Խորենի Վահան
Խորենի Վահան (Տեր-Գևորգյան) (1884, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1920, Գորիս, Զանգեզուրի գավառ), հայ հասարակական-քաղաքական և պետական գործիչ։
Խորենի Վահան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1920 |
Մահվան վայր | Գորիս, Զանգեզուրի գավառ |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Vahan Khoreni Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1884 թվականին Սյունիքի Բռնակոթ գյուղում։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել է Հալլեի (Գերմանիա) համալսարանի բժշկական բաժնում, 1913 թվականին ավարտել Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինը՝ ստանալով դոկտորի գիտական աստիճան։ Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան և Ներսիսյան դպրոցներում։
Խմբագրել է «Աշխատավոր» (Թիֆլիս), «Հայաստանի աշխատավոր» (Երևան) թերթերը, որտեղ տպագրվել է նրա «Հայրենի նամակներ» հոդվածաշարը։ Խորենի Վահանը բարձր է գնահատել հայ աշխատավորությանը՝ նրան համարելով «արևելյան ինտերնացիոնալի» առաջապահը, մեծ դեր է հատկացրել ՀՅԴ կուսակցությանը Արևելքի հեղափոխության մեջ։ Ազատագրության գործում կողմնակից էր սեփական ուժերին ապավինելուն, դեմ էր բոլշևիկյան արևելյան քաղաքականությանը։ 1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Լինելով հայ, պետականության ջատագով՝ նախաձեռնել է Հայաստանում պետական և հասարակական կյանքի ազգայնացման ծրագիրն ու գործը։ 1920 թվականի օգոստոսին, կառավարության հանձնարարությամբ, մեկնել է Զանգեզուր՝ հնարավոր քաղաքացիական կռիվները կանխելու համար։ Խորհրդային իշխանությունների կողմից դավադրաբար ձերբակալվել է և Գորիսի բանտում 13 այլ դաշնակցականների հետ սպանվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |