունոտ ձեռքերը ազատած Խորհրդային Ռուսաստանի Կարմիր Բանակը բավական մեծ գլխացավանք է Անտանտի համար՝ որպես Թուրքիայի դաշնակից։

Արդյունքում օտարերկրյա զորքերը դուրս բերվեցին Թուրքիայի տարածքներից։

Սակայն Սևծովյան նեղուցների նկատմամբ իր ինքնիշխանությունը Թուրքիան կարողացավ վերադարձնել միայն 1936 թ․ «Մոնտրյոյի կոնվենյցիան» ստորագրելով, որի ժամանակ Ռուսաստանը, ԽՍՀՄ անունով արդեն լիիրավ մասնակից էր, իսկ Թուրքիան, լրիվ ամրապնդված պետություն[22]։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք խմբագրել

Հայաստանի դեմ ռուսական և թուրքական չորս - հինգ ռազմաճակատներ խմբագրել

 
1920թ․ Հայաստանի հանրապետության դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան

Հայկական բանակը պատերազմի սկզբում ունէր 22 000 զինվոր և սպա, հոկտեմբերի 2-րդ կեսին այդ թվաքանակը՝ աճելով՝ հասավ 55 000-ի, որից 32 000-ը՝ բուն կռվող ուժն էր, իսկ 23 000-ը՝ զանազան օժանդակ զորամասեր և ստորաբաժանումներ։ Հայոց Բանակի սպարապետը գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր, ՀՀ ռազմական նախարարը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը։

Ամբողջ բանակը բաժանված էր 4 հիմական ռազմաճակատների։

1. Կարսի ռազմաճակատ, համարվում էր գլխավոր ռազմաճակատը։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Ռազմաճակատի հրամանատարը՝ գեներալ Մովսես Սիլիկյան։

2. Սուրմալուի ռազմաճակատ։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատարը՝ Դրո (Դրաստամատ Կանայան

3. Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Նախիջևան-Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Շարուր-Դարալագյազի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատար՝ գեներալ Շելկովնիկյան։

4. Ղազախի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։

5. Բասարգեչարի կամ Վարդենիսի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։

Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա խմբագրել

Պատմագիտության մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակետ կա, թե, իբր, Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկաւ փաստորեն միայն թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով[23]։  Հաշվի առնելով այդ տեսակետի՝ պատմագիտական առումով առնվազն կիսատ-պռատությունը, իսկ քաղաքական տեսակետից՝ կեղծ և վտանգավոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով առավել լիակատար և քաղաքական տեսակետից առավել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկավ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է «Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը», սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․

«Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում (Կարս, Սուրմալու) հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել»[24]։

Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը[24]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ[24]։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը[24]։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը[25]։

Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով[25]։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին[25], սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին[25]։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում[25]։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը[25]։ Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան։ Լրջագոյն և բախտորոշ օգնութեան[25]։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով[26], իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին[27] պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին[25]։

 
Հայաստանի Հանրապետությունը՝ 1918թ․ մայիսի 28-ից մինչև 1920թ․ դեկտեմբերի 2-ը։ Արևմտյան սահմանը Թուրքիայի հետ՝ ըստ 1920թ․ օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի և 1920թ․ նոյեմբերի 22-ի Վիլսոնի Իրավարար վճռի։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ[28], իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ[29] և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը[25][29]։

 
Территория республики Армения, представленная на парижской мирной конференции в 1919 году։

Պատերազմող ուժեր խմբագրել

Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր խմբագրել

Թուրքական զորքը և իր դաշնակից ռուսական կարմիր բանակի զորամիավորումները համատեղ երկու անգամ քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ[24]։

Թուրքական 45 000 - 50 000 զորքից 30 000-ը կանոնավոր ուժեր էին։ 50 000-անոց թուրքական բանակի հրամանատարն էր գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան։

(Հույժ կարևոր էր հատկապես այն հանգամանքը, որ Ռուսական կարմիր բանակը Հայաստանի արևելյան սահմաններին կենտրոնացրել էր 50 000 մարտիկ)։

Ռուսական զորքեր և այլ աջակից ուժեր խմբագրել

Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։

ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժեր խմբագրել

1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․[24]

  • 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ,
  • 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ,
  • 260 գնդացիր,
  • 79 թեթև հրանոթ,
  • 3 զրահագնացք,
  • 3 զրահամեքենա,
  • 3 տանկ։

Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր[24]։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական գործողություններ խմբագրել

1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքու քաղաքում տեղի ունեցավ այսպես կոչված «Արևելքի ժողովուրդների 1-ին համագումար»ռուս-թուրքական համատեղ ագրեսիվ խառնաժողովը, որը փաստորեն Հայաստանի դեմ համատեղ ռազմական ռուս-թուրքական ագրեսիա սկսելու վերջին նախապատրաստությունն էր։ Ռուսական կողմից այդ «համագումարի» նախագահն էր Գ. Զինովևը, թուրքական կողմից մասնակցում էին երիտթուրքական եղեռնագործ ոճրագործներ Էնվեր փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Խալիլ փաշան, ինչպէս նաև՝ ռուսական պետության հայանուն բոլշևիկյան գործակալների մի խումբ, քեմալական թուրքերի մի խումբ, «համաշխարհային հեղափոխության» կազակերպման ռուսական գործակալների և չեկիստական ահաբեկիչների մի խւմբ և ըդհանուր առմամբ՝ 26 երկրից մոտ 2000 ոճրագործ ու թափթփուկ, որոնք պիտի կատարեին ռուս-թուրքական ագրեսիվ ռազմական պլանների իրենց մասը։ «Համագումարում» որոշվեց իբր «իմպերիալիստական» Հայաստանի նկատմամբ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի և հաշվեհարդարի հարցը[30]։

Բաքվի «Համագումար» կոչեցյալին զուգահեռ՝ 1920 թ. օգոստոսի վերջից միչև սեպտեմբերի 22-ը՝ տեղական բնույթի մարտեր էին ընթանում հայ-թուրքական սահմանի ամբողջ երկարութեամբ։ Ընդ որում՝ սեպտեմբերի 9-ին հայկական զորքերը կարողացան ազատագրել Կողբը, սակայն սեպտեմբերի 14-ին՝ կորցրեցին Օլթին։

Այդ երկու իրադարձության միջև թուրքերը կայացրին իրենց ռազմաքաղաքական որոշումը։ Անկարայում գտնվող Քեմալականների ռազմական գերագույն խորհուրդը վճռեց հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։

1920 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանը փաստացի և չհայտարարված պատերազմ էր մղում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մասնավորապես ռուսական 11-րդ կարմիր բանակը անընդհատ հարձակումներ էր գործում Շարուր-Դարալագյազի, Բասարգեչարի, և Ղազախի ճակատներում։ Պետք է նշել, որ հայոց բանակը հաջող հակահարվածներ էր հասցնում։

1920 թ. սեպտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը թուրքական քեմալական բանակը՝ առանց պատերազմ հայտարարելու հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ։

3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում ռուսական «5-րդ շարասյունը»՝ այսպես կոչված «Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության» Կենտրոնական կոմիտեն (ՀԿ(բ)Կ ԿԿ)՝ բնականաբար՝ Ռուսաստանից ստացված հրամանով՝ «Հույժ գաղտնի» հրահանգ ուղղեց իր՝ Հայաստանյան տեղական կազմակերպություններին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու և արագացնելու համար Հայոց Բանակի պարտությունը։

Դրանից 3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Սարիղամիշի և Կաղզվանի անկումը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն։

Ապա տեղի ուեցավ Մերդենեկի անկումը, որից հետո Կարսի ռազմաճակատի գիծը հարաբերականորեն կայունացավ մի քանի շաբաթով։

Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանը դիմում հղեց «Բոլորին, բոլորին, բոլորին… Աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին և նրանց կառավարություններին»՝ օգնության կոչով

5 օր հետո՝ Հոկտեմբերի 14-ին հայկական բանակը հակահարձակում գործեց Նոր Սելիմ - Սարիղամիշ ուղղությամբ։ Սակայն, ռուս-թուրքական համատեղ հակահայկական գորողությունների հետևանքով հակահարձակումը լիովին ձախողվեց և հայոց բանակի ոգին կտրուկ անկում ապրեց։

Ի դեպ, 1920թ. ընթացքում ռուսները անընդհատ մարտական գործողություններ էին մղում թե՛ Հայաստանի Հանրապետության դեմ, թե՛ նրա անքակտելի մասը կազմող Սյունիքի դեմ՝ դրանով իսկ Հայաստանը թուրքերի հետ համատեղ ամեն կողմից առնելով աքցանի մեջ։ Ընդամենը մեկ օրինակ ցույց է տալիս ռուսների ճակատագրական դերը Հայաստանի պարտության մեջ։ Հոկտեմբերի 14-ին, հայ-թուրքական պատերազմի ծանր օրերին, ռուսական 11-րդ կարմիր բանակի 28-րդ հրաձգային դիւիզիան ստացել է թիւ 29-ը հրամանը.

«...Վճռականությամբ ու դաժանությամբ ջարդել Նժդեհի ավազակախմբերը՝ կենդանի չձգելով ոչ մէկ ավազակի, կանգ չառնելով ամբողջ գյուղերն ավերի ենթարկելու առաջ»[31]։

Այսինքն՝ ռուսները գերիներ չէին վերցնում, իսկ հայոց գյուղերը հիմնահատակ կործանում էին։

Եւ այդ ժամանակ «խաղաղապահի» դիմակ հագնելու կարիք չի եղել, ինչպես արեցին քսանմեկերորդ դարում՝ Արցախը դատարկելիս։

Այսպիսով, ևս մէկ ապացույց այն իրողության, որ եղել է ոչ թե սոսկ հայ-թուրքական պատերազմ, 1920թ., այլ՝ ռուս-թուրքական համատեղ ագրեսիա Հայաստանի դեմ, 1920-1921թթ.:

10 օր հետո՝ 1920թ. հոկտեմբերի 24-ին սկսվեցին դաժան մարտեր Սուրմալուի ռազմաճակատում։ Հոկտեմբերի 24-ից 30-ը ընթացած կռիվներում Դրոյի զորքերը ձախողեցին այս ճակատում հայոց պաշտպանությունը ճեղքելու և մայրաքաղաք Երևանը գրավելու թուրքական բանակի փորձը։

Հոկտեմբերի 26-ին Երևանում կնքվեց Հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծ։ Բնականաբար, այն չիրագործվեց։ Դա ռուսների հերթական ստոր խաղն էր հայերի դեմ։

Պատահական չէ, որ շուտով տեղի ունեցավ աղետ թուրք-հայկական Կարսի ռազմաճակատում։

Հոկտեմբերի 30-ին Կարսը ընկավ թուրքերի ձեռքը։ ՀՀ ռազմական և քաղաքացիական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, 3000 զինվոր և 30 սպա գերի ընկան թուրքերի ձեռքը։

 
Կարսից փախչող հայերը
 
Ռուսական օկուպացիոն Կարմիր բանակը ներխուժել է Երևան, 1920 դեկտեմբեր

Ռուսական օկուպացիոն Կարմիր բանակը ներխուժել է Երևան, 1920 դեկտեմբեր։

 [32]

Ռուսերեն այս քարտեզը հրապարակվել է Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս ռուսալեզու քարտեզագրքում։ Հեղինակներ՝ Ալեքսանդր Ֆ․ Գորկին, Ս․Ա․ Կուտաև և մյուսներ։ Քաղաքացիական պատերազմը ԽՍՀՄ-ում։ Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս, հատոր Երկրորդ, Մոսկվա, 1939 Ռուսերեն բնագիրը՝ Горкин, Александр Федорович; Кутафьев, С. А. և one more author - Гражданская Война в СССР, Большой Советский Атлас Мира II, Москва 1939։

Ռուսական կողմի գործողությունները Հայաստանի դեմ խմբագրել

Ռուս-թուրքական համատեղ հակահայկական քաղաքականութեան հետևանքով 1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Ռուսաստանի դրդմամբ ՀՀ դեմ Թուրքիայի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում Մոսկվայի ազդանշանով՝ հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցությամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ «Խորհրդայնացում» բառի տակ, բնականաբար, հասկացվում էր Հայաստանի նվաճում։ Այսինքն՝ Հայաստանի այն մասի նվաճում, որը Թուրքիային չէր անցել։ Նույն օրը՝ նոյեմբերի 29-ին «Հայհեղկոմը» Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի որոշ զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը ՀՀ ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր։

Ռուսական ռազմական ուժերի մասնակցությունը Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիային խմբագրել

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիային ռուսական կողմից մասնակցում էր հիմնականում Տասնմեկերորդ կարմիր բանակը։ Խոսքը, այսպես կոչված «Երրորդ» անգամ վերակազմավորված Տասնմեկերորդ կարմիր բանակի մասին է։ Այն ստեղծվել էր Ռուսաստանի Կարմիր Բանակի Արևելյան ռազմաճակատի Ռազմահեղափոխական կոմիտեի 1919 թվականի օգոստոսի 14–ի հրամանով՝ Թուրքեստանյան ռազմաճակատի կազմում՝ նրան ենթակա Աստրախանյան զորքերի խմբավորման ներառմամբ։ Նույն թվականի հոկտեմբերի 14–ից ռուսական Տասնմեկերորդ կարմիր բանակը գտնվում էր Հարավ–Արևելյան ռազմաճակատի կազմում, իսկ հաջորդ՝ 1920 թվականի հունվարի 16–ից՝ Կովկասյան ռազմաճակատի կազմում։ Ի դեպ, Հայաստանի դեմ մղված հերթական պատերազմի՝ երրորդ հայ-ռուսական պատերազմի ընթացքում՝ 1921 թվականի մայիսի 29–ին Տասնմեկերորդ կարմիր բանակը վերակազմավորվում է Առանձին Կովկասյան բանակի[33][34]

Մարտական կազմ խմբագրել

Երրորդ, վերջին անգամ ստեղծված Տասնմեկերորդ բանակի կազմը հետևյալ էր[24]

  • 1-ին Ադրբեջանական համահավաք հրաձգային դիվիզիա (մայիս — նոյեմբեր 1920),
  • 9-րդ հրաձգային դիվիզիա (փետ— մայ 1921),
  • 14-րդ հրաձգային դիվիզիա (հունվ — մարտ 1921),
  • 18-րդ հրաձգային դիվիզիա (դեկ 1920 — մայ 1921),
  • 20-րդ Պենզայի հրաձգային դիվիզիա (ապր 1920 — մայ 1921),
  • 28-րդ հրաձգային դիվիզիա (ապր 1920 — մայ 1921),
  • 32-րդ հրաձգային դիվիզիա (ապր— հոկ 1920),
  • 34-րդ հրաձգային դիվիզիա (օգոս 1919 — փետ 1920),
  • 39-րդ հրաձգային դիվիզիա (ապր 1920),
  • 49-րդ հրաձգային դիվիզիա (հունվ— ապր 1920),
  • 50-րդ հրաձգային դիվիզիա (օգ 1919 — փետ 1920);
  • 1-ին հեծելազորային դիվիզիա (նախկին Մոսկովյան հեծ․ դիվիզիա, օգ 1919 — դեկ 1920));
  • 7-րդ հեծելազորային դիվիզիա (օգ 1919 — ապ 1920),
  • 2-րդ հեծելազորային կորպուս (ապ— օգ 1920),
  • 12-րդ հեծելազորային դիվիզիա (նոյ 1920 — մայ 1921),
  • 18-րդ հեծելազորային դիվիզիա (օգ 1920 — մայ 1921),
  • 21-րդ հեծելազորային դիվիզիա (մարտ 1921)։

Մարտական գործողություններ խմբագրել

1920 թ․ ապրիլ ամսին Ռուսաստանի Տասնմեկերորդ կարմիր բանակը իրականացրեց այսպես կոչված Բաքվի օպերացիան, այսինքն՝ այսպես կոչված Ադրբեջանական հանրապետության գրավման և այնտեղ խորհրդային կարգեր հաստատելու ռազմաքաղաքական գործողությունը։ 1920 թ․ հուլիս – 1921 թ․ մայիս ամիսներին 11-րդ բանակը ագրեսիա իրականացրեց նախ՝ Հայաստանի Հանրապետության, իսկ ապա՝ Վրաստանի դեմ։

Մասնավորապես 1921 թ․ փետրվար–մայիս ամիսներին Տասնմեկերորդ բանակը մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում բռնկված հակաբոլշևիկյան համաժողովրդական ասպտամբության ճնշմանը, իսկ ամռանը՝ Հայաստանի Հանրապետության օրգանական մասը կազմող Լեռնահայաստանի գրավմանը։ Այդ շրջանակներում իրականացվել են այսպես կոչված Թիֆլիսի, Բաթումի և Երևանի օպերացիաները[33][34]։,

Ընդ որում, Հայաստանի և Վրաստանի դեմ պատերազմական գործողությունները ընթանում էին քեմալական Թուրքիայի և նրա զորքերի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ։ Այդ ամենը ռուս–թուրքական համատեղ ագրեսիա էր ընդդեմ Հայաստանի, իսկ ապա՝ նաև Վրաստանի։

Ռուսաստանի Տասնմեկերորդ կարմիր բանակի հրամանատարական կազմ խմբագրել

Քեմալական Թուրքիայի հետ համաձայնությամբ՝ Ադրբեջանի հանկարծակի խորհրդայնացման և ապա՝ Հայաստանի ու Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ Տասնմեկերորդ բանակի հրամանատարական կազմը հետևյալն էր[33][34],․

Զորահրամանատարներ[33][34],

  • Ռասպոպով՝ В. П. Распопов (14 օգ — 26 սեպ 1919),
  • Բուտյագին՝ Ю. П. Бутягин (26 սեպ — 19 դեկ 1919),
  • Վասիլենկո՝ М. И. Василенко (19 դեկ 1919 — 29 մար 1920, 26 հուլ — 12 սեպ 1920),
  • Լևանդովսկի՝ М. К. Левандовский (29 մար — 12 հուլ 1920),
  • Ռեմեզով՝ А. К. Ремезов (ԺՊ, 12 — 26 հուլ 1920, 12 — 19 սեպ 1920),
  • Գեկկեր՝ А. И. Геккер (19 սեպ 1920 — 29 մայ 1921).

Ռազմհեղկոմի անդամներ[33][34],

  • Կույբիշև՝ В. В. Куйбышев (14 օգ — 14 հոկ 1919),
  • Կուրաև՝ В. В. Кураев (14 — 25 օգ 1919),
  • Կիրով՝ С. М. Киров (3 սեպ 1919 — 23 մար 1920),
  • Սոկոլով՝ А. И. Соколов (9 հոկ 1919 — 6 հունվ 1920),
  • Մեխոնոշին՝ К. А. Мехоношин (21 դեկ 1919 — 27 մայ 1920),
  • Վեսնիկ՝ Я. И. Весник (27 մայ — 31 օգ 1920, 26 հունվ — 29 մայ 1921),
  • Միխայլով՝ Б. Д. Михайлов (21 հուն 1920 — 9 փետ 1921)
  • Էլիավա՝ Ш. 3. Элиава (17 դեկ 1920 — 29 մայ 1921),
  • Կարաև՝ А.-Г. К. Караев (14 նոյ 1920 — 29 մայ 1921)

Շտաբի պետեր[33][34],

  • Շևելև՝ В. В. Шевелев (ԺՊ, 14 օգ — 23 սեպ 1919),
  • Զվոռիկին՝ Н. И. Зворыкин (ԺՊ, 23 սեպ — 18 հոկ 1919),
  • Շպիլկո՝ Г. А. Шпилько (ԺՊ, 18 հոկ — 10 դեկ 1919),
  • Ռեմեզով՝ А. К. Ремезов (10 դեկ 1919 — 7 մայ 1921),
  • Կուզնեցով՝ Б. И. Кузнецов (7 — 29 մայ 1921)։

Վերը թվարկված բոլոր հրամանատարները, նրանց ենթակա զորմասերն ու ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուսաստանի Կարմիր բանակի բարձր հրամանատարությունը և Ռուսաստանի խորհրդային և բոլշևիկյան կուսակցական բարձր ղեկավարներըտ պատասխանատու են Հայ ժողովրդի և նրա պետականության հանդեպ կատարված ծանր հանցագործությունների համար։

Ռուսական 11-րդ Կարմիր Բանակի ռազմական գործողությունները՝ Միխայիլ Լևանդովսկու հրամանատարությամբ խմբագրել

1920 թ․ մարտից Ռուսաստանի նորակազմ 11-րդ կարմիր բանակի զորահրամանատար են նշանակում բազմափորձ կարմիր հրամանատար, բոլշևիկյան իշխանության հավատարիմ սպասավոր Միխայիլ Լևանդովսկուն (1890-1938)։ Կարմիր Բանակի այս նոր օպերատիվ զորամիավորման գլուխ անցած Միխայիլ Լևանդովսկին մինչև այդ հարձակողական ռազմագործողություններ էր վարել՝ Հյուսիսային Կովկասում Դենիկինի բանակի վերջին խմբավորումների ոչնչացման համար։

1920 թ․ ապրիլ–մայիս ամիսներին Միխայիլ Լևանդովսկու Տասնմեկերորդ կարմիր բանակը՝ Կրեմլի հրամանով և քեմալական Թուրքիայի լուռ համաձայնությամբ՝ գրավում է Հարավ–Արևելյան Կովկասը կամ Արևելյան Հայաստանի մերձկասպյան և կուր–արաքսյան տարածքները, որոնց վրա Օսմանյան Թուրքիայի բանակի սվինների օգնությամբ երկու տարի առաջ կազմավորվել էր «Ադրբեջանական հանրապետություն» կոչվող արհեստական կազմավորումը։

Ադրբեջանա–թուրքական մուսավաթիստները քեմալականների հետ համաձայնությամբ՝ անցան բոլշևիկյան Ռուսաստանի ենթակայության ներքո՝ մեկ գիշերում հագան կարմիրբանակային «բուդյոնովկա» գլխարկներ և ռուսների հետ գրոհի անցան ընդդեմ հայերի, մասնավորապես Հայաստանի Արցախ մարզի և բուն Հայաստանի Հանրապետության դեմ։

Ուշագրավ է, որ 1920 թ․ հուլիսից մինչև 1921 թ․ մայիսը՝ (ընդհատումներով) Լևանդովսկին եղել է Ռուսաստանի 9-րդ կարմիր բանակի հրամանատարը։ Այս օպերատիվ զորամիավորման գլուխ անցած ևս Լևանդովսկին աչքի է ընկել բոլշևիկյան իշխանության տարածման և ամրապնդման մարտերում։ Մասնավորապես՝ մասնակցել է Ուլագաևսկի դեսանտի ոչնչացմանը և անկախ Վրաստանի զավթմանը։

Ռուսական 11-րդ Կարմիր Բանակի ռազմական գործողությունները՝ Ալեքսանդր Ռեմեզովի հրամանատարությամբ խմբագրել

Ալեքսանդր Ռեմեզովը (1869-1923) եղել է Տասնմեկերորդ կարմիր բանակի շտաբի պետը 1919 թվականի հոկտեմբեր 10–ից մինչև 1921 թվականի մայիսի 7–ը[35]։

Ընդ որում՝ Ալեքսանդր Ռեմեզովը եղել է Տասնմեկերորդ Կարմիր Բանակի հրամանատարի պաշտոնակատարը՝ նախ՝ երկու շաբաթով՝ 1920 թվականի հուլիսի 12–ից մինչև հուլիսի 26–ը, իսկ ապա մեկ շաբաթով՝ 1920 թվականի սեպտեմբերի 12–ից մինչև սեպտեմբերի 19–ը։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի մի մասում, որի ընթացքում Տասնմեկերորդ Կարմիր Բանակը ռազմական գործողություններ էր մղում Հայաստանի Առաջին Հանրապետության և նրա օրգանական մասը կազմող Սյունիքի զորքերի դեմ։

Ռուսական 11-րդ Կարմիր Բանակի ռազմական գործողությունները՝ Անատոլի Գեկկերի հրամանատարությամբ խմբագրել

1920 թ․ սեպտեմբերից մինչև 1921 թ․ մայիս բոլշևիկյան 11–րդ բանակի զորահրամանատարը եղել է Անատոլի Գեկկերը։ Մինչև Գեկկերի՝ Տասնմեկերորդ բանակի զորահրամանատար դառնալը հենց այդ բանակը 1920 թ․ ապրիլի վերջին բոլշևիկյան Ռուսաստանի համար՝ քեմալական Թուրքիայի լուռ համաձայանությամբ նվաճեց Ադրբեջանի հանրապետություն կոչված թուրք–թաթարական խամաճիկային հանրապետությունը։ Հետագայում՝ Գեկկերի զորահրամանատրության ընթացքում՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվեց և Տասնմեկերորդ բանակի զոհը դարձան նաև անկախ Հայաստանի Հանրապետությունը և անկախ Վրաստանի Հանրապետությունը։

Պատմության դառը հեգնանքով և Ռուսաստանի նվաճողական քաղաքականության թելադրանքով՝ Անատոլի Գեկկերը եղել է եղել է խորհրդային Հայաստանի խամաճիկային հանրապետության՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական «Հանրապետության» «Կարմիր դրոշի» շքանշան կոչվող պարգևի առաջին ստացողը։

1920թ․ դեկտեմբերի 2-ի Հայ-ռուսական պայմանագիր խմբագրել

Փաստորեն, ՀՀ տարածքի այն մասը, որը չէր անցել թուրքերին, գրավվեց կամ կամավոր զիջվեց ռուսներին։ Այդ զիջման կամ «խորհրդայնացման» պայմանագրի հիմնական կետերն հետևյալներն էին՝

  • Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն,
  • Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
  • Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
  • Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
  • Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
  • Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
  • Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
 
Լենինի կողմից ստորագրված որոշումը Հայաստանին 3 միլիարդ ռուբլի փոխանցելու մասին

1920 թվականի դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Լենինի որոշմամբ Խորհրդային Հայաստանին հատկացվում էր 3,000,000,000 ռուբլի[36]։

Այս Պայմանագրի կետերից շատերը, ընդ որում՝ կարևորները, հետագայում խախտվեցին Ռուսաստանի կողմից, ինչը հանգեցրեց հայ ժողովրդի դժգոհությանը և նույնիսկ՝ ապստամբության (Փետրվարյան ապստամբություն

Թուրքական կողմի ռազմական գործողությունները՝ ՀՀ դեմ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի ընթացքում խմբագրել

 
Ռազմական գործողությունները թուրքական ռազմաճակատում, 1920թ․։

Սահմանային բախումներ խմբագրել

Նախ հարկավոր է նշել, որ Անատնտի գլխավոր հարվածային ուժը Փոքր Ասիայում Թուրքիայի դեմ դա Հունական Բանակն էր։

1919 թ․ մայիս ամսից Հունական բանակը ռազմակալել էր Զմյուռնիա կամ Իզմիր քաղաքը և իր շրջակա տարածքները, որոնք դարեր և հազարամյակներ եղել են հունական քաղաքակրթույան կարևորագույն օջախներից մեկը։

Այդ պատճառով այդ պատերազմը գրականության մեջ ստացավ երկրորդ հույն թուրքական պատերազմ անունը։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ծրագրում էին իրենց զորքերի գործողությունները սահմանափակել նեղուցների գոտով, այդպիսով էական օգնություն չցուցաբերելով Հունաստանին՝ Թուրքիայի դեմ նրա մղած մարտական գործողությունների ժամանակ։

Եւս մեկ երկրի՝ Հայաստանի դեմ ռազմաճակատի բացումը քեմալականների համար հղի էր երկու հիմնական հետևանքով՝

ա․ ուժերի մի մասի ժեղումը հունական բանակի դեմ պայքարից դեպի Հայաստանի դեմ պայքարը,

բ․ չէր բացառվում է, որ Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող էին սրվել, եթէ թուրքական ախորժակը չափից ավելի բացվեր[6], քանզի Խորհրդային Ռուսաստանը, որը կեղծավորաբար հայտարարել էր հակաիմպերիալիստական պայքար, հենց ինքն էլ ամենամեծ իմպերիալիստն էր, որը փորձում էր նվաճել ցարական Ռուսաստանից անկախացած նախկին ենթական ժողովուրդներն ու երկրները, այդ թվում և Հարավային Կովկասը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը։ Ռուսները Հայաստանը ևս համարում էին իրենց նվաճման ենթակա տարածք, ահա թե ինչու քեմալականները պետք է զգուշորեն համաձայնեցնեին Ռուսաստանի հետ, թե որքան առաջ կարող էին իրենք գնալ Հայաստանում։

Սահմանային բախումներ սկսվեցին Հայաստանի Հանրապետության և քեմալական Թուրքիայի միջև։ Այդ բախումներին մասնակցում էին երկու կողմերի կանոնավոր զորքերը։

Փաստորեն, քեմալական Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը հայտնվեցին պատերազմական վիճակում։

Խորհրդային Ռուսաստանը կեղծավորաբար հայտարարում էր թե Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ պատերազմը ցանկալի չէ, և պատրաստակամություն էր հայտնում՝ միջնորդություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։

Բայց, իմնակալով նախընթաց ամբողջ պատմությունը, այդ թվում Մոսկվայում քեմալականների վարած բանակցությունները և Ռուսաստանի դիրքորոշումը նոր Թուրքիայի նկատմամբ, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը որոշել էր Թուրքիայի հետ միասին՝ համատեղ ռազմական ագրեսիայով ոչնչացնել Հայաստանի Հանրապետսությունը, նրա տարածքները բաժանել իր և քեմալական Թուրքիայի միջև, և դրանով իսկ վերացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև Անտանտի ստեղծած պատնեշը, ուղղակի կապ հաստատելով իր դաշնակից երկրի՝ Քեմալական Թուրքիայի հետ։

Սևրի պայամանգրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր սահմանապահ զորքերից որոշ ստորաբաժանումներ ուղարկեց Օլթիի օկրուգ, որը պաշտոնապես չէր պատկանում Թուրքիային, ավելին՝ նույնսիկ առանց Սևրի պայմանագրի էլ՝ արդեն իսկ ՀՀ մասն էր կազմում։ Սակայն Օլթիի այդ տարածքը փաստացի գտնվում էր մուսուլմանական դաշտային հրամանատարների (հիմնականում քրդերի) հսկողութոյանն տակ էր, որոնց հետ միասին, այդ տարածքում գտնվում էին նաև թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ, որոնք այստեղ մնացել էին ի խախտումն Մուդրոսի պայմանագրի պայմանների։

Հայկական զորքերը օրինականորեն մտան իրենց պետությանը օրինականորեն պատկանող տարածք, հունիսի 19-ին, իսկ հունիսի 22-ին հայկական կողմը իր հսկողության տակ առավ Օլթիի օկրուգի տարածքի մեծ մասը։ ներառյալ Օլթի քաղաքը, որը հին Հայկական Ուղթիքն է՝ Մեծ Հայքի Տայք նահանգի Ուղթիք բնակավայրը։ Նույն կերպ հայկական կողմի վերահսկողության տակ անցավ նաև Փենեկ կամ հին հայկական Բանակ բնակավայրը։ Թուրքական ազգայնականների տեսակետից, հայկական բանակը ներխուժել էր Թուրքիայի տարածք, որը համարվում է Թուրքիայի տարածք համաձայն Ազգային Ուխտ փաստաթղթի[37].

Հուլիս 7-ին քեմալական կառավարությունը նոտա ուղարկեց հայկական կառավարությանը։ Նոտայում թուրքականնկողմը հղում էր կատարում Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերին, և պահանջում հայկական զորքերը դուրս բերել թուրքական տարածքից մինչև այն սահմանը, որը հաստատված է 1918 թ․ Բրեստ Լիտովսկի և 1918 թ․ Բաթումի պայմանագրերով[38].

Միևնույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանը պատկանող Նախիջևանի գավառի սահմաններին էր մոտեցնում իր Տասնմեկերորդ կարմիր բանակը։ Դեռևս հունիսի 25-ին այդ բանակի հրամանատարը՝ Միխայիլ Լևանդովսկին հրաման տվեց իր զորամասերին՝ նախապատրստշվել դուրս գալու Պարսկաստանի սահմանի մոտ, որտեղ Տասնմեկերորդ կարմիր բանակի զորամասերին նախատեսվում էր դուրս գալ Նախիջևան- Ջուլֆա - Օրդուբադ երկաթուղու գիծ։ Նւոյն ժամանակ Երևանից դեպի Նախիջևան շարժվեց հայկական զորախումբը՝ գեներալ Տիգրան Բաղդասարեյանի հրամանատարությամբ։ Սակայն հուլիսի 2-ին հայկական բանակը բախվեց 9-հազարանոց թուրքական կորպուսին, որի հրամանտարն էր Ջավիդ բեյը։ Թուրքական այս կորպուսը՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված կերպով՝ արագ ռազմերթ էր կատարում դեպի Նախիջևանի, Ջուլֆայի և Օրդուբադի շրջաններ։ Այսինքն՝ ռուս-թուրքական ռազմական պլան կար, որ իրենց զորքերը միաժամանակ հայտնվեին այդ կարևոր երկաթուղային գծի վրա։ Թուրքական կորպուսի առաջավոր զորամասերը, որոնք ունեին3 հազար սվին, հասան Շահթախթ և Նախիջևան բնակավայրերին։

Նպատակ ունենալով համաձայնեցնել իրենց դաշնակցային փոխգործակցությունը և ճշտելու համար հնարավոր փոխգորխակցության ուղիները՝ Բայազետի դիվիզիայի ներկայացուցիչները հուլիսի 7-ին ժամանեցին Ռուսական Տասնմեկերորդ Կարմիր բանակի 20-րդ Պենզայի հրաձգային դիվիզիայի դաշտային շտաբ, որն այդ ժամանակ գտնվում էր ռուսների կողմից մասնակիորեն օկուպացված Սիւնիքի Գորիս քաղաքում։ Թուրքերը առաջարկեցին ռուսներին՝ ռուսական զորամիավորումները առաջ շարժել մինչև Նախիջևան-Օրդուբադ գիծը։

Դա անհրաժեշտ էր ռուս-թուրքական համատեղ մարտական գործողությունների համար՝ ընդդեմ Հայկական Բանակի զորամասերի։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության առջև դրեց Նախիջևանում և Զանգեզուրում Ռուսաստանի կարմիր բանակի զորքերի ներկայության հարցը։ Ապա, բնականաբար, անգամ չսպասելով դրական պատասխանին, Ռուսական ղեկավարությունը որոշեց ռազմական գործողություններ սկսել՝ նպատակ ունենալով իր տիրապետությունը հաստատել Հայաստանի Հանրապետությանը պատկանող Երևանի նահանգի Նախիջևանի գավառում։ Տասնմեկերորդ բանակի զորամասերին հրաման տրվեց անխնա ոչնչացնել Հայկական Բանակի զորքերին, որոնց Խորհրդային Ռուսաստանը անվանում էր դաշնակցական զորքեր։ Կարմիր զորքերին հրաման էր տրվել՝ չկանգնել ոչ մի բանի առաջ, չկանգնել Հայաստանի պետական սահմանն անցնելիս, այլ ընթացքից ներս խուժել։ Իսկ Հայկական Բանակի զորքերի հարձակումը դեպի Նախիջևան խափանեցին մի կողմից Ռուսաստանի կարմիր բանակի զորքերի հարձակումով, իսկ մյուս կողմից՝ թուրքական զորքերի զանգվածային գրոհով[39]։

Հուլիսի 28 -ից մինչև օգոստոսի 1-ը Ռուսաստանի և Թուրքիայի բանակները իրենց հսկողության տակ առան Հայաստանի Հանրապետությանը պատկանող Նախիջևանի գավառը։ Այդտեղ նրանք կազմակերպեցին, որպեսզի հուլիսի 28-ին հռչակվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Նույն սցենարով հետ ռուսները գործեցին բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայի դեմ, Ուկրաինայի դեմ, ամեն տեղ հռչակելով ինչ որ հանրապետություններ։

Օգոստոսի 10-ին, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային ՀանրապետությաՆ միջև ստորագրվեց հրադադարի պայմանագիր, որով ավարտվեց առաջին հայ-ռուսական պատերազմը։ Ռուսաստանի զորքերը իբր թե ժամանակավոր հիման վրա, մնացին հայկական տարածքներում, որոնք ռուսները հայտարարեցին վիճելի անկախ Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի միջև։ Այդ տարածքներն էին՝ Զանգեզուրը, Արցախը, և Նախիջևանը։ Սակայն Նախիջևանի գավառի Շահթախթի բնակավայրը և ամբողջ Շարուրի գավառը մնացին Հայաստանի Հանրապետության բանակի հսկողության ներքո։

Միևնույն ժամանակ Մոսկվայում ընթանում էին ռուս-թուրքական բանակցությունները՝ երկու ոճրագործ, ցեղասպան ռեժիմների՝ ռուսական բոլշևիկների և թուրք քեմալականների միջև։

Մոսկվայում այդ նպատակով գտնվում էր ԹԱՄԺ-ի առաջին պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործոց նախարար Բեքիր Սամիի գլխավորությամբ։

Թուրքական պատվիրակությունը պնդում էր, որպեսզի ռազմական արշավանք իրականացվի Հայաստանի Հանրապետության դեմ։ Նրանք դա հիմնավորում էին ն րանով, որ եթե կարճ ժամանակում ցամաքային միջանցք չստեղծվի Նախիջևանիով դեպի Ադրբեջանական Հանրապետություն, և թուրքական կողմը չկապվի Ռուսաստանի հետ, ապա ազգային շարժման կործանումը Թուրքիայում անխուսափելի կլինի։

Ռուսական կողմը ինքն էլ էր շահագրգռված այդ միջանցքի բացումով, որովհետև այդ միջանցքը որքան հարկավոր էր Թուրքիային, այնքան անհրաժեշտ էր նաև Ռուսաստանին։

Իրավիճակը շատ նման է 2020-2024 թթ․ ռուս-թուրքական քաղաքական հակահայ խաղերին, որոնց նպատակը դարձյալ ռուս-թուրքական միջանցքի ստեղծումն է Հայաստանի Հանրապետության տարածքների վրայով։

Եվ դարձյալ Ռուս-թուրքական դաշինքի ցամաքային միացմանը խանգարում են Հայաստանի Հանրապետությունը և նրան սատարող Արևմտյան ուժերը, այդ թվում ԱՄՆ-ն, Անգլիան և Ֆրանսիան։ Տարբերությունը միայն այն է, որ քսանմեկերորդ դարի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանը կարողացել էր կառավարության գլուխ դնել իր մարդկանց, իսկ դրանից հարյուր տարի առաջ ՀՀ-ն կառավարում էին հայկական ազգային գործիչները։

Բեքիր Սամին պահանջում էր Խորհրդային Ռուսաստանի բանավոր համաձայնությունը՝ թուրքերի կողմից Սարիղամիշ քաղաքը և Շահթախթի կարևոր բնակավայրը գրավելու համար։

Ռուսաստանը առանձնապես չէր էլ դիմադրում, որովհետև ինքն էլ շահագրգռված էր և արդեն իսկ թուրքերի հետ ընդհանուր գծերով կազմել էր այդ պլանները՝ Հայաստանը ոչնչացնելու համար։

Իբրև թե Կովկասյան Ռազմաճակատի Ռազմահեղափոխական Խորհրդի անդամ Գ․ Օրջոնիկիձեի հետ համաձայնեցնելով թուրքական զորքերի կողմից Սարիղամիշ քաղաքը և Շահթախթի կարևոր բնակավայրը գրավելու նպատակահարմարության հարցը՝ Գ․Չիչերինը հայտնում է Բեքիր Սամիին, որ Խորհրդային Կառավարությունը չի մերժի թուրքերի այդ առաջարկը, սակայն պայմանով, որ թուրքերը այդ գծից ավելի առաջ չգնան։

Իհարկե, Չիչերին այդ պայմանը կեղծիք էր, որովհետև հետո թուրքերը լավ էլ առաջ գնացին, ու հասան Կարս, Իգդիրի մոտ և Ալեքսանդրապոլ։

Հնարավոր չէ, որ թուրքերը այդ ամենը անեին առանց ռուսների հետ համաձայնեցնելու, քանզի բավական է ռուսները դադարեցնեին զենքի, ոսկու և պարենի մատակարարումները թուրքական բանակին, և Թուրքիան ոչ միայն կանգ կառներ, այլև ընդհանրապես կկործանվեր։

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների ընթացքում նաև համաձայնություն ձեռք բերվեց, որ ԹԱՄԺ-ին տրամադրվեն զենք, զինամթերք, ոսկի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համատեղ ռազմական գործողություններ վարվեն։

Մոսկվայից Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը Հարավային Կովկասում գտնվող իրենց ներկայացուցիչ Գ․Կ․Օրջոնիկիձեին անհապաղ ուղարկեց հետևյալ ռազմատեխնիկական և ֆինանսական օգնությունը՝ թուրքերին փոխանցելու համար՝

ա․ - 6 հազար հրացան,

բ․ - 5 միլիոնից ավելի փամփուշտ,

գ․ - 17 600 հրետանային արկ,

դ․- 10 միլիոն ոսկե ռուբլի՝ ցարական ոսկուց, ինչը կազմում էր 7,74 տոննա ոսկի,

իսկ մինչև այդ արդեն թուրքերին փոխանցվել էր 620 կիլոգրամ ոսկի,

որի մասին պայմանավորվածություն էր եղել Խալիլ փաշայի պատվիրակության այցի ժամանակ, որին Մուստաֆա Քեմալը Մոսկվա էր ուղարկել ոչ պաշտոնական այցով՝ մինչև ԹԱՄԺ-ի աշխատանքի սկսվելը։

Կամենևի հետ Խալիլ փաշայի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների Խորհուրդը՝ կառավարությունը, որոշեց գաղտնի կերպով Թուրքիային հատկացնել միլիոն ոսկե ռուբլիներ[19]։

Օգոստոսի 10 -ին Ֆրանսիայում 14 պետություններ (ներառյալ Թուրիայի սուլթանական կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը) ստորագրեցին Սևրի պայմանագիրը, որը պաշտոնապես ձևակերպում էր Օսմանյան կայսրության արաբական և եւրոպական տիրույթների բաժանումը։ Մանսվարոպես, սուլթանական Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն», Թուրքիան և Հայաստանը համաձայնվում էին ենթարկվել ընդունել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը նա պետք է կայացներ Հայաստանի և Թուրքիայի սահմանազատման հարցում, Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգներում կամ վիլայեթներում հատկացնելով հողտարածքներ Հայաստանին։ Սևրի պայմանագիրը Թուրքիայում ընդունվեց որպես անարդարացի և «գաղութային» պայմանագիր, մոռանալով, որ իրենք զավթել էին այդ հողերը տարբեր ժողովուրդներից, այդ թէվում՝ հայերից։ Սևրի պայմանագիրը Թուրքիայում համարեցին նաև այդ պահին իշխող սուլթան Մեհմեդ VI Վեհաեդդինի անկարողության արտահայտությունը, այն է՝ նա չի կարողանում պաշտպանել թուրքական ազգային շահերը։

ԹԱՄԺ-ն ընդհանրապես հրաժարվեց ռատիֆիկացնել Սևրի պայմանագիրը, թեպետ նրան ոչ ոք դա չէր էլ պարտադրում, քանզի չէին ճանաչում որպես օրինական իշխանութոյուն։ Քեմալականները չէին պատրաստվում է ճանաչել Սևրի պայմանագրի պայմանները, թեպետ քաղաքակիրթ աշխարհն էլ չէր ճանաչում քեմալիստներին որպէս Թուրքիայի օրինական իշխանություն։

Քեմալականները գտնում էին, որ Սևրի պայմանագրով Արևմտյան պետությունները Հայաստանին են հանձնում իսկական թուրքական հողերի մի մասը։ Մոռանալով, որ իրենց իսկական հողերը գտնվում են Ալթայում։ Ինչևիցէ, քեմալականների հռչակած «Թուրքիայի Ազգային Ուխտի» համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը հանձնվելիք հողերը զուտ թուրքական հողեր էին։

Ավելին, քեմալակնները զուտ թուրքական հողեր էին համարում ո՛չ միայն Արևմտյան Հայաստանի հողերը, որոնք պիտի անցնեին Հայաստանի Հանրապետությանը, այլև՝ այ տարածքների առնվազն կեսը, որնց վրա 1920 թ․ օգոստոսին գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը (դա այն ամբողջ տարածքն էր, որը գտնվում էր 1877—1878 թթ․ հաստատված ռուս-թուրքական սահմանից դեպի արևելք)։

Ուստի և Սևրի Պայմանագրի պայմանների կատարմանը Հայաստանը կարող էր հասնել միայն մի դեպքում․ եթե հաղթանակ տաներ հերթական պատերազմում, որտեղ սակայն կողմերի ուժերը անհավասար էին։

Թուրքական կողմն ուներ՝

- 50-60 հազար սվին և թուր, այսինքն՝ այդքան քանակությամբ հետևակային և հեծյալ զորք[40][41],

- 75 հրանոթ, - 204 գնդացիր[42]

Հայկական կողմն ուներ՝

- 20 հազար սվին և թուր, - 40 հրանոթ, - 250 գնդացիր[42]։

Բայց դրան ավելացրած այն, որ թուրքական բանակի չափ մի բանակ էլ, գործում էր Հայաստանի դեմ արևելյան կողմից՝ դա ռուսական կարմիր բանակն էր;

Հայկական բանակի զորամասերից և մարտիկներից ու սպաներից շատերը 1915 թվականից մինչև 1920 թվականը անընդհատ մարտնչում էին, և դա առաջացրել էր որոշակի հոգնածություն։

Սակայն ամենասարսափելին այն էր, որ ռուսական բոլշևիկյան պրոպոգանդան քայքայել էր ներսից Հայկական Բանակի մարտական ոգին։

Ցավոք, Հայաստանի Հանրապետության ղեկավարներին չհաջողվեց ռազմաքաղական դաշինք կնքել Վրաստանի և Հունաստանի հետ։ Եթե այս երեք երկրները համատեղ ու փոխգործակցված ռազմագործողություններ վարեին, ապա ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին չէր հաջողվի հաղթանակ տանել նրանց դեմ և հատ առ հատ ջարդել այդ երեք երկրների դիմադրությունը՝ սկզբում՝ Հայաստանի, ապա Վրաստանի, իսկ վերջում՝ Հունաստանի։

Մեծ Բրիտանիան, մասնավորապես Այսրկովկասում Բրիտանական Բարձրագույն կոմիսար Քլոդ Սթոքսի միջոցով, փորձում էր որոշ քայլեր ձեռնարկել հայ-վրացական ռազմական դաշինք ստեղծելու ուղղությամբ, սակայն դրան խանգարեցին երկու հարևան հին քրիստոնյա երկրների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև թուրքական դիվանագիտության ակտիվությունը Վրաստանում։

Սեպտեմբերի 8-ին Էրզրում ժամանեց Քութ Խալիլ փաշան, որը խորհրդային պատվիրակության հետ միասին, որը գլխավորում էր Յան Ուպմալ Անգարսկին, քեմալական իշխանություններին հասցրեց ռուսական օգնության առաջին խմբաքանակը։ Խալիլը Թուրքիա էր վերադառնում Կովկասով։ Ճանապարհը դեպի Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա շատ բարդ և վտանգավոր էր։

Խալիլի առաքելությունը իր հետ բերել էր 620 կիլոգրամ ոսկի՝ ռուսակայն կայսրության ոսկե պաշարից՝ ոսկե ձուլածոների տեսքով։

Այդ ոսկին կազմում էր մոտ 100 հազար ոսկե թուրքական լիրա[43].

Երկու հարյուր կիլոգրամ ոսկի թողեցին Թուրքական Արևելյան Բանակի կարիքների համար, որը շուտով պետք է հարձակվեր Հայաստանի Հանրապետության վրա, իսկ մնացած չորս հարյուր քսան կիլոգրամ ոսկին հասցրեցին Անկարա, որտեղ առաջին դրանով հերթին վճարեցին պետական ծառայողների և սպաների ռոճիկները[44].

Նույն սեպտեմբերի 8-ին, երբ Խալիլ փաշան հասավ Էրզրում՝ վեց հարյուր քսան կիլոգրամ ոսկով, Անկարայում կայացավ Բարձրագույն Ռազմական Խորհրդի նիստը՝ գեներալ Քյազիմ Կարաբեքիրի մասնակցությամբ, որն առաջարկեց ընդհանուր հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Հարցը Վրաստանի հետ համաձայնեցնելու համար, որպեսզի վրացղիները հանկարծ չմիջամտեն պատերազմին՝ հօգուտ Հայաստանի, Թիֆլիս ուղարկվեց ԹԱՄԺի կառավարության անդամ Յուսուֆ Քեմալ բեյը։ Նա այնտեղից հեռագրեց՝ «Ճանապարհը բաց է»։

Սեպտեմբերի 14-ին Երևան ժամանեց Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը՝ Բորիս Լեգրանի գլխավորությամբ, որը հաջորդ օրը ՀՀ կառավարությանը ներկայացրեց հետևյալ հիմնական պահանջները՝

  1. Հրաժարվել Սևրի պայմանագրից,
  1. Թույլ տալ Խորհրդային Ռուսաստանի զորքերին՝ անցնել ՀՀ տարածքով՝ միանալու համար Մուստաֆա Քեմալի զորքերին,
  1. Հայաստանի հարևան երկրների հետ Հայաստանի սահմանային վեճերը վճռել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ։

Համեմատելով հարյուր տարի կամ հարյուր երեք տարի հետո ՀՀ նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, կարելի է տեսնել բավական մեծ նմանություններ, երբեմն ՀՀ-ին ներկայացվող ռուսական այսօրվա պահանջները կարծես ուղղակի պատճենված են նախկին պայմանագրերից։

Հայաստանի պատվիրակությունը հրաժարվեց ընդունել առաջին կետը՝ այսինքն՝ հրաժարվել Սևրի պայմանագրից։ Սակայն մյսւո երկու կետերի վերաբերյալ համաձայնությունն տվեց և կազմեց պայմանագրի նախագիծ, ըստ որի Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, և ՀՀ կազմի մեջ Զանգեզուրի մտնելը։ Խորհրդային Ռուսաստանը պետք է հանդես գար որպես միջնորդ՝է ՀՀ և Թուրքիայի միջև՝ հայ-թուրքական սահմանները հաստատելիս։ Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը պայմանները ընդունեց սակայն պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց։

Պարզ է, որ Ռուսաստանը նենգ խաղ էր վարում Հայաստանի դեմ։ Նրա նպատակը հաշտվելը չէր, այլ՝ ՀՀ-ն ոչնչացնելը և նրա տարածքները Թուրքիայի և Ռուսաստանի միջև բաժանելը։

Ռազմական գործողությունները հայ-թուրքական ռազմաճակատում խմբագրել

Հայկական և թուրքական աղբյուրներում հայ-թուրքական պատերազմի սկզբի տարբեր ամսաթվեր են տալիս։ Պատճառն այն է, որ Թուրքիան պաշտոնապես Հայաստանի պատերազմ չի հայտարարել, իսկ Հայաստանը պատերազմ է հայտարարել միայն սեպտեմբերի 24-ին[45]։ Բացի այդ էլ, կողմերը պատերազմական վիճակում էին փաստացիորեն 1920 թ․ հունիս ամսից, երբ նրանց միջև սահմանային բախումներ սկսվեցին։

Հայաստանի ղեկավարությունը ճիշտ չէր գնահատել, այսինքն՝ թերագնահատել էր Թուրքիայի ազգայնական իշխանությունների ուժը, ճիշտ չէր գնահատել, այսինքն՝ գերագնահատել էր իր սեփական ուժերը[45], և վերջապես Հայաստանի իշխանութոյունները ակնկալում էին Արևմուտքի օգնությունը, միաժամանակ չսպասելով, որ Խորհրդային Ռուսաստանը այդօրինակ նենգ և ուխտադրուժ կգտնվի։ Հայերը և՛ այն ժամանակ, և՛ դրանից հարյուր տարի անց այդպես էլ չհասկացան, որ Հայկական պետականության թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, կլինի այդ Ռուսաստանը ցարական, բոլշևիկյան թե դեմոկրատական, այն միևնույն է, իր խորքում կայսերապաշտական, իմպերիալիստական է, և չի կարողանում հանդուրժել Հայաստանի պես երկրների գոյությունը իր շրջակայքում։

Սեպտեմբերի առաջին կեսին թուրքական զորքերը գրավեցին Տայքի Օլթի քաղաքը և Բանակ բնակավայրը։

Նույն ժամանակ հայկական զորքերը իրենց հսկողության տակ առան Սուրմալուի գավառի Կողբ շրջանը։

Սեպտեմբերի 20-ին սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները։

Սեպտեմբերի 22-ին հայկական զորքերը գրոհեցին թուրքական զորքերի դիրքերը Բարդուս կամ Բարդիզ բնակավայրի մոտ։

Հանդիպելով թուրքական զորքերի կատաղի դիմադրությանը և կրելով զգալի կորուստներ՝ հայկական զորքերը սեպտեմբերի 24-ին ստիպված էին նահանջել դեպի Սարիղամիշ քաղաքը։

Թուրքական զորքերը սեպտեմբերի 28-ին անցան հակահարձակման, և ունենալով ուժերի զգալի գերազանցություն հարձակման գլխավոր ուղղություններում՝ կարողացան մի քանի օրավ ընթացքում հաղթահարել հայկական զորքերի դիմադրությունը և գրավել Սարիղամիշ քաղաքը, Կաղզվան քաղաքը, որը Լևոն Կարախանի՝ այդ անհայրենիք հայ բոլշևիկ հրեշի ծննդավայրն էր (սեպտեմբերի 29), Մերդենեկը (սեպտեմբերի 30-ին), և հասան Իգդիրի մոտ։

Հարձակվող թուրքական զորքերը ամայացնում էին գրաված շրջանները և ոչնչացնում էին խաղաղ հայ բնակչությունը, որը չէր հասցրել կամ չէր ուզել փախչելով փրկվել։

Մի քանի մօրից հայկական զորքերը կարողացան կանգնեցնել թուրքական նհարձակումը, և մինչև հոկտեմբերի 28-ը մարտերը ընթանում էին մոտավորապես նույն այդ գծի վրա։

Հայ-թուրքական ռազմաճակատում մարտական գործողությունների երկշաբաթյա հանդարտման ընթացքում վրացական զորքերը փորձեցին գրավել Արդահանի օկրուգի հարավային մասը՝ որը տարախքային վեճի առարկա էր ՀՀ և Վրաստանի միջև։

Վրացական կողմի այդ գործողությունները դիվանագիտական սկանդալ առաջացրեցին։ Հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանք ժամանակային առումով համընկան Թիֆլիսում հայ-վրացական բանակցություններին, որոնց նպատակն էր՝ կնքել հայ-վրացական դաշինք՝ համատեղ դիմադրելու ռուս-թուրքական ագրեսիային՝ ընդդեմ ՀՀ և Վրաստանի։

Սակայն Թիֆլիսում հայ-վրացական բանակցությունները ավարտվեցին անհաջողությամբ։

Ավելի ուշ վրացական զորքերը թողեցին իրենց գրաված տեղամասերից մեկը (Օկամի շրջանը), սակայն մնալով Չըլդըր լճի շրջանում, որը հոկտեմբերի 13-ին հայտարարեցին Վրաստանի տիրապետության տակ։

Քանի որ հայ-թուրքական ռազմաճակատում մարտական գործողությունները դարձյալ բորբոքվեցին, Հայաստանը չկարողացավ խանգարել Վրաստանի այդ քայլին։

Հոկտեմբերի 13-ին հայկական զորքերը ձեռնարկեցին հակահարձակման փորձ Կարս բերդաքաղաքի կողմից։ Ցավոք, այդ հակահարձակումը հաջողություն չունեցավ։

Այստեղ մեծ էր հայկական բանակի ներսում ռուսական բազմաթիվ գործակալների քայքայիչ աշխատանքի դերը։

Դա հաճախ հանգեցնում էր զինվորների դասալքության։

Դրան նպաստում էին ռուս-թուրքական դաշինքի մասին տարածվող լուրերը, ինչպես նաև այն, որ ՀՀ-ն դրսից աջակցություն չի ստանում։

Հոկտեմբերի սկսզբին Հայաստանը դիմեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ դաշնակից տերությունների կառավարություններին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել իրեն՝ դիվանագիտական ճնշում գործադրել Թուրքիայի վրա։

Հայաստանին որպես օգնություն, Հունաստանը ակտիվացրեց իր ռազմական գործողությունները թուրքական բանակի դեմ Փոքր Ասիայի արևմուտքում։

Հոկտեմբերի 28-ին թուրքական զորքերը վերսկսեցին ընդհանուր հարձակումը, իրենց վերահսկողության տակ առան Արդահանի օկրուգի հարավային մասը և հոկտեմբերի 30-ին գրավեցին Կարսը։

Գերի ընկավ 3 հազար հայ զինվոր, 30 հայ սպա, 2 հայ գեներալ։

Կարսի անկումից հետո հայկական բանակի նահանջը շարունակվեց։

Հինգ օր անց թուրքական զորքերը մոտեցան Ախուրյան գետի ափին՝ սպառնալով Ալեքսանդրապոլ քաղաքին։

Նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարոթյունը թուրքական կողմին զինադադար առաջարկեց։

Թուրքական Արևելյան բանակի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան Հայաստանի զորքերի հրամանատարությունից պահանջեց՝ հանձնել Ալեքսանդրապոլը, թուրքական վերահսկողությանը հանձնել այդ շրջանի երկաթուղիներն ու կամուրջները, և հայկական զորքերը հետ քաշել 15 կմ դեպի արևելք Ախուրյան գետից։

Հայկական զորքերի հրամանատարությունը կատարեց այդ պայմանները։

Միևնույն ժամանակ նոյեմբերի 6-ին Վրաստանը հայտարարեց իր չեզոքության մասին։

Նոյեմբերի 7-ին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապալո քաղաքը։

Գեներալ Կարաբեքիրը այժն հայկական զորքերի հրամանատարությանը ներկայացրեց առավել դաժան պահանջներ՝ հավասր կապիտուլյացիայի պահանջներին, այն է՝

- 24 ժամվա ընթացքում թուրքական զորքերին հանձնել 2 հազար հրացան, 20 հաստոցային և 40 ձեռքի գնդացիր, բոլոր կից պարագաներով, 3 հրետանային մարտկոց՝ քարշակող ձիերով, 6 հազար հրանոթային արկ, 2 շոգեքարշ, 50 վագոն, և հայկական զորքրեը հետ քաշել Ախուրյան գետ - Ալագյոզ կայարան - Նալբանդ կայարան - Վորոնցովկա բնակավայր գծից դեպի արևելք։

Հայաստանի Խորհրդարանը արտակարգ նիստի ժամանակ մերժեց այդ պայմանները և որոշում կայացրեց դիմելու Խորհրդային Ռուսաստանին՝ միջնորդի դեր խաղալու համար։

Այսինքն՝ հայերը ընկան այն թակարդի մեջ, որը ռուսներն ու թուրքերը նախապես պատրաստվել էին։ Թուրքերը, իբր պետք է հարձակվեին ու կոտորեին հայերին, իսկ ռուսները պետքբէբ գայիօն ու փրկեին։

Նոյեմբերի 11-ին թուրքական զորքերը վերսկսեցին ռազմական գործողոսւթյունները Ղալթախչի և Աղին բնակավայրերի շրջանում, շարունակելով հետ մղել հայկական զորքերին, որոնք նահանջում էին դեպի արևելք՝ Ալեքսանդրապոլ- Ղարաքիլիսա երկաթուղու երկայնքով։

Փաստացի, պատերազմի ելքը որոշված էր։ Թեպետ այն որոշված էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը և Թուրքիան որոշեցին համատեղ ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Իսկ հայկական կողմը չգտավ հակախաղ այդ երկու բորենիների դեմ։

Բոլշևիկյան պրոպագանդիստներին իսկապես հաջողվել էր քայքայել Հայկական բանակը։

Նոյեմբերի 12-ին թուրքերը գրավեցին Աղին կայարանը։

Միաժամանակ թուրքական զորքերը հարված հասցրեցին Իգդիր քաղաքի շրջանում։ Չնայած հայկական զորքերի կատաղի դիմադրությանը, ի վերջո որոշվեց Իգդիր քաղաքի և Սուրմալուի գավառի բնակչությունը էվակուացնել դեպի Արաքսի հյուսիսային ափը։ Այսպիսով ՀՀ-ն կորցրեց Արարտյան դաշտի հարավային կեսը, բիբլիական Արարատ լեռը և մայր Արաքս գետը դարձավ սահման ՀՀ և Թուրքիայի միջև։

Այդ պահից թուրքական հարձակումը Երևան մայրաքաղաքի վրա ծավալվեց երկու կողմից։

Հայկական բանակը, վերջնասկանապես քայքայվեց։

Հայաստանի ամբողջ տարածքը, բացի Երևանի շրջկայքից և Սևանա լճից, ընկավ թուրքերի ձեռքը։

Հայ ժողովրդի և իր պետականության գոյությունը հայտնվեց ոչնչացման սպառնալիքի տակ։

Եվ այդ ամենը շնորհիվ Ռուսաստանի, որը խորհրդայնացնելով Հայաստանը, փաստորեն ոչնչացրեց հայկական պետականությունը, իսկ հայ ժողովրդին, թեպետ ֆիզիկապես լիովինչ չոչնացրեց, բայց ոչնչացրեց հոգով և դարձրեց Ռուսաստանի ստրուկը։

Նոյեմբերի 13-ին վրացական զորքերը իրենց վերահսկողությանն տակ առան Լոռվա չեզոք գոտին, որը երկու երկրների մեջ հաստատվել էր 1919 թ․ սկզբին։

Վրացիները մտան Լոռի Հայաստանի կառավարության համաձայնությամբ, քանզի ՀՀ կառավարությունը փորձում էր կանխել գոնե այդ հողակտորի թուրքական օկուպացիան։

Վրացական զորքերը շարունակեցին առաջ գնալ և գրավեցին Լոռվա հարավայինմ մասը և մտցրեցին Վրաստանի կազմի մեջ։

Նոյեմբերի 15-ին քեմալական կառավարության ներկայացուցիչը Թիֆլիսում Վրաստանին երաշխիքներ տվեց, տարածքային ամբողջականության՝ որպես պարգև ՀՀ դեմ թուրքական պատերազմին չմիջամտելու համար։ Բայց վրացիները չգիտեին, որ ռուս-թուրքական համաձայնությամբ որոշված էր նաև Վրաստանի բախտը։ ՀՀ-ն ոչնչացնելուց և ռուս-թուրքական բաժանման ենթարկելուց հետո, տեղի էր ունենալու նաև Վրաստանի գրավումը, որը հիմնականում պետք է անցներ Ռուսաստանին։

Նոյեմբերի կեսերին ռուս-թուրքական համատեղ հարձակում սկսվեց Երևանի ուղղությամբ Նախիջևանի կողմից։

Այդ հարձակմանը մասնակցում էր Ռուսատսանի 11-րդ Կարմիր բանակը։

Նոյեմբերի 15-16-ին բարոյալքված հայկական զորքրեը թողեցին Շահթախթին և ամբողջ Շարուրը՝ գրեթե առանց դիմադրության, և կարողացան կանգնեցնել ռուս-թուրքական հարձակումը միայն նոյեմբերի 17-ին Դավալուի մոտ, որը այժմնայն ՀՀ Արարատ քաղաքն է։

Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարութոյունը դիմեց ԹԱՄԺ-ի կառավարությանը՝ հաշտության բանակցություններ սկսելու համար։

Նոյեմբերի 18-ին զինադադար կնքվեց 10 օրով, որը երկարաձգեցին մինչև դեկտեմբերի 5-ը։

Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական հետևանքներ խմբագրել

 
Հայաստանը 1921թ․ մարտ-հոկտեմբերին
 
Հայաստանը 1921-24 թվականներին
 
Հայաստանը 1925-36 թվականներին
 
ՀԽՍՀ կորուստները 1921-36թթ․
 
Հայաստանի տարածքային կորուստները Կարսի պայմանագրով՝ Թուրքիայի սահմանը 1914 թ․ և 1921թ․։
  1. Համատեղ ագրեսիայի արդյունքում 1920 թվականին հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ Թուրքիան, և նույնքան և նույնիսկ ավելի ոխերիմ թշնամին՝ Ռուսաստանը նվաճում են Հայաստանը։
  2. Տեղի է ունենում Հայաստանի հերթական՝ վեցերորդ բաժանումը[46]։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվում է ներկայիս հայ-թուրքական շփման գիծը։
  3. Թուրքիային են անցնում Արևմտյան Հայաստանը և Կենտրոնական ու Արևելյան Հայաստանի որոշ մասերը, այդ թվում նաև Արարատ լեռը Մեծ և Փոքր Մասիսներով։
  4. Ռուսաստանին են անցնում այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքը, Նախիջևանը, Արցախը, Գարդման-Գանձակը, ինչպես նաև արևելյան հայկական հողերը՝ նավթառատ Բակուրակերտ-Բագին-Բաքու և այլն։ Հետագայում նաև՝ Ջավախքը և այլ հայկական գավառներ, որոնք Ռուսաստանը կցում է իր վասալ դարձած մեկ այլ պետության՝ խորհրդային Վրաստանին։
  5. Ոչնչացվում է հայկական պետականությունը, որի մնացորդների վրա ստեղծվում է Խորհրդային Ռուսաստանի կազմում գտնվող Խորհրդային Հայաստանը, որն երբեմն կոչվում է «Երկրորդ հանրապետություն»։ Երկիրն էլ կառավարում էր Կրեմլի նշանակած հայանուն որևէ կուսակցապետ՝ 1-ին քարտուղար, որի կողքին պարտադիր կար Մոսկվայի ուղղակի ներկայացուցիչ–վերակացուն՝ Երկրորդ քարտուղար տիտղոսով․․․
  6. Արցախն ու մյուս արևելահայկական հողերն անջատված էին Հայաստանից․ տարբեր կարգավիճակով, իսկ երբեմն՝ առանց որևէ առանձին կարգավիճակի՝ ենթակա հարևան թուրք-ադրբեջանական "հանրապետությանը", իսկ որոշ հայկական գավառներ էլ՝ Խորհրդային Վրաստանին։

Ալեքսանդրապոլի պայմանագիր խմբագրել

1920 թ․ նոյեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինը Բուդու Մդիվանիին նշանակեց միջնորդ՝ հայ-թուրքական բանակցություններում, սակայն թուրքերը հրաժարվեցին ընդունել Մդիվանիի միջոնրդությունը։

Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ մեկնեց Հայաստանի պատվիրակությունը։ Դեկտեմբերի 2-ին Քյազիմ Կարաբեքիրը, որը Ալեքսանդրապոլում ղեկավարում էր թուրքական պատվիրակությունը՝ Հայաստանին վերջնագիր ներկայացրեց, ըստ որի պայմանների՝

  • Հայաստանը չէր կարող պահել 1500 մարդուց ավելի բանակ,
  • Կարսի մարզը և Սուրմալուի գավառը համարվում էին վիճելի տարածքներ՝ մինչև հանրաքվեի անցկացումը,
  • Արցախը և Նախիջևանը գտնվում էին Թուրքիայի մանդատի ներքո՝ մինչև դրանց կարգավիճակի վերջնականմ որոշումը։

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի ներկայացուցիչները ստորագրեցին այդ պայմանագիրը՝ թուրքական մահացու սպառնալիքի ներքո․ բանակցությունների սենյակի պատուհաններից երևում էր, որ շենքի բակում կախաղաններ էին կանգնեցվում։

Մինչ այդ ստորագրվել էր պայմանագիր նաև Ռուսաստանի հետ։

Երկու գիշատիչները շտապում էին Հայաստանից պոկել ինչքան հնարավոր է մեծ կտորներ։

Ընդ որում՝ միաժամանակ նրանք միմյանց օգնում էին խեղդելու և հոշոտելու իրենց զոհին՝ Հայաստանին։

Ահա այսպես ավարտվեց ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ 1920 թվականին։

Ռուսաստանի ռազմական օգնության շարունակությունը Թուրքիային՝ Հայաստանի, Կիլիկիայի և Հունաստանի նկատմամբ քեմալականների հաղթանակից հետո խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Լենդրուշ Խուրշուդյան, Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2017 — 352 էջ, ISBN 978-5-8084-2256-8։
  • Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։
  • Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։
  • Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։
  • Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։
  • Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։
  • Եազըճեան Գէւորգ, Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները, 2009, 115 էջ։
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
  • Յազճյան Գևորգ, Կարսի անկման բուն պատճառները 1920 թվականին, 2005։
  • Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ։
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.), 2009, 413 էջ։
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ), 2015, 746 էջ։
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար), 2011, 204 էջ։
  • Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։
  • Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե„ 1935։
  • Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժողովրդական), Ե., 1930;
  • Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապըստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960;
  • Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961:
  • Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980:
  • Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961:
  • Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
  • Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429
  • Ա. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920», Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը
  • Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215
  • Հայաստանի բաժանումը 1920 թվականին։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան էլ․ տարբերակ։
  • «1920թ. Մայիսյան ապստամբությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2018-05-25
  • The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 by Richard G. Hovannisian
  • Горкин, Александр Федорович; Кутафьев, С. А. и др. - Гражданская Война в СССР, Большой Советский Атлас Мира II, Москва 1939։
  • Центральный государственный архив Советской армии. В двух томах. Том 1. Путеводитель. 1991․
  • Հմմտ․՝ «Հայոց պատմություն», Հայաստանի Երրորդ Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Հատոր չորրորդ, գիրք առաջին, Երևան, 2010, էջ 254։
  • Andrew Andersen, Georg Egge. Turkish-Armenian War and the fall of the First Republic․ Турецко-армянская война и падение Первой республики. Арменикум. www.conflicts.rem33.com. Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 14 сентября 2017 года.[1]
  • Map titled Map of United Armenia produced by the American periodical "The New Armenia" in 1917. Reproduced in "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919, page 327.
  • Клинов А. С. ВОПРОСЫ СЕВЕРО-ВОСТОЧНОЙ ГРАНИЦЫ ТУРЦИИ // ГОЛОС МИНУВШЕГО. КУБАНСКИЙ ИСТОРИЧЕСКИЙ ЖУРНАЛ, № 1-2, 2010
  • Сообщение Российского Телеграфного Агентства. 03.05.1920 г.// Из коллекции документов АВП РФ.
  • Отчет Г.Чичерина В.Ленину о переговорах с Халил-пашой. 16.05.1920 г.// Из коллекции документов АВП РФ.
  • Письмо Народного Комиссара Иностранных Дел РСФСР Председателю Великого Национального Собрания Турции Мустафе Кемаль-паше от 3 июня 1920 г. // Док. внешней политики СССР. М., 1958. Т. II. 804 с.
  • Джамиль Гасаноглы. Программа Халил-паши -- "доктрина Монро" для Азии. Регнум. regnum.ru (24 августа 2011). Дата обращения: 3 ноября 2019.
  • Мосякин, Александр Георгиевич. Судьба золота Российской империи в срезе истории. 1880–1922 / К.Г.Михайлов. — Документальное исследование. — Москва: Товарищество научных изданий КМК, 2017. — С. 426—429. — 656 с. — ISBN 978-5-9500220-7-4.
  • М. Озтюрк. РАССМОТРЕНИЕ СОВЕТСКОЙ ПОМОЩИ АНКАРЕ В 1920—1922 ГГ. НА ОСНОВЕ ТУРЕЦКИХ ИСТОРИЧЕСКИХ ИСТОЧНИКОВ // Научные проблемы гуманитарных исследований. 2010. № 5. С. 69-76.
  • Мира Гасанова. За что турки благодарны Стране Советов. regnum.ru (17 октября 2019). Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 4 ноября 2019 года.
  • Русская семерка. Как СССР помогал туркам создать новое государство. Рамблер/новости (23 июля 2018). Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 4 ноября 2019 года.
  • Цыплин Виталий Геннадьевич. Советско-турецкие контакты по военным вопросам в начале 1920-х годов // Известия Саратовского университета. Новая серия. Серия История. Международные отношения. — 2019. — Т. 19, вып. 1. — ISSN 1819-4907. Архивировано 3 ноября 2019 года.
  • Резников А. Б. СОВЕТСКАЯ РОССИЯ — ТУРЦИЯ: ОТ ПЕРВЫХ КОНТАКТОВ ДО ЗАКЛЮЧЕНИЯ МОСКОВСКОГО ДОГОВОРА (16 МАРТА 1921 Г.) // Теория и практика общественного развития. 2014. № 3. С. 185—189.
  • Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.:
  • Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հոդվածը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի պաշտոնական կայքում։ ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎ 🇷🇺🇹🇷 Մամուլ․ամ։ Հոկտեմբերի 5, 2022։ Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հոդվածը՝ «Դասագրքերը լռում են» խորագրի ներքո։[3]
  • Ռուսերեն այս քարտեզը հրապարակվել է Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս ռուսալեզու քարտեզագրքում։ Հեղինակներ՝ Ալեքսանդր Ֆ․ Գորկին, Ս․Ա․ Կուտաև և մյուսներ։ Քաղաքացիական պատերազմը ԽՍՀՄ-ում։ Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս, հատոր Երկրորդ, Մոսկվա, 1939 Ռուսերեն բնագիրը՝ Горкин, Александр Федорович; * Кутафьев, С. А. և one more author - Гражданская Война в СССР, Большой Советский Атлас Мира II, Москва 1939։
  • Гражданская война и военная интервенция в СССР. Энциклопедия.
  • Центральный государственный архив Советской армии. В двух томах. Том 1. Путеводитель. 1991․
  • Կեսդարյա տարեգրություն (1920-1930), վավերագրական ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 by Richard G. Hovannisian]
  2. «1920թ. Մայիսյան ապստամբությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  3. Հմմտ․՝ «Հայոց պատմություն», Հայաստանի Երրորդ Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Հատոր չորրորդ, գիրք առաջին, Երևան, 2010, էջ 254։
  4. 4,0 4,1 Andrew Andersen, Georg Egge. Turkish-Armenian War and the fall of the First Republic․ Турецко-армянская война и падение Первой республики. Арменикум. www.conflicts.rem33.com. Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 14 сентября 2017 года.[1]
  5. Map titled Map of United Armenia produced by the American periodical "The New Armenia" in 1917. Reproduced in "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919, page 327.
  6. 6,0 6,1 Клинов А. С. ВОПРОСЫ СЕВЕРО-ВОСТОЧНОЙ ГРАНИЦЫ ТУРЦИИ // ГОЛОС МИНУВШЕГО. КУБАНСКИЙ ИСТОРИЧЕСКИЙ ЖУРНАЛ, № 1-2, 2010
  7. 7,0 7,1 7,2 Письмо Народного Комиссара Иностранных Дел РСФСР Председателю Великого Национального Собрания Турции Мустафе Кемаль-паше от 3 июня 1920 г. // Док. внешней политики СССР. М., 1958. Т. II. 804 с.
  8. 8,0 8,1 Джамиль Гасаноглы. Программа Халил-паши -- "доктрина Монро" для Азии. Регнум. regnum.ru (24 августа 2011). Дата обращения: 3 ноября 2019.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Цыплин Виталий Геннадьевич. Советско-турецкие контакты по военным вопросам в начале 1920-х годов // Известия Саратовского университета. Новая серия. Серия История. Международные отношения. — 2019. — Т. 19, вып. 1. — ISSN 1819-4907. Архивировано 3 ноября 2019 года.
  10. Сообщение Российского Телеграфного Агентства. 03.05.1920 г.// Из коллекции документов АВП РФ.
  11. 11,0 11,1 Отчет Г.Чичерина В.Ленину о переговорах с Халил-пашой. 16.05.1920 г.// Из коллекции документов АВП РФ.
  12. ДПисьмо Народного Комиссара Иностранных Дел РСФСР Председателю Великого Национального Собрания Турции Мустафе Кемаль-паше от 3 июня 1920 г. // Док. внешней политики СССР. М., 1958. Т. II. 804 с.
  13. 13,0 13,1 13,2 Հայոց Պատմություն, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության Ինստիտուտ, հատոր Չորրորդ, Գիրք Առաջին, Երևան, 2010, էջ 277։
  14. 14,0 14,1 14,2 Мосякин, Александр Георгиевич. Судьба золота Российской империи в срезе истории. 1880--1922 / К.Г.Михайлов. — Документальное исследование. — Москва: Товарищество научных изданий КМК, 2017. — С. 426—429. — 656 с. — ISBN 978-5-9500220-7-4.
  15. 15,0 15,1 М. Озтюрк. РАССМОТРЕНИЕ СОВЕТСКОЙ ПОМОЩИ АНКАРЕ В 1920—1922 ГГ. НА ОСНОВЕ ТУРЕЦКИХ ИСТОРИЧЕСКИХ ИСТОЧНИКОВ // Научные проблемы гуманитарных исследований. 2010. № 5. С. 69-76.
  16. 16,0 16,1 16,2 Мира Гасанова. За что турки благодарны Стране Советов. regnum.ru (17 октября 2019). Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 4 ноября 2019 года.
  17. 17,0 17,1 17,2 Русская семерка. Как СССР помогал туркам создать новое государство. Рамблер/новости (23 июля 2018). Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 4 ноября 2019 года.
  18. Цыплин Виталий Геннадьевич. Советско-турецкие контакты по военным вопросам в начале 1920-х годов // Известия Саратовского университета. Новая серия. Серия История. Международные отношения. — 2019. — Т. 19, вып. 1. — ISSN 1819-4907
  19. 19,0 19,1 19,2 19,3 Резников А. Б. СОВЕТСКАЯ РОССИЯ — ТУРЦИЯ: ОТ ПЕРВЫХ КОНТАКТОВ ДО ЗАКЛЮЧЕНИЯ МОСКОВСКОГО ДОГОВОРА (16 МАРТА 1921 Г.) // Теория и практика общественного развития. 2014. № 3. С. 185—189.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունի։ Ռուսաստանը, Թուրքիան և հայերի ու հույների ցեղասպանոսւթյունները։ Երևան, 2001 թ․։ Անտիպ։
  21. усская семерка. Как СССР помогал туркам создать новое государство. Рамблер/новости (23 июля 2018). Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 4 ноября 2019 года
  22. 22,0 22,1 «Международная жизнь». М., 1963, № 11, стр. 146.
  23. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 254-276:
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 24,7 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 25,8 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  26. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 324-339:
  27. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 367-374:
  28. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 181-203:
  29. 29,0 29,1 Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին։ Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 78-86:
  30. Տե՛ս նաև Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հոդվածը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի պաշտոնական կայքում։ ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁԵՎ 🇷🇺🇹🇷 1920 թ. սեպտեմբերի 1-8-ը Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կոմինտերնի գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ հրավիրվեց Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց 2.045 պատգամավոր (101-ը՝ Հայաստանից)։ Պատվիրակների թվում էին նաեւ Օսմանեան կայսրությունում հայերի ջարդերի կազմակերպման համար մահապատժի դատապարտված, բայց Խորհրդային Ռուսաստանի կողմից գրկաբաց ընդունված հանցագործներ Իսմայիլ Էնվերը, Բեհաէդդին Շաքիրն ու Խալիլ փաշան։ Համագումարում հնչած ելույթներում ու ընդունված փաստաթղթերում Արեւելքի ժողովուրդներին կոչ էր արվում «սրբազան պատերազմ» ծավալել «միջազգային իմպերիալիզմի», այդ թվում՝ նրա դաշնակից Հայաստանի Հանրապետության դեմ։ Թուրք ու ադրբեջանցի պատվիրակներից ոչ պակաս ագրեսիվությամբ աչքի էին ընկնում հայ բոլշեւիկները, որոնք իրենց ելույթներում հանդես էին գալիս խորհրդային ռուսաստանի ու ադրբեջանի օգնությամբ ՀՀ-ում օրինական իշխանությունը տապալելու եւ Հայաստանը բռնազավթելու կոչերով։ Նրանք համոզված էին, որ դա է «փրկության միակ ուղին», այլապես Հայաստանը վերջնականապես կգլորվի Արեւմուտքի գիրկը եւ «կխայտառակի մեզ ամբողջ աշխարհի հեղափոխության առջեւ»։ Համագումարի կողմից ընտրված «Քարոզչության ու գործողության խորհուրդի» նախագահությունը, հավանություն տալով «Մերձավոր Արեւելքի քաղաքական ներկա պահի մասին» զեկուցագրին, որը մշակվել էր Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմատի պատասխանատու աշխատակից Ա․ Սկաչկոյի կողմից, 1920 թ. սեպտեմբերի 18-ին ընդունեց մի բանաձեւ, որի դրույթներն ուղղված էին հայոց պետականության ու հայ ժողովրդի դեմ։ Առաջարկվում էր հնարավոր բոլոր միջոցներով օգնել թուրքերին եւ նրանց ռազմարշավի միջոցով հասնել Հայաստանի Հանրապետության կործանմանը։ Մշակված ծրագրի համաձայն թուրքական զորքերն անցնելու էին հարձակման, հաջորդ փուլում՝ Ռուսաստանը պետք է քարոզչական «ահավոր աղմուկ բարձրացներ Եվրոպայում» եւ «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու անհրաժեշտությունից ելնելով, որպես «խաղարարար, փրկարար ու հաշտարար» մտներ Հայաստան եւ հաստատեր խորհրդային վարչակարգ՝ «փրկելով հայ ժողովրդին»։ Սա հայոց պետականության ոչնչացման մասին փաստաթուղթ էր, Հայաստանի մասնատման մասին որոշում, որի իրագործումը կյանքի կոչեցին երկու գիշատիչ, միջազգային ճանաչում չունեցող կազմավորումները, այն է՝ խորհրդային Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան։ Այս դավադիր ծրագրի երեւան գալուց հինգ օր անց՝ 1920 թ. սեպտեմբերի 23-ին, Քյազըմ Կարաբեքիրի բանակը ներխուժում է Հայաստան եւ սկսվում է հայ-թրքական պատերազմը։ Թրքական հարձակումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի պլենումը որոշում է՝ «Փողով ու զենքով փաստացի օգնություն ցույց տալ քեմալականներին»։ 1920թ․ նոյեմբերի 29-ին Հայաստան են ներխուժում խորհրդային Ռուսաստանի զորամասերը․․․
  31. Մամուլ․ամ։ Հոկտեմբերի 5, 2022։ Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հոդվածը՝ «Դասագրքերը լռում են» խորագրի ներքո։[2]
  32. Ռուսերեն այս քարտեզը հրապարակվել է Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս ռուսալեզու քարտեզագրքում։ Հեղինակներ՝ Ալեքսանդր Ֆ․ Գորկին, Ս․Ա․ Կուտաև և մյուսներ։ Քաղաքացիական պատերազմը ԽՍՀՄ-ում։ Աշխարհի Մեծ Խորհրդային Ատլաս, հատոր Երկրորդ, Մոսկվա, 1939 Ռուսերեն բնագիրը՝ Горкин, Александр Федорович; Кутафьев, С. А. և one more author - Гражданская Война в СССР, Большой Советский Атлас Мира II, Москва 1939։
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 Гражданская война и военная интервенция в СССР. Энциклопедия.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 Центральный государственный архив Советской армии. В двух томах. Том 1. Путеводитель. 1991․
  35. Русская армия в Великой войне: Картотека проекта: Ремезов Александр Кондратьевич․
  36. Կեսդարյա տարեգրություն (1920-1930), վավերագրական ֆիլմ
  37. Andrew Andersen, Georg Egge. «Turkish-Armenian War and the fall of the First Republic». Арменикум. www.conflicts.rem33.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  38. Гаджиев А. Н., Белов В. К. Определение государственно-территориального статуса Нахичевани на завершающем этапе Гражданской войны в России // Вестн. Сев. (Арктич.) федер. университета. Сер.: Гуманит. и соц. науки. 2017. № 2. С. 13-22. DOI: 10.17238/issn2227-6564.2017.2.13
  39. Гаджиев А. Н., Белов В. К. Определение государственно-территориального статуса Нахичевани на завершающем этапе Гражданской войны в России // Вестн. Сев. (Арктич.) федер. университета. Сер.: Гуманит. и соц. науки. 2017. № 2. С. 13-22. DOI: 10.17238/issn2227-6564.2017.2.13
  40. Кадишев, А. Б. (1960), Интервенция и гражданская война в Закавказье, Москва, p. 324.
  41. Andersen, Andrew. "TURKEY AFTER WORLD WAR I: LOSSES AND GAINS". Centre for Military and Strategic Studies. Архивировано из оригинала 12 октября 2017.
  42. 42,0 42,1 Ter Minassian, Anahide (1989). La république d'Arménie. 1918–1920 La mémoire du siècle. Brussels: éditions complexe, p. 220. ISBN 2-87027-280-4.
  43. Мосякин, Александр Георгиевич Судьба золота Российской империи в срезе истории. 1880--1922 / К.Г.Михайлов. — Документальное исследование. — Москва: Товарищество научных изданий КМК, 2017. — С. 426—429. — 656 с. — ISBN 978-5-9500220-7-4
  44. М. Озтюрк. РАССМОТРЕНИЕ СОВЕТСКОЙ ПОМОЩИ АНКАРЕ В 1920—1922 ГГ. НА ОСНОВЕ ТУРЕЦКИХ ИСТОРИЧЕСКИХ ИСТОЧНИКОВ // Научные проблемы гуманитарных исследований. 2010. № 5. С. 69-76.
  45. 45,0 45,1 Andrew Andersen, Georg Egge. Turkish-Armenian War and the fall of the First Republic. Турецко-армянская война и падение Первой республики. Арменикум. www.conflicts.rem33.com. Дата обращения: 4 ноября 2019. Архивировано 14 сентября 2017 года.
  46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։

Արտաքին հղումներ խմբագրել